СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Տեսասահիկ/ Մայրենի․

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Տեսասահիկ/ Մայրենի․»

ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ Մերրի Սուքիասյան

ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ

Մերրի Սուքիասյան

Փետրվարի 21-ը մայրենի լեզվի միջազգային օրն է:

Փետրվարի 21-ը մայրենի լեզվի միջազգային օրն է:

  Անգնահատելի է մեր լեզվի ազգապահպան դերը    1999-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակեց Մայրենի լեզվի միջազգային օր` ի նպաստ մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման։ Հայաստանում տոնը սկսեցին նշել 2005 թվականից՝ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ:

Անգնահատելի է մեր լեզվի ազգապահպան դերը

  • 1999-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակեց Մայրենի լեզվի միջազգային օր` ի նպաստ մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման։ Հայաստանում տոնը սկսեցին նշել 2005 թվականից՝ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ:
Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է Ամեն ժողովուրդ ունի իր մայրենի լեզուն:Հայերիս մայրենի լեզուն հայոց լեզուն է: Նրա շնորհիվ է, որ հայ ժողովուրդը, անցնելով հազարամյակների երկար ու ձիգ ճանապարհ, գոյատևում է մինչև այսօր : Հայոց այբուբենը ծնվեց այնպիսի մի բախտորոշ պահի, երբ վճռվում էր մեր երկրի լինել չլինելու հարցը, ուստի հաճախ այն աստվածային շնորհ է համարվում:

Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է

  • Ամեն ժողովուրդ ունի իր մայրենի լեզուն:Հայերիս մայրենի լեզուն հայոց լեզուն է: Նրա շնորհիվ է, որ հայ ժողովուրդը, անցնելով հազարամյակների երկար ու ձիգ ճանապարհ, գոյատևում է մինչև այսօր :
  • Հայոց այբուբենը ծնվեց այնպիսի մի բախտորոշ պահի, երբ վճռվում էր մեր երկրի լինել չլինելու հարցը, ուստի հաճախ այն աստվածային շնորհ է համարվում:
 Մայրերն են պահել մեր հայոց լեզուն,   Երբ մանուկներին օրոր են ասել,  Արցունքն աչքերին, սրտերում՝ վերքը  Մեր ազատ կյանքի օրն են երազել։  Նրանք չեն զիջել մեր երգն ու լեզուն  Բիրտ հազկերտներին, սուլթանին, ցարին,  Որոնք մեր վախճանն էին երազում՝  Տիրելու համար հայոց աշխարհին։

Մայրերն են պահել մեր հայոց լեզուն,

Երբ մանուկներին օրոր են ասել,

Արցունքն աչքերին, սրտերում՝ վերքը

Մեր ազատ կյանքի օրն են երազել։

Նրանք չեն զիջել մեր երգն ու լեզուն

Բիրտ հազկերտներին, սուլթանին, ցարին,

Որոնք մեր վախճանն էին երազում՝

Տիրելու համար հայոց աշխարհին։

 Դու մեր մեծ երթի գավազանակիր  Եվ մեր պատմության մեծագո՜ւյն դիվան,  Մեր ազնըվության գովասանագիր,  Մեր մտքի պահեստ, հոգու օթևան։    Անցյալին պարզված դու մեր լսափող,  Եվ մեր խոսափող՝ գալիքին ուղղված։  Դու մեր սրբություն՝ կնքված Մեսրոպով,  Նարեկացիով օծված ու յուղված։

Դու մեր մեծ երթի գավազանակիր Եվ մեր պատմության մեծագո՜ւյն դիվան, Մեր ազնըվության գովասանագիր, Մեր մտքի պահեստ, հոգու օթևան։

Անցյալին պարզված դու մեր լսափող, Եվ մեր խոսափող՝ գալիքին ուղղված։ Դու մեր սրբություն՝ կնքված Մեսրոպով, Նարեկացիով օծված ու յուղված։

