СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Տեխնոլոգիա առարկայում ինտեգրվող ձեռնարկատիրական կրթության չափորոշիչ և ծրագիր

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Տեխնոլոգիա առարկայում ինտեգրվող ձեռնարկատիրական կրթության չափորոշիչ և ծրագիր»







ՉԱՓՈՐՈՇԻՉ ԵՎ ԾՐԱԳԻՐ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԱՌԱՐԿԱՅՈՒՄ ԻՆՏԵԳՐՎՈՂ
ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ









Սույն փաստաթուղթը ներկայացնում է սովորողների ձեռնարկատիրական կրթության չափորոշչի և ծրագրի այն մասը, որը ինտեգրվելու է Տեխնոլոգիա առարկայի առարկայական ծրագրում:


Փաստաթուղթը մշակվել է կազմակերպության կողմից:


Հարցերի դեպքում կարող եք դիմել Անահիտ Մանուկյանին.

  • Էլ. հասցե` jaanahit@yahoo.com

  • Հեռ.՝ (094) 422 987












ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ


Բացատրագիր ………………………………………………………………………………………………

Հայեցակարգ ………………………………………………………………………………………………

  1. Համատեքստը ………………………………………………………………………………………

  2. Առկա իրավիճակը ………………………………………………………………………………….

  3. Նպատակը …………………………………………………………………………………………..

Ձեռնարկատիրական կրթության բաղադրիչի բովանդակությունը ……………………………….

Ինտեգրման սկզբունքները և մեթոդները ………………………………………………………………

Չափորոշչային պահանջներ ………………………………………………………………………………

Թեմատիկ պլաններ (PROFORMA) …………………………………… …………………………………

Գործնական, հետազոտական և նախագծային աշխատանքների նմուշ օրինակներ …………

Գրականության և ռեսուրսների ցանկ …………………………………………………………………..





















Բ Ա Ց Ա Տ Ր Ա Գ Ի Ր


Ձեռնարկատիրական կրթության չափորոշչի մշակման համար հիմք են ծառայել 2016 թվականի N1080 Կառավարության գործունեության ծրագիրը:


Փաստաթուղթը նախատեսված է հանրակրթական ուսումնական հաստատություններում ձեռնարկատիրական կրթություն իրականացնող բոլոր շահառու կողմերի համար, հատկապես տեխնոլոգիայի առարկայական չափորոշիչները և ծրագրերը մշակողների, ուսումնական և օժանդակ ձեռնարկներ պատրաստողների, դասավանդող ուսուցիչների, ուսուցիչների պատրաստման և վերապատրաստման դասընթացներ վարող մասնագետների, ինչպես նաև դպրոցական գրքեր մշակող և հրատարակող կազմակերպությունների համար:

Փաստաթուղթը սույն բացատրագրի հետ մեկտեղ ներառում է՝

  • հայեցակարգը, որում նկարագրվում է առկա իրավիճակը, ներկայացվում են այն հարցադրումներն ու հիմնադրույթները, որոնք կողմնորոշիչ դեր ունեն «Տեխնոլոգիա» ուսումնական բնագավառում ձեռներեցության ինտեգրման նպատակները, կրթության բովանդակությունը և դրանց իրականացումն ապահովող սկզբունքներն ու մեթոդները որոշելու համար,

  • չափորոշչային պահանջները, որոնցով ներկայացվում են այն հիմնական կոմպետենցիաները, որոնք որպես ուսումնառության ակնկալվող արդյունքներ, ըստ կրթական աստիճանների, նախատեսվում են սովորողների տարիքային տարբեր խմբերի համար, ընդ որում՝ մատնանշվում են նաև յուրաքանչյուր կոմպետենցիայի ձևավորման ընթացքում միավորվող (ինտեգրվող) ձեռներեցական և տեխնոլոգիական բաղադրիչները,

  • թեմատիկ պլանները, որոնցում յուրաքանչյուր դասարանի համար ներկայացվում են նախատեսվող թեմաները, ժամաքանակը, ուսուցման ակնկալվող արդյունքները, թեմաներից յուրաքանչյուրին վերաբերող գիտելիքները, հմտությունները, վերաբերմունքը, ուսուցման միջոցներն ու գործիքները, գնահատման ենթակա ցուցանիշը, ընդ որում՝ նախատեսված ժամաքանակը պայմանական է, իսկ թեմաների՝ ըստ դասարանների բաշխումը կատարված է գործող ծրագրին համապատասխան, ինչը կարող է տեղաշարժումներ ունենալ տեխնոլոգիայի առարկայական ծրագրի փոփոխությունների դեպքում,

  • գնահատման սկզբունքները, որոնց միջոցով կանոնակարգվում և պարզաբանվում են տեխնոլոգիայի ուսուցման գործընթացում ֆինանսական բաղադրիչի առկայության դեպքում սովորողների ընթացիկ և ամփոփիչ գնահատումների հետ կապված խնդիրներն ու հարցերը,

  • գրականության և ռեսուրսների ցանկը, որում ամփոփված են այն աղբյուրները, որոնք գործածվել են փաստաթղթի մշակման ընթացքում, և որոնք պարունակում են անհրաժեշտ տեղեկատվություն ծրագրի իրականացման տարբեր հարցերի վերաբերյալ:


Փաստաթղթի գործնական-կիրառական նշանակությունը մեծացնելու նպատակով նրանում սովորողների տարիքային տարբեր խմբերի համար ներկայացված են նաև գործնական և հետազոտական-նախագծային աշխատանքների, հարցաշարերի նմուշօրինակներ:

Դրանց միջոցով ցուցադրվում են տեխնելոգիա առարկայի բովանդակության մեջ ձեռնարկատիրական կրթության բաղադրիչի ինտեգրման այն կիրառական մոտեցումները, որոնց վերաբերող հիմնադրույթներն արտացոլված են հայեցակարգում, չափորոշչային պահանջներում և թեմատիկ պլաններում:


ՀԱՅԵՑԱԿԱՐԳ


  1. Համատեքստ


Ունակությունները, որոնք անձին օգնում են կյանքում հաջողությունների հասնելու համար, սկզբնավորվում են կրթության դեռևս վաղ տարիներին: Այդ իսկ պատճառով կրթության տարբեր մակարդակներում` սկսած տարրական դպրոցից մինչև ավագ դպրոց, սովորողների մեջ պետք է դաստիարակել այնպիսի որակներ, ինչպիսիք են ստեղծագործելու կարողությունը, նախաձեռնողական ոգին, ինքնավստահությունը, սեփական գործողությունների նկատմամբ պատասխանատվության զգացումը և այլն:

Քանի որ ձեռներեցությունը անձի հենց այն գլխավոր ունակություններից է, որն անհրաժեշտ է ինքնադրսևորման, սոցիալական ներգրավվածության, ակտիվ քաղաքացիության և աշխատունակության մեծացման համար, գնալով առավել կարևոր և հրատապ է դառնում հանրակրթական ոլորտում ձեռներեցական կրթության ներդրման ապահումը:

Ձեռներեցական կրթության հիմնական նպատակն է սովորողներին ոչ միայն հաղորդել գործարարության վերաբերյալ անհրաժեշտ գիտելքիներ և հմտություններ, այլ նաև նրանց մոտ ձևավորել որոշակի համոզմունքներ, վստահություն, արժեքներ և վերաբերմունք:


Ձեռներեցական կրթությունը չի նշանակում, որ բոլոր սովորողները պետք է անպայման դառնան ձեռնեներցներ և ուղղված չէ միայն գործարարություն սովորեցնելուն, ստարտափներ կամ այլ տեսակի ձեռնարկություն հիմնելուն: Ձեռներեցությունը կարևոր ունակություն է բոլորի համար: Լայն առումով ձեռներեցությունը սովորեցնում է անձին` ինչպես իր երազանքները դարձնել իրականություն: Այն խրախուսում է նրանց լինել նորարար, մտածել ստեղծագործաբար և գիտակցել սեփական անձի ներուժը: Ձեռներեցական կրթությունից ձեռք բերած կոմպետենցիաները սովորողները կարող են կիրառել իրենց ողջ կյանքի ընթացքում, տանը և աշխատավայրում ` անկախ իրենց ընտրած մասնագիտությունից:


ՀՀ հանրակրթության նպատակներից մեկը աշխատանքային պատրաստվածություն ունեցող անձի ձևավորումն է: Գործարար ոլորտը` որպես գործատու, հաճախ է դժգոհում, որ դպրոցն ավարտած շատ շրջանավարտներ, որոնք ընդունվում են վարձու աշխատանքի, չեն տիրապետում աշխատանքային այնպիսի հիմնական հմտություններին, ինչպիսիք են, օրինակ, աշխատանքի ընթացքում որևէ խնդիր լուծելը, ժամանակը ճիշտ կառավարելը, թիմային աշխատանքներում ներգրավվելը, գրավոր և բանավոր ճիշտ հաղորդակցվելը, զգացմունքները կառավարելը և այլն: Հաճախ ձեռնարկությունները ստիպված իրենք են կազմակերպում դասընթացներ՝ այդպիսի պարզագույն հմտությունները նրանց սովորեցնելու համար: Մինչդեռ այդ հմտությունները, գործարար ոլորտի կարծիքով, նրանք պետք է ձեռք բերեին հանարկրթության տարիներին: Սա, իհարկե, վերաբերում է միայն այսօրվա խնդիրներին: Խնդիրն ավելի է բարդանալու ապագայում` կապված տեխնոլոգիական, տնտեսական, քաղաքական, կլիմայական փոփոխությունների հետ: Այսօր պահանջարկ ունեցող շատ աշխատանքներ ապագայում պարզապես գոյություն չեն ունենալու: Այդ աշխատանքները կկատարվեն արհեստական բանականության միջոցով գործադրվող էլեկտրոնային սարքավորումների, ռոբոտների, համակարգիչների միջոցով: Ստացվում է, որ 21-րդ դարի կրթությունը սովորողներին պետք է նախապատրաստի այնպիսի աշխատանքերի համար, որոնք դեռևս գոյություն չունեն: Այսօրվա սովորողը ապագայում օգտագործելու է տեխնոլոգիական այնպիսի հնարավորություններ և օգտվելու է այնպիսի նորարարություններից, որոնք այսօր դեռևս չեն ստեղծվել: Այսպիսի հանգամանքներում հանրակրթությունը սովորողներին պետք է պատրաստի խիստ անորոշ ապագայի համար:


Ձեռներեցական կրթությունը հենց այն գործիքն է, որը կնպաստի սովորողների շրջանում աշխատանքային հիմնական հմտությունների ձևավորմանը: Հաշվի առնելով, որ ներկայումս աշակերտները կրթական նպատակներով որպես ուսումնական գործիք օգտագործում են նաև իրենց սմարթֆոնները, և անլար համացանցի կիրառումը նրանց հնարավորություն է տալիս բառացիորեն ամենուրեք շրջապատված լինելու տեղեկատվությամբ, հենց նմանատիպ ուսումնական բաղադրիչների միջոցով կարելի է հասնել սովորողների՝ աշխատանքային պատրաստվածության բավարար մակարդակին դեռևս ուսումնառության տարիներին:

  1. Առկա իրավիճակը


Արդի ժամանակահատվածում` Հայաստանի Հանրապետության տնտեսական աճի տեմպերի նվազման և գործազրկության մակարդակի բարձրացման պայմաններում, տնտեսական աճի ապահովումը և նոր աշխատատեղերի ստեղծումը դարձել են առաջնահերթ խնդիրներ:

Այս խնդիրների լուծման կարևորագույն ուղիներից մեկը ձեռներեցության խթանումն է: Ձեռներեցության զարգացումը նպաստում է ոչ միայն տնտեսական աճի ապահովմանը, այլ նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը, հետևաբար` գործազրկության մակարդակի հետագա նվազեցմանը: Ձեռներեցության զարգացումը կարող է մեծապես խթանել նաև երկրում սոցիալական հավասարության հաստատմանը, նորարարության զարգացմանը և, մեծ հաշվով, քաղաքացիների բարեկեցիկ կյանքի ապահովմանը:


Տնտեսական առկա իրավիճակից ելնելով ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հարկադրված են օգտագործելու սեփական գործը ստեղծելու և ձեռներեցությամբ զբաղվելու հնարավորությունները:


Չնայած որ գոյություն ունեն ձեռներեցության զարգացման վրա ազգող տարբեր գործոններ (օրինակ` օրենսդրությունը), սակայն կրթական գործոնը ևս պետք է անպայման հաշվի առնել: Այսպիսի պայմաններում առավել կարևոր և արդիական է դառնում հանրակրթական ոլորտի տարբեր մակարդակներում ձեռներեցական կրթության ներդրման ապահումը:


Ձեռներեցությունը անհատի` գաղափարները գործողությունների վերածելու ընդունակությունն է: Այն ներառում է ստեղծագործելու կարողությունը, նորարարությունը, ռիսկի դիմելու ընդունակությունը, ինչպես նաև նպատակին հասնելու ծրագրեր նախագծելու և դրանք կառավարելու հմտությունը:


Ավանդաբար Հայաստանի Հանրապետությունում հանրակրթությունը չի նպաստել ձեռներեցության և ինքնազբաղվածության զարգացմանը: Քանի որ անձի մտածելակերպը, վերաբերմունքը և մշակութային մոտեցումները ձևավորվում են վաղ տարիքում, հետևաբար կրթական համակարգը կարող է մեծապես նպաստել հանրապետության տնտեսական զարգացման շրջանակներում ձեռներեցության զարգացմանը հասցեագրված մարտահրավերների ընդունմանն ու իրականացմանը:


Ձեռներեցության ուսուցումը մեծացնում է նոր ձեռնարկների և ինքնազբաղվածության հնարավորությունները, ինչպես նաև բարձրացնում է անհատի տնտեսական շահագրգռվածությունը և բավարարվածությունը: Ձեռներեցության ուսուցման օգուտները չեն սահմանափակվում միայն նորարարական ձեռնարկների և նոր աշխատատեղերի ստեղծմամբ, հասարակությունը մեծապես կշահի ձեռներեցական մտածելակերպով և հմտություններով օժտված երիտասարդների գործունեությունից:


  1. Նպատակը

Ձեռներեցական կրթության նպատակն է աշակերտներին սովորեցնել ձեռներեցությունը ընդունել և դիտարկել որպես վարձու աշխատանքի գրավիչ և օրինական այլընտրանք, ինչպես նաև գործազրկության հաղթահարման տարբերակ:

Ձեռներեցական կրթությունը սովորողներին ապահովում է հետևյալ հիմնական կոմպետենցիաներով.

  • տեսական գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են նոր ձեռնարկություն կամ ստարտափ հիմնելու և այն գործարկելու համար,

  • իրավիճակները քննարկելու, դրանք հասկանալու, ուժեղ և թույլ կողմերը բացահայտելու կարողություն,

  • հնարավորությունները բացահայտելու և գնահատելու կարողություն,

  • մտքեր, մտահղացումներ, բիզնես գաղափարներ ստեղծելու և դրանք ներկայացնելու կարողություն,

  • նորարարությունները հասկանալու և գնահատելու, ինչպես նաև նորարարություններ մտածելու կարողություն,

  • բիզնես պլան, ինչպես նաև ցանկացած գործողությունների պլան կազմելու կարողություն,

  • տեխնիկական և տեխնոլոգիական նորամուծությունները գնահատելու և դրանք կիրառելու կարողություն,

  • անձնական հետաքրքրությունները և նախասիրությունները բացահայտելու կարողություն,

  • շուկայական հետազոտություններ կատարելու կարողություն,

  • ժամանակը Ճիշտ կառավարելու և իրատեսական պլաններ կազմելու կարողություն,

  • արդյունավետորեն գրավոր և բանավոր հաղորդակցվելու, ժողովներ և հանդիպումներ կազմակերպելու կարողություն,

  • ստեղծագործաբար և քննադատաբար մտածելու կարողություն,

  • կառավարչական հմտություններ զարգացնելու կարողություն,

  • կարողանալ պատկերացնել, թե ողջ նախագծի իրականացումը ինչպիսի առաջադրանքների կատարում է պահանջում, կարողանալ որոշել այդ առաջադրանքների կատարման իրական ժամկետները և պատասխանատուներին, հասկանալ ռիսկային գործոնները և ակնկալվող արդյունքները,

  • կարողանալ վերլուծել ստացված տեղեկատվությունը և ըստ անհրաժեշտության կիրառել այն,

  • կարողանալ պատկերացնել` ինչպես են ստեղծվում ստարտափները կամ այլ տեսակի ձեռնարկությունները և կրթական ծրագրի շրջանակներում ստեղծի իր ձեռնարկությունը:

  • կարողանալ բացահայտել և հասկանալ հաջողակ ձեռներեցների և ներդրողների գործունեությունը, ինչպես նաև պատկերացնել, թե ինչպես են նրանք արժեք ստեղծում իրենց և այլոց համար,

  • կարողանալ բացատրել` ինչ է նշանակում կազմել գործարարության ռազմավարություն,

  • կարողանալ նկարագրել բիզնես էթիկայի անհրաժեշտությունը հաջողված ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար և այդ էթիկական նորմերը կիրառել իր բիզնես գործունեության մեջ,

  • կարողանալ նկարագրել կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը և այդ սկաբունքների կիրառման անհրաժեշտությունը բիզնես գործունեության մեջ:


ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԿՐԹՈւԹՅԱՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ԲՈՎԱՆԴԱԿՈւԹՅՈւՆԸ


Ձեռնարկատիրական կրթության գիտելիքների, հմտությունների, վերաբերմունքի և վարքագծի այն տարրերը, որոնք ինտեգրված ձևով ներառվելու են «Տեխնոլոգիա» առարկայի բովանդակության մեջ, առարկայական ծրագրերի կառուցվածքային էական փոփոխություններ չեն պահանջում: Տեխնոլոգիայի առարկայական ծրագրերում ոչ թե առանձին թեմաներ և դասաժամեր են հատկացվելու ձեռներեցական գիտելիքների համար, այլ տեխնոլոգիայի նյութի ուսուցմանը զուգընթաց սահմանվելու է նաև ձեռներեցական կարողությունների ձևավորման նպատակ: Իսկ վերջինիս իրականացման համար ծրագրվում է դիտարկել գործարար ոլորտի այնպիսի իրավիճակներ, օրինակներ, առաջադրանքներ, խաղեր, որոնց իրականացումը և կատարումը անմիջական առնչություն ունեն ուսուցանվող նյութի բովանդակության և կիրառության հետ:

Ձեռնարկատիրական կրթության բաղադրիչի ինտեգրումը նպաստում է սովորողի այնպիսի որակների ձևավորմանը, որոնց շնորհիվ նա կկարողանա իր գիտելիքներն ու հմտությունները կիրառել հետևյալ ուղղություններով.

