| ՖԿ- Անձնական բյուջե, եկամուտներ և ծախսեր Գիտելիք 1, Հասկանա, որ անձնական բյուջեն իր անձնական ծախսերի և եկամուտների համադրումն է։ 2, Հասկանա կարիքների և ցանկությունների տարբերությունը։ 3, Հասկանա, որ ծախսերը կարող են լինել մշտական, օրինակ՝ սնունդ, տրանսպորտ, կամ ոչ մշտական, փոփոխուն, օրինակ՝ հագուստ։ 4, Հասկանա եկամտի աղբյուրները և որ դրանք կարող են լինել մշտական, օրինակ՝ ծնողների տված գումար սննդի համար, կամ ոչ մշտական, օրինակ՝ նվիրատվություն։ 5, Հասկանա, թե ինչպես կարելի է հաշվարկել անձնական ծախսերը և եկամուտները։ Հմտություններ 1, Կարողանա հաշվել իր յուրաքանչյուր օրվա կատարած ծախսը, կազմի աղյուսակ։ 2, Կարողանա համեմատել մշտական և ոչ մշտական ծախսերը/եկամուտները և որոշել՝ ընդհանուր ծախսերի/եկամուտների որ մասն են կազմում։ 3, Կարողանա հաշվել որոշակաի ժամանակահատվածի համար, օրինակ՝ մեկ շաբաթ, իր անձնական եկամուտները և ծախսերը, տարբերակի մշտականը ոչ մշտականից։ 4, Կարողանա անձնական ծախսերը դասակարգել ըստ առաջնահերթության։ 5, Կարողանա համադրել որոշակի ժամանակահատվածի համար, օրինակ՝ մեկ շաբաթ, իր եկամուտներն ու ծախսերը և ներայացնի մեկ միասնական աղյուսակի տեսքով։ Վերաբերմունք 1, Գիտակցի, որ պետք է ունենալ եկամուտ ծախսեր կատարելու համար։ 2, Գիտակցի, որ եկամուտները անսպառ չեն և դրանք պետք է ծախսել խելամտորեն։ 3, Կարևորի իր անձնական եկամուտների և ծախսերի պլանավորումը և հավասարակշռությունը բյուջեում։ 4, Կարևորի իր անձնական եկամուտների և ծախսերի վերահսկումը գրառումներ կատարելու միջոցով։ 5, Կարևորի մեծահասակների հետ հաղորդակցումը՝ անձնական բյուջեի կառավարման գործում, օրինակ՝ խորհուրդ հարցնի ծնողներից։ |