СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Тест на единые государственные выпускные экзамены

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

Экзамен по единым государственным выпускным экзаменам 2017г.

Просмотр содержимого документа
«Тест на единые государственные выпускные экзамены»

Միասնական քննություններ 2017թ.

Թեստ 4



1 Լիտվայի հանրապետությունը ՀՀ-ի անկախությունը ճանաչել է՝

1) 1991թ դեկտեմբերի 21-ին 3) 1992թ ա պ րիլի 23-ին

2) 1991թ նոյեմբերի 21-ին 4 )1992թ օգոստոսի 24-ին



2 Շահ Աբասը ե՞րբ է սկսել հայերի բռնագաղթը.

1)1605 թ. օգոստոսին 3) 1603 թ. օգոստոսին

2)1604 թ. օգոստոսին 4) 1606 թ. օգոստոսին



3 Ե՞րբ է օսմանյան Թուրքիայում արգելվել Հայոց պատմության դասավանդումը հայկական դպրոցներում.

1) 1878 թ. 2) 1880 թ. 3) 1882 թ. 4) 1879 թ.



4 Երևանի պետական համալսարանը երբվանի՞ց է սկսել հրատարակել Հ. Աճառ­ յանի բազմահատոր բառարանը.

1) 1926 թ. 2) 1927 թ. 3) 1932 թ. 4) 1933 թ.



5 Ե՞րբ է գահակալել Ներոնը.

1) 55–74 թթ. 2) 55–85 թթ. 3) 54–64 թթ. 4) 54–68 թթ.



6 Ե՞րբ է Մուշեղ Մամիկոնյանը գերի վերցրել Շապուհ II–ի կանանոցը.

1) 370 թ. 2) 374 թ. 3) 376 թ. 4) 372 թ.



7 Ե՞րբ է Գևորգ Են Եվրոպայում կաթողիկոսի լիազոր ներկայացուցիչ նշանակել Պողոս Նուբար փաշային.

1)1912 թ. հոկտեմբերին 3) 1912 թ. նոյեմբերին

2)1913 թ. հոկտեմբերին 4) 1913 թ. նոյեմբերին



8 Ե՞րբ սկսվեցին Հայաստանի արդյունաբերության կարևորագույն ճյուղերից մեկի` պղնձարդյունաբերության վերականգնման աշխատանքները.

1) 1926–1927 թթ. 3) 1923–1924 թթ.

2) 1924–1925 թթ. 4) 1928–1929 թթ.



9 Հայկական լեռնաշխարհը հարավից եզերվում է՝

1)Հայկական Տավրոսի լեռնաշղթայով և Հյուսիսային Միջագետքի հարթավայրով

2)Պոնտոսի լեռներով

3)Կուր գետով

4)Կասպից ծովով և Իրանական բարձրավանդակով



10 Նշվածներից ո՞վ չի եղել հայոց իշխան.

1)Համազասպ Մամիկոնյանը 3) Արտավան Արշակունին

2)Աշոտ Բագրատունին 4) Ներսեհ Կամսարականը


11 1850թ ին չքա ն էր Երևանի բնակչությունը

1) 11300 2) 12500 3) 11500 4) 12600



12 1990 թ. օգոստոսի 4–ին Լևոն ՏերՊետրոսյանն ընտրվեց՝

1)Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ

2)ՀՀՇ նախագահ

3)ՀՀ նախագահ

4)ՀՀ Ազգային ժողովի նախագահ



13 Ո՞ր գավառում էր գտնվում Ոսխա գյուղը.

1)Տարոն 3) Դարանաղի

2)Եկեղյաց 4) Բասեն



14 Մերձավոր Արևելքի հայության կրոնական ու աշխարհիկ կյանքը կարգավորում էր՝

1)Սսի կաթողիկոսությունը 3) Գանձասարի կաթողիկոսությունը

2)Երուսաղեմի հայոց պատրիարքությունը 4) Աղվանից եկեղեցին



15 Ո՞վ է 1915 թ. ղեկավարել Վանի քաղաքամեջ թաղամասի ինքնապաշտպանու­ թյան զինվորական խորհուրդը.

1)Ղուկաս Տեովլեթյանը 3) Տիգրան Անդրեասյանը

2)Մկրտիչ Յոթնեղբայրյանը 4) Հայկակ Կոսոյանը



16 Թվարկվածներից ո՞րը Հայաստանում ստեղծված այլախոհական կազմակեր­ պություն չէ.

1)Շանթ 3) Յոթ հայրենասերներ

2)Սպարտակ 4) Ազգային միացյալ կուսակցություն



17 Ո՞ր քաղաքի մասին է ստորև բերված բացթողումներով հատվածը. «……… գնում է այն տեղը, որտեղ ……… և ………–ը խառնվում են, և այնտեղ, բլուրը հավա­ նելով, քաղաք է շինում և իր անունով կոչում ………».

1)Տիգրանակերտ 3) Արտաշատ

2)Արշամաշատ 4) Վաղարշապատ



18 Ո՞ւմ են ուղղվել հայոց թագավորի այս խոսքերը.

«Հայոց տան տերն ու թագավորը ես եմ, և ես քեզ չեմ տալիս հայոց երկիրը»:

1)Բյուզանդիայի կայսերը 3) Եգիպտոսի սուլթանին

2)Հռոմեական կայսրին 4) Պարսից շահին



19 Հասկացությունը համապատասխանեցնել բովանդակությանը.

ա. նէպ

բ. ռազմական կոմունիզմ

գ. ԽՍՀՄ–ի արդյունաբերացում

դ. ԽՍՀՄ–ի գյուղատնտեսության կոլեկտիվացում ե. կուլակաթափություն


1) տնտեսական միջոցառումների համակարգ, որում կենտրոնականը պարենհարկն է

2) տնտեսական միջոցառումների համակարգ, որում կենտրոնականը պարենմաս- նատրումն է

3) տնտեսավարման ձև, երբ տնտեսությունները կամ մարդիկ միավորվում են` հա- մատեղ որևէ գործ կատարելու համար

4) սոցիալիզմի նյութատեխնիկական հիմքի ստեղծում՝ երկրի արդյունաբերության զարգացման ճանապարհով

5) սոցիալիզմի նյութատեխնիկական հիմքի ստեղծում՝ մանր, անհատական տնտե- սությունների վերացման և խոշոր, կոլեկտիվ տնտեսության ստեղծման և կոլտն- տեսային–կոոպերատիվ սեփականության հաստատման ճանապարհով

6) ունևոր գյուղացու` որպես գյուղում շահագործող դասակարգի ունեցվածքի բռնագրավում` նրա վերացման նպատակով


1) ա–1, բ–2, գ–5, դ–3, ե–6 3) ա–1, բ–2, գ–4, դ–5, ե–6

2) ա–3, բ–2, գ–4, դ–5, ե–1 4) ա–3, բ–1, գ–5, դ–4, ե–2




20 Ի՞նչ կարգավիճակ (պաշտոն) ուներ Միհրան Տամատյանը 1920 թ. օգոստոսի 4–ին՝ Ադանայում Կիլիկիայի ինքնավարության հռչակման նախօրյակին.