  1. Բիզնես գաղափար և բիզնես պլան

  2. Շուկայի հետազոտություն և վերլուծություն

  3. Ինչպես ստեղծել ձեռնարկություն. բիզնեսը որպես իրավական միավոր

  4. Բիզնես էթիկա

  5. Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն





ԻՆՏԵՐԳՐՄԱՆ ՍԿԶԲՈւՆՔՆԵՐԸ ԵՎ ՄԵԹՈԴՆԵՐԸ


Տեխնոլոգիայի ուսուցման գործընթացում ձեռնարկատիրական կրթության ինտեգրումը

  • չպետք է ավելորդ ծանրաբեռնվածություն առաջացնի սովորողների համար,

  • դասավանդման տեսանկյունից պետք է լինի հետաքրքիր և դյուրըմբռնելի,

  • ձեռներեցության վերաբերյալ տեղեկատվությունը պետք է մատուցվի փոքր չափաբաժիններով, ներկայացվի պարզ, մատչելի և գրավիչ ձևերով՝ խուսափելով տվյալ տարիքի երեխայի կյանքին չառնչվող տեղեկատվություն հաղորդելու գայթակղությունից,

  • պետք է կրի ինտերակտիվ բնույթ՝ հենվելով աշակերտակենտրոն ուսուցման առավելությունների վրա,

  • ինտեգրվող և հիմնական նյութը պետք է փոխլրացնեն միմյանց՝ կազմելով ամբողջական միավոր, առանց ձախողելու դասի նպատակը:


ՉԱՓՈՐՈՇՉԱՅԻՆՊԱՀԱՆՋՆԵՐ


Ըստ տարիքային խմբերի և դասարանների ձեռներեցական կրթության չափորոշչային պահանջները ներկայացնում է հետևյալ կերպ.


2-4 դասարաններ

Ձեռներեցական կրթության բաղադրիչը.

Միտք/ մտահղացում, բիզնես գաղափար, նորարարություն, բիզնես պլան, շուկայի հետազոտություն, ապրանքներ և ծառայություններ, աշխատուժ, բարիք, ռիսկ, ձեռներեց, ձեռներեցություն կամ ձեռներեցական գործունեություն, ձեռնարկություն, բիզնես էթիկա, բանակցել, սոցիալական ձեռներեցություն, կամավորություն


Ակնկալվող արդյունքները.

  • Միտք / մտահղացում զարգացնելու և դրանք բացատրելու կարողություն

  • Ձեռներեցին և նրա գործունեությունը նկարագրելու կարողություն

  • Գործողությունները պլանավորելու, պարտականությունները ստանձնելու

կարողություն

  • Պարզ բիզնես պլան կազմելու և հաշվարկներ կատարելու կարողություն

  • Ապրանքը և ծառայությունը տարբերակելու կարողություն

  • Շուկան, սպառողին և արտադրողին նկարագրելու կարողություն

  • Ռիսկը հասկանալու կարողություն

  • Հետազոտություններ կատարելու կարողություն

  • Պարզ շուկայական հետազոտություն կատարելու կարողություն

  • Անձնական հետաքրքրությունները և նախասիրությունները բացահայտելու
    կարողություն

  • Աշխատանքը` որպես մարդկանց եկամտի աղբյուր, ներկայացնելու
    կարողություն

  • Աշխատանքային գործունեության տեսակները բացատրելու կարողություն

  • Իր համայնքում, երկրում գործարար ձեռնարկությունները ճանաչելու և դրանց

գործունեությունը նկարագրելու կարողություն

  • Էթիկական նորմերը ճանաչելու և կիրառելու կարողություն

  • Կամավորական աշխատանքներ կատարելու մշակույթի ձևավորում և
    կարողություն

  • Սոցիալական ձեռներեցությունը ներկայացնելու կարողություն


Տեխնոլոգիական կրթության բաղադրիչը.
Ընդհանուր աշխատանքային գիտելիքներ, աշխատանք բնական և արհեստական նյութերով, ծաղիկների և դեկորատիվ բույսերի աճեցում, աշխատանք թղթով և ստվարաթղթով, տեխնիկայի տարրեր, աշխատանք մանածագործական նյութերով, կենցաղ:


5-7 դասարաններ

Ձեռներեցական կրթության բաղադրիչը.
Բիզնես գաղափար, նորարարություն, ձեռներեցություն, գործարարություն, ձեռներեցական հմտություններ, ձեռներեցական ոգի, բիզնես պլան, առաջարկ, պահանջարկ, ինքնարժեք, շահույթ, երամուտ, ծախս, տոկոս, վարկ, ռեսուրսներ, արտադրություն, ինքնազբաղվածություն, վարձու աշխատանք, ապրանքներ/ ծառայություններ, հասարակական ապրանքներ/ ծառայություններ, աշխատանքային պայմանագիր, աշխատանքային կանոնադրություն, աշխատանքային պայմաններ, կենսագրական թերթիկ (CV կամ ռեզյումե), ինչպես պատրաստվել և վարել հարցազրույցներ, աշխատանքային մթնոլորտ, աշխատանքի անվտանգություն և ապահովություն, աշխատանքային էթիկա, , աշխատանքային պարտականություններ, պիտակավորում, ինչ է նշանակում անվտանգ ապրանք/ ծառայություն, աշխատանքի բաժանում, աշխատանքի նկրարգրություն, աշխատանքային ստորաբաժանումներ, հեղինակային իրավունք, ապրանքանիշ, բիզնես էթիկա, կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն:



Ակնկալվող արդյունքները.

  • Նորարարական բիզնես գաղափարները գնահատելու և արժևորելու

կարողություն

  • Ձեռներեցկան հմտությունները և ձեռներեցական ոգին բացատրելու

կարողություն

  • Ձեռներեցությունը գործարարությունից տարբերելու կարողություն

  • Բիզնես պլանի նշանակությունը բացատրելու կարողություն

  • Բիզնես պլան ուրվագծելու կարողություն

  • Առաջարկը և պահանջարկը բացատրելու կարողություն

  • Շուկայական հետազոտություն կատարելու կարողություն

  • Կարողանա բացատրել` ինչպես են ստեղծվում ձեռնարկությունները

  • Կարողանա բացատրել` ինչպես է կազմակերպվում արտադրությունը

  • Կարողանա բացատրել` ինչ է շահույթը

  • Անձնական ձեռներեցական հմտությունները բացահայտելու կարողություն

  • Տնտեսական ռեսուրսները տարբերակելու և գնահատելու կարողություն

  • Ինքնազբաղվածությունը և վարձու աշխատանքը տարբերակելու
    կարողություն

  • Կարողանա բացատրել` ինչպես են ձեռներեցները մարդկանց տրամադրում
    այն ապրանքները և ծառայությունները, որոնք նրանց անհրաժեշտ են

  • Կարողանա բացատրել, որ պետությունը մարդկանց նույնպես տրամադրում է
    որոշակի ապրանքներ և ծառայություններ

  • Կարողանա բացատրել ապրանքի/ ծառայության և հասարակական
    ապրանքի/ ծառայության միջև եղած տարբերությունը

  • Գործարար ոլորտում էթիկական նորմերի կարևորությունը բացատրելու
    կարողություն

  • Կարողանա կարդալ և հասկանալ աշխատանքային պայմանագիրը:

  • Կարողանա լրացնել իր կենսագրական թերթիկը (CV կամ ռեզյումե):

  • Կարողանա հասկանալ աշխատանքի ընդունվելու հարցազրույցի

կարևորությունը և կարողանա պատրաստվել հարցազրույցներին:

  • Կարողանա բացատրել` ինչ է աշխատանքային անվտանգությունը և
    ապահովությունը:

  • Կարողանա բացատրել` ինչ է աշխատանքային էթիկան:

  • Կարողանա բացատրել` ինչ է աշխատանքի բաժանումը, աշխատանքային
    ստորաբաժանումները և աշխատանքային պարտականությունները:

  • Կարողանա բացատրել` ինչ է պիտակավորումը, ապրանքանիշը, հեղինակային
    իրավունքը:

  • Կարողանա բացատրել` ինչ է նշանակում անվտանգ ապրանք/ ծառայություն:

  • Գործարար ոլորտում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության
    կարևորությունը բացատրելու կարողություն


Տեխնոլոգիական կրթության բաղադրիչը.
Գրաֆիկա, խոհարարություն, հագուստի պատրաստման տեխնոլոգիա, նյութերի գեղարվեստական մշակում, դիզայն, մասնագիտական կողմնորոշում:






ԹԵՄԱՏԻԿ ՊԼԱՆՆԵՐ (PROFORMA)


Թեմա՝ Միտք / մտահղացում

Առարկա`Տեխնոլոգիա

Դասարան` 2-րդ

Ժամաքանակը` 3

Հիմնական կոմպետենցիաներ՝ Ձեռներեցին նկարագրելու, միտք / մտահղացում զարգացնելու և դրանք բացատրելու կարողություն

Ուսուցման նպատակները

Բովանդակություն

Խորհուրդ տրվող գործողություններ

Գիտելիք

Հմտություններ

Վերաբերմունք/Վարքագիծ


  • Իմանա` ով է ձեռներեցը (մարդ, ով գործ է անում փող վաստակելու համար, որպեսզի ապրի /ուտի/)

  • Իմանա` ինչ է միտքը/ մտահղացումը:

  • Ինչ է բարիքը:




  • Նկարագրի ձեռներեցին:

  • Կարողանա ձևակերպել պարզ մտքեր և մտահղացումներ /օրինակ` ծաղկի սերմ ցանել, որպեսզի ծաղիկ ստանալ և այլն/:




  • Կարևորի իր միտքը, մտահղացումը և կարծիքը արտահայտելը:





  • Խաղ`


Անհրաժեշտ է ունենալ բանաստեղծության նմուշ- օրինակը:


Կարդալ բանաստեղծությունը և այս բանաստեղծությունը վերլուծելու միջոցով աշակերտներին ծանոթացնել մի քանի ձեռներեցական հասկացությունների հետ:


Հավ մայրիկը իր փոքրիկ,

Ճտերի հետ խատուտիկ,

Մի օր քուջուջ անելիս՝

Գտավ գարու մի հատիկ.

-Ով կցանի հատիկը,

-Ես չեմ ցանի ՝ սագիկն ասավ,

Հեռու փախավ:

-Ես չեմ ցանի ՝բադիկն ասավ,

Հեռու փախավ:

Ես կցանեմ՝ասավ ինքը՝

Մեր ջանասեր հավ մայրիկը:

Հողը փորեց՝

Սերմը ցանեց:

Օրեր անցավ՝ սերմը աճեց,

Երբ ջրելու օրը եկավ.

Ով կջրի հասկը փոքրիկ.

-Ես չեմ ջրի ՝ սագիկն ասավ,

Հեռուփախավ:

-Ես չեմ ջրի ՝բադիկն ասավ,

Հեռու փախավ:

Ես կջրեմ՝ասավ ինքը՝

Աշխատասեր հավ մայրիկը:

Ցնցուղն առավ հասկը ջրեց:

Օրերն անցան Հասկը հասավ

Ու քաղելու ժամը հասավ:

Ով կհնձի հավիկն ասավ

-Ես չեմ հնձի ՝ սագիկն ասավ,

Հեռու փախավ:

-Ես չեմ հնձի ՝բադիկն ասավ,

Հեռու փախավ:

Ես կհնձեմ՝ասավ ինքը՝

Աշխատասեր հավ մայրիկը:

Մանգաղն առավ հասկը հնձեց,

Երբ ուտելու ժամը հասավ

Ով է ուզում ուտել

Ասավ հավ մայրիկը,

- Օ ¯, ես կուտեմ,սագիկն ասավ,

Վրա հասավ:

-Չէ՛, ես կուտեմ բադիկն ասավ,

Վրա հասավ:

Հեռու՛ կացեք,

Մի կողմ քաշվե՛ք

Ով աշխատի ՝

Նա էլ կուտի:


  • Աշակերտներին շրջանում կազմակերպել քննարկում ` նրանց ուղղելով հետևյալ հարցերը.


  1. Ինչ գտավ հավ մայրիկը (գարու հատիկ):

  2. Ինչ որոշեց անել հավ մայրիկը գարու հատիկի հետ (որոշեց ցանել և գարու հատիկից հասկ ստանալ)

  3. Ինչու հավ մայրիկը որոշեց ցանել գարու հատիկը (որպեսզի մեկ գարու հատիկից ավելի շատ գարու հատիկներ ստանա)

  • Այս քննարկումներից հետո աշակերտներին սովորեցնել, որ իրական կյանքում այն մարդիկ, ովքեր ինչ-որ գործ են ձեռնարկում բարիք ստեղծելու համար (օրինակ ձեռնարկում են ցորենից այլյուր ստանալ, իսկ այլուրից հաց թխել կամ կտորից հագուստ կարել), կոչվում են ձեռներեցներ: Այնպես ինչպես, որ ուսուցիչների աշխատանքը աշակերտներին դասավանդելն է, բժիշկների աշխատանքը` հիվանդներին բուժելը, այնպես էլ ձեռներեցների աշխատանքը այնպիսի բարիքներ ստեղծելն է, առանց որի մենք չենք կարող ապրել, օրինակ` հաց թխել, հագուստ կարել և այլն:

  • Աշակերտներին բացատրել, որ այս բանաստեղծության մեջ հավ մայրիկը հենց նկարագրած ձեռներեցն է, որը ցանկանում է բարիք ստեղծել:

  • Աշակերտներին բացատրել, որ մեկ գարու հատիկը ցանելը և դրա միջոցով գարու հասկ, այսինքն շատ գարու հատիկներ ստանալը ձեռներեցական միտք է:

  • Աշակերտներին բացատրել, որ իրենք պետք է բեմականացնեն բանաստեղծությունը: Նախ պետք է ստվարաթղթից պատրաստել բանաստեղծության հերոսներին:

  • Ամենասկզբում պետք է պատրաստել հավ մայրիկին և իր ճուտիկներին:

  • Հանձնարարել աշակերտներին ստվարաթղթի կտորի վրա նկարել հավ մայրիկին և ճուտիկներին, ներկել և կտրել դրանք:



  • Բանաստեղծության գլխավոր հերոսը իր ճուտիկների հետ արդեն պատրաստ է:

  • Այսպես կարելի է պատրաստել նաև մյուս հերոսներին` սագիկին և բադիկին:



Ահա սագիկը




Ահա բադիկը:







Գնահատմանչափանիշներ` Ձեռներեցին նկարագրելու, միտք / մտահղացում զարգացնելու և դրանք բացատրելու կարողություն

Կապը այլ առարկաների հետ` Մայրենի



Թեմա՝ Աշխատանքի պլանավորում

Առարկա`Տեխնոլոգիա

Դասարան` 2-րդ

Ժամաքանակը` 3

Հիմնական կոմպետենցիաներ՝ Ձևավորել գործողությունների պլան կազմելու կարողություն

Ուսուցման նպատակները

Բովանդակություն

Խորհուրդ տրվող գործողություններ

Գիտելիք

Հմտություններ

Վերաբերմունք/Վարքագիծ


  • Իմանա` ինչ է նշանակում կազմակերպել և պլանավորել աշխատանքը:

  • Հասկանա, որ պլանը կազմել նշանակում է` որոշել, թե կատարվող աշխատանքը ինչ քայլերից պետք է բաղկացած լինի և այդ քայերը ինչպես են հաջորդում միմյանց:




  • Կարողանա կազմել աշխատանքային պլան:

  • Կարողանա բացատրել աշխատանքը կատարելու քայլերը և դրանց հերթականությունը/ հաջորդականությունը:








  • Կարևորի իր օրվա և աշխատանքի պլանավորումը և քայլերի հաջորդականությունը և հերթականության պահպանումը:





  • Վարժություն`

Դարձյալ անդրադառնալ :


Հարց ուղղել աշակերտներին` ինչ արեց հավ մայրիկը գարու մեկ հատիկից մեկ հասկ գարի

ստանալու համար: Հանձնարարել աշակերտներին թվարկել այդ աշխատանքի քայլերը և նշել նրանց հաջորդականությունը:

  1. Ցանել գարու հատիկը

  2. Ջրել այն

  3. Քաղել այն

  4. Օգնության կանչել


  • Աշակերտներին բացատրել, որ գարու հատիկից գարու հասկ ստանալու համար պետք է կատարել աշխատանք, որը կազմված է այդ երեք քայլերից և այդ քայլերը այդպես են հաջորդում միմյանց:

  • Աշակերտներին հանձնարարել ստվարաթղթի վրա նկարել գարու հատիկ և գարու հասկ, ներկել դրանք և մկրատով կտրել:















  • Քննարկել աշակերտների հետ, թե ինչ կարելի է հետո անել գարու հատիկների հետ: Համարակալել նոր քայլերը և գրել այսպես.

3. Աղալ գարու հատիները և այլյուր պատրաստել:

4. Ալյուրից գարեհաց թխել:

  • Աշակերտներին ևս մեկ անգամ հիշեցրեք, որ 3-րդ և 4-րդ քայլերը նոր մտքեր և մտահղացումներ են:


Գնահատմանչափանիշներ` Գործողությունների պլան կազմելու կարողություն :

Կապը այլ առարկաների հետ` Մայրենի



Թեմա՝ Աշխատանք և աշխատանքային հմտություններ

Առարկա`Տեխնոլոգիա

Դասարան` 2-րդ

Ժամաքանակը` 2

Հիմնական կոմպետենցիաներ՝ Ձևավորել աշխատանքի կարևորությունը հասկանալու կարողություն

Ուսուցման նպատակները

Բովանդակություն

Խորհուրդ տրվող գործողություններ

Գիտելիք

Հմտություններ

Վերաբերմունք/Վարքագիծ


  • Հասկանա, որ աշխատանքը բարիք ստեղծելու միջոցն է:

  • Իմանա, որ մարդը կարող է ստեղծել իր սեփական աշխատանքը և զբաղվել դրանով, այսինք` դառնա ձեռներեց:

  • Իմանա նաև, որ ձեռներեցը միայնակ չի կարող աշխատել, նա աշխատանքի է ընդունում այլ մարդկանց, որոնք դառնում են վարձու աշխատողներ:



  • Կարողանա բացատրել` ով է ձեռներեցը և ովքեր են վարձու աշխատողները:

  • Կարողանա բացատրել աշխատանքի դերը մարդկանց կյանքում:

  • Կարողանա կատարել հանձնարարվող աշխատանքը:




  • Կարևորի հանձնարարված աշխատանքը կատարելը:

  • Կարևորի աշխատանքի դերը մարդկանց կյանքում:




Վարժություն

Դարձյալ անդրադառնալ


Հարց ուղղել աշակերտներին.

  • Արդյոք հավ մայրիկը միայնակ կարող էր գարին ցանել և խնամել:

  • Ովքեր օգնեցին հավ մայրիկին:

Աշակերտներին բացատրել, որ եթե հավ մայրիկը ձեռներցն է, քանի որ ինքը ստեղծել էր իր աշխատանքը, ապա ճուտիկները աշխատուժ են ` հավ մայրիկի վարձու աշխատողները, և աշխատելով հավ մայրիկի հետ նրանք աշխատանքի դիմաց գարու հատիկներ կստանա նրանից:


Գնահատմանչափանիշներ` Աշխատանքի կարոևրությունը հասկանալու կարողություն:

Կապը այլ առարկաների հետ` Մայրենի, Ես և շրջակա աշխարհը



Թեմա՝ Բիզնես էթիկա

Առարկա`Տեխնոլոգիա

Դասարան` 2-րդ

Ժամաքանակը` 1

Հիմնական կոմպետենցիաներ՝ Ձևավորել էթիկական նորմերը ճանաչելու և դրանք կիրառելու կարողություն

Ուսուցման նպատակները

Բովանդակություն

Խորհուրդ տրվող գործողություններ

Գիտելիք

Հմտություններ

Վերաբերմունք/Վարքագիծ


  • Իմանա` ինչ է էթիկան/ վարվեցողությունը դպրոցում աշխատանքում:






  • Կարողանա թվարկել դպրոցական և աշխատանքային էթիկայի/ վարվեցողության կարևոր կանոնները:




  • Պահպանի էթիկայի/ վարվեցողության կանոնները և դրսևորի պատշաճ վարքագիծ դպրոցում և դասարանու





Առաջադրանք 1.


Այս առաջադրանքի նպատակն է բացատրել աշակերտներին` ինչ է նշանակում էթիկան և որն է էթիկական վարքագիծը:



Դարձյալ անդրադառնալ բանաստեղծությանը:

Հետևյալ հարցն ուղղել աշակերտներին`

  • Արդյոք ճիշտ էր, որ հավ մայրիկը խնդրեց, այլ ոչ թե պահանջեց սագիկին և բադիկին օգնել իրեն:

  • Կարող էր արդյոք հավ մայրիկը այլ կերպ խնդրել, որպեսզի սագիկը և բադիկը օգնեին իրեն:

  • Դուք ինչպես կխնդրեիք, եթե լինեիք հավ մայրիկի փոխարեն:

  • Արդյոք ճիշտ վարվեցին բադիկը և սագիկը, որ չօգնեցին հավ մայրիկին:

  • Ճիշտ եք համարում արդյոք, որ առանց աշխատելու և ջանք թափելու սագիկը և բադիկը ցանկացան ուտել գարու հատիկը;

  • Ճիշտ վարվեց արդյոք հավ մայրիկը, որ չթողեց սագիկին և բադիկին օգտվել բերքից և ուտել գարու հատիկները:

  • Իսկ ինչպես եք գնահատում ճուտիկների կատարած աշխատանքը:

  • Ինչպիսի բառերով և արտահայտություններով են գնահատվում ճուտիկների և հավ մայրիկի աշխատանքը այս բանաստեղծության մեջ:


Գնահատմանչափանիշներ` Էթիկական նորմերը ճանաչելու և կիրառելու կարողություն:

Կապը այլ առարկաների հետ` Մայրենի, Ես և շրջակա աշխարհը



Թեմա՝ Ինչ է ռիսկը

Առարկա`Տեխնոլոգիա

Դասարան` 2-րդ

Ժամաքանակը` 2

Հիմնական կոմպետենցիաներ՝ Ձևավորել ռիսկը հասկանալու, պարտականությունները հասկանալու կարողություն

Ուսուցման նպատակները

Բովանդակություն

Խորհուրդ տրվող գործողություններ

Գիտելիք

Հմտություններ

Վերաբերմունք/Վարքագիծ


  • Իմանա` ինչ է ռիսկը:

  • Իմանա, որ յուրաքանչյուր գործի մեջ կարող են պատահել անցանկալի հետևանքներ:

  • Իմանա, որ մարդիկ որոշակի գործողություններ պետք է ձեռնարկեն այդ անցանկալի հետրանքներից պաշտպանվելու համար:

  • Իմանա, որ կան աշխատանքներ, որոնք ավելի շատ ռիսկային են և կան աշխատանքներ, որոնք պակաս ռիսկային են:



  • Կարողանա բացատրել` ինչ է նշանակում անցանկալի հետևանքներ:

  • Կարողանա իրեն պաշտպանել անցանկալի հետևանքներից:

  • Կարողան բացատրել` ինչ է ռիսկ գոյություն ունի տվայլ աշխատանքում:



  • Կարևորի հանձնարարված աշխատանքը կատարելը:

  • Կարևորի անցանկալի հետևաներից պաշտպանվելը:


Վարժություն

Դարձյալ անդրադառնալ

Հարց ուղղել աշակերտներին.

  • Կծլեր արդյոք գարու հատիկը, եթե հավ մայրիկը ճջրեր այն և չխնամեր:

  • Ապա հարցնել` ինչ կլիներ, եթե մկնիկը կամ ագռավը գողանային գարու հատիկը:

  • Այնուհետև բացատրել, թե ինչ անցանկալի հետևանքներ կարող են լինել հատիկը չջրելու, չխնամելու, կամ գողանալու դեպքում:

  • Այնուհետև բացատրել, որ գարու հատիկը մշակելը իր մեջ ռիսկ է պարունակում` այն կարող է չծլել, եթե այն ճիշտ չխնամեն կամ այն գողանան, կամ կարկուտ տեղար:



Գնահատմանչափանիշներ` Ռիսկը հասկանալու կարողություն:

Կապը այլ առարկաների հետ` Մայրենի, Ես և շրջակա աշխարհը




Թեմա՝ Միտք / մտահղացում

Առարկա`Տեխնոլոգիա

Դասարան` 3-րդ

Ժամաքանակը` 3

Հիմնական կոմպետենցիաներ՝ Միտք / մտահղացում զարգացնելու և դրանք բացատրելու կարողություն

Ուսուցման նպատակները

Բովանդակություն

Խորհուրդ տրվող գործողություններ

Գիտելիք

Հմտություններ

Վերաբերմունք/Վարքագիծ


  • Իմանա` ինչ է միտքը/ մտահղացումը , և ինչ է նշանակում միտք/ մտահղացում ունենալ:

  • Հասկանա, որ շրջապատի մարդիկ և իր ընկերները կարող են ունենալ տարբեր մտքեր/մտահղացումներ և կարծիքներ:

  • Հասկանա, որ եթե մյուսները համաձայն չեն իր մտքի/ մտահղացման կամ կարծիքի հետ, ապա դա չի նշանակում, որ այն վատն է և պետք է հրաժարվել դրանից:

  • Հասկանա, որ պետք է լսել ուրիշների մտքերը/ մտահղացումնրը և կարծիքները:

  • Հասկանա, որ միտքը/ մտահղացումը կարելի է ձևափոխել և դրա հիման վրա առաջարկել նոր միտք:




  • Կարողանա արտահայտել մտքեր և մտահղացումներ:

  • Կարողանա լինել ակտիվ լսող և լսել ուրիշների մտքերը և կարծիքները:

  • Կարողանա կառավարել իր զգացմունքները, երբ մյուսներին դուր չի գալիս իր միտքը/մտահղացումը կամ կարծիքը:

  • Կարողանա առաջարկել այլ` նոր, միտք/ մտահղացում:




  • Կարևորի իր և ուրիշների մտքերը/ մտահղացումները և կարծիքները:

  • Կարևորի իր միտքը, մտահղացումը և կարծիքը արտահայտելը:

  • Կարևորի նոր միտք մտածելը:





Խաղ`

Անհրաժեշտ պարագաներ` դատարկ թղթի կտորներ, մկրատ, գունավոր մատիտներ և սոսինձ:
Խաղի ընթացքը.

  • Աշակերտներին բաժանել փոքրիկ խմբերի և հանձնարարել նրանց մտածել և առաջարկել որևէ մտահղացում, թե ինչ կարող են պատրաստել իրենց ունեցած պարագաներով

(օրինակ` բացիկ, աղաման, ինքնաթիռ, նավակ և այլն): պատրաստած առարկաները

  • Հանձնարարել աշակերտներին բացատրել, թե ինչպես կարող են իրենք այդ առարկաներն օգտագործել իրենց առօրյայում:


  • Խաղ`

Անհրաժեշտ պարագաներ` դատարկ թղթի կտորներ,
մկրատ, գունավոր մատիտներ և սոսինձ:

Խաղի ընթացքը.

  • Աշակերտներին բաժանել փոքրիկ խմբերի և հանձնարարել նրանց պատրաստել պինգվին

հետևելով ստորև նկարագրված քայլերին:


  • Ա յնուհետև աշակերտներին հանձնարարել պատրաստել պինգվին` այս անգամ իրենց ունեցած պատկերացումներով:

  • Աշակերտներին հանձնարարեք համեմատել իրենց պատրաստած երկու պինգվինները:

  • Բացատրեք աշակերտներին, որ իրենց պատարստած երկու պինգնիններն էլ արժեքավոր են, սակայն ըստ երկրորդ տարբերակի` սեփական պատկերացումներով պինգնին պատրաստելը մի փոքր այլ էր, այն իր մեջ պարունակում է նոր միտք/ մտահղացում:


  • Խաղ`

Անհրաժեշտ պարագաներ` դատարկ թղթի կտորներ,
մկրատ, գունավոր մատիտներ և սոսինձ:
Խաղի ընթացքը.

  • Նախապես հանձնարարել աշակերտներին պատրաստել և թղթից կտրել իրենց անվան տառերի քանակով քարտեր`երկրաչափական պատկերների ( կտրտել եռանկյունի, քառակուսի, շրջան, ուղղակնյուն ), կամ առարկաների (ծաղիկ, տերև, թիթեռ, աստղ և այլն) տեսքով: Քարտերը պետք է լինեն 3սմX4սմ չափսերի:

  • Բոլորի պատրաստած քարտերը լցնել մեկ արկղիկի մեջ, խառնել և հանձնարարել աշակերտներին` հերթով մոտենալ և դուս հանել իրենց անվան տառերի քանակին համապատասխան քարտեր:

  • Բացատրել աշակերտներին, որ այդ քարտերը այժմ արդեն դետալներ են և իրենք պետք է դրանք արդյունավետ եղանակով միացնեն կամ համադրեն միմյանց և ստանան խճապատկեր կամ շինվածք:

  • Հանձնարարել աշակերտներին տալ անվանում իրենց պատրաստած խճապատկերին / շինվածքին (օրինակ` իմ բակը, իմ այգին, իմ խաղահրապարակը և այլն:)

  • Բացատրել աշակերտներին, որ դա նրանց միտքը/ մտահղացումն է և որ ամեն մեկն ունի իր միտքը/ մտահղացումը և բոլորի մտքերը/մտահղացումներ յուրահատուկ են:

Գնահատմանչափանիշներ` Միտք / մտահղացում զարգացնելու և դրանք բացատրելու կարողություն

Կապը այլ առարկաների հետ` Մայրենի, Ես և շրջակա աշխարհը



Թեմա՝ Աշխատանքի պլանավորում

Առարկա`Տեխնոլոգիա

Դասարան` 3-րդ

Ժամաքանակը` 3

Հիմնական կոմպետենցիաներ՝ Ձևավորել գործողությունների պլան կազմելու կարողություն

Ուսուցման նպատակները

Բովանդակություն

Խորհուրդ տրվող գործողություններ

Գիտելիք

Հմտություններ

Վերաբերմունք/Վարքագիծ


  • Իմանա` ինչ է պլանավորումը` օրվա, աշխատանքի, գործողությունների:

  • Հասկանա, որ արդյունավետ օր անցկացնելու համար անհրաժեշտ է, որ մարդիկ կազմեն անձնական գործողությունների պլան:

  • Հասկանա, որ պլանը կազմել նշանակում է` որոշել, թե այն ինչ քայլերից պետք է բաղկացած լինի և այդ քայերը ինչպես են հաջորդում միմյանց:




  • Կարողանա բացատրել, թե ինչու է անհրաժեշտ, որպեսզի մարդիկ կազմեն անձնական գործողությունների օրվա, շաբաթվա, ամսվա պլան:

  • Կարողանա կազմել իր օրվա, շաբաթվա, ամսվա գործողությունների կամ աշխատանքային պլանը:

  • Կարողանա նկարագրել իր պլանի հիմնական քայլերը

  • Կարողանա բացատրել այդ քայլերի հերթականությունը/ հաջորդականությունը:








  • Կարևորի իր օրվա և աշխատանքի պլանավորումը:

  • Կարևորի օրվա, շաբաթվա և ամսվա անձնական գործողությունների կամ աշխատանքի պլանը:

  • Կարևորի պլանի քայլերի հաջորդականությունը և հերթականության պահպանումը:

  • Ունենա հաղորդակցական և կազմակերպչական հատկություններ,

  • Լինի նպատակասլաց և ունենա պատասխանատվության զգացում:



Վարժություն` Անհրաժեշտ պարագաներ` դատարկ ստվարաթղթի

կտորներ, մկրատ, գունավոր մատիտներ, սոսինձ,

բնական ծաղիկ:
Վարժության ընթացքը.

  • Աշակերտներին բացատրել, որ պետք է պատրաստել բացիկ բնական ծաղկի թերթիկներից և տերևներից:

  • Պարզել, թե ինչ քայլեր պետք է կատարել բացիկ պատրաստելու համար:

  • Աշակերտներին բացատրել, որ այդ քայլերի ամբողջությունը բացիկ պատրաստելու պլանն է.

  • Այդ քայլերը գրել գրատախտակին հետևյալ կերպ.

ՊԼԱՆ


  1. Հավաքել բնական ծաղկի թերթիկներ և տերևներ:

  2. Չորացնել դրանք /1-2 օր/:

  3. Պատրաստել բացիկի հիմքը` կտրել ստվարաթուղթը` բացիկի չափերով:

  4. Ներկել բացիկի հիմքը:

  5. Որոշել, թե բացիկի որ մասում սոսնձել ծաղկի թերթիկները և տերևները

  6. Սոսնձել ծաղկի թերթիկները և տերևները:


  • Աշակերտների հետ քննարկել` թե արդյոք բոլոր քայլերը նշված են:

  • Եթե այո, ապա վարժությունը եզրափակել և աշակերտներին բացատրել, որ բացիկ պատրաստելու պլանը կազմված է 6 քայլերից և այդ պլանը կիրականացվի 2 օրում:


Գնահատմանչափանիշներ` Գործողությունների պլան կազմելու կարողություն :

Կապը այլ առարկների հետ Մայրենի, Ես և շրջակա աշխարհը




Թեմա՝ Արտադրության գործոններ

Առարկա`Տեխնոլոգիա

Դասարան` 3-րդ

Ժամաքանակը` 2

Հիմնական կոմպետենցիաներ՝ Ձևավորել արտադրության գործոնները ճանաչելու և տարբերակելու կարողություն

Ուսուցման նպատակները

Բովանդակություն

Խորհուրդ տրվող գործողություններ

Գիտելիք

Հմտություններ

Վերաբերմունք/Վարքագիծ


  • Իմանա`, որ այն ամենը ինչը որ օգտագործվում է բարիքներ արտադրելու համար, մեկ բառով կոչվում են արտադրության գործոններ:

  • Իմանա, որ արտադրության գործոնները 4 -ն են`

  1. Բնական պաշարներ` հող, ջուր

  2. Մարդկային ռեսուրսներ` աշխատուժ

  3. Կապիտալ ռեսուրսներ` փող, գործիքներ

  4. Ձեռներցություն



  • Կարողանա բացատրել` ինչ են արտադրության գործոններ:



  • Կարևորի արտադրության գործոնները:


Վարժություն

Դարձյալ անդրադառնալ

Աշակերտներին բացատրել, որ գարու հասկը այն բարիքն էր, որը ցանկանում էր ստեղծել հավ մայրիկը:


Աշակերտներին բացատրել, որ այս պատմության մեջ կան արտադրության գործոններ, մնում է միայն դրանք ճանաճել և տարբերակել:

  1. Բնական ռեսուրսներ, դրանք այն ռեսուրսներն են, որոնք մարդը պատրաստի վերցնում է բնությունից: Այս պատմության մեջ բնական ռեսուրներն են` հողը, ջուրը, գարու հատիկը

  2. Մարդկային ռեսուրսներ – դրանք մարդիկ են, որոնք աշխատում են բարիքը ստեղծելու համար և վճարվում դրա դիմաց: Այս պատմության մեջ աշխատուժը ճուտիկներն են: Եթե բադիկը և սագիկը մասնակցեին աշխատանքին, ապա նրանք ևս կկոչվեին աշխատուժ:

  3. Կապիտալ ռեսուրսներ` փող, մեքնենքներ, գործիքներ: Այս պատմության մեջ կապիտալ ռեսուրսը ցնցուղն է: Աշակերտներին բացատրել, որ եթե հավ մայրիկը հողը փորեր բահով կամ այլ գործիքվ, ապա դա կկոչվեր կապիտալ:

  4. Ձեռներեց, դա այն գործոնն է, որն ունի մտահղացում միավորում է վերը նշված երեք գործոնները: Այս պատմության մեջ ձեռներեցը հավ մայրիկն էր:



Գնահատման չափանիշներ` Արտադրության գործոնները ճանաչելու և տարբերակելու կարողություն:

Կապը այլ առարկաների հետ` Մայրենի, Ես և շրջակա աշխարհը




Թեմա՝ Բիզնես գաղափար

Առարկա`Տեխնոլոգիա

Դասարան` 4-րդ

Ժամաքանակը` 3

Հիմնական կոմպետենցիաներ՝ Ձևավորել բիզնես գաղափարներ ստեղծելու և ներկայացնելու կարողություն

Ուսուցման նպատակները

Բովանդակություն

Խորհուրդ տրվող գործողություններ

Գիտելիք

Հմտություններ

Վերաբերմունք/Վարքագիծ


  • Հասկանա, որ միտքը/ մտահղացումը արժեք ունի, և դրանց շնորհիվ մարդը կարող է գումար վաստակել:

  • Հասկանա, որ այն միտքը/ մտահղացումը, որի շնորհիվ մարդը կարող է դրամ վաստակել, կոչվում է բիզնես գաղափար:

  • Պատկերացնի` ինչ է բիզնես գաղափարը:

  • Իմանա, որ բիզնես գաղափար ստեղծողները կոչվում են ձեռներեցներ:

  • Իմանա, որ ձեռներեցը նոր միտք է ստեղծում:




  • Կարողանա նկարագրել, թե ինչպես կարող է մարդը գումար վաստակել իր մտքի կամ մտահղացման շնորհիվ:

  • Կարողանա նկարագրել ձեռներեցին:

  • Կարողանա բերել բիզնես գաղափարի օրինակ իրական կյանքից:

  • Կարողանա պատկերացնել, թե ապագայում ինչպիսի բիզնես գաղափար կցանկանա իրականացնել/սրճարան ունենալ, թխվածք արտադրել, վարսավիրությամբ զբաղվել և ալն/:








  • Գիտակցի, որ նոր և լավ գաղափարը մարդու համար կարող է եկամտի աղբյուր դառնալ

  • Կարևորի նոր միտք մտածելը:

  • Հավատա, որ ինքը նույնպես կարող է դառնալ նոր մտահղացման հեղինակ և դրա շնորհիվ գումար վաստակել:



Առաջադրանք`


Անհրաժեշտ պարագաներ` դատարկ պլաստիկե շիշ, օսլա, փոքրիկ առարկաներ (հուլունքներ, չօգտագործվող խաղալիքների փոքրիկ գունավոր դետալներ, kinder –ձվիկի խաղալիքներ, կոճակներ և այլն), սոսինձ, փայլ – սփռեյ:

Կատարման ընթացքը.

  • Աշակերտներին բացատրել, որ յուրաքանչյուրը պետք է պատրաստի իր խաղալիքը:

  • Նախապես նրանց հանձնարարել հավաքելու փոքրիկ գունեղ առարկաներ:

  • Յուրաքանչյուր աշակերտ պետք է ունենա իր պլաստիկե շիշը:

  • Հանձնարարել աշակերտներին լցնել իրենց հավաքած առարկաները դատարկ շշերի մեջ:

  • Առաջադրանքի հաջորդ քայլը պետք է կատարել տանը:

  • Աշակերտներին հանձնարարել խնդրել իրենց մայրիկներին տանը պատրաստել կարտոֆիլի օսլայից ոչ խիտ թափանցիկ կիսել, որը պետք է լցնել շշերի մեջ:

  • Առաջադրանքի հաջորդ մասը պետք է անել դասարանում:

  • Օգնել աշակերտներին բացել շշերը և մի փոքր փայլ –սփռեյ լցնել շշերի մեջ:

  • Ամուր փակել շշերը:

  • Խաղալիքն արդեն պատրաստ է: Ամեն անգամ թափահարելով շիշը` աչքի առաջ կհայտնվեն տարբեր առարկաներ:



  • Աշակերտներին բացատրել, որ այդ խաղալիքը շատ լավ նվեր է իրենց փոքրիկ քույրիկների և եղբայրների համար: Նրանց բացատրել, որ այլ նվեր գնելու փոխարեն նրանք կարող են իրենց ձեռքերով պատրաստել նմանատիպ խաղալիք և նվիրել իրենց սիրելի փոքրիկին: (Իսկ դա նշանակում է փող խնայել): Այն ունի ուսուցողական նշանակություն: Փոքրիկները կարող են սովորել առարկաների անվանումները:


Գնահատմանչափանիշներ` Բիզնես գաղափարներ հորինելու կարողություն:

Կապը այլ առարկաների հետ` Մայրենի, Ես և շրջակա աշխարհը



Թեմա՝ Բիզնես պլան

Առարկա`Տեխնոլոգիա

Դասարան` 4-րդ

Ժամաքանակը` 1

Հիմնական կոմպետենցիաներ՝ Ձևավորել գործողությունները պլանավորելու, բիզնես պլան կազմելու և հաշվարկներ կատարելու կարողություն

Ուսուցման նպատակները

Բովանդակություն

Խորհուրդ տրվող գործողություններ

Գիտելիք

Հմտություններ

Վերաբերմունք/Վարքագիծ


  • Հասկանա, որ ձեռներեցը իր ունեցած բիզնես գաղափարը վեր է ածում ապրանքի կամ ծառայության:

  • Հասկանա, որ այդ ճանապարհին ձեռներեցը պետք է ճիշտ պլանավորի իր գործողությունները և քայլերը, ինչպես նաև որոշի այդ քայլերի հերթականությունը:

  • Հասկանա, որ հենց դա էլ նշանակում է կազմել բիզնես պլան:

  • Հասկանա, որ ձեռներեցը պետք է կատարի նաև ճիշտ հաշվարկներ:

  • Հասկանա` ինչ է նշանակում որոշում ընդունել:








  • Կարողանա գրել պարզագույն բիզնես պլան:

  • Կարողանա կատարել պարզ հաշվարկներ և դրանք դասակարգել:




  • Կարևորի գործողությունների պլանի, ինչպես նաև բիզնես պլանի կազմումը:

  • Կարևորի գործողությունների քայլերի ճիշտ հերթականությունը:

  • Կարևորի ճիշտ հաշվարկներ կատարելը:


Առաջադրանք` կազմել բիզնես պլան խաղալիքը պատրաստելու համար:

  • Այս առաջադրանքը խաղալիք պատրաստելու առաջադրանքի տրամաբանական շարունակությունն է:

Նախևառաջ հետևյալ հարցերն ուղղել աշակերտներին`

1. Որքա”ն արժե խանութում նմանատիպ խաղալիքը, և որքան գումար կծախսեն իրենք իրենց փոքրիկ քույրիկին կամ եղբորը այդպիսի խաղալիք գնելու համար:
2. Որքա”ն գումար կծախսվի նմանատիպ խաղալիքը իրենց ձեռքով պատրաստելու դեպքում:

  • Այնուհետև կազմել խաղալիք պատրաստելու բիզնես պլանը հետևյալ կերպ.

Խաղալիք

պատրաստելու համար անհարժեշտ պարագաներ

Քանակը

Արժեքը

Ընդհ. արժեքը

Պլաստիկ շիշ

1

0 դրամ

0 դրամ

Մանր առարկաներ

20

0 դրամ

0 դրամ

Օսլա

5 գր.

10 դրամ

50 դրամ

Փայլ

7 մգ

10 դրամ

70 դրամ

Ընդամենը`



120 դրամ


Աշակերտներին բացատրել, որ ինքնարժեքը հաշվելիս պետք է հաշվի առնել նաև աշխատողների աշխատավարձը,օգտագործված էլեկտրական հոսանքի և նման այլ ծախսերը նույնպես: Նրանց բացատրել, որ այս դեպքում, քանի որ նրանք աշխատավարձ չեն ստացել խաղալիք պատրաստելու համար և հոսանք նույնպես չեն ծախսել այդ նպատակով, այդ իսկ պատճառով էլ այդ տվյալները 0 են:

Աշակերտներին բացատրել, որ պլաստիկ շշի արժեքը նույնպես գնահատվում է “0” դրամ, քանի որ ըստ էության դրա համար ոչինչ չեն վճարել, քանի որ օգտագործել են թափոնը: Նույն սկզբունքով գնահատվում են մանր առարկաների արժեքները, քանի որ նոր առարկաներ չեն գնվելու, այլ օգտագործվելու են ոչ պիտանի (փչացած խաղալիքների փոքրիկ դետալներ, չօգտագործվող գունավոր կոճակներ և այլն) առարկաներ:

Ինչ վերաբերվում է փայլ- սփռեյին, ապա ամբողջ դասարանի համար կարելի է գնել մեկ բալոն, որի արժեքը կազմում է մոտավորապես 1500 դրամ: Այնուհետև այդ գումարը բաժանել աշակերտների թվի վրա:

Իսկ օսլայի գինը հաշվել աշակերներին կարող են օգնել իրենց մայրիկները:

Այսպիսով, աշակերտները կազմեցին բիզնես պլանը, կատարեցին հաշվարկներ: Մեկ խաղալիք պատրաստելը ինքնարժեքը կլինի` 120 դրամ:

Գնահատման չափանիշներ` Պարզագույն բիզնես պլան կազմելու և հաշվարկներ կատարելու կարողություն:

Կապը այլ առարկաների հետ` Մայրենի, Ես և շրջակա աշխարհը, Մաթեմատիկա



Թեմա՝ Ապրանքներ և ծառայություններ

Առարկա`Տեխնոլոգիա

Դասարան` 4-րդ

Ժամաքանակը` 4

Հիմնական կոմպետենցիաներ՝ Զարգացնել ապրանքը և ծառայությունը տարբերակելու կարողություն

Ուսուցման նպատակները

Բովանդակություն

Խորհուրդ տրվող գործողություններ

Գիտելիք

Հմտություններ

Վերաբերմունք/Վարքագիծ


  • Հասկանա, որ ապրելու համար մարդիկ ունեն որոշակի ապրանքների և ծառայությունների կարիք:

  • Հասկանա` ինչ է ապրանքը, ինչ է ծառայությունը, և ինչով են դրանք տարբերվում միմյանցից (ապրանքը նյութական է, կարելի է տեսնել և շոշափել, իսկ ծառայությունը ոչ նյութական է):




  • Կարողանա

բացատրել/ թվարկել` ինչ ապրանքների և ծառայությունների կարիք ունեն մարդիկ ապրելու համար:

  • Կարողանա տարբերակել ապրանքը և ծառայությունը:

  • Կարողանա բերել ապրանքի և ծառայության օրինակներ:



  • Կարևորի ապրանքների/ ծառայությունների դերը մարդկանց առօրյա կյանքում:




Առաջադրանք 1.

Մաս 1

Այս առաջադրանքի նպատակն է ստեղծել տիկնիկային թատրոն:

Անհրաժեշտ պարագաներ.

  1. Ստվարաթղթից մեծ արկղ` 1մX1մ ( 1մX1.5, կամ ցանկացած մեծ արկղ):

  2. Գունավոր մարկերներ

  3. Մկրատ

  4. Դեկորատիվ գործվածքի կտոր

  5. Գունավոր ստվարաթղթի կտորներ

Կատարման ընթացքը.

  • Կտրել արկղի վերևի բացվող հատվածի մասերը և մի կողմը:

  • Արկղը շուռ տալ բաց կողմի վրա այնպես, որ մյուս բաց կողմը լինի ձեր դիմաց:

  • Հակառակ կողմի վրա նկարել քառակուսի ` 80սմX80սմ և մկրատով կտրել հանել այն:

  • Այն կդառնա ներկայացման բեմը:

  • Ցանկության դեպքում աշակերտները կարող են այդ մասը դեկորատիվ գործվածքի կտորով զարդարել:

  • Հանձնարարել աշակերտներին գունավոր ստվարաթղթի կտորից պատրաստել տիկնիկներ, դրանք սոսնձել փայտիկների վրա:

  • Խաղալ ներկայացում:

Մաս 2.

  • Աշակերտներին բացատրել, որ տիկնիկային թատրոն կազմակերպելը ծառայություն է: Հետևաբար տիկնիկային ներկայացում խաղալով` նրանք ծառայություն կմատուցեն իրենց հասակակիցներին:

  • Միաժամանակ նաև նրանց հիշեցրեք իրենց պատրաստած խաղալիքի մասին և նշեք, որ այն ապրանք էր:

  • Հետևաբար իրենք կարող են և’ ապրանք արտադրել, և’ ծառայություն մատուցել:


Գնահատմանչափանիշներ` Ապրանքը և ծառայությունը տարբերակելու կարողություն:

Կապը այլ առարկաների հետ` Մայրենի, Ես և շրջակա աշխարհը





Թեմա՝ Սակավություն. Ցանկություններ և կարիքներ

Առարկա`Տեխնոլոգիա

Դասարան` 4-րդ

Ժամաքանակը` 4

Հիմնական կոմպետենցիաներ՝ Ձևավորել շուկան, սպառողին և արտադրողին նկարագրելու կարողություն

Ուսուցման նպատակները

Բովանդակություն

Խորհուրդ տրվող գործողություններ

Գիտելիք

Հմտություններ

Վերաբերմունք/Վարքագիծ


  • Հասկանա, որ մարդկանց ցանկություններն անսահմանափակ են:

  • Հասկանա նաև, որ այդ ցանկությունները բավարարելու համար միջոցները սահմանափակ են:

  • Իմանա, որ դա կոչվում է սակավություն:



  • Կարողանա բերել օրինակներ, որ մարդկանց ցանկությունները անսահմանափակ են , իսկ այդ ցանկությունները բավարարելու միջոցները` սահմանափակ:




  • Գիտակցի, որ բոլոր մարդկանց միջոցները և հնարավորությունները ձեռո բերելու իրենց ցանկացած ապրանքները/ ծառայությունները սահմանափակ են:




Առաջադրանք

Հարց ուղղել աշակերտներին, թե ինչպիսի բացիկ կցանկանային պատրաստել և նվիրել իրենց մայրիկին նրա ծննդյան օրվա կապակցությամբ:

Խրախուսել աշակերտներին, որպեսզի նրանք ազատորեն երևակայեն և նպարագրեն իրենց պատկերացրած ճոխ բացիկը, օրինակ` հուլունքներով, գունավոր զարդերով, բնական ծաղիկներով, ասեղնագործ տարրերով:

Դրանից հետո աշակերտներին տրամադրել սպիտակ ստվարաթուղթ և երկու գույնի մատիտներ: Հանձնարարել նրանց պատրաստել բացիկ օգտագործելով միայն դրանք:

Երբ աշակերտները կավարտեն իրենց աշխատանքը, նրանց ուղղել հետևյալ հարցը` ինչ էին ցանկանում պատրաստել և իրականում ինչ պատրաստեցին: Եզրափակեք աշխատանքը ևս մեկ անգամ աշակերտներին բացատրելով, որ բացիկ պատրաստելու հննարավությունները և միջոցները սահմանափակ էին, իսկ ցանկությունները` անսահմանափակ:

Գնահատմանչափանիշներ` Շուկան, սպառողին և արտադրողին նկարագրելու կարողություն:

Կապը այլ առարկաների հետ` Մայրենի, Ես և շրջակա աշխարհը, Մաթեմատիկա




Թեմա՝ Շուկա. Սպառողներ և արտադրողներ

Առարկա`Տեխնոլոգիա

Դասարան` 4-րդ

Ժամաքանակը` 4

Հիմնական կոմպետենցիաներ՝ Ձևավորել շուկան, սպառողին և արտադրողին նկարագրելու կարողություն

Ուսուցման նպատակները

Բովանդակություն

Խորհուրդ տրվող գործողություններ

Գիտելիք

Հմտություններ

Վերաբերմունք/Վարքագիծ


  • Հասկանա, որ ապրանքները/ ծառայությունները արտադրվում են ձեռներեցների կողմից:

  • Հասկանա, որ ձեռներցներն իրենց արտադրած ապրանքները/ ծառայությունները մարդկանց են հասցնում վաճառողների միջոցով շուկայում:

  • Պատկերացնի, թե ինչ է շուկան /վայր, որտեղ գնորդները և վաճառողները հանդիպում են միմյանց, և որտեղ գնորդները իրենց գումարով ձեռք են բերում ձեռներցի ապրանքը/ ծառայությունը վաճառողների միջնորդությամբ:

  • Իմանա, որ շուկայում ապրանքներ/ ծառայություններ ձեռք բերելը կամ գնելը կոչվում է սպառել, իսկ դրանց գնորդները` սպառողներ:




  • Կարողանա

բացատրել` ինչ է շուկան:

  • Կարողանա բացատրել` ինչ է նշանակում սպառել, ովքեր են սպառողները:

  • Կարողանա բացատրել` ինչ է նշանակում արտադրել, և ովքեր են արտադրողները

  • Կարողանա բացատրել` ովքեր են վաճառողները:

  • Կարողանա տարբերակել սպառողներին, արտադրողներին և վաճառողներին:



  • Կարևորի շուկայի դերը մարդկանց առօրյա կյանքում:

  • Կարևորի, որ շուկայում պետք է լինեն թե’ սպառողներ, թե’ արտադրողներ և թե’ վաճառողներ:

  • Գիտակցի, որ սպառողներն իրեն անհրաժեշտ ապրանքները/ ծառայությունները ձեռք են բերում շուկայում:





Խաղ


Այս առաջադրանքի նպատակն է բացատրել` ովքեր են սպառողները, արտադրողները և վաճառողները:

Աշակերտներին հանձնարարել պատրաստելու գրչամաններ և նրանց բացատրել, որ ամեն մեկը պետք է պատրաստի իր գրչամանը իր ճաշակով` իր նախընտրած նյութից (ստվարաթուղթ, մետաղյա թիթեղ, պլաստիլին և այլն) և իր նախընտրած զարդանախշերով:

Ստորև ներկայացնում ենք գրչաման պատրաստելու մի տարբերակ, որը պարտադիր չէ, որ ներկայացվի աշակերտներին: Աշակերտներին պետք է թողնել ազատ` իրենց գրչամանը ընտրելու հարցում: Այդ գրչամանը պատրաստելու համար անհրաժեշտ պարագաներն են.

  1. Պահածոների թիթեղյա ոչ մեծ տարաներ (6սմ – 8սմ տրամագծով):

  2. 4 գույնի գունավոր թղթեր

  3. Մկրատ

  4. Գունավոր մարկերներ

  5. Բամբակ

  6. Կոճակներ


Կատարման ընթացքը.






  1. Չ ափել տարայի բարձրությունը և շրջանագծի երկարությունը:

  2. Կտրել 4 գունավոր թղթեր այնպես, որ նրանց երկարությունը հավասար լինի տարայի շրջանագծի երկարությանը, իսկ նրանց լայնությունների գումարը հավասար լինի տարայի բարձրությանը:

  3. Վերևից երկրորդ թղթի կենտրոնում կարել երկու փոքր սև կոճակներ և մեկ մեծ կարմիր կոճակ այնպես, որ ստացվեն աչքեր և քիթ:

  4. Կարմիր մարկերով նկարել բերանը, իսկ բերանի ներքևում կպցնել բամբակի մի փոքր կտոր այնպես, որ ստացվի մորուք:

  5. Տարայի վրա հերթականությամբ սոսնձել բոլոր թղթերը:


Առաջադրանք

  • Աշակերներին բաժանել երեք խմբի: 1-ին խմբին անվանեք արտադրող-ներ:Նրանք պետք է արտադրեն գրչամաններ:

  • Աշակերտների 2-րդ խմբին բացատրել, որ նրանք սպառողներ (գնորդներ) են:

  • Հանձնարարել նրանց պատրաստել 100-դրամանոցներ, 200-դրամանոցներ,

500-դրամանոցներ,
1000 դրամանոցներ:

  • Աշակերտների 3-րդ խմբին բացատրել, որ նրանք վաճառողներ են, նրանք պետք է արտադրողներից գնեն նրանց արտադրած գրչամանները և վաճառեն սպառողներին:Նրանք ևս պետք է իրենց մոտ ունենան գումարներ:

  • Այնուհետև կազմակերպել շուկա: Աշակերտներին բացատրել, որ այս փուլում պետք է կազմակերպել գրչամանների վաճառքը, այսինքն` վաճառողները պետք է արտադրողներից գնեն նրանց արտադրած գրչամանները և դրանք վաճառեն ` փոխանակեն սպառող-գնորդների դրամների հետ:

  • Աշակերտներին հիշեցնել, որ շուկան հենց այն վայրն է, որտեղ հանդիպում են սպառողները, վաճառողները և արտադրողները միմյանց հետ, և կատարում ապրանքների/ ծառայությունների փոխանակում դրամի հետ:

  • Աշակերտներին թողնել ազատ.

  • Արտադրողները պետք է որոշեն իրենց ապրանքի գները` իրենց ցանկությամբ:

  • Վաճառողները պետք է մոտենան արտադրողներին, ծանոթանան նրանց ապրանքին և որոշում կայացնեն` թե որ արտադրողից գնեն գրչաման` հաշվի առնելով արտաքին տեսքը և գինը: Նրանք ընտրում են այն գրչամանը, որը համարում են ամենալավ տարբերակը սպառողներին վաճառելու համար:

  • Վաճառողները արտադրողներին գումար են վճարում և ձեռք են բերում իրենց նախընտրած ապրանքը սպառողներին վերավաճառելու նպատակով:

  • Երբ վաճառողները արդեն վաճառքի համար ձեռք են բերել գրչամանները, սպառող –աշակերտներին հրահանգ տալ մոտենալ վաճառողներին և գնել իրենց դուր եկած գրչամանը` ծանոթանալով գներին և ատաքին տեսքին:

  • Որոշ ժամանակ անց, երբ առք ու վաճառքը ավարտված կլինի, կազմակերպել հետևյալ քննարկումը.

  • Որ արտադրողի ապրանքը չվաճառվեց և ինչու (գինն էր բարձր, թե արտաքին տեսքը գեղեցիկ չէր կամ այլ պատճառ):

  • Այնուհետև հարց ուղղել սպառող աշակերտներին, թե ինչու իրենք ընտրեցին և գնեցին հենց այդ գրչամանը:

  • Խաղի վերջում աշակերտներին բացատրել, որ իրենք նմանակեցին իրական շուկային` արտադրեցին, վաճառեցին և սպառեցին` իրար հետ հանդիպելու և գործարքներ կատարելու միջոցով:

Գնահատմանչափանիշներ` Շուկան, սպառողին և արտադրողին նկարագրելու կարողություն:

Կապը այլ առարկաների հետ` Մայրենի, Ես և շրջակա աշխարհը, Մաթեմատիկա



Թեմա՝ Բիզնես էթիկա

Առարկա`Տեխնոլոգիա

Դասարան` 4-րդ

Ժամաքանակը` 2

Հիմնական կոմպետենցիաներ՝ Ձևավորել էթիկական նորմերը կիրառելու կարողություն

Ուսուցման նպատակները

Բովանդակություն

Խորհուրդ տրվող գործողություններ

Գիտելիք

Հմտություններ

Վերաբերմունք/Վարքագիծ


  • Իմանա` ինչ է էթիկան:

  • Իմանա, որ էթիական դրսևորվում է ամենուր` և’ դպրոցում, և’ տանը, և’ աշխատանքային միջավայրում, և հասարակական վայրում:

  • Իմանա, որ էթիկական նորմերը ամենուր պահպանելը կարևոր է:

  • Իմանա, որ պայմանավորվածությունները ժամանակին կատարելը, չխաբելը, սպառողներին հարգելը, աշխատանքը պատշաճ ձևով կատարելը գործարար էթիկական կարևոր նորմերից են:



  • Կարողանա թվարկել, թե գործարար ոլորտում և աշխատանքի ընթացում ինչպիսի էթիկական նորմեր կան:

  • Կարողանա կիրառել այդ ներմերն իր կյանքում:





  • Պահպանի էթիկայի կանոնները և դրսևորի պատշաճ վարքագիծ դպրոցում և դասարանում:









Առաջադրանք 1.
Այս առաջադրանքի նպատակն է բացատրել աշակերտներին` ինչ է նշանակում էթիկան և ունենալ էթիկական վարքագիծ:

  • Աշակերտներին հանձնարարել վերհիշել բանաստեղծությունը:

  • Նրանց հանձնարարել ստվարաթղթից պատրաստել շուն և կատու, և կազմակերպել ներկայացում:

  • Պատրաստելու համար աշակերտներին հանձնարարել օգտվել հետևյալ մեթոդից.

Շուն



















Կատու


















  • Աշակերտների հետ քննարկել, թե ինչպիսի բիզնես պայմանավորվածության եկան շունն ու կատուն:

  • Բիզնես էթիկայի ինչպիսի նորմեր խախտվեցին կատվի կողմից /պայմանավորվածությունը չկատարելը, խաբելը, անձնական վիրավորանքներ հսցնելը/:

  • Աշակերտներին հանձնարարել մտածել և թվարկել, թե բացի վերը թվարկված նորմերից, բիզնես էթիկայի էլ ինչպիսի նորմեր պետք է հաշվի առնել աշխատանք կատարելիս:

  • Հարց ուղղել աշակերտներին` արդյոք կատուն լավ ձեռներեց էր: Եթե շան տեղը լինեիք` ինչպես կվարվեիք:


Գնահատմանչափանիշներ` Էթիկական նորմերը ճանաչելու և կիրառելու կարողություն:

Կապը այլ առարկաների հետ` Մայրենի, Ես և շրջակա աշխարհը




Թեմա՝ Բիզնես գաղափար

Առարկա`Տեխնոլոգիա

Դասարան` 5-րդ

Ժամաքանակը` 4

Հիմնական կոմպետենցիաներ՝ Զարգացնել բիզնես գաղափարներ ստեծելու և դրանք ներկայացնելու կարողություն

Ուսուցման նպատակները

Բովանդակություն

Խորհուրդ տրվող գործողություններ

Գիտելիք

Հմտություններ

Վերաբերմունք/Վարքագիծ


  • Հասկանա` ինչ է բիզնես գաղափարը:

  • Հասկանա, որ բիզնես գաղափարը գործի վերածելու համար ձեռներեցը պետք է ունենա որոշակի հմտություններ /օրինակ` լինի լավ կազմակերպիչ, կարողանա պլանավորել իր աշխատանքը, կարողանա ճիշտ դրամական հաշվարկներ կատարել, կարողանա արագ կողմնորոշվել, ունենա ճկուն մտածելակերպ, ռիսկի դիմի և այլն/ :

  • Հասկանա, որ ձեռներեցի բիզնես գաղափարը պետք է լինի նորարարական:

  • Հասկանա, որ նորարարությունների շնորհիվ մարդկանց կյանքը կարող է փոխել դեպի լավը ( բջջային հեռախոս, համակարգիչներ):




  • Կարողանա մտածել, ձևակերպել և առաջարկել պարզ բիզնես գափաղարներ:

  • Կարողանա ներկայացնել, թե ինչպես են նորարարությունները դեպի լավը փոխում մարդկանց կյանքի որակը, և բերի օրինակներ իրական կյանքից (օրինակ` բջջային հեռախոսներից վճարումներ կատարելը):

  • Կարողանա որոշումներ կայացնել:

  • Կարողանա բացատրել` ինչպես է բիզնես գաղափարը վերածվում ապրանքի / ծառայության:




  • Արժևորի բիզնես գաղափարները:

  • Հավատա, որ իր լավ գաղափարների և մտահղացումների շնորհիվ ինքը կարող է դեպի լավը փոխել իր շրջապատը, ինչպես նաև իր երկիրը:

  • Կարևորի ձեռներեցական հմտությունների զարգացումը:

  • Կարևորի նորարարությունները:

  • Կարևորի նոր գաղափարներ ստեղծելը:







  • Առաջադրանք`

(Այս առաջադրանքը նպատակահարմար է կատարել դեկտեմբեր ամսվա սկզբին` ամանորյա տոներին ընդառաջ)

Անհրաժեշտ պարագաներ`
ալյուր, կերակրի աղ, ջուր, ջրաներկ, վրձին, սոսինձ, զանազան փոքրիկ գունեղ պարագաներ, որոնք կարող են դառնալ խաղալիքի դեկորացիայի դետալներ, ամուր թել` կախիչ պատրաստելու նպատակով:
Խաղի ընթացքը.

  • Աշակերտներին հիշեցրե’ք, որ մոտենում են ամանորյա տոները, և իրենք պետք է զարդարեն իրենց դասարանի տոնածառը: Հարց ուղղե’ք աշակերտներին, թե ինչպիսի խաղալիքներով կցանկանան զարդարել տոնածառը: Կհնչեն տարբեր պատասխաններ: Ձեր խնդիրն է ուղղորդել աշակերտներին, որպեսզի նրանք պատասխանեն, որ խաղալիքները կարող են նաև իրենք պատրաստել բնական պլաստիլինից: Եվ եթե այդ խաղալիքները գեղեցիկ ստացվեն, ապա աշակերտները կարող են նաև դրանցից ավելի շատ պատրաստել վաճառելու կամ նվիրելու համար:

Գրատախտակին գրե’ք “Բիզնես գաղափար” հասակացությունը և կողքին ավելացրե’ք “Տոնածառի խաղալիքների պատրաստում” բառակապակցությունը:

Աշակերտներին բացատրե’ք, որ հենց նոր նրանք մտածեցին բիզնես գաղափար` պատրաստել տոնածառի խաղալիքներ անձնական օգտագործման, ինչպես նաև վաճառելու և նվիրելու նպատակով:



Սակայն պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ պետք չէ սահմանափակել թե տոնածառի խաղալիքները աշակերտները ինչից պատրաստեն: Առաջարկել նրանց պատրաստել տոնածառի խախալիքներ կարող են պատրաստել թղթերից, ժապավեններից և այն և տալ ազատ ընտրություն կատարելու հնարավորություն միայն այդ պարագայում է զարգանում ստեղծագործական մտածողությունը և միայն պատրաստելուց հետո միմյանց աշխատանքները տեսնելիս կհասկանան, թե ով է ավելի համապատասխան նյութ ընտրել խաղալիք պատրաստելու համար:



Գնահատմանչափանիշներ` Բիզնեսգաղափարներստեղծելու և ներկայացնելուկարողույթուն:

Կապը այլ առարկաների հետ` Մայրենի, Ես և շրջակա աշխարհը



Թեմա՝ Բիզնես պլան

Առարկա`Տեխնոլոգիա

Դասարան` 5-րդ

Ժամաքանակը` 1

Հիմնական կոմպետենցիաներ՝ Զարգացնել գործողությունները պլանավորելու, պարտականությունները ստանձնելու և ռիսկը գիտակցելու կարողություն

Ուսուցման նպատակները

Բովանդակություն

Խորհուրդ տրվող գործողություններ

Գիտելիք

Հմտություններ

Վերաբերմունք/Վարքագիծ


  • Հասկանա` ինչ է բիզնես պլանը:

  • Հասկանա, որ ձեռներեցական գործը կապված է ռիսկի հետ:

  • Հասկանա` ինչ է ռիսկը:

  • Հասկանա` ինչ է նշանակում որոշումներ կայացնել:




  • Կարողանա կազմել պարզագույն բիզնես պլան:

  • Կարողանա բացատրել` ինչ է ռիսկը:

  • Կարողանա բացատրել` ինչպիսի ռիսկի է դիմում ինքը որևէ գործ կատարելիս:

  • Կարողանա ներգրավվել խմբային աշխատանքներում:

  • Կարողանա որոշումներ կայացնել:




  • Կարևորի իրատեսական պլաններ կազմելը:

  • Կարևորի բիզնես/գործողությունների/ պլանի հաջորդական քայլերին հետևելը:

  • Գիտակցի հնարավոր ռիսկերը:

  • Կարևորի պարտականությունները պատշաճ կերպով կատարելը:

  • Կարևորի որոշումներ կայացնելը:









  • Խաղ`

Այս վարժությունը կարելի է կատարելնախքան խաղալիքներ պատրաստելը և այն

Պատրաստում ենք տոնածառի խաղալիքներ բնական պլաստիլինից առաջադրանքի նախաբանը կարող է լինել: Խաղի նպատակն է աշակերտներին սովորեցնել, թե ինչպես պետք է պլանավորել գործողությունները և կազմել բիզնես պլան:
Խաղը սովորեցնում է աշակերտներին սահմանել գործողությունների ճիշտ հերթականությունը և մտածել քննադատորեն:


Անհրաժեշտ պարագաներ` թղթի կտորներ, մկրատ, գունավոր մատիտներ:
Խաղի ընթացքը.

  • Նախապես կազմել բնական պլաստիլինից խաղալիքներ պատրաստելու հիմնական քայլերի ճիշտ հերթականությունը հետևյալ կերպ.

  1. Քայլ 1. Իրար խառնել ալյուրը և կերակրի աղը` հավասար չափաբաժիններով (օրինակ` յուրաքանչյուրից 1-ական բաժակ):

  2. Քայլ 2. Խառնուրդի վրա ավելացնել այնքան ջուր, որ ստացվի պինդ խմոր, որից կարելի է առարկաներ պատրաստել:

  3. Քայլ 3. Խմորից պատրաստել տարբեր տեսակի առարկաներ` կենդանիների արձաններ, մրգեր, խաղալիքներ:

  4. Քայլ 4. Չորացնել պատրաստված առարկաները:

  5. Քայլ 5. Ներկել պատրաստված առարկաները.

  6. Քայլ 6. Առարկաների վրա ըստ անհրաժեշտության սոսնձով ամրացնել զարդանախշեր:

  7. Քայլ 7. Ամրացնել թելից կախիչները:

  • Քայլերի ճիշտ հերթականությունը գաղտնի պահել աշակերտներից:

  • Աշակերտներին բաժանել փոքրիկ խմբերի և հանձնարարել յուրաքանչյուր խմբին պատրաստել 10սմX15 սմ չափսերով 7 քարտեր:

  • Խառը հերթականությամբ աշակերտներին թելադրել վերը նշված 7 քայլերը` առանց նշելու քայլի համարը, և հանձնարարել յուրաքանչյուր քարտի վրա գրել 7 քայլերից մեկը:

  • Երբ յուրաքանչյուր խմբի 7 քարտերն արդեն պատրաստ կլինեն, հանձնարարել աշակերտներին խառնել դրանք և բացատրել, որ նրանց մոտ իսկական խառնաշփոթ է, և պահանջվում է, որ յուրաքանչյուր խումբը իր յոթ քարտերը դասավորի ճիշտ հերթականությամբ և համարակալի քայլերն ու քարտերը:

  • Խմբերին հանձնարարել ներկայացնելու իրենց սահմանած քայլերի հերթականությունը:

  • Եթե մի խմբի մոտ նկատվում են սխալներ, ապա հանձնարարել մյուս խմբերին գտնել և ուղղել սխալը:

  • Վերջում հանձնարարել աշակերտներին բոլոր 7 քարտերը դասավորել ճիշտ հերթականությամբ:

  • Բացատրել, որ այդ քայլերը միացնելով` կստանան բնական պլաստիլինից տոնածառի խաղալիք խատրաստելու բիզնես պլանի հիմնական գործողությունները:

  • Առաջադրանք`

  • Հետևյալ հարցերն ուղղել աշակերտներին. ա. Կարո”ղ եք արդյոք վաճառել ձեր պատրաստած խաղալիքները:

բ Որքա”ն է ձեր արտադրած խաղալիքի ինքնարժեքը:.
գ. Ի”նչ գնով կարող եք վաճառել խաղալիքները:

դ. Ովքե”ր կգնեն այդ խաղալիքները:
ե. Քանի” հատ խաղալիք կարող եք վաճառել:
զ. Ի”նչ գնով կարող եք վաճառել ձեր խաղալիքը:

  • Բացատրել աշակերտներին, որ վաճառելու նպատակով խաղալիքներ պատրաստելն իր մեջ ռիսկ է պարունակում, քանի որ հնարավոր է, որ ոչ ոք չցանկանա գնել այդ խաղալիքները, և դուք կորուստներ կրեք:

  • Բացատրել աշակերտներին, որ ռիսկը և դրանից առաջացող կորուստները նվազեցնելու նպատակով պետք է ուսումնասիրել շուկան:



Գնահատմանչափանիշներ` բիզնես պլան կազմելու, պարտականություններ ստանձնելու և ռիսկը գիտակցելու կարողություն :

Այլ առարկաների հետ կապը` Մայրենի



Թեմա՝ Շուկայի հետազոտություն

Առարկա`Տեխնոլոգիա

Դասարան` 5-րդ

Ժամաքանակը` 1

Հիմնական կոմպետենցիաներ՝ Ձևավորել շուկայական հետազոտություններ կատարելու կարողություն

Ուսուցման նպատակները

Բովանդակություն

Խորհուրդ տրվող գործողություններ

Գիտելիք

Հմտություններ

Վերաբերմունք/Վարքագիծ


  • Իմանա` ինչ է շուկան:

  • Հասկանա, որ ապրանք/ ծառայություն արտադրելուց առաջ ձեռներեցները պետք է ուսումնասիրեն կամ հետազոտեն շուկան:

  • Հասկանա, որ շուկայի մասին տեղեկություններ հավաքելու նպատակով պետք է նախապես կազմել հարցաշար և ըստ այդ հարցաշարի հարցումներ անցկացնել սպառողների շրջանում:

  • Հասկանա, որ շուկան ուսումնասիրելու համար նախևառաջ անհրաժեշտ է ծանոթանալ շրջապատին և պարզել այնտեղ ապրող մարդկանց կարևոր հատկանիշները` սեռը, տարիքը, զբաղվածությունը և այլն:

  • Հասկանա, որ ձեռներեցները ապրանքները և ծառայությունները արտադրում են մարդկանց կարիքներին և ցանկություններին և գնելու կարողություններին համապատասխան:

  • Հասկանա, որ շուկան հետազոտել նշանակում է.

1. պարզել, թե համայնքում ապրող մարդիկ ինչ ապրանքի/ ծառայության կարիք ունեն, այսինքն` իմանա պահանջարկը,

2. որտեղ և ինչպես կարող են նրանք ձեռք բերել այդ ապրանքները/ ծառայությունները,

3. որքան գումար են նրանք ցանկանում և կարող են վճարել դրանց համար:

  • Հասկանա, որ շուկան ուսումնասիրելիս ձեռներեցը պետք է ուենա երկու կարևոր հատկանիշ.

