Просмотр содержимого документа
«Տիգրան Մեծի տերության տարածքը և բնակչությունը»
Տիգրան Մեծի տերության տարածքը և բնակչությունը
Տիգարան Մեծը գահ է բարձրանում Ք․ա․ 95 թվականին։ Նրա նվաճումների հետևանքով Առաջավոր Ասիայի քաղաքակա ն քարտեզը փոխվում է ։ Սելևկյան տերությունն ու Պարթևստանը իրենց դիրքերը և տարածաշրջանում խաղացած դերը զիջում են Հայկական տերությանը։ Վերջինս տարածվում էր Եգիպտոսից և Կարմիր ծովի ափերից մինչև Կովկասյան Մեծ լեռները, Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով։
Հայկական տերությունը բազմազգ երկիր էր։
Ինչպես հույն պատմիչն է հավաստում, Տիգրան 2-րդի տերության մեջ խոսում էին 15-ից ավել լեզուներով։
Այն կազմված էր երեք կարգի հատվածներից։
Առաջինը բուն հայկական հողերն էին՝ Մեծ Հայք, Կոմմագենե՝ շուրջ 360 հազար քառակուսի կմ տարածքով։
Երկրորդը հպատակ թագավորություններն էին՝ Վիրք, Աղվանք, Մարաստան, Ադիաբենե, Մարաստան, Օսրոյենե, Պալմիրե, Փյունիկիա, Ասորիք, Կիլիկիա՝ շուրջ 400 հազար քառակուսի կմ տարածքով։
Երրորդը Հայաստանի քաղաքական ազդեցությա ոլորտում գտնվող երկրներն էին՝ Պարթևստան, Նաբաթեա, Հրեեաստան, Ամուդարյայի ստորին ավազանի սկյութական ցեղեր, Պարսից ծոցի և Կարմիր ծովի ափերին ապրող արաբներով՝ ավելի քան 2 մլն քառ․կմ տարածքով։
Հայոց տերության տարածքը ենթակա երկրներով հանդերձ կազմում էր շուրջ 3 միլիոն քառ, կմ, որը տասն անգամ գերազանցում էր Մեծ Հայքի տարածքը։