1)Հայկական լեգեոնի հրամանատար

2)Հայ ազգային պատվիրակության Կիլիկիայի լիազոր ներկայացուցիչ

3)Հաճնի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար

4)Օսմանյան խորհրդարանի պատգամավոր



21 Թվարկվածներից որո՞նք են ճիշտ բնորոշում 1917 թ. Փետրվարյան հեղափոխու­ թյան անմիջական հետևանքները.

ա) միապետությունից անցում կատարվեց ժողովրդավարության բ) տապալվեց Ժողկոմխորհի իշխանությունը

գ) երկրում ձևավորվեց ժամանակավոր կառավարություն դ) իշխանությունը հանձնվեց բոլշևիկներին

ե) իշխանությունը հանձնվեց Համառուսաստանյան սահմանադիր ժողովին


1) ա, ե 2) ա, գ 3) բ, դ 4) գ, ե


22 Ինչո՞վ էր Անտոնիոսը բացատրում իր պարթևական արշավանքի ձախողումը Հռոմի Ծերակույտին ուղարկած պաշտոնական զեկուցագրում.

1)իր ենթակաների ապաշնորհությամբ և անհեռատես գործելակերպով

2)եղանակային անբարենպաստ պայմաններով և զորքում բռնկված համաճարակով

3)հայոց թագավոր Արտավազդ II–ի դավաճանությամբ

4)պարթևական բանակի թվական գերակշռությամբ



23 Տրված իրադարձություններից ո՞րն է տեղի ունեցել հինգերորդը՝ ըստ ժամանակագրական հաջորդականության.

ա. Հայոց եկեղեցու առաջին ժողովի գումարումը

բ. Շապուհ II–ի կողմից պատերազմ սկսելը Հռոմեական կայսրության դեմ և Մծբինի գրավման անհաջող փորձը

գ. «Ամոթալի»պայմանագրի կնքումը

դ. Սանեսանի պարտությունը Ցլու գլուխ լեռան ճակատամարտում

ե. Հուլիանոս Ուրացող կայսեր պարտությունը և մահը

զ. Տիրան թագավորի բնակություն հաստատելը Կուաշում է. Արշակ II–ի գահակալության սկիզբը

ը. մազքութների ներխուժումը Հայաստան և Վաղարշապատի գրավումը


1) ա 2) դ 3) զ 4) է



24 Առաջին աշխարհամարտի տարիների իրադարձություններից ո՞րն է տեղի ունեցել վեցերորդը՝ ըստ ժամանակագրական հաջորդականության.

ա. Արևմտահայերի առաջին համագումարը բ. «Արևելյան լեգեոնի» ստեղծումը

գ. ԱՀԿ–ի ստեղծումը

դ. Սարդարապատի հերոսամարտի սկիզբը ե. Երզնկայում զինադադարի ստորագրումը զ. ԱԺԴՀ–ի ստեղծումը

է. Ուրֆայի հերոսամարտը

ը. Էրզրումի գրավումը ռուսական զորքի կողմից թ. Սայքս–Պիկոյի համաձայնագրի կնքումը

ժ. Բրեստ–Լիտովսկի հաշտության պայմանագրի կնքումը


1) բ 2) ե 3) ա 4) գ



25 Կատարել համապատասխանեցում. Պաշտոն

1)Փարիզի խորհրդաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար

2)III կամավորական ջոկատի հրամանատար

3)Շապին–Գարահիսարի Զինվորական խորհրդի ղեկավար

4)Արևմտահայ Ազգային խորհրդի նախագահ

5)Կովկասի գործերի արտակարգ ժամանակավոր կոմիսար

6)Հայաստանի առաջին կառավարության արտաքին գործերի նախարար

7)Հաճընի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար



Գործիչ

ա. Ալեքսանդր Խատիսյան ե. Ավետիս Ահարոնյան

բ. Ստեփան Շահումյան զ. Համազասպ

գ. Սարգիս Ճեպեճյան է. Ղուկաս Տեովլեթյան

դ. Վահան Փափազյան ը. Հովհաննես Քաջազնունի


1) 1–ա, 2–է, 3–գ, 4–ե, 5–բ, 6–դ, 7–զ 3) 1–ե, 2–զ, 3–է, 4–դ, 5–բ, 6–ա, 7–գ

2) 1–ե, 2–գ, 3–դ, 4–ա, 5–զ, 6–ը, 7–է 4) 1–բ, 2–գ, 3–զ, 4–ա, 5–դ, 6–ը, 7–է




26 Կատարել համապատասխանեցում.

1)հելլենիզմի դարաշրջանի սկիզբը Հայաստանում

2)Հայաստանում հայտնաբերված արամեատառ արձանագրությունների թվագրման ժամանակաշրջանը

3)Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանի գլխի հայտնաբերումը

4)հայկական հելլենիզմի երկրորդ փուլը


ա. I–III դդ. դ. IV դ.

բ. Ք. ա. III դ. ե. Ք. ա. II–Ք. հ. II դդ գ. XIX դ.


1) 1–ե, 2–դ, 3–բ, 4–գ 3) 1–ա, 2–ե, 3–գ, 4–բ

2) 1–բ, 2–ե, 3–գ, 4–ա 4) 1–բ, 2–դ, 3–գ, 4–ե



27 Առանձնացնել չորս պնդումներ, որոնք բնութագրական են IX–XI դարերում Հայաստանի երկրագործության համար.

ա. Մեծ չափերով կիրառվում էր հողի մշակման եռադաշտային համակարգը: բ. Հայաստանում տարածում էր գտել երկաթե խոփով ծանր գութանը:

գ. Ընդարձակվեց ոռոգման ցանցը:

դ. Քաղաքներում ապրող արհեստավորներն իրենք էին արտադրում իրենց անհրաժեշտ գյուղատնտեսական մթերքները և հումքը:

ե. Խոպան հողերի հաշվին աճեց մշակելի հողերի տարածությունը:

զ. Հայաստանը պարտավոր էր արաբներին հանձնել երկրի բերքի շուրջ կեսը: է. Անկում էր ապրել գյուղատնտեսական մթերքների մշակումը:


1) բ, դ, զ, է 2) գ, դ, ե, է 3) ա, բ, գ, ե 4) ա, բ, զ, է



28 Ո՞ր թվականին Օկտավիանոսն իրեն հռչակեց Օգոստոս.

1) Ք. ա. 31 թ. 2) Ք. ա. 30 թ. 3) Ք. ա. 27 թ. 4) Ք. ա. 29 թ.



29 Ե՞րբ է իրեն թագավոր հռչակել Կարսի կառավարիչ Մուշեղ Բագրատունին.

1) 953 թ. 2) 961 թ. 3) 963 թ. 4) 972 թ.



30 Ո՞վ էր Տրապիզոնի բանակցություններում Անդրկովկասի Սեյմի պատվիրակության նախագահը.

1)Ն. Չխեիձեն 3) Ե. Գեգեչկորին

2)Ա. Չխենկելին 4) Պ. Մդիվանին



31 Ո՞վ էր հայ գրականության մեջ պատմական անհատի և ժողովրդական զանգ­ վածների փոխհարաբերությունների վերաբերյալ նոր ելակետ մշակողը.

1)Ակսել Բակունցը 3) Դերենիկ Դեմիրճյանը

2)Եղիշե Չարենցը 4) Ստեփան Զորյանը



32. Ո՞ւմ կողմից են ասվել հետևյալ խոսքերը.

«Մենք հաստատակամորեն կձգտենք մեր առաջադրած հարցի դրական լուծմա­ նը, որը կենսական նշանակություն ունի ամբողջ հայ ժողովրդի հետագա զարգաց­ ման համար»։

1) Ասքանազ Մռավյան 3) Սուրեն Հարությունյանի

2) Գրիգոր Հարությունյանի 4) Զորի Բալայանի




33. Այս կոչով ո՞ր մարմինն էր իրեն հայտարարում հայկական գավառների գերա­ գույն և միակ իշխանություն.

«Անդրկովկասյան քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադր­ բեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր կացության հանդեպ … … … իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանությունը՝ որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերում կազմելու հայոց ազ­ գային կառավարություն»:


1) Համաշխարհային հայկական կոնգրեսը 3) Հայոց ազգային համագումարը

2) Հայոց ազգային խորհուրդը 4) Հայոց ազգային բյուրոն



34. 20-րդ դարի սկզբին Ռուսաստանի հետադիմական վարչակարգի դեմ հայ ժողովուրդը դիմադրության համար Թիֆլիսում ստեղծված մարմինը կոչվում էր՝

1.Պաշտպանության պետական կոմիտե

2. Ազգային կենտրոնական վարչություն

3. Ինքնապաշտպանության կենտրոնական կոմիտե

4. Պատգամավորական կենտրոնական ժողով


35. Որո՞նք էին Հայաստանի Հանրապետությունում 1918 թ. սովի պատճառները.

ա. 1919 թ. գյուղատնտեսական համախառն արտադրանքը նախապատերազմյան 1913 թ. համեմատությամբ մնացել էր նույնը:

բ. Ցանքատարածությունները կրճատվել էին 3 անգամ:

գ. Գյուղացին զրկվել էր գյուղատնտեսական գործիքներից, չուներ սերմացու:

դ. Անասունների գլխաքանակը ավելացել էր մի քանի անգամ:

ե. Սկսվել էր գյուղատնտեսության կոլեկտիվացումը:

զ. Գյուղում առկա էր մեծաքանակ արևմտահայ գաղթականություն:

1) բ, գ, ե 2) բ, գ, զ 3) ա, դ, ե 4) դ, ե, զ



36. Իրադարձությունները դասավորել ժամանակագրական հաջորդականությամբ.

ա. «Բաքոսուհիներ» ողբերգության բեմադրությունը Արտաշատում պարթև արքա Օրոդես II–ի ներկայությամբ

բ. Անտիոքոս I–ի թագադրումը «Տիգրանյան» կամ «Հայկական» թագով գ. Արեգ–Միհրի տաճարի կառուցումը Գառնիում

դ. Արևելյան Հայաստանում արքունի գրագրության մեջ պահլավերենի գործածության սկիզբը

ե. Տիգրան Մեծի թագադրությունը

զ. Արշակ I Արշակունու գահակալության սկիզբը


1) ե, դ, ա, բ, զ, գ, 3) ե, բ, ա, զ, գ, դ

2) զ, ե, բ, ա, գ, դ 4) զ, դ, ե, ա, բ, գ



37. Իրադարձությունները դասավորել ժամանակագրական հաջորդականությամբ.

ա. Լուսավորչի եպիսկոպոսական ձեռնադրությունը Կեսարիայում

բ. Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակումը

գ. Բագավանում Գրիգոր Լուսավորչին դիմավորելը

դ. Խոր Վիրապում Լուսավորչին բանտարկելը

ե. Հռիփսիմյան կույսերի նահատակությունը


1) ե, դ, ա, գ, բ 3) դ, ե, ա, գ, բ

2) դ, ա, ե, գ, բ 4) դ, ե, գ, ա, բ



38. Տարեթվերը համապատասխանեցնել իրադարձություններին.

1) 1699 թ. 3) 1663 թ.

2) 1724 թ. 4) 1727 թ

5) 1771 թ.

ա. հայկական տպարանի հիմնումը Մադրասում

բ. Իսրայել Օրու ժամանումը Պարսկաստան

գ. Երևանի հերոսական պաշտպանությունը

դ. Անգեղակոթի գաղտնի խորհրդակցությունը

ե. Խաչատուր Գաղատացի կաթողիկոսի նամակը Լյուդովիկոս XIV–ին

զ. Հալիձորի ճակատամարտը

1) 1–ա, 2–բ, 3–ե, 4–գ, 5–դ 3) 1–դ, 2–ա, 3–զ, 4–գ, 5–բ

2) 1–բ, 2–գ, 3–ե, 4–դ, 5–ա 4) 1–դ, 2–գ, 3–ե, 4–զ, 5–ա



39. Ընտրել տերմինների կամ հասկացությունների երկու ճիշտ բացատրությունները.


1) «Թուրքական ազգային ուխտ» փաստաթղթում ասվում էր, որ հայկական կազմակերպված համայնքի ստեղծման (Արևմտյան Հայաստանում) կանխումը պետք է լինի յուրաքանչյուր թուրքի սրբազան գործը, իսկ Հայաստանի ոչնչացումը՝ առաջնահերթ խնդիրը:

2) Արևելյան Հայաստանի՝ որպես Օսմանյան կայսրությանը ենթակա տարածքի խնդիրն ուղղակիորեն դառնում է Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս և շուտով Հայկական հարց անունով հայտնվում միջազգային դիվանագիտական կիզակետում:

3) Ցարիզմի հրապարակած եկեղեցական կանոնադրությամբ Հայոց եկեղեցին չէր խառնվելու պետական գործերին, այլ զբաղվելու էր միայն դպրոցի, ծեսերի և այլ հարցերով:

4) Սուլթանական կառավարության հրապարակած թանզիմաթը արևմտահայության ներքին կյանքը կազմակերպող իրավական փաստաթուղթ էր:

5) Նէպով նախատեսված տնտեսական բարեփոխումների առանցքն էր պարենամասնատրման կիրառումը:



40. Որո՞նք են Հայաստանում Միհրդատ Իբերացու գահակալման հետևանքները և արդյունքները.

1) Նրա գահակալումը նշանավորվեց սպարապետ Գիսակ Դիմաքսյանի գլխավորած հակահռոմեական հուժկու ապստամբությամբ:

2) Ապստամբության հետևանքով Միհրդատ Իբերացին դուրս վռնդվեց երկրից:

3) Ապստամբության հետևանքով Միհրդատ Իբերացին դուրս վռնդվեց երկրից՝ ապավինելով պարթևների աջակցությանը:

4) Հայաստանը մինչև 38 թ. վերականգնեց իր անկախությունը:

5) Հայաստանում վերահաստատվեց Արշակունիների դինաստիան:



41. Ընտրել ճիշտ պնդումները.

1) Սան Ստեֆանոյի ռուս–թուրքական հաշտությունը կնքվեց Մանուկ բեյ Միրզայանի ամառանոցում:

2) Ըստ Սան Ստեֆանոյի պայմանագրի 16–րդ հոդվածի՝ ստացվում էր, որ Օսմա- նյան կայսրությունում հայերի հալածանքների մեղավորները ոչ թե թուրքական իշխանություններն են, այլ արաբներն ու քրդերը:

3) Լոնդոնում լորդ Ջեյմս Բրայսի գլխավորած հայասիրական շրջանները, ի պաշտպանություն Հայկական հարցի, մեծ հանրահավաք են կազմակերպում, սակայն Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը Խրիմյանին և Չերազին տալիս է խուսափողական պատասխաններ:

4) Բեռլինի վեհաժողովի նախօրյակին՝ մայիսի 25–ին կնքված ֆրանս–թուրքական գաղտնի համաձայնագրով Ֆրանսիան ստանում է Կրետե կղզին՝ փոխարենը խոստանալով պաշտպանել թուրքական պահանջները:

5) Հայկական հարցը, որ միջազգային ասպարեզ էր իջել, ուներ նաև ներքին բովանդակություն. հայ ժողովուրդը դրանով առաջին հերթին հասկանում էր արևմտահայության ազատագրության հարցը:


42. Ո՞ր երկու իրադարձություններն են խախտում տրված շարքի ժամանակագրա­ կան հաջորդականությունը.

1) Հայոց կաթողիկոսական աթոռի փոխադրումը Հռոմկլա

2) Մլեհի կողմից Մսիս, Տարսոն և Ադանա քաղաքների ազատագրումը բյուզանդացիներից

3) Միրիոկեֆալոնի ճակատամարտը

4) Թորոս II–ի կողմից բյուզանդական զորքերի ջախջախումը Մսիս քաղաքի մոտ

5) Խաչակրաց երրորդ արշավանքի սկիզբը

6) Լևոն II–ի և Բոհեմունդի միջև հաշտության պայմանագրի կնքումը Սսում

7) Երուսաղեմի գրավումը Սալահ ադ Դինի կողմից

8) Լևոն Մեծագործի հանդիսավոր թագադրությունը

9) Լևոն Մեծագործի կողմից Լամբրոն ամրոցի գրավումը


43. Իրադարձությունները դասավորել ժամանակագրական հաջորդականությամբ.

1) Անդրկովկասի բաժանվելը նահանգների

2) Փարիզում հաշտության պայմանագրի կնքումը

3) Երևանյան ջոկատում ընդգրկված սարդարապատցի հեծյալների և տեղացիների ջոկատի կողմից Դիադինի, ապա՝ Ալաշկերտի գրավումը

4) Հայկական մարզի վերացումը

5) Կ. Պոլսում արևմտահայերի Ազգային ժողովի ստեղծումը


44 .Կատարել համապատասխանեցում.

ա. Թաթուլ Կրպեյան դ. Սիմոն Աչիքգյոզյան

բ. Մոնթե Մելքոնյան ե. Աշոտ Ղուլյան (Բեկոր)

գ. Արկադի Տեր–Թադևոսյան


1) 1993 թ. Մարտունաշենի պաշտպանության ղեկավարը

2) 1991 թ. Մարտունաշենի պաշտպանության ղեկավարը

3) 1991 թ. գետաշենցիների հերոսական պայքարի ղեկավարը

4) 1992 թ. ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի հրամանատարը

5) 1993 թ. Մարտունիի ուղղությամբ մարտնչող հայկական զորամասերի ղեկավարը

6) 1992 թ. Խոջալուի ուղղությամբ հայերի ռազմական գործողությունների ղեկավարը


45. Ստորև տրված պնդումներից գտնել՝ որոնք են ճիշտ, որոնք՝ սխալ.

1) Ղևոնդ Ալիշանը հետևել է ժամանակին մեծ համարում ստացած այն հայեցակետին, ըստ որի՝ մարդկային հասարակության զարգացման հիմնական գործոնը աշխարհագրական դիրքն է:

2) Լազարյան ճեմարանը ժամանակին եղել է Ռուսաստանյան կայսրության միակ արևելագիտական բարձրագույն ուսումնական հաստատությունը:

3) Հայկական երկրորդ արհեստավարժ թատրոնը բացվել է Թիֆլիսում 1863 թվա­ կանին:

4) Արևելահայ երգահանային դպրոցի հիմնադիրը Քրիստափոր Կարա–Մուրզան է:

5) Հայ մամուլի ամենաերկարակյաց պարբերականը Բազմավեպ հանդեսն է, որը սկսել է հրատարակվել Վենետիկում:

6) Հայտնի նկարիչ Ստեփանոս Ներսիսյանին մեծ ճանաչում են բերել Մ. Մաշտո­ ցի, Ս. Պարթևի, Ա. Տեր–Ղուկասյանի, Վ. Բեհբութովի դիմանկարները, Խնջույք Քուռ գետի ափին գեղանկարը:


46. Ինչպե՞ս էր կոչվում այն խմբավորումը, որը փորձում էր Հայոց եկեղեցին միավորել քրիստոնեական մյուս եկեղեցիների հետ.

1) քաղկեդոնականներ 3) նեստորականներ

2) հակաունիթորներ 4) ունիթորներ


47. Հասկացությունները համապատասխանեցնել բովանդակությանը.

1) պանիսլամիզմ ա) համաթուրքականություն

2) պանթյուրքիզմ բ) ինքնազոհ

3) ջիհադ գ) սրբազան պատերազմ

4) համիդիե դ) քրդական ջոկատ

ե) համաիսլամականություն

1) 1–ե, 2–ա, 3–բ, 4–գ 3) 1–ե, 2–ա, 3–գ, 4–դ

2) 1–գ, 2–ա, 3–բ, 4–ե 4) 1–դ, 2–գ, 3–ա, 4–բ



48. Որո՞նք էին 1920 թ. Մայիսյան ապստամբության պարտության պատճառները: Գտնել երեք սխալ.

ա. Կառավարությունը դիմեց ապստամբների դեմ ուղղված մեծածավալ ռազմական գործողությունների:

բ. Հաղթանակի համար չկային լուրջ նախադրյալներ:

գ. Ապստամբությունը կրում էր լայնածավալ և զանգվածային բնույթ, որի պատճառով հնարավոր չեղավ այն ղեկավարել:

դ. Ապստամբության հաջողությունն ի սկզբանե կապվում էր Անտանտի օգնության և ոչ թե ներքին գործոնների հետ:

ե. Բոլշևիկները Երևանում ապստամբություն չէին նախատեսել:

զ. Ապստամբության կենտրոնի պարտությունը կանխորոշեց նրա անհաջողությունը:

է. Բոլշևիկները չկարողացան օգտագործել ժողովրդական լայն զանգվածների

աջակցությունը:


1) ա, գ, դ 2) բ, զ, է, 3) գ, դ, է 4) բ, ե, զ


49. Գտնել Արտաշես I–ի հողային բարեփոխման իրականացման պատճառները.


ա. Համայնական հողերը զավթելով` գյուղացիներին զրկել գոյության հիմնական միջոցից և նրանց ստիպել անդամագրվել վարձու բանակին:

բ. Ագարակատերերին իր կողմը գրավելու և արքունիքի սոցիալական հենարանն ուժեղացնելու նպատակով Արտաշես I–ը ձեռնամուխ եղավ հողային բարեփոխ­ ման իրագործմանը:

գ. Հողազավթումների արդյունքում հողազրկված գյուղացին շահագրգռված չէր զինվորագրվելու բանակին:

դ. Հողազավթումների արդյունքում հողազրկված գյուղացին այլևս չէր կարողանում հարկ վճարել պետությանը:

ե. Խոշոր ագարակատերերի պահանջով և հողահարկի քանակը ճշգրտելու նպա­ տակով Արտաշես I–ը ձեռնամուխ եղավ հողային բարեփոխման իրագործմանը:

1)ա, դ 3) գ, դ

2) բ, գ, 4) դ, ե


50. Ըստ ժամանակագրական հաջորդականության՝ թվարկված իրադարձություն­ ներից ո՞րն է տեղի ունեցել վեցերորդը.

ա. սելջուկ–թուրքերի առաջին արշավանքը Հայաստան

բ. Անիի հռչակումը մայրաքաղաք

գ. Սմբատաբերդ լեռան մոտ հայ բնակչության կոտորածը

դ. Տաշիր–Ձորագետի թագավորության հիմնադրումը

ե. սելջուկ–թուրքերի երրորդ արշավանքը Հայաստան

զ. Սյունիքի թագավորության հռչակումը

է. Վարդանակերտի ճակատամարտը

ը. Դավիթ Կյուրոպաղատի մահը

թ. Մանազկերտի ճակատամարտը

ժ. Անիի գրավումը սելջուկ–թուրքերի կողմից


1) զ 2) գ 3) թ 4) ա


51. Իրադարձությունները դասավորել ժամանակագրական հաջորդականությամբ.

ա. Խորենացու «Հայոց պատմության» լույսընծայումը ռուսերենով Պետերբուրգում

բ. Ա. Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» պիեսի բեմադրումը Երևանում

գ. «Տարեգրություն» պարբերականի հրատարակումը

դ. «Ազդարարի» լույսընծայումը

ե. «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի» բառարանի հրատարակումը

զ. «Բազմավեպի» լույսընծայումը

1)դ, գ, ե, բ, ա, զ 3) գ, դ, ե, ա, բ, զ

2)գ, ա, բ, ե, զ, դ 4) դ, գ, ա, բ, ե, զ


52. Դասավորել ժամանակագրական հաջորդականությամբ.

ա. խորհրդային զորքերի մուտքը Կապան

բ. Լեռնահայաստանի վերանվանումը Հայաստանի Հանրապետություն գ. խորհրդային զորքերի մուտքը Գորիս

դ. Ինքնավար Սյունիքի ստեղծումը

ե. խորհրդային զորքերի մուտքը Սիսիան

զ. Ինքնավար Սյունիքի հռչակումը «Լեռնահայաստան»


1) զ, բ, ե, դ, ա, գ 3) դ, բ, զ, գ, ե, ա

2) զ, դ, ա, բ, ե, գ 4) դ, զ, բ, ե, գ, ա



53. Գահակալման տարիները համապատասխանեցնել Վանի թագավորության արքայի անվանը.

1) Սարդուրի II ա. Ք. ա. 786–764 թթ.

2) Ռուսա II բ. Ք. ա. 735–մոտ 710–ական թթ.

3) Արգիշտի I գ. Ք. ա. 764–735 թթ.

4) Ռուսա I դ. Ք. ա. մոտ 685–645 թթ.