  1. առաջին հատկանիշը սպառողների կարիքները բացահայտելն է,

  2. իսկ երկրորդ հատկանիշը` շուկայում իր ապրանքի/ծառայության սպառողին գտնելն է:




- Կարողանա բերել սպառողական կարիքի օրինակ:

- Կարողանա բացատրել, թե ինչ է նշանակում հետազոտել շուկան:

  • Որևէ ապրանքի/ ծառայության վերաբերյալ կարողանա կազմել պարզ հարցաշար և ըստ այդ հարցաշարի հարցումներ անցկացնի իր համայնքում` բնակիչներին դասակարգելով ըստ հետևյալ հատկանիշների` սեռը, տարիքը զբաղվածությունը և այլն:

  • Կարողանա ճիշտ վերարտադրել, խմբավորել և հասկանալ ստացված տեղեկատվությունը:




  • Կարևորի իր շրջապատի և համայնքի վերաբերյալ հետազոտություններ անցկացնելը:

  • Կարևորի հետազոտությունների անցկացումը նախքան որոշումներ կայացնելը:

  • Ըստ որոշակի հատկանիշների /օրինակ` սեռը, տարիքը, զբաղվածությունը, նախասիրությունները/` դասակարգի իր դպրոցի աշակերտներին/ համայնքի բնակիչներին:

  • Կարևորի հարցումներ անցկացնելը համադասարան-ցիների շրջանում ճիշտ որոշում ներկայացնելու համար (օրինակ` ժամանցն անցկացնելու նախընտրելի տարբերակը պարզելու նպատակով. տիկնիկային թատրո՞ն, թե՞ զբոսայգի):



Առաջադրանք 1.


Այս առաջադրանքի նպատակն է աշակերտների շրջանում ամրապնդել շուկայի հետազոտության վերաբերյալ գիտելիքները:

Աշակերտներին հանձնարարել լրացնելու ստորև բերված նախադասության մեջ բաց թողնված բառերը`օգտագործելով ա, բ և գ տարբերակները:



Շուկայի հետազոտությունը գործողությունների շարք է, որի միջոցով կարելի է պազել, թե համայնքի բնակիչները ինչի ------------------------ ունեն, որտեղ և երբ նրանք կարող են -------------------- այդ ապրանքները, և որքան -------------------- նրանք կարող են վճարել դրա դիմաց:

ա. գումար
բ. գնել

գ. կարիք





Առաջադրանք 2.

  • Աշակերտներին բացատրել, որ նրանք պետք է հյուրասիրություն կազմակերպեն որևէ միջոցառումից հետո: Այդ նպատակով նրանք պետք է սենդվիչներ պատրաստեն իրենց դասարանի բոլոր անդամների համար (օրինակ` 20 հատ սենդվիչ):

  • Աշակերտներին բացատրել, որ նախապես նրանք պետք է ճշտեն և ստույգ իմանան, թե ինչպիսի սենդվիչներ կցանկանան ճաշակել հյուասիրվողները, և թե ինչ քանակությամբ և ինչ տեսակների սենդվիչներ նրանք պետք է պատրաստեն:

  • Բացատրել աշակերտներին, որ սա էլ հենց նշանակում է պարզել սպառողական կարիքները:



Այդ նպատակով աշակերտներին հանձնարարել կազմել պարզ հարցաշար և այն անցկացնել հյուրասիրության հնարավոր մասնակիցների շրջանում: Կարելի է օգտագործել հետևյալ պարզ հարցաշարը.

  1. Դուք տղա” եք, թե” աղջիկ:

ա. տղա
բ. աղջիկ

  1. Որքա”ն գումար եք դուք ընդհանրապես ծախսում ձեր ճաշի ընդմիջման համար:

  2. Ինչպիսի” սենդվիչ կցանկանայիք ուտել:

ա. պանրով

բ. երշիկով

գ. պանրով և երշիկով
միասին

դ. միայն
բանջարեղենով
ե. պանրով և
բանջարեղենով

զ. պանրով, երշիկով
և բանջարեղենով


  1. Ինչպիսի” համեմունք կցանկանայիք, որ լիներ ձեր սենդվիչի մեջ:

ա. մայոնեզ

բ. կետչուպ
գ. մայոնեզը և կետչուպը միասին


  1. Ինչպիսի” հացով կցանկանայիք, որ լինի ձեր սենդվիչը:

ա. մատնաքաշով

բ. ֆրանսիական հացով

գ. Լավաշով

6. Որքա”ն գումար եք դուք պատրաստ վճարելու այդ սենդվիչների համար:


Աշակերտներին բացատրել, որ վերլուծելով հարցաշարի արդյունքները` իրենք կպարզեն սպառողների կարիքները`

  1. Ընդամնեը քանի” սենդվիչ պետք է պատրաստել:

  2. Քանի” սենդվիչ պետք է պատրաստել լավաշով, քանի” սենդվիչ` մատնաքաշով, քանի” սենդվիչ` քանի սենդվիչ` ֆրանսիական հացով:

  3. Ֆրանսիական հացով պատրաստված սենդվիչներից քանի”սը պետք է լինի երշիկով, քանի”սը` պանրով, քանի”սը` երկուսը միասին:

  4. Լավաշով պատրաստված սենդվիչներից քանի”սը քանիսը պետք է լինեն երշիկով, քանի”սը` պանրով, քանի”սը` երկուսը միասին:

  5. Մատնաքաշով

պատրաստված սենդվիչներից քանի”սը պետք է լինի երշիկով, քանի”սը` պանրով, քանի”սը` երկուսը միասին:

  1. Այնուհետև պարզել բանջարեղենի նկատմամբ կարիքները:

  2. Այնուհետև պարզել համեմուքների նկատմամբ կարիքները:

  3. Իմի բերել պատասխանները:







Աշակերտներին հանձնարարել հաշվելու սենդվիչների ինքնարժեքը` դրանց պատրասատելու վրա կատարված ծախսերը: Ըստ ինքնարժեքի` հանձնարարել նրանց որոշել սենդվիչների գինը:

Աշակերտներին բացատրել, որ սենդվիչների այն քանակը, որը պատրաստվել է տվյալ գնով վաճառքի համար և դրված է վաճառքի, կոչվում է առաջարկ: Իսկ սենդվիչների այն քանակը, որը աշակերտները ցանկանում են և պատրաստ են գնել այդ գնով , կոչվում է պահանջարկ:

Այդ տվյալներով կարելի է կազմել առաջարկի աղյուսակը և պահանջարկի աղյուսակը:

Օրինակ այսպես.
Առաջարկի աղյուսակ





Մեկ միավոր սենդվիչի գինը

Տվյալ գնով վաճառքի հանված սենդվիչների քանակը

50 դրամ

2 հատ

60 դրամ

3 հատ

70 դրամ

5 հատ

80 դրամ

6 հատ

90 դրամ

10 հատ

100 դրամ

15 հատ

Կորդինատական առանցքի վրա x- երի առանցքը քանակն `, իսկ y-ներինը` գինը: Կետերը միացնելով կստանանք առջարկի կորը:

Մեկ միավոր սենդվիչի գինը

Սենդվիչների քանակը, որը աշակերտները ցանկություն ունեն և պատրաստ են գնելու տվյալ գնով

50դրամ

15 հատ

60դրամ

12 հատ

70 դրամ

10 հատ

80 դրամ

8 հատ

90 դրամ

5 հատ

100 դրամ

1 հատ



Կորդինատական առանցքի վրա x- երի առանցքը` քանակն է, իսկ y-ներինը` գինը: Կետերը միացնելով կստանանք պահանջարկի կորը:



Գնահատմանչափանիշներ` Հետազոտություններ կատարելու կարողություն:

Կապը այլ առարկաների հետ` Մայրենի, Մաթեմատիկա



Թեմա՝ Աշխատանք և աշխատանքային հմտություններ

Առարկա`Տեխնոլոգիա

Դասարան` 5-րդ

Ժամաքանակը` 2

Հիմնական կոմպետենցիաներ՝ Ձևավորել անձնական հետաքրքրությունները և նախասիրությունները բացահայտելու կարողություն

Ուսուցման նպատակները

Բովանդակություն

Խորհուրդ տրվող գործողություններ

Գիտելիք

Հմտություններ

Վերաբերմունք/Վարքագիծ


  • Հասկանա` ինչ է աշխատանքը:

  • Հասկանա, որ մարդը կարող է աշխատել մեկ այլ մարդու կողմից ստեղծված ձեռնարկությունում / դառնա վարձու աշխատող/, կամ ինքը կարող է ստեղծել իր ձեռնարկությունը և աշխատել այնտեղ /դառնա ձեռներեց/:

  • Հասկանա, որ ձեռնարկություններում մարդիկ աշխատում են դրամ վաստակելու համար:

  • Հասկանա` ինչ է ձեռնարկությունը / օրինակ` հացի արտադրամաս, մթերային խանութ և այլն/:

  • Հասկանա` ինչ է աշխատանքը, և ինչ են աշխատանքային հմտությունները:

  • Հասկանա, որ մարդը կարող է աշխատանք ընտրել իր նախասիրություններին և հետաքրքրություններին համապատասխան:

  • Հասկանա, որ աշխատանքային հմտությունները մարդը ձեռք է բերում փորձառության շնորհիվ:

  • Հասկանա` ինչ է ձեռնարկության հեղինակությունը, և որ այն կախված է այնտեղ աշխատող մարդկանցից:

  • Հասկանա, որ ձեռնարկություններ հիմնելը և դրանցում աշխատելը պահանջում են որոշակի հմտություններ և կարողություններ:

  • Հասկանա, թե ինքն ինչպիսի հետաքրքրություններ և նախասիրություններ ունի:






  • Կարողանա բերել իր շրջապատում գործող ձեռնարկությունների օրինակներ և նկարագրի, թե ինչով է նրանցից յուրաքանչյուրը զբաղվում (օրինակ` “Արջուկ” հրուշակեղենի խանութը թխում, փաթեթավորում է հաց ու խմորեղեն և դրանք վաճառում է տեղական համայնքին):

  • Կարողանա բացահայտել իր անձնական հետաքրքրությունները և նախասիրությունները և գտնել, թե որ աշխատանքն է համապատասխանում դրանց:

  • Նկարագրի, թե ինչպիսի ձեռնարկությունում կուզենա աշխատել:

  • Կարողանա կազմել հարցաշար իր ընկերների նախասիրությունները և հետաքրքությունները բացահայտելու նպատակով /հարցերն ընտրել հետևյալ կերպ. Օրինակ` ո”րն է քո սիրած աշխատանքը, ինչո”ւ է այդ աշխատանքը քեզ հաճույք պատճառում, ի”նչ հմտություններ են քեզանից պահանջվում այդ աշխատանքը կատարելու համար և այլն/:

  • Կարողանա բնորոշել առնվազն 3-4 հմտություններ, որոնք պահանջվում են տվյալ աշխատանքը կատարելու և տվյալ բիզնեսը հիմնելու համար:

  • Թվարկի աշխատանքի այն տեսակները, որոնք ապագայում կուզենար ունենալ, կամ բիզնեսի այն տեսակները, որոնք ապագայում կցանկանար հիմնել:




  • Կարևորի իր համայնքում գործող ձեռնարկությունների դերը համայնքում ապրող մարդկանց առօրյա կենսագործունեության համար:

  • Ճանաչի իր շրջապատում գործող ձեռնարկությունները:

  • Կարևորի իր և իր ընկերների անձնական հետաքրքրությունները և նախասիրությունները:





Վարժություն


Աշակերտներին հանձնարարել պատասխանել ստորև ներկայացված հարցաշարի հարցերին` իրենց անձնական հետաքրքրությունները և հմտությունները բացահայտելու նպատակով: Բացատրել աշակերտներին, որ դա կլինի նրանց ձեռներեցական հնարավորթյունները բացահայտելու առաջին քայլը

  1. Ի”նչ եմ սիրում ես անել (թվարկել հետաքրքրությունները` երաժշտություն, ընթերցանություն, սպորտ և այլն) --------------------------

  2. 2. Ի”նչն եմ ես լավ անում (թվարկել ունակությունները և հմտությունները` կարել, արագ հաշվարկներ կատարել և այլն) ------------------------

3. Ի”նչ նոր հմտություն եմ ցանկանում ձեռք բերել (օրինակ` կիթառ նվագել և այլն)

4. Իմ աշխատանքային փորձը (թվարկել` ինչ աշխատանքներ եք կարողանում կատարել, օրինակ` տուն մաքրել, կարկանդակներ պատրաստել, ծառերի ճյուղերը էտել և այլն):




Գնահատմանչափանիշներ` Անձնական հետաքրքրությունները և նախասիրությունները բացահայտելու կարողություն:

Այլ առարկաների հետ կապը` Մայրենի



Թեմա՝ Բիզնես էթիկա

Առարկա`Տեխնոլոգիա

Դասարան` 5-րդ

Ժամաքանակը` 1

Հիմնական կոմպետենցիաներ՝ Ձևավորել էթիկական նորմերը կիրառելու կարողություն

Ուսուցման նպատակները

Բովանդակություն

Խորհուրդ տրվող գործողություններ

Գիտելիք

Հմտություններ

Վերաբերմունք/Վարքագիծ


  • Իմանա` ինչ է էթիկան:

  • Հասկանա` ինչ է դպրոցական էթիկան / աշակերտական պարտականությունների կատարում, վարվեցողության կանոնների պահպանում և այլն/:

  • Իմանա, որ էթիական դրսևորվում է ամենուր` և’ դպրոցում, և’ տանը, և’ աշխատանքային միջավայրում, և հասարակական վայրում:

  • Իմանա, որ էթիկական նորմերը պահպանելը քաղաքավարություն է:

  • Իմանա, որ էթիկական կանոնների դրսևորումը կարող է տարբերվել ըստ սեռի, օրինակ, աղջիներին/ կանանց թույլատրվում է սենյակում գլխարկով մնա և այլն:








  • Կարողանա թվարկել դպրոցական էթիկայի կարևոր կանոնները /օրինակ` հարգալից, բարեհամբույր վերաբերմունք, դասերից չուշանալ, մաքուր և կոկիկ հաճախել դպրոց և այլն/:




  • Կարևորի իր և իր ընկերների կողմից էթիկայի կանոնների պահպանումը դպրոցում և դասարանում /դասից չուշանալ, լինել պարտաճանաչ, պահպանել հիգիենայի կանոնները և այլն/:

  • Պահպանի էթիկայի կանոնները և դրսևորի պատշաճ վարքագիծ դպրոցում և դասարանու





Առաջադրանք 1.


Այս առաջադրանքի նպատակն է բացատրել աշակերտներին` ինչ է նշանակում էթիկան և ունենալ էթիկական վարքագիծ:

Անհրաժեշտ պարագաները. գունավոր թուղթ, մկրատ, սոսինձ, դեկորացիայի պարագաներ:

Առաջադրանքի ընթացքը

  • Աշակերտներին բացատրել, որ նրանցից յուրաքանչյուրը պետք է պատրաստի բացիկ հետևյալ թեմաներից մեկի վերաբերյալ

  1. Մարտի 8

  2. Ամանոր

  3. Ընկերություն

  4. Իմ համայնքը

  5. Իմ դպրոցը

  6. Իմ ընտանիքը

  7. և այլն (կարելի է ընտրել ցանկացած թեմա)

  • Աշակերտներին հայտարարել, որ դպրոցի մանկավարժական խորհուրդը պետք է ընտրի լավագույն բացիկը և վկայագիր հանձնի բացիկի հեղինակին (կամ այլ ձևով խրախուսի): Այստեղ շատ կարևոր է աշակերտներին գայթակղելու և ոգևորելու պահը: Յուրաքանչյուր ուսուցիչ կարող է մտածել իր մեթոդը):

  • Ուսուցիչը հրահանգ է տալիս աշակերտներին, որ առաջադրանքը պետք է կատարել խիստ գաղտնի, խստիվ արգելվում է միմյանց աշխատանքներին նայելը:

  • Ուսուցիչը կարող է դուրս գալ դասարանից` թողնելով աշակերտներին մենակ:

  • Որոշ ժամանակ անց ուսուցիչը պետք է վերադառնա դասասենյակ և քննարկի, թե աշակերտները ինչպիսի վարքագիծ են ցուցաբերել: Արդյոք աշխատանքը կատարելիս որևէ մեկը նայել և կրկնօրինակել է մյուսի աշխատանքը կամ խանգարել է աշխատել:

  • Ուսուցիչը կազմակերպում է քննարկում, որ աշխատանքի ընթացքում դրսևորած որ վարքագիծն էր էթիկական:

  • Կազմակերպել քննարկում` ինչու է անհրաժեշտ աշխատանքի ընթացում էթիկական նորմերի պահպանումը:

Գնահատմանչափանիշներ` Էթիկական նորմերը ճանաչելու և կիրառելու կարողություն:

Կապը այլ առարկաների հետ` Մայրենի



Թեմա՝ Սոցիալական ձեռներեցություն

Առարկա`Տեխնոլոգիա

Դասարան` 5-րդ

Ժամաքանակը` 1

Հիմնական կոմպետենցիաներ՝ Ձևավորել կամավորական աշխատանքներ կատարելու մշակույթ և կարողություն

Ուսուցման նպատակները

Բովանդակություն

Խորհուրդ տրվող գործողություններ

Գիտելիք

Հմտություններ

Վերաբերմունք/Վարքագիծ


  • Իմանա, որ կան նաև այնպիսի ձեռներեցներ, որոնք դրամ վաստակելու նպատակով ստեղծում են իրենց ձեռնարկությունը, զբաղվում են սովորական գործարարությամբ, որոշում են` ինչ ապրանք/ծառայություն արտադրել, որտեղ և ինչպես վաճառել դրանք ,այնուհետև վաճառելով իրենց ապրանքները/ ծառայությունները` ստացված դրամական միջոցները ծախսում են հանրային խնդիրների լուծման համար:

  • Իմանա որ հանրային խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է միջոցներ ծախսել/օրինակ` ժամանակ, դրամական միջոցներ/, և այդ ծախսած միջոցները կոչվում են ներդրումներ:

  • Հասկանա` ինչ են հանրային խնդիրները (օրինակ`կրթություն, առողջապահություն, մարդու իրավունքներ, շրջակա միջավայր):

  • Հասկանա, որ հանրային խնդիրներով մտահոգված ձեռներեցների գործը կոչվում է սոցիալական ձեռներեցություն:

  • Հասկանա` ինչ են կամավորությունը և կամավորական աշխատանքը:

  • Հասկանա, որ կամավորական աշխատանք կատարելով` ծախսվում է ժամանակ, բայց այն օգնում է ձեռք բերելու աշխատանքային հմտություններ:

  • Հասկանա, որ կամավորական աշխատանքները սովորեցնում են նաև լինել օգտակար, ձեռք բերել նոր ծանոթություններ, կիսվել փորձով:








  • Կարողանա կատարել փոքր կամ կարճաժամկետ կամավորական աշխատանքներ:

  • Կարողանա թվարկել հանրային խնդիրներ:

  • Կարողանա բերել հասարակական կյանքի որևէ ոլորտում մասնավոր անձի կամ ձեռնարկության կողմից կամավոր կատարված ներդրումների օրինակներ:

  • Բացահայտի և նշի իրենց դպրոցի կամ համայնքի այն խնդիրները, որոնք կարող են լուծվել մասնավոր անձանց կամ ձեռնարկությունների ներդրումների միջոցով:




  • Կարևորի կամավորական աշխատանքները:

  • Արժևորի այն ծրագրերը, որոնք իրականացվում են մասնավոր անձանց կամ ձեռնարկությունների կողմից կատարված ներդրումների շնորհիվ:







Վարժություն


Այս առաջադրանքի նպատակն է աշակերտների ուշադրությունը կենտրոնացնել հանրային հիմնախնդիրները լուծելու հարցի վրա:

Աշակերտներին հանձնարարել պատրաստելու ցանկությունների արկղ:

Անհրաժեշտ պարագաներ.

  1. Ստվարաթղթե ոչ մեծ արկղ:

  2. Գունավոր թղթեր

  3. Մկրատ

  4. Սոսինձ

  5. Գունավոր մարկերներ

  • Երբ ցանկությունների արկղը պատրաստ լինի, աշակերտներին հանձնարարել, որ նրանցից յուրաքանչյուրը թղթի փոքրիկ կտորի վրա գրի, թե ինչպիսին կցանկանար տեսնել իր շրջապատը, երկիրը, աշխարհը: Օրինակ` մանկական հիվանդությունները բուժվեին, կարիքավոր տատիկներ և պապիկներ չլինեին, փողոցները լինեին մաքուր, խնամված և գիշերային լուսավորությամբ:

  • Այնուհետև աշակերտներին հանձնարարել իրենց ցանկությունների թերթիկները ծալել և գցել արկղի մեջ:

  • Աշակերտներին հանձնարարել մտածելու, թե ինչպիսի ձեռնարկություն կհիմնեին այդ խնդիրը լուծելու համար:

  • Այնուհետև բացել արկղը և հերթականությամբ հանել աշակերտների թերթիկները:

  • Յուրաքանչյուր թերթիկը հանձնել իր տիրոջը և խնդրել ներկայացնելու իր նշած հանրային հիմնախնդիրը լուծելու ճանապարհը:

  • Ամփոփելով վարժությունը` աշակերտներին ուղղել հետևյալ հարցերը. :


Գնահատմանչափանիշներ` Կամավորական աշխատանքներ կատարելու մշակույթ և կարողություն:

Կապը այլ առարկաների հետ` Մայրենի




Թեմա՝ Բիզնես պլանի մշակում


Առարկա`Տեխնոլոգիա

Դասարան` 6

Ժամաքանակը 4


Հիմնական կոմպետենցիաներ՝ Ձևավորել բիզնես գաղափար մշակելու և գնահատելու կարողություն

Ուսուցման նպատակները

Բովանդակություն

Խորհուրդ տրվող գործողություններ

Գիտելիք

Հմտություններ

Վերաբերմունք/Վարքագիծ



  • Հասկանա, որ բիզնես պլանը տվյալ բիզնես գործունեությունը նկարագրող ուրվագիծ է:

  • Հասկանա, թե ինչպիսի կառուցվածք ունի բիզնես պլանը:

  • Իմանա, որ բիզնես գործունեության հաջողության համար շատ կարևոր է ճիշտ ժամանակին ընտրված բիզնես գաղափարը:




  • Կարողանա բացատրել, թե ինչու է ձեռներցներին անհրաժեշտ կազմել բիզնես պլան:

  • Կարողանա նկարագրել բիզնես պլանի կառուցվածքը:

  • Կարողանա ուրվագծել պարզագույն բիզնես պլան:

  • Կարողանա կատարել դպրոցական որևէ միջոցառման կազմակերպման համար անհրաժեշտ ծախսերի հաշվարկ:






  • Կարևորի բիզնես պլանի դերը գործարարության մեջ հաջողությունների հասնելու համար:








  • Բիզնես պլանի կազմում




  • Առաջադրանք` Կազմել բիզնես պլան


Բիզնեսի անվանումը - օրինակ` 10 հատ բրդյա շարֆերի հյուսում

Լրացնենք աղյուսակը



Անհրաժեշտ պարագաներ

Պարագաների քանակը

1 միավոր պարագայի պարագայի արժեքը

Ընդհանուր արժեքը

Բրդյա թել

10 թելի փաթեթներ

1000 դրամ

10 000 դրամ

Շյուղեր

10 հատ

100 դրամ

1000 դրամ

Ցելոֆանի տոպրակներ ապրանքը փաթեթավորելու համար

10 հատ

50 դրամ

500 դրամ

Մարկերներ ապրանքի պիտակը պատրաստելու համար

1 հատ

50 դրամ

50 դրամ

Թերթիկներ` շարֆերի գովազդային տեղեկատվական թերթիկները և պիտակները պատրաստելու համար

20 հատ

10 դրամ

200 դրամ

Ապրանքի ինքնարժեքը`



11 750 դրամ



Գործարար տեղեկատվություն

Մենք առաջարկում ենք 10 գույնի բրդյա շարֆեր: Ըստ ցանկության կարող ենք առաջարկել նաև լրացուցիչ ապրանքներ` ձեռնոցներ և գուլպաներ:



Աշխատանքային ժամերը



Մեր աշխատանքային ժամերն են` ժամը15:30-ից մինչև 17:30-ը:



Մեր հաճախորդները

Մեր համայնքում մենք փնտրում ենք մարդկանց, ովքեր սիրում են օգտագործել բրդյա շարֆեր: Ցանկացողներին խնդրում ենք մեզ հետ կապվել գավազդային թերթիկներում նշված կոնտակտային հեռախոսահամարով:






Գնահատման չափանիշներ` Բիզնես պլան կազմելու կարողություն

Կապը այլ առարկաների հետ` Մայրենի, Մաթեմատիկա






Թեմա՝ Գովազդ

Առարկա`Տեխնոլոգիա

Դասարան` 6-րդ

Ժամաքանակը` 4

Հիմնական կոմպետենցիաներ՝ Գովազդի դերը հասկանալու կարողություն կարողություն

Ուսուցման նպատակները

Բովանդակություն

Խորհուրդ տրվող գործողություններ

Գիտելիք

Հմտություններ

Վերաբերմունք/Վարքագիծ


  • Հասկանա` ինչ օգուտ է բերում գովազդը սպառողներին և արտադրողներին:

  • Իմանա` ինչպիսի մեթոդներ են օգտագործվում ապրանքները` ծառայությունները գովազդելու համար:




  • Կարողանա բացատրել` ինչ պարանք/ ծառայություն է գովազդվում:

  • Կարողանա բացատրել` ինչ տեղեկություններ են ցանկանում հայտնել գովազդը դիտողին կամ ընթերցողին:

  • Կարողանա բացատրել` ինչ գովազդային տեղնիկա է օգտագործվում տվյալ գովազդում:





  • Գիտակցի գովազդի նշանակությունը:

  • Գիտակցի գովազդի գրավիչ և արդյունավետ հատկանիշը:

  • Գիտակցի գովազդի բացասական հատկանիշները:



Առաջադրանք

Աշակերտներին հանձնարարել պատրաստել իրենց հյուսած շարֆերի գովազդաները` օգտագործելով գովազադյին մեթոդները` նվագախմբային վագոն, կարգախոս, հեղինակային վկայություններ:

Օրինակներ`

Նվագախմբային վագոն`

Կարգախոս

Հեղինակային վկայություններ

Երբ հայտնի ինչ-որ մի մարդ վկայում է, որ ինքը չի հիվանդացել հարբուխով, քանի որ օգտագործել է այդ շարֆը:

Գնահատմանչափանիշներ` Գովազդի դերը հասկանալու կարողություն:

Կապը այլ առարկաների հետ` Մայրենի



Թեմա՝ Շուկայի հետազոտություն

Առարկա`Տեխնոլոգիա

Դասարան` 6-րդ

Ժամաքանակը` 4

Հիմնական կոմպետենցիաներ՝ Զարգացնել շուկայական հետազոտություն կատարելու կարողություն

Ուսուցման նպատակները

Բովանդակություն

Խորհուրդ տրվող գործողություններ

Գիտելիք

Հմտություններ

Վերաբերմունք/Վարքագիծ


  • Հասկանա` ինչ է առաջարկը և ինչ է պահանջարկը:

  • Հասկանա, որ պարզելու համար, թե արդյոք բիզնես գաղափարը արժեք ունի շուկայում, նախևառաջ անհրաժեշտ է ճանաչել հավանական հաճախորդներին, գնորդներին, բացահայտել նրանց կարիքները և ցանկությունները, և թե որքանով են նրանք պատրաստ վճարելու առաջարկված ապրանքների և ծառայությունների համար:

  • Պատկերացնի, որ շուկան կարելի է ուսումնասիրել հաճախորդներին ըստ անհատական հատկանիշների դասակարգելու միջոցով ` օրինակ, սեռ, տարիք,եկամուտ, մասնագիտություն, ընտանեկան կարգավիճակ:

  • Հասկանա, որ ձեռներեցները գործ են ձեռնարկում շահույթ վաստակելու նպատակով:

  • Իմանա` ինչ է շահույթը:

  • Հասկանա, որ ձեռներեցը իր շահույթը կապահովի, եթե ճիշտ ուսումնասիրի շուկաի պահանջարկը, և արտադրի այն ապրանքը կամ ծառայությունը, որի կարիքը զգացվում է:






  • Կարողանա բացատրել` ինչ են առաջարկը և պահանջարկը:

  • Կարողանա կազմել որևէ ապրանքի շուկայի հետազոտության պարզ հարցաշար և ըստ այդ հարցաշարի կատարել հարցումներ պոտենցիալ հաճախորդներին բացահայտելու նպատակով:

  • Կարողանա համակարգել այդ հետազոտության տվյալները:

  • Կատարած հարցումների արդյունքները վերլուծի և դրանք ներկայացնի գրաֆիկորեն կամ տոկոսային հարաբերությամբ:

  • Կարողանա բացատրել , որ ձեռնարկատիրական գործունեության հիմնական շարժառիթը շահույթ ստանալն է:

  • Կարողանա բանավոր և գրավոր ճիշտ հաղորդակցվել:








  • Գիտակցի, որ շուկան մի գործընթաց է, որին անպայմանորեն պետք է մասնակցեն երկու կողմեր` ապրանք կամ ծառայություն առաջարկողները և դրանց գնորդները:

  • Գիտակցի, որ երկու կողմերի վարքագիծը էապես կարող է ազդել շուկայական պատկերի վրա:

  • Գիտակցի, որ շուկան մի գործընթաց է, որին անպայմանորեն պետք է մասնակցեն երկու կողմեր` ապրանք կամ ծառայություն առաջարկողները և դրանց գնորդները` սպառողներ:

  • Գիտակցի, որ երկու կողմերի վարքագիծը էապես կարող է ազդել շուկայական պատկերի վրա:

  • Գիտակցի շուկայական գործընթացի երկու կողմերի` առաջարկողների և գնորդների վարքագծի կարևորությունը:

  • Գիտակցի շուկայի ճիշտ հետազոտության կարևորությունը:

  • Գիտակցի շահույթի դերը ձեռներեցական գործունեության մեջ:




Առաջադրանք


Աշակերտներին հանձնարարել արտադրելու նպատակով մտածել և ընտրել որևէ ապրանք/ ծառայություն: Նրանց հանձնարարել կատարել

շուկայի ուսումնասիրություն` այսինքն պարզել, թե շուկայում մարդիկ հետաքրքրված են այդ ապրանքով/ ծառայությունով և արդյոք այդ ապրանքի / ծառայության նկատմաբ շուկայում կա պահանջարկ:


Շուկայի հետազոտման գործընթացը.

  • Շուկայական հետազոտությունը պետք է կատարել հետևյալ մոդելով.

  • Քայլ 1. Ինչպիսի տեղեկություն եք ցանկանում պարզել շուկայական հետազոտության արդյունքում:

Քայլ 2. Ինչպիսի մեթոդով եք ցանկանում կատարել հետազոտությունը.

  1. Ցանկանում եք ուսումնասիրություն կատարել, թե հարցումներ անցկացնել մարդկանց շրջանում

  2. Առնվազն քանի հարց եք նախատեում տալ մարդկանց և ունեք արդյոք բավարար տեղեկատվություն ուսումնասիրություն կատերլու համար:

  3. Արդյոք ճիշտ մարդկանց եք ընտրել հարցումներ կազմակերպելու նպատակով:

Քայլ 3. Տեղեկություններ հավաքելը. Այդ նպատակով անհրաժեշտ է ուսումնասիրել, հետազոտել, հարցումներ անցկացնել

Քայլ 4. Վերլուծել տեղեկությունները

Անհրաժեշտ է գնահատել հավաքած տեղեկատվությունը, ուսումնասիրել հարցվածների պատասխանները և պարզել արդյունքները:

Քայլ 4. Կատարել հետևություններ
Որոշում ընդունել` թե ինչպես օգտագործել ստացված արդյունքները և տվյալները:



Գնահատմանչափանիշներ` Շուկայական հետազոտություն կատարելու կարողություն:

Կապը այլ առարկաների հետ` Մայրենի



Թեմա՝ Խելացի սպառող

Առարկա`Տեխնոլոգիա

Դասարան` 6-րդ

Ժամաքանակը` 2

Հիմնական կոմպետենցիաներ՝ Զարգացնել խելացի սպառող լինելու կարողություն

Ուսուցման նպատակները

Բովանդակություն

Խորհուրդ տրվող գործողություններ

Գիտելիք

Հմտություններ

Վերաբերմունք/Վարքագիծ


  • Հասկանա` ինչ է նշանակում լինել խելացի սպառող:

  • Հասկանա` ինչ տարբերություն կա սպառողի և խելացի սպառողի միջև:




  • Կարողանա բացատրել սպառողի և խելացի սպառողի միջև եղած տարբերությունը:




  • Կարևորի խելացի սպառող լինելը:






  • Գործնական աշխատանք


Սովորողներին բացատրելլ, որ եթե հայերենից անգլերեն թարգմանենք խելացի բառը, ապա կստացվի SMART, որը ներկայումս գործնականում շատ է կիրառվում: Սովորողներին բացատրել, որ եթե ակրոստիկոսի մեթոդով մեկնաբանենք SMART բառը, ապա կստացվի

Stop կանգ առ

Make plan կազմիր պլան

Ask question հարցեր տուր

Review information մտածիր տեղեկությունների շուրջ

Take action գործի անցիր



Աշակերտների հետ քննարկել հետևյալ իրավիճակը.

Ենթադրենք դիտել եք գովազդ և այդ տպավորություններով քաղաքի հայտնի հագուստի սրահներից մեկում գնել եք 10 000 դրամ արժողությամբ ջինսե տաբատ: Մեկ անգամ հագնելուց հետո նկատել եք, որ գույնը խամրում է: Ինչ քայելր կձեռնարկեք:


Թողնել, որպեսզի աշակերտները ազատորեն արտահայտեն իրենց մտքերը:


Այնուհետև նրանց բացատրել, որ այն դեպքում, երբ գնված ապրանքը չի համապատասխանում գովազդին ներկայացված տեսքին և որակին` որպեսլ խելացի և գրագետ սպառող պետք է վարվել հետևյալ կերպ.

  1. Գնումներ կատարելուց հետո նախ անհրաժեշտ է հավաքել և պահպանել գնումների հետ առնչվող բոլոր պիտակները և կտրոնները: Դրանք կարող են պետք գալ, երբ անհրաժեշտ լինի հաստատել, թե երբ և որտեղ եք գնել ապրանքը և ինչ գնով:

  2. Վերադառնալ խանութ և բացատրել անբավարարվածության պատճառը` ապրանքի թերությունները:

  3. Սկզբում խոսել այն վաճառողի հետ ով ձեզ սպասարկել է: եթե նա չի ուզում ձեզ լսել, ապա խոսեք տնօրենիօ հետ:

  4. Եթե նա էլ չցանկանա ձեզ հետ խոսել, ապա բողոքի նամակ գրել և այն ուղարկել սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություն:

  5. Բողոքի նամակ գրելիս շարադրել փաստերով, ստույգ նշելով ձեր դժգոհությունը: Եղեք բարեկիրթ:

  6. Անպայման նամակի պատճենը պահեք ձեզ մոտ:

Այնուհետև աշակերտներին հանձնարարել հետևյալ.

  • Այցելել մթերային խանութ և վերցնել միևնույն ապրանքի երկու տարբեր տեսակները` օրինակ 100 գրամանոց թթվասեր` արտադրված տարբեր արտադրողների կողմից:

  • Համեմատելով այդ երկու թթվասերները ` կատարել հետևյալ նշումներ.

