СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Տերյանի տաղանդի ուժը

Категория: Литература

Нажмите, чтобы узнать подробности

Նորից Տերյանը...

Просмотр содержимого документа
«Տերյանի տաղանդի ուժը»







Դու լուսե, անցար ու չկաս,

Դու թեթև , անմարմին, անծիր:

Դու ուրիշ խնդության երազ:

Դու ընդմիշտ մեր սրտում վառեցիր

Կրակներ անմար ու թաքուն:

Վառեցիր լուսավոր գանձեր:

Ե. Չարենց

20-րդ հայ գրականության պառնասում անժխտելի է Վ. Տերյանի բացառիկ դերն ու նշանակությունը: Ցավալիորեն կարճատև եղավ Տերյանի կյանքի և գործի սահմանները: Նա ապրեց ընդամենը 35 տարի , իսկ նրա գրական գործունեությունը հազիվ մեկուկես տասնամյակ տևեց: Բայց ինչպիսի անասելի հարուստ գրական ժառանգություն ավանդեց մեզ մեծատաղանդ գրողը: Նա հեղաշրջեց գեղարվեստական մտածողությունը՝ բերելով նոր աշխարհայացք, պատկերային նոր համակարգ, նոր գրական լեզու, չափածո խոսքի ներդաշնակության միանգամայն նոր արվեստ:,- գրել է Ավ. Իսահակյանը:

Վահանը, ծնված լինելով Ջավախքի զարմանահրաշ Գանձա գյուղում, մինչև ոսկորները ներծծված էր հոգեպարար և մոգական բնաշխարհի կախարդանքո:; Հայրենի եզերքի նկարագիրն ու ազդեցությունը կարմիր թելով անցնում է Տերյանի գրականության միջով:

Կարճ միջոցում Տերյանն ունեցավ հետևորդների մի ամբողջ բազմություն: Մի պահ մոռացվեցին մյուս անվանի գրողներն ու բանաստեղծները: Ընտանիքներում, ընկերական շրջաններում, արտասանվում էին Տերյանի սոնետներն ու էլեգիաները: Սկսվել էր պարզապես տերյանական շրջան, օդը լիքն էր Տերյանով: Եվ սա այն պատճառով, որ նա լսում էր հասարակ մահկանացուներին անլսելի մեղեդիներ, ցավի շշուկներ, զգում է հոգու շարժման ամենամեղմ հոսանքները: Այս ամենին նա հասնում է հոգևոր նուրբ տեսողության և լսողության , բարոյական արտասովոր զգայականության շնորհիվ:

Տերյանը ընթերցողների ու քննադատների կողմից ընդունվեց որպես աներկբա մեծություն:

,- մի առիթով գրել է Տերյանը: Եվ, իրավ, որքան պաճուճված է հայ գրականությունը գեղագիտական բարձր ճաշակով , անկեղծությամբ և տերյանիզմով / պայծառ թախիծով/:

Տերյանը նոր ժամանակների առաջին բանաստեղծներից մեկն է , որը բերեց նոր քնարական հերոս , նոր լեզու, նոր հոգեվիճակներ և գեղագիտական մտածողության միանգամայն նոր համակարգ: Նա ասես գրականություն եկավ մեկ ուրիշ աշխարհից և իրենով , ինչպես Թումանյանն է ասել, հաստատեց մեր նոր քնարերգության նոր՝ ետթումանյանական փուլը:

Դա պայմանավորված է նախ՝ Տերյանի բանաստեղծական անհատականությամբ ու գրական ճաշակով և ապա՝ գեղարվեստական այն նախադրյալներով , որոնք թելադրում էր խորհրդապաշտությունը: Այդ ուղղությունը եվրոպական գրականությունից ներթափանցեց նաև մեր գրականություն և արտահայտվեց հատկապես Մեծարենցի, Շանթի, Չարենցի և առավելապես Տերյանի ստեղծագործությունների մեջ:

Խորհրդապաշտությունը բերում էր որոշակի խորհրդանշաններ : Տերյանի պոեզիայում ՝ աշուն, անձրև , տերևաթափ , որ միայնակ և թախծոտ հոգու տրամադրություններն էին արտահայտում : Այս առիթով Տերյանը գրել է. :

