СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Տնտեսաաշխարհագրական դիրք

Категория: География

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Տնտեսաաշխարհագրական դիրք»

Տնտեսաաշխարհագրական դիրք (ՏԱԴ): Էներգատար, աշխատատար, գիտատար, ջրատար արտադրություններ

Տնտեսաաշխարհագրական դիրքը (հապավումը՝  ՏԱԴ) ձեռնարկությունների, բնակավայրերի, արեալների, շրջանների, առանձին պետությունների և դրանց խմբերի և այլ օբյեկտների նկատմամբ հարաբերությունների ամբողջությունն է, որոնք դրանց համար ունեն տնտեսական նշանակութուն:

ՏԱԴ-ը փոխվում է ժամանակի ընթացքում՝ կախված տվյալ օբյեկտի տնտեսական զարգացման մակարդակից և աշխատանքի աշխարհագրական բաժանման համակարգում նրա տեղի փոփոխությունից:

Օրինակ

Բրիտանական կայսրությունը նախկինում զբաղեցնում էր հսկայական տարածքներ բոլոր աշխարհամասերում, ուստի ուներ բարենպաստ աշխարհագրական դիրք: Ներկայումս նրա տարածքը զգալիորեն կրճատվել է՝ սահմանափակվելով Եվրոպայի արևմուտքում գտնվող Բրիտանական, Իռլանդիա (հյուսիսը) և մի շարք այլ կղզիներովիսկ նախկինի համեմատ նրա ազդեցությունը և մասնակցությունը միջազգային առևտրում թուլացել են:

Էներգատար արտադրություն - արտադրանքի մեկ միավորի հաշվով շատ էներգիա ծախսող արտադրությունն է: Այսպիսին են ալյումինի, ցինկի, նիկելի արտադրությունները, քիմիական արդյունաբերության շատ ճյուղեր (ազոտական պարարտանյութերի, սինթետիկ խեժերի և մանրաթելերի և այլն արտադրությունները): Այդ պատճառով էլ էներգատար ճյուղերը տեղաբաշխված են էժան էներգիայի աղբյուրների՝ ջրային էլեկտրակայանների մոտ:

 

 

Աշխատատար արտադրություն - աշխատուժի վարձատրման ուղղությամբ կատարվող ծախսերի մեծ բաժնով արտադրությունն է (ծախսատար արտադրություն): Այսպիսին են թեթև արդյունաբերությունը, քիմիական, մանրաթելերի, ռետինատեխնիկական իրերի արտադրությունը, սարքաշինությունը, զարգացող երկրներում՝ գյուղատնտեսությունը:

 

 

Ջրատար արտադրություն - արտադրանքի մեկ միավորի հաշվով շատ ջուր պահանջող արտադրությունն է: Այսպիսին են մետալուրգիան, թղթի- ցելյուլոզի արտադրությունը, քիմիական մանրաթելերի արտադրությունը, գյուղատնտեսության շատ ճյուղեր:

 

 

Գիտատար արտադրություն - այսպիսին են արտադրության այն ճյուղերը, որոնց կազմակերպման համար անհարաժեշտ են բաձրորակ աշխատանքային ռեսուրսներ, գիտական կադրեր: Այսպիսին են արդյունաբերության նորագույն ճյուղերը, օրինակ միկրոչիպերի արտադրությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների արտադրությունը և այլն: