1. Լեզվակիր երկիր (արվեստ, նկարիչներ, երգահաններ) | 1 | Կարդալ և որոշել տեքստի կառուցվածքը, թեման, հեղինակի մտահղացումը, առանձնացնել համեմատաբար ինքնուրույն իմաստային մասերը | Կարճ արարողակարգային երկխոսություն վարել՝ օգտագործելով բարեկիրթ վարքի լեզվական և արտալեզվական միջոցները | Երկխոսություն – հարցում վարել լեզվակիր երկրում ապրող նկարիչների, երգահանների մասին: Կարծիք, դատողություն, գաղափարներ փոխանակել: Սահուն և անկաշկանդ շփվել՝ պահպանելով տվյալ միջավայրում ընդունված վարքի հանրամշակութային նորմերը: Կարողանալ համպատրաստից հարց տալ: |
2. Մշակույթի օջախներ (թատրոն, պատկերասրահ) լեզվակիր երկրներում | 1 | Կարդալ և հասկանալ թեմայի ընդհանուր իմաստը, սյուժեն և կարևոր իրադարձությունների տրամաբանական շղթան | Կիրառելով արագ տեմպով ընթերցանության ռազմավարությունը՝ տեքստից գտնել անհրաժեշտ տվյալներ, շրջանցելով անծանոթ բառերը, հասկանալ գլխավոր ասելիքը: | Կարողանալ գործածել նոր յուրացված բառապաշարը խոսելիս և գրելիս մտքերը բանավոր և գրավոր արտահայտելու նպատակով: |
3. Գիտություն, գրականություն (գիտնականներ գիտական հայտնագործություններ, աշխարհահռչակ գրողներ, նրանց ստեղծագործությունները) | 1 | Համակարգել, դասակարգել տեքստից ընտրած տեղեկատվությունը, ներկայացնել աղյուսակի գծապատկերի միջոցով: Զատորոշել փաստերը հեղինակի կարծիքից: | Կարողանալ ընկալել և հասկանալ բառերն ու բառակապակցությունները ունկնդրելիս և ընթերցելիս տեղեկատվություն ստանալու համար: Կարողանալ վերլուծել բառերի կազմությունն ու կառուցվածքը, այլ բառերի հետ կապակցելիությունը, հնարավորության սահմաններում դասակարգել ըստ թեմայի: | Կարողանալ ածանցների միջոցով որոշել բառերի պատկանելությունը տարբեր խոսքի մասերին: Կարողանալ նոր բառեր կազմել բառաբարդման միջոցով: Պարզ ձևակերպել տեսակետ, հասկանալ զրուցակցի առաջ քաշած դրույթները, հետևել թեմայի փոփոխությանը: Ըմբռնել քննարկման ընթացքում հնչած տարբեր տեսակետների դեմ ու կողմ փաստարկները: |
4. Բայական ժամանակների համաձայնեցումը: ա/ երբ խնդիր երկրորդական նախադասության գործողության կատարման ժամանակը համընկնում է գլխավոր նախադասության գործողության կատարման ժամանակին բ/ երբ խնդիր երկրորդական նախադասության գործողության կատարման ժամանակը նախորդում է գլխավոր նախադասության գործողության կատարման ժամանակին: | 1 | Հասկանալ, որ անգլերենի խնդիր երկրորդական նախադասությունը, որպես կանոն չի կարող ունենալ ներկա ժամանակային ձևերով ստորոգյալ, եթե գլխավոր նախադասությունը անցյալ ժամանակում է; | Հասկանալ, որ երբ խնդիր երկրորդական նախադասության գործողության կատարման ժամանակը համընկնում է գլխավոր նախադասության գործողության կատարման ժամանակին, ապա երկրորդական նախադասության անցյալ ժամանակը թարգմանվում է հայերեն ներկա ժամանակով և կարողանալ կազմել նախադասություններ՝ ըստ այդ կառույցի She said that she was fired and wanted to go to bed. | Հասկանալ, որ երբ խնդիր երկրորդական նախադասության գործողության կատարման ժամանակը նախորդում է գլխավոր նախադասության գործողության կատարման ժամանակին, ապա երկրորդական նախադասության ստորոգյալը անցյալ վաղակատար ժամանակով է կազմվում, և այն թարգմանվում է հայերեն ներկա վաղակատարով: I was sure that he had made a decision. Հասկանալ և կարողանալ կազմել նախադասություններ, որտեղ խնդիր երկրորդական նախադասության գործողության կատարման ժամանակը հաջորդում է գլխավոր նախադասության գործողության կատարման ժամանակին: I knew that he would join us. |