Տերյանի բանաստեղծական շարքերը հետևյալներն են՝ , , , , , , : Այս բոլոր ժողովածուների շարժիչ ուժը խորհրդապաշտությունն է , երբ կյանքի այլազան երևույթներ դառնում են մարդկային հոգեվիճակների նկարագրության և պատկերման գործիքներ:

Խորհրդապաշտության ցայտուն օրինակ է ժողովածուն: Հայ գրականության պատմության մեջ շռնդալից էր Վ. Տերյանի մուտքը :

ժողովածուն բացվում է բանաստեղծությամբ : Նշանակում է ՝ հեղինակը մեծ կարևորություն է տվել դրան: Տխրությունը՝ որպես թախիծի , մենության , անհուսության ապրումների խորհրդանիշ , առկա է գրեթե բոլոր բանաստեղծությունների մեջ:

Լուսավոր թախծի այս հանճարեղ երգչի ժողովածուի շատ բանաստեղծություններում գծագրվում են քնարական հերոսի նվիրական իղձերն ու երազները ՝ կապված սիրո, երջանիկ հանդիպման, ,մի ուրիշ՝ լիարժեք կյանքի հետ: Շատ հաճախ այդ շքեղ անուրջները ծավալվում են ՝ լույսի և մութի այն խորհրդավոր միախառնման ժամանակ ,երբ , երբ թվում է , :

Տերյանի բանաստեղծական պատկերներում ավելի քիչ են իրական կյանքի շոշափելի գծերն ու գույները: Նրանց փոխարեն զգալիորեն մեծանում է անրջային- անիրական , առարկայական կոնկրետ հատկանիշներից զուրկ պատկերների դերն ու նշանակությունը: Քնարական պատկերը թոթափելով երկրային , շոշափելի եզրագծերը դառնում է : Բանաստեղծի երազների ու ռոմանտիկ մղումների աղբյուր դարձած կինը՝ , կարծես ոչ այնքան իրական երևույթ է , որքան յուրօրինակ խորհրդանիշ՝ կերտված կենսական տպավորությունների , երևակայության և անրջանքի բարդ միահյուսման ճանապարհով:

Թախծապարար հոգեվիճակի կայուն խորհրդանշներից է աշնան պատկերը, ինչն առկա է թե´ այս և թե´ այլ շարքերի բազմաթիվ բանստեղծությունների մեջ՝ , , , , , , , , , : Տերյանի աշունը դյութական է և այնքան դուրալի...

Աշնանային թախծոտ երաժշտությունը մեղմահունչ արձագանքում է բանաստեղծության մեջ, դառնում սառը աշնան ստվերների շարք, հոգին պարուրող , ինչը վերստին ցավեցնում է նրա հիվանդ հոգին:

Եվ ահա Տերյանի ստեղծագործության թախծի և թվացյալ հուսահատության մոտիվները բացատրվում են հենց բանաստեղծի խոստովանության շնորհիվ. : Մեկ այլ դեպքում բանաստեղծը գրում է. : Ահա այս երկու հակասող մոտիվները միանգամայն խաղաղ և համերաշխ գոյակցում եմ Տերյանի ստեղծագործություններում:

Ցայտուն խորհրդանիշ -պատկեր է , որը անջատման ցավի հուսահատությունից վիհի եզերքին հասած քնարական հերոսի երկրպագության աղոթքն ու մեծարանքի ներբողն է ՝ ուղղված աղջկան, որը ներկայացնում է այնպիսի գեղեցկությամբ , որպիսին դեռևս չէր տեսել հայ գրականությունը.

