СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Տեքստի ձևաչափի սահմանում

Категория: Информатика

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Տեքստի ձևաչափի սահմանում»

Դաս 4. Տեքստի ձևաչափի սահմանում



Ենթատեքստային մենյուի Font հրամանով բացվող երկխոսային պատուհանի համանուն ներդիրները տառաշարի պարամետրերը սահմանելու համար է: Պատուհանի Font դաշտում սահմանվում է տառատեսակը, Font style - ում՝ տառաշարի ձևը, Size դաշտում՝ տառաչափը, Font Color-ում՝ տառաշարի գույնը, Underline style դածշտում՝ ընդգծման ձևը, Underline color դաշտում՝ ընդգծման գույնը:

Ենթատեքստային մենյուի Paragraph հրամանով բացվող երկխոսային պատուհանը պարբերության ձևաչափը սահմանելու միջոցներ է ներառում: Ընդ որում՝ Indets and Spacing ներդիրի Alignment դաշտը պարբերության տեքստի հավասարեցման 4 տարբերակ է առաջարկում՝

  • ըստ ձախ եզրի,

  • ըստ կենտրոնի,

  • ըստ աջ եզրի,

  • ըստ ձախ և աջ եզրերի

Պարբերությունը կարելի է հավասարեցնել նաև Home ներդիրի Paragraph խմբի կոճակներով.



Paragraph երկխոսային պատուհանի Indents and Spacing ներդիրի Indentation բաժնի Left և Right դաշտերը պարբերության աջ և ձախ սահմանները, իսկ Special դաշտը՝ պարբերության առաջին տողի սկիզբը սահմանելու համար են: Spacing բաժնի Before և After դաշտերը համապատասխանաբար պարբերությանը նախորդող և հաջորդող տողերի հեռավորությունները, իսկ Line Spacing - ը՝ միջտողային հեռավորությունը սահմանելու համար է: Տպագրման նախապատրաստվող փաստաթղթի էջի պարամետրերը կարելի է սահմանել Pge Layout ներդիրի Page Setup խմբի ստորին աջ անկյունում բացվող երկխոսային պատուհան: Պատուհանի Margins ներդիրի Margins բաժնում կարելի է սահմանել փաստաթղթի լուսանցքների չափերը (Top`վերևից, Bottom՝ ներքևից, Left՝ ձախից, Right՝ աջից), իսկ Orientation դաշտում՝ ինֆորմացիայի արտածման տեքստը (Portrait` երկայնակի, Landscape` լայնակի): Արտածվող փաստաթղթի չափերը (Width - լայնություն, Height - բարձրություն) կարելի է սահմանել Page Setup պատուհանի Paper ներդիրի Paper size բաժնում:



Օգտակար է իմանալ

  • Page Setup երկխոսային պատուհանի Margins ներդիրի Margins դաշտի Gutter դաշտում տրվում է փաստաթուղթը կազմելու համար պահանջվող լրացուցիչ ազատ տիրույթի չափը:

  • Page Setup երկխոսային պատուհանի Margins ներդիրը Margins դաշտի Getter position դաշտում տրվում է փաստաթուղթը կազմելու համար առանձնացվող տիրույթի դիրքը (կամ՝ Left`ձախից, կամ՝ Right աջից):







Դաս 5. Այբուբենի փոփոխման Kdwin ծրագիրը



Ինչպես գիտենք՝ այբուբեն փոփոխումը հնարավորություն է տալիս ստեղնաշարը հարմարացնել ընտրված լեզվի պայմանանշաններին: Մենք արդեն օգտվել ենք այբուբենի փոփոխման Kdwin ծրագրից: Kdwin - ը սովորաբար ակտիվացվում է օպերացիոն համակարգը թողարկելիս: Ծրագրի տարբերանշանը հիմնականում տեղակայվում է խնդիրների վահանակի աջ մասում գտնվող ծանուցման տիրույթում: Եթե որևէ պատճառով այն իր տեղում չէ, ապա պետք է վերաթողարկվել Kdwin - ը հետևյալ կերպ՝

  • բացել Start գլխավոր մենյուն All Programs ենթամենյուն,

  • ընտրել Kdwin թղթապանակի Kdwin Keyboard Driver հրամանը:

Kdwin - ի տարբերանշանին պատկերված դրոշը ցույց է տալիս, թե տվյալ պահին որ երկրի այբուբենն է ակտիվ. եթե տարբերանշանի վրա պատկերված ԱՄՆ - ի դրոշը, ապա համակարգչի ստեղնաշարը հարմարեցված է լատինական Ռուսաստանի դաշնության դրոշի դեպքում՝ ռուսական, Հայաստանի Հանրապետության դրոշի դեպքում` հայկական այբուբենին:

Քանի որ, ընտրված լեզվից կախված, ստեղնաշարի ստեղներից յուրաքանչյուր տարբեր պայմանանշանների է համապատասխանում, ապա աշխատելիս նախ անհրաժեշտ է վարժվել ընտրված լեզվի տառաշարի դասավորությունը: Այդ նպատակով կարելի է օգտվել ստեղնաշարի և պայմանանշանների համապատասխանությունը տեսնելու համար նախատեսված պատուհանից, որը բերվում է մկնիկի ձախ սեղմակով Kdwin -ի տարբերանշանն ընտրելիս: Ստեղնաշարի վրա պայմանանշանների դասավորության երկու՝ Phonetical և Typewriter ձևեր գոյություն ունեն:

Phonetical -ի դեպքում հայերեն և ռուսերեն տառերին համապատասխանում են լատիներենի դրանց համահունչ տառերի ստեղները:

Phonetical դասավորության դեպքում հայկական այբուբենի այն տառերը, որոնք լատինական համահունչ տարբերակ չունեն, հիմնականում տեղակայվում են թվային ստեղների վրա:

Typerwriter - ի դեպքում տառերի դասավորությունը համընկնում է տպագրական մեքենաներին բնորոշ բաշխվածության հետ:

Typerwriter տարբերակի դեպքում հայերեն, լատիներեն և ռուսերեն համահունչ տառերը տարբեր ստեղների վրա են տեղաբաշխվում:


Դաս 6. Աշխատանքի մի քանի փաստաթղթերի հետ
Նոր փաստաթուղթ ձևավորելիս երբեմն կարիք է լինում օգտվել նախկինում ստեղծած փաստաթղթերից, համացանցում առկա տեղեկատվությունից և այլն: Հարկ է լինում մի քանի փաստաթղթերի հետ միաժամանակ աշխատելով՝ մեկից մյուսը տեքստի հավածներ պատճենել: Տեքստի նշված հատվածը մեկ այլ փաստաթղթում պատճենելու համար անհրաժեշտ է՝
  • Home ներդիրի Clipboard խմբի (copy) գործիքի օգնությամբ տեքստի նշված հատվածը պատճենել փոխանակման բուֆերում,
  • խնդիրների վահանակից ակտիվացնել այն փաստաթուղթը, որտեղ պետք է հատվածը պատճենել,
  • ցուցիչը տեղադրելով ակտիվացված փաստաթղթի անհրաժեշտ մասում և սեղմել ձախ սեղմակը,
  • պատճենումն իրականացնել Home ներդիրի Clipboard խմբի Paste գործիքով,
Նշված հատվածը տեքստից մեկ այլ փաստաթուղթ տեղափոխելու համար անհրածեշտ է՝
  • Home ներդիրի Clipboard խմբի Cut գործիքով տեքստի նշված հատվածը փաստաթղթից հեռացնել և փոխանակման բուֆեր տեղափոխել,
  • խնդիրների վահանակից ակտիվացնել այն փաստաթուղթը, որի մեջ պետք է հեռացված հատվածը տեղափոխվի,
  • ցուցիչը տեղավորել ակտիվացված փաստաթղթի անհրաժեշտ մասում և սեղմել ձախ սեղմակը,
  • պատճենումն իրականացնել Paste գործիքով,


Դաս 6. Փաստաթղթի նախնական դիտում և տպագրում
Փաստաթուղթը տպագրման պատրաստելիս նպատակահարամար է նախ էկրանին տեսնել, թե թղթի վրա այն ինչ տեսք կունենա: Այդ նպատակով օգտվում են office կոճակով բացվող մենյուի Print ենթամենյուի Print Preview կոճակից: Փաստաթղթի նախնական դիտման ժամանակ:

Եթե նախնական դիտման պատուհանին բերված փաստաթղթի տեսքը բավարար է, ապա կարելի է անցնել փաստաթուղթը տպելու գործընթացին: Դրա համար պետք է մկնիկով ընտրել Print կոճակը, որի դեպքում անմիջապես սկսվում է ամբողջ փաստաթղթի տպագրումը: Տպագրումից առաջ հաճախ նախապես հարկ է լինում սահմանել տպագրվող փաստաթղթի էջի պարամետրերը, դա կարելի է իրականացնել Print Preview կոճակով բացված պատուհանի Page Setup խմբի հրամաններով: Այստեղ փաստաթղթի դիտման չափերը կարելի է ընտրել Zoom խմբի հրամաններով: Աշխատանքի ավարտին նախնական դիտման պատուհանը կարելի է փակել close Print Preview կոճակով: Փաստաթղթի տպագրման գործընթացը կազմակերպելու համար երկխոսային պատուհան կա, որը կարելի է բացել office կոճակով բերվող մենյուի Print կոճակով: Բացված Print պատուհանի Name դաշտում պետք է նշել համակարգչին կցված տպող սարքի անվանումը: Եթե համակարգչին մի քանի տպող սարքեր են կոչված, ապա պետք է ընտրել դրանցից անհրաժեշտը: Եթե փաստաթուղթն ամբողջությամբ չի տպագրվելու, ապա տպագրման ենթակա էջերը կարելի է տալ Print պատուհանի Page range բաժնում ներառված փոխանջատիչների միջոցով: Դրա համար պետք է ընտրել հետևյալ հնարավոր տարբերակներից անհրաժեշտը.
  • All - ամբողջ փաստաթուղթը,
  • Selection - փաստաթղթի նշված հատվածը,
  • Current Page - ընթացիկ էջը,
  • Pages -նշված հրամաներով էջերը


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!