ե. Ք. ա. 810–786 թթ.

1) 1–ա, 2–դ, 3–գ, 4–ե 3) 1–ե, 2–բ, 3–ա, 4–դ

2) 1–գ, 2–դ, 3–բ, 4–ա 4) 1–գ, 2–դ, 3–ա, 4–բ


54. Ընտրել երկու ճիշտ պնդումները.


ա. 580–ական թթ. հայոց ապստամբական շարժման արդյունքներից էր Մեծ Հայքի Ուտիք և Արցախ նահանգներում և հարակից տարածքներում հայկական թագավորության հիմնադրումը, որտեղ գահ բարձրացավ Վաչագան Բարեպաշտը:

բ. Հայաստանի երկրորդ բաժանումով երկրի մեծ մասն անցել էր Սասանյան Պարսկաստանին, քանի որ Բյուզանդիան Պարսկաստանին զգալի տարածքային զիջումներ էր կատարել Հայաստանի հաշվին:

գ. Դվինի 506 թ. ժողովում ուղենշվում է Հայոց եկեղեցու դավանաբանական ինքնուրույնությունը:

դ. 590 թ. պարսից նոր արքա Վահրամ II–ը Հայաստանում բռնկված հակապարսկական ապստամբությունը ճնշելու նպատակով ռազմական օգնություն էր խնդրել բյուզանդական Մորիկ կայսրից:

ե. «Սահմանադրութիւն կանոնական»–ը հայ և համաշխարհային իրավագիտության պատմության մեջ նշանավորվել է որպես վաղ կանոնագրություններից մեկը:

1) դ, ե 2) ա, բ 3) գ, ե 4) բ, դ


55. Տրված պնդումներից որո՞նք են սխալ.

ա. Արևմտյան Հայաստանում ստեղծված առաջին խմբակներից հայտնի է

«Հայրենիքի սիրո գրասենյակը»:

բ. Ժնևի համալսարանի մի խումբ արևելահայ ուսանողներ, հետևելով «Կոլոկոլ» թերթի օրինակին, 1887 թ. հիմնադրած իրենց պաշտոնաթերթը կոչել են «Հնչակ»:

գ. «Ազդարարը »ունեցել է քաղաքական, տնտեսական և լուրերի բաժիններ, նրանում տպագրվել են նաև բանավեճային ու պատմական բնույթի հոդվածներ:

դ. «Դրոշակ» թռուցիկ թերթի անդրանիկ համարում հրապարակած հռչակագրով դաշնակցությունն Արևմտյան Հայաստանի քաղաքական և տնտեսական ազատագրությունն ազդարարել է իր գլխավոր խնդիրը:

ե. «Հայասեր–ազգասեր» խմբակը գաղտնի կերպով տպագրել է« Ազատության ավետաբեր թերթը»:

զ. Արևմտահայ համայնքի ներքին կյանքին վերաբերող կանոնադրությունը հայտնի է նաև «Ազգային սահմանադրություն» անվամբ:

է. Հայտնի նկարիչ Ստեփանոս Ներսիսյանին մեծ ճանաչում են բերել Մ. Մաշտոցի, Ս. Պարթևի, Ա. Տեր–Ղուկասյանի, Վ. Բեհբութովի դիմանկարները, «Խնջույք Քուռ գետի ափին» գեղանկարը:

ը. Ժողովրդավարական սկզբունքի համաձայն՝ «Պաշտպան հայրենյաց» կազմա­ կերպության անդամները գիտեին իրենց ղեկավարներին և անդամների մեծ մասին:

թ. ՀՅԴ կուսակցության «Միջոցներ» բաժնում նախատեսվել է ժողովրդի զինում, մարտական խմբերի ձևավորում, ապստամբական և ահաբեկչական

գործողությունների իրականացում:

1) բ, դ, թ 2) գ, զ, է 3) ա, ե, ը 4) ա, զ, ը


56 Թվարկվածներից որո՞նք են «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին» պատմական փաստաթղթի դրույթների կենսագործման արդյունքներ.

ա. ՀԽՍՀ–ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն. Հայաստանի պատմության մեջ սկսվեց առաջին հանրապետության շրջանը:

բ. Հանրապետությունում ամբողջ գործավարությունը կատարվում է միայն հայերենով:

գ. Երկրի տնտեսության հիմքում դրվեցին պետական սեփականատիրական և պլա­

նային տնտեսության սկզբունքները:

դ. Հայաստանը ստեղծեց սեփական դրամական միջոցներ:

ե. Բոլոր ձեռնարկությունները պետականացվեցին:

զ. Հողը՝ իբրև մասնավոր սեփականություն, տրվեց գյուղացուն:

1) բ, դ, զ 2) ա, գ, դ 3) բ, ե, զ 4) գ, դ, ե


57. Գահակալման տարիները համապատասխանեցնել արքայի անվանը.

1. Արտաշես II ա. Ք. ա. 20–8 թթ.

2. Տիգրան IV բ. Ք. ա. 30–20 թթ.

3. Արտավազդ II գ. Ք. ա. 5–2 թթ.

4. Տիգրան III դ. Ք. ա. 95–55 թթ.

5. Տիգրան II ե. Ք. ա. 8–5 թթ.

զ. Ք. ա. 55–34 թթ.


1) 1–ա, 2–ե, 3–զ, 4–բ, 5–դ 3) 1–բ, 2–ե, 3–զ, 4–ա, 5–դ

2) 1–բ, 2–ա, 3–գ, 4–ե, 5–դ 4) 1–բ, 2–ե, 3–զ, 4–ա, 5–գ



58. Ստորև բերված պնդումներից որո՞նք են սխալ.


ա. Կոստանդին (Կոստաս) II կայսրը հայոց հեծելազորի իշխան է նշանակում Մուշեղ Մամիկոնյանին։

բ. Արաբները հետապնդում են բյուզանդական զորքին, որը նախ փախչում է Տայք, իսկ այնուհետև՝ Վասպուրական, որտեղ և 636 թ. պարտություն է կրում արաբական զորքից։

գ. Թեոդորոս Ռշտունին՝ որպես հայոց իշխան, Հայաստանի հետ միաժամանակ իշխանություն է ստանում նաև Վիրքի ու Աղվանքի վրա՝ մինչև Ճորա պահակն ընկած տարածքները։

դ. Թեոդորոս Ռշտունին կամովին միանում է գերիներին և 656 թ. մահանում օտարության մեջ։

ե. Թեոդորոս Ռշտունուն բերում և թաղում են հայրենի կալվածքում՝ Օշականում։

զ. 685 թ. հյուսիսից ներխուժած խազարների դեմ մղած պայքարում զոհվում է Գրիգոր Մամիկոնյանը։


1) ա, ե 2) բ, ե 3) բ, զ 4) գ, դ


59. Որո՞նք էին Աբդուլ Համիդի կողմից 1891 թ. քրդական անհնազանդ ջոկատներից 30 հեծելագնդերի ստեղծման պատճառները.