Հրաշք-աղջիկ, գիշերների թագուհի,

Ճառագայթող քք աչքերով դու եկար,

Ոսկե բոցով լցրիր հոգին իմ տկար,

Հրաշք-աղջիկ , ցնորքների դիցուհի:



Կախարդ լուսնի հրապուրող շողի պես

Դու ժպտացիր գուրգուրանքով սեթևեթ,

Ազատ սիրտս շղթայեցիր առհավետ,

Հրա~շք –աղջիկ, դու~ միշտ հաղթող և միշտ հեզ:

Տերյանի պոեզիայի մեկ այլ խորհրդանիշն է մթնշաղը: Վերջինս ոգևորում է բանաստեղծին, որովհետև անուրջների պահն է , ամեն ինչ խորհրդավոր ու խոհուն անցումներով նրան պարուրում է ցնորքների մեջ: Կապույտը երազանքի գույնն է: Անրջական այդ պահը գտնված է , որովհետև մարել են օրվա աղմուկները, հեռու են սառն ու օտար մարդկային դեմքերը , և հիվանդ սիրտը, որ մշտապես սովոր է ցավ ու տանջանքի , հիմա չի տրտնջում: Այդ պահին նրան ամեն ինչ թվում է անեզր , անսահման, իսկ դառը հեծեծանքներով լեցուն կյանքն ասես լինի :

Տերյանը ներկայացնում է երանության զգացողությունը, մթնշաղը բնորոշում է մակդիրով, և կյանքը, որն ասես երազ լինի ,,մոռացումի անձավում, այստեղ ներկայացնում է որպես իրական երջանկություն.

Տխուր կըժպտաս դու հոգնածորեն

Ու հոգնածորեն դուռը կբանա.-

Սրտիս մութ ցավը անխոս կիմանաս,

Եվ արցունքներըդ հանդարտ կըծորեն:



Եվ գթությունը քո քրոջական

Սրտս կկկկըլցնե խնդության լույսով,

Քո սուրբ ծնկները կըգրկեմ հուսով

Եվ կըհեկեկամ և կըհեկեկամ...



Աշնան տխուր ապրումների մեջ գարնան սպասումն էր:

Գարնան զգացողություն Տերյանն ուներ անգամ աշնանային տխուր պատկերների շարքում: բանաստեղծության մեջ մտաբերում է անտառ և առու ու բացականչում.:

Խորհրդապաշտությունով է ներծծված նաև շարքը, որն ընդգրկում է բանաստեղծություն: Այս շարքում հեղինակը զգալիորեն ազատագրված է անուրջներից, կյանքին նայում է ավելի սթափ հայացքով.

Ես գիտեմ հիմա.- ամենքի նման

Մի սովորական աղջիկ էիր դու.

Ես էի պճնել փայլով դյութական

Գորշ պատկերը քո մտքի և հոգու...



Ես էի լցրել տխրությամբ սիրուն

Քո փոքրիկ սրտի դատարկը անգույն,

Լուսավառել եմ ըղձերի հեռուն

Չնչին օրերի մանրահոգ կյանքում...

Սակայն իրականություն կործանարար է, ավերվում է երազը, և բանաստեղծը երազում է կրկին կույր ու անգետ լինել, միայն թե ցնորքը չցնդի, որովհետև

հակառակ դեպքում մահը պիտի պարուրի նրան/, , /:



շարքը գրել է 1908-1911 թվականներին՝ զուգահեռ: Ընդգրկում է 50 բանաստեղծություն:

Շարքը բացվում է մռայլ տրամադրությամբ, բայց լուսավոր մի հետագծով: Այս շարքում Տերյանը կյանքի լուսավոր շավիղի վրա է և մահվան աշխարհից գալիս է դեպի կյանք.

Չգիտեմ՝ այս տխուր աշխարհում

Որն է լավ, որը վատ.

Ես սիրում եմ աչքերդ խոհուն

Եվ խոսքերդ վհատ...

Ես սիրում եմ արտերը ոսկի

Եվ դաշտերը պայծառ,

Ես սիրում եմ խորհուրդն այն խոսքի,

Որ չասիր ու անցար...



Միայնակ՝ ես սիրում եմ նստել

Երերուն լույսերում,

Ես սիրում եմ երազ ու ստվեր.-

Ես իմ սերն եմ սիրում...

Մահը ՝որպես խորհրդանիշ , այս շարքում հանդես է գալիս իբրև , և խայտում է բանստեղծի հոգին.



Ես գիտեմ լուսեղեն մի երկիր,

Ես գիտեմ դյութական մի հովիտ,

Ուր հոգին թափում է վշտակիր

Իր թևերն ու հագնում է ժպիտ:



ԵՍ գիտեմ մի թովիչ առասպել,

Ուր ողջ կյանքը հրաշք է դառնում.

