СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

ՏՀՏ-ի գործածությունը

Нажмите, чтобы узнать подробности

ՏՀՏ-ը սերտորեն առնչվում են բոլոր առարկաների դասավանդմանը: Դասապրոցեսում ուսուցչին վերապահված է լինել դիտորդ, խորհրդատու:

Просмотр содержимого документа
«ՏՀՏ-ի գործածությունը»

Նորագույն տեխնոլոգիաների կիրառության իմ փորձից

Ինչպես նշվում է ՀՀ պետական կրթակարգում, Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) օգտագործումը որակապես փոխում է թե' ուսուցչի, թե աշակերտի դերը. ուսուցիչը դառնում է սովորողի կրթական գործը կազմակերպող, նրան օժանդակող և գնահատող գործընկեր: Համակարգիչը դառնում է նաև դպրոցի կառավարման, ուսումնական գործընթացի կազմակերպման, սովորողների մասին տվյալների կուտակման, ծնողների հետ տարվող աշխատանքի և արտադասարանային գործունեության իրականացման գործիք: ՏՀՏ-ները սերտորեն առնչվում են բոլոր առարկաների դասավանդմանը: Իսկ ինչպիսի՞ն են ժամանակակից թվային տեխնոլոգիաների որոշակի դիդակտիկական գործառույթները.

1.''Մուլտիմեդիացնել'' ուսումնական գործընթացը, այսինքն`հագեցնել ուսուցման բազմազան միջոցներով, համապատասխանեցնել ժամանակակից թվանշային տեխնոլոգիաների հնարավորություններին: 2. Կազմակերպել հեռուսուցման մատչելի ցանց: 3.Ձևավորել սովորողների մեջ հաղորդակցական կարողություններ, մի կողմից` հաղորդակցման/շփման, փոխներգործունեության անհրաժեշտ կուլտուրա, մյուս կողմից` մտքերը հստակ, տրամաբանորեն և հակիրճ ձևակերպելու կարողություն, հանդուրժողականություն ուրիշի կարծիքի, ուրիշ մշակույթի ու սովորույթների նկատմամբ, բանավեճ վարելու և սեփական տեսակետը փաստարկված, հիմնավորված ներկայացնելու կարողություն: 4.Ձևավորել տարբեր աղբյուրներից տեղեկատվություն հայթայթելու, ժամանակակից համակարգչային տեխնոլոգիաներով այն մշակելու, դասակարգելու, պահպանելու և աշխարհի ցանկացած անկյուն փոխանցելու կարողություններ: 5.Կազմակերպել իրական հետազոտական ու գիտական գործունեություն: 6.Ստեղծել լեզվական բնական հաղորդակցական մթնոլորտ` համատեղ հեռահաղորդակցական միջազգային կոնֆերանսների, նախագծերի անցկացման միջոցով, ինչը նպաստում է օտար լեզուներով հաղորդակցվելու անհրաժեշտության գիտակցմանը, հետևաբար, նաև օտար լեզուներին տիրապետելու ձգտմանը: 7.Ապահովել լեզվական մտածողությունից անցումը տեսողական և լեզվական մտածողությունների ինտեգրմանը: 8.Իրականացնել հետադարձ կապի բազմազան հնարավորությունները: 9. Համակարգել նույն տարածաշրջանի, անգամ տարբեր երկրների դպրոցների, ուսումնական ու գիտական կենտրոնների սովորողների, ուսուցիչների, ուսանողների համատեղ հետազոտական գործունեությունը: Այս գործառույթը հնարավորություն է տալիս, որ միաժամանակ տարբեր աշակերտներ տարբեր նյութեր յուրացնեն, մինչդեռ, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, սովորաբար բոլոր աշակերտները միշտ միևնույն նյութի հետ են գործ ունենում: Թվարկած գործառույթներն , անշուշտ, նպաստում են աշակերտների ուսումնական շարժառիթների, հետաքրքրության, ակտիվության աճին և նյութի իմաստավորված անհատական յուրացմանը: Եթե բոլորը հեռուստահաղորդակցական միջոցներով սկսում են աշխատել գիտելիքների տարբեր մակարդակներով, ապա, կիրառելով դրանք, նախագծի իրագործման ընթացքում յուրաքանչյուր աշակերտ ձեռք է բերում նոր գիտելիքներ ու կարողություններ, որոնք տարբերվում են մյուսների ձեռքբերածից: Ահա հենց սրանում է ուսուցման առավելագույն անհատականացման բուն էությունը: Դասագործընթացում ուսուցչին վերապահված է  լինել դիտորդ, խորհրդատու: Ուսուցիչը ժամանակը պետք է վերահսկի այնպես, որ կարողանա  զբաղվել սովորողների ունակությունների ու հմտությունների վերլուծությամբ,  ճանաչի նրանց անհատական խնդիրներն ու դժվարությունները, իրականացնի անհատական խորհրդատվություն, ուսուցման անհատական աջակցություն: Եթե ասենք ուսուցիչը նախատեսել  է դասագործընթացում ներառել աշխատանք համացանցով, ապա նա նախօրոք պետք է մտածի և պլանավորի աշխատանքի հնարավոր ուղղությունները, կազմի համապատասխան առաջադրանքներ, որոնք կարող են օգնել գտնելու տվյալ տեղեկությունը և աշխատելու դրանց հետ: Դիտարկման ու վերլուծության միջոցով ուսուցիչները ստանում են տեղեկություններ, որոնք կարևոր են հետագայում ուսումնական սցենարների համար:



Գրականություն`

''Ֆրանսերեն լեզու'' հանրակրթական դպրոցի առարկայական չափորոշիչ և ծրագիր



Протопопова В.В. Включение компьютера и Интернета в процесс обучения Գրականություն`