ա. քրդական ազգային բանակ ստեղծելու նպատակը

բ. հայ–քրդական հակամարտություն հրահրելը և Հայկական հարցի «լուծմանը» քրդերին մասնակից դարձնելը

գ. քրդերին հակակառավարական գործողություններից հեռու պահելը և իր հսկողության տակ վերցնելը

դ. քրդերին հայերի դեմ ուղղորդելը

ե. նրանց միջոցով արևմտահայության ֆիզիկական անվտանգության ապահովումը

զ. քրդերին ապագայում ինքնավարություն շնորհելը


1) ա, բ, ե 2) բ, գ, դ 3) բ, գ, զ 4) դ, ե, զ


60. Ի՞նչ տիպի պետություն էր Վանի թագավորությունը Ք. ա. VII դարում.


1) կախյալ կամ դաշնակից թագավորություններից կազմված համադաշնություն

2) կենտրոնացված պետություն

3) մի քանի հիմնական կենտրոններ ունեցող դաշնություն

4) մանր պետական կազմավորումներից բաղկացած միություն

5) հինարևելյան տիպի բացարձակ միապետություն


61. Թվարկվածներից որո՞նք են Կիլիկիայի հայերի և մոնղոլների միջև դաշինքի կնքման պատճառ հանդիսացել.

1) Մոնղոլները ծրագրել էին գրավել Ասորիքը և Պաղեստինը, ուստի վստահելի դաշնակցի կարիք ունեին, որպիսին կարող էր լինել Կիլիկյան Հայաստանը:

2) Հայերն արդեն մոնղոլների հետ դաշինքի հարուստ փորձ էին ձեռք բերել բուն Հայաստանում և կարողացել էին խուսափել աղետից:

3) Մոնղոլները ձգտում էին շահելու քրիստոնյա հայերի համակրանքը, որովհետև Կիլիկյան Հայաստանը ռազմաքաղաքական դաշինքի մեջ էր գտնվում Ֆրանսիայի և Անգլիայի հետ:

4) Մոնղոլները խոստացան պահպանել Կիլիկյան Հայաստանի անկախությունը և տարածքային ամբողջականությունը:

5) Հայերը խոստացան մոնղոլներին հանձնել վանքերի և եկեղեցիների կուտակած հարստությունները:

6) Մոնղոլները խոստացան հայերին վերադարձնել մահմեդականների խլած տարածքները և օգնություն ցույց տալ Իկոնիայի սելջուկների հարձակումների ժամանակ:

7) Կիլիկյան Հայաստանը կարող էր օգնել մոնղոլներին ծովով եվրոպական երկր-

ներ արշավանքներ իրականացնելիս:


62. Ի՞նչ հետևանքներ է ունեցել 1828 թ. պարսկահայերի ներգաղթը.

1) Ռուսահպատակ դարձած հայերը ձեռք բերեցին անձի ու գույքի ապահովության, ազգային կյանքի կազմակերպման ավելի նպաստավոր պայմաններ:

2) Ախալքալաքի գավառում պարսկահայերը վերաշինեցին կամ հիմնադրեցին 50 գյուղ:

3) Արևելյան Հայաստանի տարածքի մեծ մասի վրա կրկին սկսվեց ազգահավաքման լուրջ գործընթաց:

4) Համախմբվեցին հայ հասարակության տարբեր խավեր, և ժողովրդական պայքարը նոր թափ ստացավ:

5) Մի խումբ հայ մտավորականներ, հետևելով իրենց նախորդ գործիչների օրինակին, Հայաստանի ազատագրության նախագիծ մշակեցին և ներկայացրին ռուսական արքունիքին:


63. ՀՍԽՀ խորհուրդների առաջին համագումարին և Սահմանադրությանը վերաբերող պնդումներից որո՞նք են ճիշտ.

1) Ամբողջ իշխանությունը հանրապետությունում պատկանում էր հեղկոմներին:

2) Ամրագրվում էին խոսքի, մամուլի, ցույցերի և այլ ազատություններ:

3) Երաշխավորվում էին բոլորի հավասար իրավունքները` անկախ ազգությունից ու դավանանքից:

4) Եկեղեցին անջատվում էր պետությունից, իսկ դպրոցը` եկեղեցուց, սահմանվում էր անվճար կրթություն ստանալու իրավունք:

5) Աշխատանքը պարտադիր պարտականություն էր համարվում բոլորի համար`

«ով չի աշխատում, նա չի ուտում» սկզբունքով:

6) ՀՍԽՀ խորհուրդների առաջին համագումարը հատուկ ուղերձով դիմեց

«գաղութահայ բուրժուազիային»` համախմբվելու հայրենիքի շուրջը և նպաստելու նրա վերաշինությանը:

7) Սահմանվում էր կամավոր զինվորական ծառայություն:


64. Թվարկվածներից որո՞նք հայոց հին հավատքի բնորոշ գծերից չեն.

1) Հայոց դիցարանին բնորոշ է եղել միակենտրոնությունը՝ Արարիչ աստծո գլխա­ վորությամբ:

2) Հայոց դիցարանում ստորադաս աստվածները միշտ ձգտել են դիրք զբաղեցնելու գերագույն եռյակում:

3) Հայոց դիցարանը բաղկացած էր ազգակից աստվածներից:

4) Հայոց դիցարանի կորիզը կազմում էին կիսաառասպելական և պատմական գործիչները:

5) Հայոց դիցարանները ղեկավարվում էին գերագույն եռյակի կողմից:

6) Հայոց դիցարանում առկա են եղել չար ու բարի համազոր աստվածներ:

7) Հայոց դիցարանում չկան չար աստվածներ, քանի որ չար ուժերը ոգիների մակարդակից չեն բարձրացվել:

8) Մեծարվել են լույսը, ընտանիքը, գիտությունները, արվեստներն ու ամենայն բարին:


65. Գտնել այն երկու իրադարձությունները, որոնք խախտում են տրված շարքի ժա­ մանակագրական հաջորդականությունը.