-Քո անուշ անունով միշտ արբել,

Եվ երգով, որ բնավ չի մեռնում:



շարքի մեջ զետեղված գործերը գրել է 1913-1917 թթ.: Այստեղ Տերյանի գլխավոր խորհրդանիշը ևս սերն է, որ հնչում է սրբազան նվիրումի օրհներգությամբ.



Եթե սեր չկա – ինչի ՞ համար

Պիտի չարչարվեմ չար աշխարհում.-

Կգնամ հողի գիրկը խավար,

Կլռեմ, որպես քարն է լռում.



Եվ ինձ թող ծաղրե երկինքը ցուրտ,

Երկիրը տոնե խնջույք ագահ-

Եթե աստղերում չկա խորհուրդ,

Եթե աղոթքս լսող չկա...

Մարդկային ճակատագրերը որոշակիանում են բանաստեղծի կերպարի մեջ, և իր մասին գրում է. : Աշնան բնապատկերը վերածվում է ցուրտ հոկտեմբերի և շարունակում է ծեծել նրա դուռը՝ մատնելով անզոր ու անամոք վիճակի.:

Այս շարքի մեջ տրամադրության անցումները շատ են: Ցուրտ հոկտեմբեր գուժող և անհուսություն տարածող աշնան կողքին ստեղծվում է աշնան մի արտակարգ նրբագեղ պատկեր: Սա ասես իր՝ բանաստեղծի հոգենկարը լինի.



Ոսկեհանդերձ եկար և միգասքող,

Տխուրաչյա աշուն, սիրած աշուն.

Տերևններիդ դանդաղ թափվող ոսկով,

Մետաքսներով քնքշարշուն:

Խորհրդապաշտությունը իր այլազան դրսևորումներով արտահայտված է նաև պետերբուրգյան շրջանի ամենանշանավոր գրվածքներից մեկում՝ շարքում: Այդ ժամանակ էր , որ Հին Արևելքի պատմության և բանահյուսության ուսումնասիրման տպավորության տակ Տերյանը որոշեց կենդանացնել և բանաստեղծացնել հին Հայաստանի անվանումներից մեկը՝ Նաիրին, իբրև նրա ալեհեր անցյալի խորհրդանիշ: Հայտնի է, որ բանաստեղծի այդ փայլուն հաջողություն ունեցավ. Տերյանից հետո Նաիրի անվանումը լայնորեն մտավ ոչ միայն հայ բանաստեղծության , այլև մեր լեզվի և առօրյա կյանքի մեջ: Հովհ. Թումանյանի ժողովածուի հետ միասին , Տերյանի եղավ այն ամենաբարձր և կատարյալ խոսքը, որով հայ բանաստեղծությունն անմիջաբար արձագանքում էր հարազատ ժողովրդի ազգային մեծ ողբերգությանը: Ժամանակի ընթացքում ավելի է ընդգծվում նրա հմայքն ու արժեքը:

Տերյանի բանաստեղծություններում հայրենիքը ոչ թե փառաբանման կամ նվիրվածության երդումների առարկա է , այլ կարծես մի մտերիմ էակ , որին բանաստեղծը դիմում է առանց որևէ կեցվածքի, իբրև հարազատի: Պատահակահ չէ , որ իր հայրենասիրական շարքը նա բացում է մի բանաստեղծությամբ //, որը պատմում է դեպի հայրենիք քնարական հերոսի մասին.

Ու կարոտակեզ ահա կրկին

Վերադառնում եմ , որ առհավետ

Ունկնդիր լինեմ քո հին երգին

Եվ լամ, լամ անուշ քո երգի հետ...

Տերյանի հայրենասիրական խոսքի ուժը ոչ թե զգացմունքային զեղումների մեջ է, այլ սեղմ , տարողունակ բնութագրումների , որոնք հսկայական գաղափարական և հուզական լիցք են կրում: Այսպես, Տերյանը համադրական պատկերներով է ներկայացրել , այդ ողբերգական իրականությունը,գիշերներ, առավոտներ և այլն : Նշված գծերի լավագույն խտացումներից մեկը հետևյալ բանաստեղծությունն է , որն անհրաժեշտ է ընկալել իբրև մեկ ամբողջություն ինչպես իմաստով , այնպես էլ՝ պատկերային համակարգով ու շարահյուսությամբ.



