Просмотр содержимого документа
«Տողադարձ, 2-րդ դասարան»
Տողադարձ
Պատահում է, որ բազմավանկ բառը տողում չի տեղավորվում, և մենք ստիպված ենք լինում նրա մի վանկը կամ վանկերի մի մասը տեղափոխել հաջորդ տողը, այսինքն՝ տողադարձ կատարել:
Ահա այստեղ է, որ մեզ օգնության են գալիս տողադարձը, տողադարձի կանոնները:
1. Տողադարձի ժամանակ հաջորդ տողը տարվող մասը չպետք է սկսվի ձայնավորով:
2. Տողադարձի ժամանակ հաջորդ տողը տարվող մասը պետք է սկսվի միայն մեկ բաղաձայնով:
Օրինակ
Գա-զար, բա-ժակ, փու-չիկ, քա-նոն, կա-պույտ, մա-տիտ, կա-ղամբ, հանձ-նել, կար-միր և այլն:
Ինչպես գիտենք շատ բառեր ունեն գաղտնավանկի ը: Այն լսվում է, բայց չի գրվում: Սակայն այդ բառերը տողադարձելիս կամ վանկատելիս ը հնչյունը դուրս է գալիս «թաքստոցից» և գրվում է:
Օրինակ
Նը-կար, մըկ-րատ, գըն-դակ, վը-տակ, գըլ-խարկ, խըն-ձոր, կը-րակ, լը-ճակ և այլն:
Առաջադրանքներ
Ընտրի՛ր՝ տրվածներից որ բառն ունի գաղտնավանկի ը:
հրաշք
ընկեր
անձրև
Նշի՛ր այն բառերը, որոնք չեն տողադարձվում:
հաց
այծ
արև
որդի
Նշի՛ր ճիշտ պատասխանը:
Որոշի՛ր՝ որ բառն է ճիշտ տողադարձված: Նույնությամբ գրի՛ր այն:
Պատասխան՝
Պատասխան՝
Ի՞ն ես կարծում՝ որ շարքում կա տողադարձի սխալ:
ըն-ձուղտ, մո-րեխ
մտ-նել, Սե-վան
ըն-տիր, սե-վո
Ի՞նչ ես կարծում՝ ինչպես կարելի է «Տաթևիկ» բառը տողադարձել երկու ձևով:
Տողադարձի՛ր այն համապատասխան վանդակներում:
Նմուշ. Ե-րևան, Երե-վան:
Որոշի՛ր՝ ինչպես կարելի է տրված բառը տողադարձել բոլոր հնարավոր ձևերով: Տողադարձի՛ր այն:
Նմուշ. վերարկու − վե-րարկու, վերար-կու
Բառերն իրարից անջատի՛ր տորակետով և բացատով:
Երևան−
Տողադարձի՛ր այնպես, որ՝
ա) և-ը բաժանվի իր բաղադրիչներին՝ ե, վ.
բ) և-ը չբաժանվի իր բաղադրիչներին.
Քո կարծիքով՝ ինչ է պատկերված նկարում: Գրի՛ր այդ պատկերի անունը՝ տողադարձելով:
Պատասխան՝