Просмотр содержимого документа
«ՙՙՏիգրան Մեծ ՚՚ թեմայի ամփոփման դասի պլան»
Դասի պլան
Դասի պլան
Հեղինակ՝ Լ. Մինասյան
Դպրոց՝ Վանաձորի թիվ 7
Թեմա՝ «Տիգրան Մեծը որպես հայրենանվեր թագավոր»
Ենթաթեմա՝ «Տիգրան 2-րդի գահակալումը, տերության ստեղծումը, աշխարհակալության ընդլայնումը, Հռոմի դեմ պատերազմը»
Առարկայախումբ՝ հայոց պատմություն, համաշխարհային պատմություն, աշխարհագրություն, գրականություն
Սեղմագիր՝
Այս դասի նպատակն է ուսումնասիրել և բացահայտել հայոց ամենահզոր թագավորներից մեկին տարբեր տեսանկյուններից՝ որպես միապետ, որպես զորավար, որպես դիվանագետ, որպես շինարար և այլն: Խաղաղության ընձեռած տնտեսական և մշակութային զարգացման հնարավորությունները: Հայոց աշխարհակալության ստեղծման արտաքին և ներքին շարժառիթները:
Դասի նպատակը՝
Հստակ տարբերակել հայոց աշխարհակալության առաջացման աչտաքին և ներքին գործոնները:
Ուսումնասիրել հայոցթագավորին տարբեր տեսանկյուններից:
Սահմանել և բացատրել պետություն, տերություն, աշխարհակալություն, հայրենապաշտություն տերմինները:
Նկարագրել այս դարաշրջանի զարգացման առանձնահատկությունները:
Զարգացնել սովորողների քննադատական, վերլուծական մտածողությունը:
Արժևորել Հին աշխարհի ամենահեղինակավոր արքաներից մեկի՝ Տիգրան 2-րդ Մեծ արքայի համահայկական նշանակությունը նաև հետագա սերունդներիս համար:
Մեթոդներ՝ Խմբային աշխատանք
Աշխատանք տեղանունների հետ
Տեսասահիկի հետ աշխատանք
Աղյուսակ՝ վերլուծական, աղյուսակ՝ համեմատական
Եզրակացություն
Հետադարձ կապ
Ընթացք՝ Սովորողներին հանձնարարվում է ներկայացնել հայոց թագավորին մի քանի տեսանկյուններից՝ որպես հայոց թագաժառանգ, որպես հայոց երկրի տիրակալ, որպես զորավար, որպես դիվանագետ, որպես շինարար, որպես հայրենանվեր տիրակալ:
Տեղանունների հետ աշխատանք՝ քարտեզի վրա տեղադրել հետևյալ աշխարհագրական տեղանունները՝ Մեծ Հայք, Պարթևական թագավորություն, Սելևկյաններ, Փյունիկիա, Ասորիք, Ադիաբենե, Օսրոենե, Պոնտոս, Նաբաթիայի թագավորություն, Միջերկրական ծով, Կասպից ծով, Սև ծով, Պարսից ծոց, Ծոփք, Կապադովկիա:
«Տիգրան Մեծը և ժամանակակիցները» վերնագրով համեմատական աշխատանքը:
Ամփոփման համար՝ կարճ շարադրություն՝ «Ես և Տիգրան Մեծը»:
Հետարաձ կապ՝ սլայդի միջոցով ամփոփում
Գնահատում՝ ուսուցանող, միավորային, ընթացիկ