Դաժան դարերի ամե՛ն մի ժամին  Շա՜տ բան է խլել մեզնից թշնամին  Բարդելով վերքին վերք ու անարգանք,  Հեծության վրա մի նոր հեծություն՝  Խլել է մեզնից հանգիստ ու հարգանք,  Խլել է մեզնից փառք ու մեծություն,  Խլել կյա՛նքը մեր և... կյանքի՜ց էլ թանկ  Մեր հո՛ղը, հո՛ղը,  Մեր սուրբ հայրենի՜ն։

Դաժան դարերի ամե՛ն մի ժամին Շա՜տ բան է խլել մեզնից թշնամին

Բարդելով վերքին վերք ու անարգանք, Հեծության վրա մի նոր հեծություն՝ Խլել է մեզնից հանգիստ ու հարգանք, Խլել է մեզնից փառք ու մեծություն, Խլել կյա՛նքը մեր և... կյանքի՜ց էլ թանկ Մեր հո՛ղը, հո՛ղը, Մեր սուրբ հայրենի՜ն։

Ո՛չ, քեզ ո՛չ մեկը կուլ տալ չի՜ կարող.  Ագահ կոկորդում դու խոր ես խրվում։  Ինչպես երկինքը երբեք չի փլվում։  Չե՜ս խլվի երբեք,  Չե՜ս փլվի երբեք,  Ինչպես արյունից գո՛ւյնը չի խլվում...  Եվ ի՞նչ խաչագող դեռ պիտի հասնի,  Որ քեզ կամենա գողանալ մեզնից.

Ո՛չ, քեզ ո՛չ մեկը կուլ տալ չի՜ կարող. Ագահ կոկորդում դու խոր ես խրվում։

Ինչպես երկինքը երբեք չի փլվում։ Չե՜ս խլվի երբեք, Չե՜ս փլվի երբեք, Ինչպես արյունից գո՛ւյնը չի խլվում... Եվ ի՞նչ խաչագող դեռ պիտի հասնի, Որ քեզ կամենա գողանալ մեզնից.

(Մի՛ ասա «մեզնից», «աշխարհի՜ց» ասա)    Չէ՞ որ դու հիմա ո՛չ միայն լեզու,  Այլև մասո՜ւնք ես,  Մասո՜ւնք ես մի սուրբ,  Անկողոպտելի մասո՜ւնք սրբազան՝  Դարերի խորքից դարերին հասած

(Մի՛ ասա «մեզնից», «աշխարհի՜ց» ասա)

Չէ՞ որ դու հիմա ո՛չ միայն լեզու, Այլև մասո՜ւնք ես, Մասո՜ւնք ես մի սուրբ, Անկողոպտելի մասո՜ւնք սրբազան՝ Դարերի խորքից դարերին հասած

Քեզանով է պայթել հունդը մեր գոյության,  Քեզանով ենք դարձել տուն ու երկիր,  Շառաչել ես դու հին հողում Արարատյան  Մինչև հնչյունը քո դարձել է գիր ։   Դու ոգին ես եղել մեր եղեգան փողի, Ոգու կանչն ես եղել մեր պայքարող… Կարող էինք ապրել անգամ առանց հողի, Բայց առանց քեզ ապրել չէինք կարող։ Դու մեր անցած բոլոր ուղիներում մթար, Եվ զրահ ես եղել և զորավիգ, Մարմնավորել ես դու մեր գաղափարն արդար, Դարձել Ցասման Մհեր, Թլոր Դավիթ։ Մերթ հնչել ես որպես կռվի կանչող շեփոր, Մերթ հառաչել որպես սիրտը ցավոտ, Հեքիաթներ ես հյուսել, առասպել ու էպոս Ողբերգության մատյան, ասք ու աղոթք։

Քեզանով է պայթել հունդը մեր գոյության, Քեզանով ենք դարձել տուն ու երկիր, Շառաչել ես դու հին հողում Արարատյան Մինչև հնչյունը քո դարձել է գիր ։

Դու ոգին ես եղել մեր եղեգան փողի,

Ոգու կանչն ես եղել մեր պայքարող…

Կարող էինք ապրել անգամ առանց հողի,

Բայց առանց քեզ ապրել չէինք կարող։

Դու մեր անցած բոլոր ուղիներում մթար,

Եվ զրահ ես եղել և զորավիգ,

Մարմնավորել ես դու մեր գաղափարն արդար,

Դարձել Ցասման Մհեր, Թլոր Դավիթ։

Մերթ հնչել ես որպես կռվի կանչող շեփոր,

Մերթ հառաչել որպես սիրտը ցավոտ,

Հեքիաթներ ես հյուսել, առասպել ու էպոս

Ողբերգության մատյան, ասք ու աղոթք։

   Հինավուրց ու նորոգ դու իմ հայոց լեզու,  Դու ավելի փարթամ պիտի ծաղկես,  Երբ մեր երազն անգամ հայերեն է հյուսվում,  էլ կարո՞ղ ենք ապրել մենք առանց քեզ։   Ոչ մի մրրիկ ու հողմ մեզնից քեզ չի պոկի,  Եվ քեզ չի խափանի ոչ մի աղետ,  Մեր գոյության արև, մեր ինքնության ոգի  Հավիտենից ի վեր և առհավետ։ Քանի աշխարհում կա Արարատ սար, Ճակատին՝ հայոց փառքն արևատառ, Ոչ մի ահեղ ձեռք քեզ չի սասանի, Մեր սրտից կերտված բարբառ մայրենի ։

Հինավուրց ու նորոգ դու իմ հայոց լեզու, Դու ավելի փարթամ պիտի ծաղկես, Երբ մեր երազն անգամ հայերեն է հյուսվում, էլ կարո՞ղ ենք ապրել մենք առանց քեզ։

Ոչ մի մրրիկ ու հողմ մեզնից քեզ չի պոկի, Եվ քեզ չի խափանի ոչ մի աղետ, Մեր գոյության արև, մեր ինքնության ոգի Հավիտենից ի վեր և առհավետ։

Քանի աշխարհում կա Արարատ սար,

Ճակատին՝ հայոց փառքն արևատառ,

Ոչ մի ահեղ ձեռք քեզ չի սասանի,

Մեր սրտից կերտված բարբառ մայրենի ։

Յուրաքանչյուր ազգ աշխարհին ու ժողովրդին ներկայանում է իր մեծերով: Մերոնք, հարաբերվելով համայն մարդկությանն ու ողջ աշխարհին, գիտակցում էին, որ մեր երկրի գոյության ու հա-րատևման ամենակարևոր գրավականը հայոց լեզուն է: Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության և էության ամենախոշոր փաստը, ինքնու-րույնության ու հանճարի ամե-նախոշոր դրոշմը, պատմութ-յան ու հեռավոր անցյալի կա-խարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբա-նությունը:

Յուրաքանչյուր ազգ աշխարհին ու ժողովրդին ներկայանում է իր մեծերով: Մերոնք, հարաբերվելով համայն մարդկությանն ու ողջ աշխարհին, գիտակցում էին, որ մեր երկրի գոյության ու հա-րատևման ամենակարևոր գրավականը հայոց լեզուն է:

Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության և էության ամենախոշոր փաստը, ինքնու-րույնության ու հանճարի ամե-նախոշոր դրոշմը, պատմութ-յան ու հեռավոր անցյալի կա-խարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբա-նությունը:

  Իր մայրենի լեզուն վատ իմացողը կես մարդ է, չիմացողը՝ թշվառ, ծառից ընկած մի տերև, որ տատանվում է ամեն մի պատահական քամուց...   Ստ․ Զորյան

Իր մայրենի լեզուն վատ իմացողը կես մարդ է, չիմացողը՝ թշվառ, ծառից ընկած մի տերև, որ տատանվում է ամեն մի պատահական քամուց...

Ստ․ Զորյան

Ավ․ Իսահակյան Հայոց լեզու, դու մեր անկողոպ-տելու գանձը եղար, մեր անընկճելի հայրենիքը: Մեր ժողովուրդը կորցրեց գահ և թագ, զորք և իշխանություն, բայց դու մնացիր միայն կան-գուն, մնացիր հաղթական: Ցնցոտի հագավ մեր ժողովուր-դը, բայց դու ծիրանով ծածկեցիր նրա հոգին, թշնամին ջախջա-խեց նրա սրունքը, դու թևեր տվիր նրան` ժողովրդին:

Ավ․ Իսահակյան

Հայոց լեզու, դու մեր անկողոպ-տելու գանձը եղար, մեր անընկճելի հայրենիքը: Մեր ժողովուրդը կորցրեց գահ և թագ, զորք և իշխանություն, բայց դու մնացիր միայն կան-գուն, մնացիր հաղթական: Ցնցոտի հագավ մեր ժողովուր-դը, բայց դու ծիրանով ծածկեցիր նրա հոգին, թշնամին ջախջա-խեց նրա սրունքը, դու թևեր տվիր նրան` ժողովրդին:

Խ․Աբովյան Ձեզ եմ ասում՝ ձեզ, հայոց նորահաս երիտասարդք, ձեր անունին մեռնեմ, ձեր արևին ղուրբան, տասը լե-զու սովորեցեք, ձեր լեզուն, ձեր հավատքը ղայիմ բռնեցեք…

Խ․Աբովյան

Ձեզ եմ ասում՝ ձեզ, հայոց նորահաս երիտասարդք, ձեր անունին մեռնեմ, ձեր արևին ղուրբան, տասը լե-զու սովորեցեք, ձեր լեզուն, ձեր հավատքը ղայիմ բռնեցեք…

Վիկտոր Համբարձումյան  Ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս կտակում եմ տիրապետել հայոց լեզվին:Մենք փոխանցում ենք սերունդնե-րին ոչ թե արյուն, այլ գաղափարներ և գաղափարների մեջ ինձ համար ամենա-թանկը հայոց լեզուն է: Այդ կապակցութ-յամբ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հայոց լեզու: Գիտցեք, որ իմ կյանքի ամենամեծ երջան-կությունը եղել է ու կմնա, քանի ապրում եմ, հայոց լեզվին տիրապետելը:

Վիկտոր Համբարձումյան

Ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս կտակում եմ տիրապետել հայոց լեզվին:Մենք փոխանցում ենք սերունդնե-րին ոչ թե արյուն, այլ գաղափարներ և գաղափարների մեջ ինձ համար ամենա-թանկը հայոց լեզուն է: Այդ կապակցութ-յամբ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հայոց լեզու: Գիտցեք, որ իմ կյանքի ամենամեծ երջան-կությունը եղել է ու կմնա, քանի ապրում եմ, հայոց լեզվին տիրապետելը:

Հայերենն իր անկրկնելի հմայքով գերել է նաև օտարներին․  Հայերենը՝ իբրև Արարատյան լեզու, կոչվում է «Աղոթքի լեզու», այն աստվածային ճոխ ու ան-նման լեզու է:  Նիկողայոս Մառ

Հայերենն իր անկրկնելի հմայքով գերել է նաև օտարներին․

Հայերենը՝ իբրև Արարատյան լեզու, կոչվում է «Աղոթքի լեզու», այն աստվածային ճոխ ու ան-նման լեզու է:

Նիկողայոս Մառ

 Ջորջ Բայրոն    Ճոխ է հայոց լեզուն, և առատորեն կվարձատրվի նա, ով կուսումնասիրի այն:

Ջորջ Բայրոն

Ճոխ է հայոց լեզուն, և առատորեն կվարձատրվի նա, ով կուսումնասիրի այն:

Վիկտոր Հյուգո  «Ձեր հնամենի լեզուն ես չգիտեմ, բայց սիրում եմ այն: Դրա մեջ արևելքն եմ զգում, դարերն եմ նշմա-րում այնտեղ, տեսնում եմ անցյալի խորհրդավոր նշույլի շողարձակումը: Ինձ համար պարծանք է հայերեն թարգմանվելը»:

Վիկտոր Հյուգո

«Ձեր հնամենի լեզուն ես չգիտեմ, բայց սիրում եմ այն: Դրա մեջ արևելքն եմ զգում, դարերն եմ նշմա-րում այնտեղ, տեսնում

եմ անցյալի խորհրդավոր նշույլի շողարձակումը: Ինձ համար պարծանք է հայերեն թարգմանվելը»:

Մեր շուրջը լեզուներ նոր ու հին,  Մեր շուրջը խոսում են այլորեն,  Եկ խոսենք, եղբայր իմ,  Հայերեն  Կուլ չերթանք այս ահեղ լափումին,  Թույլ չտանք մեր լեզուն ավերին,  Եկ խոսենք, մի´շտ խոսենք  Հայերեն։    Մեր հանդեպ ապագա լուսեղեն,  Թող հնչի մեր լեզուն վեհորեն,  Թող այրվի մեր հոգին  Այդ հրեն։    Այս օտար աշխարհի ցրտերում  Եկ սիրենք մեր լեզուն ջերմորեն,  Եկ վառենք ու վառվենք  Հայերեն։

Մեր շուրջը լեզուներ նոր ու հին, Մեր շուրջը խոսում են այլորեն, Եկ խոսենք, եղբայր իմ, Հայերեն

Կուլ չերթանք այս ահեղ լափումին, Թույլ չտանք մեր լեզուն ավերին, Եկ խոսենք, մի´շտ խոսենք Հայերեն։

Մեր հանդեպ ապագա լուսեղեն, Թող հնչի մեր լեզուն վեհորեն, Թող այրվի մեր հոգին Այդ հրեն։ Այս օտար աշխարհի ցրտերում Եկ սիրենք մեր լեզուն ջերմորեն, Եկ վառենք ու վառվենք Հայերեն։

  Ուր որ հայրենի  երգեր կլսվի՝ հոն  հայրենիքը ողջ է...   ՈՒ տե'ս, որդիս, ո'ւր էլ լինես,  Այս լուսնի տակ ո՜ւր էլ գնաս,  Թե մո'րդ անգամ մտքիցդ հանես,  Քո մա՜յր լեզուն չմոռանա'ս:

Ուր որ հայրենի երգեր կլսվի՝ հոն հայրենիքը ողջ է...

ՈՒ տե'ս, որդիս, ո'ւր էլ լինես, Այս լուսնի տակ ո՜ւր էլ գնաս, Թե մո'րդ անգամ մտքիցդ հանես, Քո մա՜յր լեզուն չմոռանա'ս:

 Լեզուները կենդանի են, երբ նրանցով խոսում են, կիրառում:  Ճանաչենք մեր ճոխ հայերենը, սիրենք և սովորենք այն, լինենք գրագետ, կարողանանք օգտվել մեր կորցրած աշխարհների ավերակ բերդերի նման մեր հրաշք բարբառներից:  Սիրենք մեր լեզուն առանց բարձրագոչ աղաղակ-ների` անկախ տոներից ու միջոցառումներից:  Սիրենք ճշմարիտ ու անկեղծ:

Լեզուները կենդանի են, երբ նրանցով խոսում են, կիրառում: Ճանաչենք մեր ճոխ հայերենը, սիրենք և սովորենք այն, լինենք գրագետ, կարողանանք օգտվել մեր կորցրած աշխարհների ավերակ բերդերի նման մեր հրաշք բարբառներից: Սիրենք մեր լեզուն առանց բարձրագոչ աղաղակ-ների` անկախ տոներից ու միջոցառումներից: Սիրենք ճշմարիտ ու անկեղծ:


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!