1) Հայաստանի առաջին հանրապետության զինանշանի մասին օրենքի հաստա­ տումը

2) Կապանում և Սիսիանում Պողոս Տեր–Դավթյանի գլխավորած հակախորհրդային նոր ապստամբությունները

3) Հաճնի պաշարման սկիզբը քեմալական զորքերի կողմից

4) հայ–թուրքական սահմանագծի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Վիլսոնի իրավա­ րար որոշումը

5) Հայհեղկոմի՝ «Պարենային մթերքների և այլ նյութերի հայտնաբերման մասին» հրամանի հրապարակումը

6) Հայաստանի օգնության կոմիտեի (ՀՕԿ) հիմնումը

7) Երևանում հայ–ռուսական համաձայնագրի ստորագրումը

8) հայ ժողովրդի անունից Ա. Մյասնիկյանի շնորհակալական բաց նամակը ԱՄՆ նախագահ Ու. Հարդինգին

9) ԽՍՀՄ–ի կազմավորումը





66. Իրադարձությունները դասավորել ժամանակագրական հաջորդականությամբ.

1) Գրիգոր և Դավիթ Մամիկոնյան եղբայրների գլխավորած ապստամբությունը

2) հայ ապստամբների դիմումը պարսից Խոսրով Անուշիրվան արքային և նրա կող­ մից Բյուզանդիային պատերազմ հայտարարելը

3) Վարազտիրոց իշխանի գերությունից հայրենիք վերադառնալը

4) Թեոդորոս Ռշտունուն ազատ արձակելը Կոստաս կայսեր կողմից

5) Արճեշի ճակատամարտը

6) Բագրատունիների նստավայրի տեղափոխումը Բագարան


67. Իրադարձությունները դասավորել ժամանակագրական հաջորդականությամբ.

1) արքայի հրամանով հունարենին զուգահեռ ասորերենի կիրառումը Հայաստանում

2) Պարսից Շապուհ I արքայի զորքերի գրոհը Տրդատ II–ի թագավորության վրա

3) հայոց արքայի կողմից Անտիոքոս I Երվանդունուն «Հայկական» թագով թագադրելը

4) Արտավազդ II–ի եղերական մահը

5) հայոց գահի բռնազավթումը Հռադամիզդի կողմից

6) Երվանդակերտ դաստակերտի կառուցումը


68. Տարեթվերը համապատասխանեցնել I դարում տեղի ունեցած իրադարձություններին.

ա. Կորբուլոնի դեմ մահափորձը Տարոն գավառում

բ. Հռանդեայի ճակատամարտը

գ. Կովկասից ալանների ներխուժումը Մեծ Հայքի թագավորություն Տրդատ I–ի օրոք

դ. թագադրվելու նպատակով Տրդատ I–ի ուղևորությունը Հռոմ

ե. Վաղարշ I և Տրդատ Արշակունիների մուտքը Հայաստան և Հռադամիզդի վտարումը

զ. Գառնիի ամրոցի կառուցումը


1) 62 թ. 5) 52 թ.

2) 72 թ. 6) 59 թ.

3) 76 թ. 7) 65 թ.

4) 58 թ.


69. Հայ մշակութային գործիչների անունները համապատասխանեցնել նրանց գա­ ղափարներին, տեսակետներին կամ կարծիքներին.

ա. հակադիր ուսմունքներից քրիստոնեական հավատքի պաշտպանությունը

բ. ըստ թվաբանության, բնագիտության և աստվածաբանության՝ գիտությունների դասակարգումը

գ. զգայարանների միջոցով ձեռք բերած գիտելիքները բանականության և փորձի միջոցով ճշգրտելու մասին կարծիքը

դ. անկախ մարդու գիտակցությունից իրական աշխարհի գոյության մասին տեսակետը

ե. բանականության, զգայարանների, փորձի և հավատի միջոցով գիտելիքի ձեռքբերման մասին կարծիքը

զ. բնական, նյութական պատճառներով հիվանդությունների պայմանավորված լինելու մասին կարծիքը


1) Ագաթանգեղոս 5) Դավիթ Անհաղթ

2) Վահրամ Րաբունի 6) Եզնիկ Կողբացի

3) Մխիթար Հերացի 7) Գրիգոր Մագիստրոս

4) Հովհան Որոտնեցի


70. Ստորև տրված պնդումներից գտնել՝ որոնք են ճիշտ, որոնք՝ սխալ.


1) Միջնադարյան նշանավոր խաչքարագործ վարպետներ էին Մոմիկը, Պողոսը և Սարգիս Պիծակը:

2) XI–XII դարերում քանդակագործության մեջ ինքնուրույն ճյուղ դարձավ խաչքարային արվեստը:

3) Հովհաննես Դրասխանակերտցին իր աշխատության մեջ պատմական դեպքերի շարադրանքը սկսել է Հայաստանում քրիստոնեության ընդունումից:

4) Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու որմնանկարներում պատկերված են Գագիկ II–ը և Սբ Գրիգոր Լուսավորիչը:

5) Սմբատ Գունդստաբլը իր տարեգրության դեպքերի շարադրանքը սկսում է 961 թվականից:

6) Սամուել Անեցու աշխատությունում դեպքերի շարադրանքը սկսվում է արարչա­ գործությունից և հասցվում մինչև 1180 թվականը:














ՍՏ Պատասխաններ 4 ..2017

Թեստ 4

1-2

2-2

3-2

4-1

5-4

6-1

7-3

8-3

9-1

10-3

11-4

12-1

13-4

14-2

15-4

16-2

17-3

18-1

19-3

20-2

21-2

22-3

23-4

24-3

25-3

26-2

27-3

28-3

29-3

30-2

31-2

32-3

33-2

34-3

35-2

36-3

37-3

38-4

39-1,3

40-1,2,

41-3,5,

42-4,7,

43-3,4,5,1,2,

44-3.5.4.2.6.

45-ճ.ճ.ճ.ճ.ճ.ճ.

46-4

47-3

48-3

49-3

50-4

51-4

52-4

52-1

53-4

54-3

55-3

56-1

57-3

58-2

59-2

60-2,5,

61-1,4,6

62-1,3

63-2,4,5

64-2,4,6

65-3.7.

66-2.3.4.1.5.6.

67-6.3.4.5.2.1.

68-6,1,2,,7,5,3,

69-6,5,4,2,7,3,

70-ս.ս.ս.ս.ս.,ճ,