  1. Ինչպիսին է այդ երկու թթվասերների քիմիական պարունակությունը

  2. Ինչպիսին է այդ երկու թթվասերների սննդային արժեքը:

  3. Ինչ տարբերություն կա դրանց փաթեթավորման մեջ

  4. Ինչ տարբերություն կա նրանց պահպանման ժամկետների մեջ:

  5. Ինչպիսին է նրանց փաթեթավորումը:

Հաջորդ դասին, երբ աշակերտները իրենց հետ դասարան կբերեն իրենց կատարած գրառումները, հարցրեք նրանց, թե որ թթվասերը նրանք կգնեին և ինչու:


Հանձնարարել աշակերտներին տանը հարցնեն մայրիկներին, թե նրանք ինչ թթվասեր են գնում և ինչու հատկապես դա:


Հանձնարարել աշակերտներին ընտրել որևէ ապրանքատեսակ և պատրաստել պիտակ այդ ապրանքատեսակի համար:



Գնահատմանչափանիշներ` Խելացի սպառող լինելու կարողություն:

Կապը այլ առարկաների հետ` Մայրենի, Մաթեմատիկա



Թեմա՝ Ինքանզբաղվածություն և վարձու աշխատանք

Առարկա`Տեխնոլոգիա

Դասարան` 6-րդ

Ժամաքանակը` 2

Հիմնական կոմպետենցիաներ՝ Ձևավորել աշխատանքային հմտությունները բացահայտելու և գնահատելու կարողություն

Ուսուցման նպատակները

Բովանդակություն

Խորհուրդ տրվող գործողություններ

Գիտելիք

Հմտություններ

Վերաբերմունք/Վարքագիծ


  • Իմանա` ինչ է նշանակում ինքնազբաղվածությունը:

  • Իմանա “ինքնազբաղվածության” և “վարձու աշխատանքի” տարբերությունը:

  • Իմանա, թե ձեռներեցությունը և ինքնազբաղվածությունը ինչպիսի հատկանիշներ են պահանջում:



  • Կարողանա օրինակներով բացատրել, թե ովքեր են “ինքնազբաղվածը” և “վարձու աշխատողը” և ինչով են նարնք միմյանցից տարբերվում:

  • Կատարի ինքնագնահատում և բացահայտի, թե գործունեության որ տեսակն է իրեն հարմար` ինքնազբաղվածությու՞նը, թե՞ վարձու աշխատանքը:




  • Գնահատի այն հատկանիշները, որոնք անհրաժեշտ են “ինքնազբաղվածին” և “վարձու աշխատողին” իրենց աշխատանքում հաջողությունների հասնելու համար:








Գնահատմանչափանիշներ` Աշխատանքային հմտությունները բացահայտելու և գնահատելու կարողություն:

Կապը այլ առարկաների հետ` Մայրենի



Թեմա՝ Աշխատանքային պայմանագիր

Առարկա`Տեխնոլոգիա

Դասարան` 7-րդ

Ժամաքանակը` 1

Հիմնական կոմպետենցիաներ՝ Ձևավորել աշխատանքային պայմագրի կարևորությունը հասկանալու կարողություն

Ուսուցման նպատակները

Բովանդակություն

Խորհուրդ տրվող գործողություններ

Գիտելիք

Հմտություններ

Վերաբերմունք/Վարքագիծ


  • Իմանա` ինչ է աշխատանքային պայմանագիրը:

  • Հասկանա` ինչու է անհրաժեշտ կնքել աշխատանքային պայմանագիր:

  • Իմանա աշխատանքային պայմանգրի կառուցվածը:

  • Հասկանա` ինչ են աշխատանքային պարտականությունները:

  • Իմանա` ով է գործատուն և գործառուն:








  • Կարողանա բացատրել` ինչ է աշխատանքային պայմանգիրը և ինչու է այն անհրաժեշտ:

  • Կարողանա կազմել պարզ աշխատանքային պայմանագրի նմուշ-օրինակ:

  • Կարողանա բերել աշխատանքային պարտականությունների օրինակներ:

  • Կարողանա բացատրել գործատուի և գործառուի հիմնական պարտականությունները:




  • Կարևորի աշխատանքային պայմանգրերի կազմումը և կնքումը:





Առաջադրանք`




Գնահատմանչափանիշներ` Աշխատանքային պայմանագրի կարևորությունը հասկանալու կարողություն:

Կապը այլ առարկաների հետ



Թեմա՝ Աշխատանքային անվտանգություն, անվտանգ միջավայր և պայմաններ

Առարկա`Տեխնոլոգիա

Դասարան` 7-րդ

Ժամաքանակը` 2

Հիմնական կոմպետենցիաներ՝ Ձևավորել աշխատանքային անվտանգությունը հասկանալու և կարևորելու կարողություն

Ուսուցման նպատակները

Բովանդակություն

Խորհուրդ տրվող գործողություններ

Գիտելիք

Հմտություններ

Վերաբերմունք/Վարքագիծ


  • Հասկանա` ինչ է աշխատանքային անվտանգությունը և ապահովությունը:

  • Հասկանա` ինչ վտանգավոր հետևանքներ կարող են առաջանալ աշխատանքային անվտանգության պայմանները չպահպանելու դեպքում:




  • Կարողանա նկարագրել աշխատանքային անվտանգության կարևորությունը:

  • Կարողանա կազմել իրենց դասարանի շրջանակներում աշխատանքների կատարման անվտանգության և ապահովության կանոնները:



  • Կարևորի աշխատանքային և կրթական միջավայրում ավտանգ և ապահով պայմանների ստեղծումը:





Առաջադրանք




Գնահատմանչափանիշներ` Աշխատանքային անվտանգությունը կարևորելու կարողություն:

Կապը այլ առարկաների հետ`





Թեմա՝ Աշխատանքային էթիկա

Առարկա`Տեխնոլոգիա

Դասարան` 7-րդ

Ժամաքանակը` 2

Հիմնական կոմպետենցիաներ՝ Ձևավորել աշխատանքանային էթիկան կարևորելու կարողություն

Ուսուցման նպատակները

Բովանդակություն

Խորհուրդ տրվող գործողություններ

Գիտելիք

Հմտություններ

Վերաբերմունք/Վարքագիծ


  • Հասկանա` ինչ է աշխատանքային էթիկան:

  • Իմանա աշխատանքային էթիկայի հիմնական կանոնները:



  • Կարողանա թվարկել աշխատանքային էթիկայի հիմնական կանոնները:

  • Կիրառի աշխատանքային էթիկայի հիմնական կանոնները:






  • Կարևորի էթիկական նորմերի կիրառումը իր կյանքում:







Գնահատմանչափանիշներ` Աշխատանքային էթիկան կարևորելու կարողություն:

Կապը այլ առարկաների հետ`



Թեմա՝ Աշխատանքի բաժանում

Առարկա`Տեխնոլոգիա

Դասարան` 7-րդ

Ժամաքանակը` 2

Հիմնական կոմպետենցիաներ՝ Ձևավորել աշխատանքի բաժանում կատարելու կարևորությունը հասկանալու կարողություն

Ուսուցման նպատակները

Բովանդակություն

Խորհուրդ տրվող գործողություններ

Գիտելիք

Հմտություններ

Վերաբերմունք/Վարքագիծ


  • Հասկանա` ինչ է աշխատանքի բաժանումը:

  • Հասկանա` ինչու է կարևոր, որպեսզի կատարվի աշխատքնաի բաժանում:




  • Կարողանա կատարել աշխատանքի բաժանում:

  • Կարողան բացատրել, որ աշխատանքի բաժանման դեպքում իր կատարած աշխատանքի արդյունքը կարող է ազդել ողջ աշխատանքի որակի վրա:




  • Գիտակցի աշխատքնաի բաժանման կարոևրությունը:

  • Գւիտակցի աշխատանքի բաժանման դեպքում յուրաքանչյուրի կողմից ապրատականությունների ճիշտ կատարումը:






Գնահատմանչափանիշներ` Աշխատանքի բաժանում կատարելու կարևորությունը հասկանալու կարողություն

Կապը այլ առարկաների հետ` Հայոց լեզու



Թեմա՝ Ինչպես ճիշտ նախատապրաստվել աշխատանքի ընդունվելիս

Առարկա`Տեխնոլոգիա

Դասարան` 7-րդ

Ժամաքանակը` 1

Հիմնական կոմպետենցիաներ՝ Ձևավորել աշխատանքի ընդունվելիս պատշաճ ձևով ներկայանալու և կենսագրական թերթիկը ճիշտ գրելու կարևորությունը գիտակցելու կարողություն

Ուսուցման նպատակները

Բովանդակություն

Խորհուրդ տրվող գործողություններ

Գիտելիք

Հմտություններ

Վերաբերմունք/Վարքագիծ


  • Իմանա` ինչ է հարցազրույցը և ինչպես ճիշտ պատրաստվել հարցազրույցի աշխատանքի ընդունվելու նպատակով:

  • Իմանա` ինչ է կենսագրական թերթիկը (CV կամ ռեզյումե) ի ինչպես պետք է այն գրել:




  • Կարողանա բացատրել հարցազրույցի կարևորությունը:

  • Կարողան` որպես երևակայական գործատու կազմել հարցաշար աշխատանքի ընդունելու նպատակով:

  • Կարողանա` որպես երևակայական աշխատանքի ընդունվող ճիշտ նախապատրաստվել հարցազրույցին:

  • Կարողան կազմել իր կենսագրական թերթիկը:



  • Կարևորի բանավոր խոսքը, իր արտաքին տեսքը հարցազրույցի ներկայանալիս:

  • Կարևորի ճիշտ կենսագրական թերթիկ լրացնելը:













Գնահատմանչափանիշներ` Աշխատանքի ընդունվելիս պատշաճ ձևով ներկայանալու և կենսագրական թերթիկը ճիշտ գրելու կարևորությունը գիտակցելու կարողություն

Կապը այլ առարկաների հետ`Հայոց լեզու



Թեմա՝ Ապրանքանիշ, հեղինակային իրավունք

Առարկա`Տեխնոլոգիա

Դասարան` 7-րդ

Ժամաքանակը` 1

Հիմնական կոմպետենցիաներ՝ Ձևավորել ապրանքանիշի և հեղինակային իրավունքի կարևորությունը գիտակցելու կարողություն

Ուսուցման նպատակները

Բովանդակություն

Խորհուրդ տրվող գործողություններ

Գիտելիք

Հմտություններ

Վերաբերմունք/Վարքագիծ


  • Իմանա` ինչ է ապրանքնիշը և ինչպես է այն պաշտպանվում:

  • Իմանա` ինչ հետևանքներ կարող են ծագել ուրիշի ապրանքանիշը ապօրինի կիրառելիս:

  • Հասկանա` ինչ է հեղինակային իրավունքը և ինչպես է այն պաշտպանվում:




  • Կարողանա բերել հայտնի ապրանքանիշների օրինակներ:

  • Կարողանա բացատրել, թե ինչպիսի հետևանքներ կարող են առաջանալ, եթե իրենք կիրառեն այդ ապրանքնիշը իրենց գործունեության մեջ:

  • Կարողանա բացատրել` ինչպես է ապրանքնիշը պաշտպանվում:

  • Բացատրի` ինչ է հեղինակային իրավունքը և ինչպես պետք է պաշտպանել այն::




  • Կարևորի ապրանքանիշը և հեղինակային իրավունքը:

  • Կարևորի ապրանքանիշի օրինական կիրառումը և կիրառման ձևը:






Գնահատմանչափանիշներ` Ապրանքանիշի և հեղինակային իրավունքի կարևորությունը գիտակցելու կարողություն

Կապը այլ առարկաների հետ` Հայոց լեզու, բնագիտություն






Թեմա՝ Ապրանքի/ ծառայության անվտանգությունը որպես սպառողի իրավունք

Առարկա`Տեխնոլոգիա

Դասարան` 7-րդ

Ժամաքանակը` 1

Հիմնական կոմպետենցիաներ՝ Ձևավորել սպառողին ներկայացվող ապրանքի/ ծառայության անվտագությունը կարևորելու կարողություն

Ուսուցման նպատակները

Բովանդակություն

Խորհուրդ տրվող գործողություններ

Գիտելիք

Հմտություններ

Վերաբերմունք/Վարքագիծ


  • Իմանա` ինչ է պիտակավորումը և ինչու է անհրաժեշտ այն:

  • Հասկանա պիտակավորման մեջ կիրառվող տվյալների ճիշտ լինելու կարևորությունը:

  • Հասկան` ինչ է նշանակում սպառողին առաջարկել անվտանգ ապրանք/ ծառայություն:

  • Հասկան` ինչպիսի հետևանքներ կարող են առաջանալ սպառողին` պիտակավորմանը ոչ համապատասխան ապրանք/ ծառայություն առաջարկելը:

  • Հասկանա` ինչպիսի հետևանքներ կարող են առաջանալ սպառողներին ոչ անվտանգ ապրանք/ ծառայություն առաջարկելիս:

  • Հասկանա` ինչ է սննդի անվտանգությունը:




  • Կարողանա բացատրել պիտակի վրայի տվյալները:

  • Կարողանա բացատրել` ինչ հետևանքներ կարող են առաջանալ ապառողներին ոչ անվտվանգ ապրանք/ ծառայություն առաջարկելիս:



  • Կարևորի պիտակավորումը:

  • Կարևորի պիտակի տվյալների և ապրանքի/ ծառայության որակի համապատասխանությունը:

  • Կարևորի ձեռներեցների կողմից սպառողներին անվտանգ ապրանք/ ծառայություն տրամադրելը:






Գնահատմանչափանիշներ` Ապրանքանիշի և հեղինակային իրավունքի կարևորությունը գիտակցելու կարողություն

Կապը այլ առարկաների հետ` Հայոց լեզու, բնագիտություն








ԳՈՐԾՆԱԿԱՆ, ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ՀԱՐՑԱՇԱՐԵՐԻ ՆՄՈՒՇՕՐԻՆԱԿՆԵՐ


4 դասարան


Գործնական աշխատանք

Հուշանվերներ պատրաստելու համար կազմել պարզ բիզնես պլան` ծախսերի նախահաշիվ, կատարել ծախսերի և եկամուտների հաշվառում, ներկայացնել հաշվետվություն:


Հուշանվեր

պատրաստելու համար անհրաժեշտ պարագաներ

Քանակը

Արժեքը

Ընդհ. արժեքը

















Ընդամենը`







5-7 դասարաններ

Հետազոտական աշխատանք

Շուկայի հետազոտություն

Նպատակը ` հասկանա, որ բիզնես գաղափար առաջկելիս շատ կարևոր է, որպեսզի ձեռներցը կարողանա ճանաչել շուկան և բացահայտել կարիքները:


Շուկայի հետազոտությունն արդյունավետորեն իրականացնելու նպատակով աշակերտներին բաժանել խմբերի և հանձնարարել կատարելու հետևյալ աշխատանքը.


Քայլ 1. Լրացնել շուկայի հետազոտման ձևաթուղթը



Շուկայի հետազոտման ձևաթուղթ


  1. Նկարագրեք այն ապրանքը/ ծառայությունը, որը դուք ցանկանում եք ատրադրել

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

  1. Թվարկեք այդ ապրանքի/ ծառայության ամենակարևոր երկու որակական հատկանիշները:

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

  1. Թվարկեք այն մարդկանց խմբերը, որոնք հետաքրքրված կլինեն ձեր կողմից արտադրվելիք ապրանքով/ ծառայությամբ:

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

  1. Քանի± մարդկանց շրջանում եք պատրաստվում հարցումներ կառտարել այդ ապրանքի/ ծառայության պիտանելիությանը/ գնին առնչվող հարցերի վերաբերյալ:

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

5. Կազմեք հարցումներ անցկացնելու պլան: Կարելի է հարցումներն անցկացնել հետևյալ սկզբունքով: Անհրաժեշտ է հարցումներ անցկացնել

  • ձեր բնակավայրի հարևանների շրջանում

  • դպրոցի յուրաքանչյուր հինգերորդ աշակերտի հետ

  • խանութ մտնող կամ դուրս եկող մարդկանց հետ, որոնք հնարավոր է` ցանկանան ձեռք բերել այդ ապրանքը` ծառայությունը:

6. Քանի± հնարավոր գնորդի հետ կարող է շփվել ձեր խմբի յուրաքանչյուր անդամը:

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

  1. Կազմեք հարցաշարի հարցերը:

  • Հարցերը պետք է լինեն հստակ ձևակերպված:

  • Հարցերը պետք է ակնկալեն պարզ պատասխան` և :

  • Կազմեէ հարցեր գնի վերաբերյալ:

  1. Շուկան հետազոտելու ժամանակ

  • Եղեք քաղաքավարի:

  • Մի վիճեք այն մարդկանց հետ, որոց հետ հարցում եք անցկացնում:

  • Եղեք անկեղծ ձեր հարցման նպատակների վերաբերյալ:

  • Մարդկանց ժամանակ տրամադրեք մտածելու և պատասխանելու համար:


Շուկայական հետազոտություն անցկացնելու հարցաշար


Սիրելի հարցվողներ


Մեր աշակերտների խումբը պատրաստվում է ապրանք արտադրել: Խումբը որոշել է արտադրել տոնածառի խաղալիքներ (օրինակ)

Խումբը հարգանքով է վերաբերվում իր հնարավոր գնորդներին:

Որպեսզի մեր խմբի պատրաստած տոնածառի խաղալիքները համապատասխանեն ձեր պահանջներին և ցանկություններին, խնդրում ենք ձեզ պատասխանել հետևյալ հարցերին:


  1. Խնդրում ենք ձեզ ընտրել համապատասխանող տարբերակը. Դուք

Ա. Դպրոցի աշակերտ եք

Բ. Դպորցի ուսուցիչ եք

Գ. Տնօրինության ներկայացուցիչ

Դ. այլ ---------------------------------------


  1. Ձեր սեռը.

Ա. արական

Բ. իգական

3. Դուք գնու±մ եք տոնածառի խաղալիքներ յուրաքանչյուր Ամանորին

Ա. այո

Բ. ոչ


  1. Ի±նչ նյութից պատրաստված խաղալիք կցանկանայիք գնել


Ա. փայտից

Բ. ստվարաթղթից
Գ. մաքրամեից

Դ. բնական պլաստիլինից

  1. Ի±նչ տեսակի խաղալիք դուք կցանկանայիք գնել

Ա. մրգերի օրինակներով

Բ. կենդանիների օրինակներով

Գ. հեքիաթների հերոսների օրինակներով

Դ. ժապավենների տեսքով

Ե. (խնդրում ենք նշել)------------------------------------------------------------------------------------


  1. Ի±նչ գին եք պատրաստ վճարելու մեկ խաղալիքի համար

Ա. փայտից խաղալիք --------------------------------

Բ. ստվարաթղթից խաղալիք -------------------------
Գ. մաքրամեից խաղալիք -----------------------------

Դ. բնական պլաստիլինից խաղալիք --------------


9. Տոնածառի խաղալիքի ո±ր հատկանիշն է ձեզ համար կարևոր

Ա. գինը

Բ. որակը

Գ. արտաքին տեսքը

Դ. այլ (խնդրում ենք նշել)--------------------------------




Շնորհակալություն համագործակցության համար

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՑԱՆԿ
  1. Entrepreneurship Education, A Guide For Educators, European Commision, Brussels, 2013

  2. JA It’s My Business, https://www.juniorachievement.org/web/ja-usa/ja-programs?p_p_id=56_INSTANCE_abcd&p_p_state=maximized&_56_INSTANCE_abcd_groupId=14516&_56_INSTANCE_abcd_articleId=19436


  1. JA More Than Money, https://www.juniorachievement.org/web/ja-usa/ja-programs?p_p_id=56_INSTANCE_abcd&p_p_state=maximized&_56_INSTANCE_abcd_groupId=14516&_56_INSTANCE_abcd_articleId=19316,

  2. JA Company Program, http://www.janorthalberta.org/programs/company-program/

  3. JA Be Entrepreneurial, https://www.juniorachievement.org/documents/283534/417838/JA+Be+Entrepreneurial+Program+Brief.pdf/b53f0f65-55ce-45bb-ac06-cf977e905f0e

  4. Entrepreneurship education: Relationship between education and entrepreneurial activity, Psicothema 2011, Vol 23, pp 453 – 457, www.psicothema.com

  5. Resource Centre, Teaching Kids Business, http://teachingkidsbusiness.com/resource-centre-attitude.html

  6. The Aflatoun, Series, Book 1, Book 2, Book 3, published by Aflatoun, Child Savings International, Forth Edition, June 2009

  7. 10 ideas for 21st centuary education, Innovation unit, Authors: Martha Hampson, Alec Patton, Leonie Shanks

  8. http://www.jumpstart.com/parents/activities/activities-7-year-old














10