Մշուշի միջից,- տեսի~լ դյութական,-

Բացվում է կրկին Նաիրին տրտում.

Ո՞ր երկրի սրտում թախիծ կա այնքան,

Եվ այնքան ներում -ո՞ր երկրի սրտում:

ոչ միայն հայրենասիրական մեծ վշտի , այլև մեծ հավատի ու կորովի երգ է:

1918-1919 թթ. շարունակվում է նաև Տերյանի բանաստեղծական աշխատանքը , թեև ոչ այն ծավալով, ինչպես նախորդ տարիներին: Այդ շրջանում գրված մի երկու տասնյակ բանաստեղծություններում հաճախ շարունակվում են նախկին թեմաներն ու տրամադրությունները բայց և ծագում են նոր հեղափոխական իրականությունից ներշնչված մոտիվներ:

Բայց այստեղ էլ ընդհատվում է մեծ բանստեղծի երկրային կյանքը: Նա վախճանվեց 1920 թ. հունվարի 7-ին , թողնելով մի շիրիմ, ինչպես մարգարեացել էր մի բանաստեղծության մեջ:



Վահան Տերյանի կյանքը, նրա պոեզիան նման են խոսքի և մեղեդու կեսին ընդհատված մի հոյակապ երգի, որի արձագանքը, սակայն, ընդմիշտ մնում է ունկնդիրների հոգում: Տերյանը հայ պոեզիան դարձրեց շատ մարդկային , ապրեցնող ու ոգելից՝ անհրաժեշտության աստիճանի , նրան տվեց որոշակի ուղղություն , ձևավորեց նոր ճաշակի ընթերցող:

Տերյանն ավելին է , քան գիտենք և գնահատում ենք: Տերյանն այսօր էլ ամենակենդանի և օրինակելի բանաստեղծն է : Տերյանը կենդանի պոեզիա է, հայոց լեզվի անթերի երաժշտություն , խոսքի անթերի երաժշտականություն...

Բանաստեղծի մեծությունն ու նշանակությունը չափվում են նաև նրա թողած գրական ազդեցության շառավիղներով: Դժվար է ցույց տալ մի ուրիշ հայ բանաստեղծի, որն այնքան խոր ու երկարատև ներգործած լինի 20-րդ դարի մեր պոեզիայի զարգացման ողջ ընթացքի վրա, ինչպես Վահան Տերյանը: Նա մեծապես նպաստեց դուրս բերելու հայ բանստեղծությունը միջազգային մայրուղի , :

Լինելով խորապես ազգային իբրև արվեստագետ և մտածող , նա միաժամանակ ապրում էր համամարդկային մեծ խոհերով : Եվ նա իրավունք ուներ հանրագումարի բերելով իր ստեղծագործական ուղին , բնութագրել իր այսպես.

Հոգին իմ պայծառ մի տենդում

Պարզված էր, անհուն աշխարհինն էր,,

Հավատըս այնպես միշտ խորին էր,

Այնպես անաղոտ ու խնդուն:

Տերյանի պոեզիան միշտ մեզ հետ է և մեր մեջ: Պատանեկան սրտի նման թրթռուն և մեծ կենսափորձով հարուստ այրի նման իմաստուն, այդ պոեզիան ուղեկցում է մեզ ամբողջ կյանքում: Այն դաստիարակում է զգացմունքների մաքրություն, նրբություն և գեղեցկություն ողջախոհ վերաբերմունք դեպի բարոյական արժեքները, հարգանք ու սեր ազգային պատմության և մշակույթի նկատմամբ:

Այլ երգ ունի իմ հոգին , լոկ, երբ կարդում եմ Տերյան,-

Լոկ մանկականն ու նաիրյանը,- Ղարսն է հիշում իմ հոգին:

Եղիշե Չարենց































Օգտագործված գրականության ցանկ.



  1. Դավիթ Գասպարյան , Երևան 2010թ.

  2. Գայանե Օհանյան , Երևան 2006թ.

  3. Էդ. Ջրբաշյան , Երևան 1985թ.