СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Տեխնոլոգիայի բաց դաս

Нажмите, чтобы узнать подробности

Ֆայլում ներկայացված է համագործակցային դասի պլան՝ հիմքում դրվելով ձեռներեց, միտք, ձեռներեցական միտք, նորարարություն, գաղափար հասկացությունների ուսուցանման առանձնահատկությունները:

Просмотр содержимого документа
«Տեխնոլոգիայի բաց դաս»

Թեմա-Միտք, գաղափար, ձեռներեց: Ձեռներեցական միտք:


Նպատակը-Ձևավորել նոր միտք, մտահղացում ստեղծելու գաղափար:


Դասի ընթացքը: Խթանման փուլում դասախոսության մեթոդով ներկայացնել միտք ստեղծելու կարողության կարևորությունը բիզնես-գաղափար թեմայի շուրջ:

Իմաստի ընկալման փուլը սկսել հետևյալ հարցերով. «Ինչպիսի՞ առարկաներ ենք մենք օգտագործում տանը և ինչ ծառայություններից ենք օգտվում: Ի՞նչ ապրանքներ կցանկանայիք ստեղծել, երբ մեծանաք»: Տեխնոլոգիայի դասին մենք կարող ենք պատրաստել թղթից, բնական, արհեստական, մանածագործական նյութերից դեկորատիվ-կիրառական առարկաներ: Աշակերտը պետք է իմանա նորարաթյուն, նորույթ հասկացությունների իմաստը, թե ով է ձեռներեցը, որը պետք է միտք և գաղափար ստեղծի: Փուլն ավարտել` անդրադառնալով խաղ-մտահաղացման օրինակի:

Խմբային աշխատանք: 1-ին խումբը ստեղծում է տիկնիկային ներկայացում: 2-րդ խումբը պատրաստում է բացիկներ և զբաղվում է վաճառքով` մարդկանց շրաջանակներում կատարելով հարցում` ունենալով համապատասխան նախապես մշակված հարցաշար: Գովազդային պաստառի առկայությունը բիզբեսի հաջողության գրավականն է: 3-րդ խումբը կոշիկի տուփից պատրաստում է խնայատուփ և նվերի տուփ: 4-րդ խումբը ստեղծում է կենդանաբանական այգի: Այսինքն` 1-ին և 4-րդ խմբերը ծառայություն են մատուցում, իսկ 2-րդ և 3-րդ խմբերը` ապրանք ստեղծում:

Կշռադատում: Ամփոփման փուլ:

1.Ձեռներեցը պետք է`

  • ստեղծի և արտադրի բարիք,

  • լինի նորարար և ստեղծարար,

  • լինի լավ տեղեկացված,

  • իմանա ապրանքը ճիշտ մատուցելու սկզբունքները (գովազդի հմտություններ):

Դիտել տիկնիկային ներկայացումը, դասն ավարտել երգով: