СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Տուրիզմ և ճանապարհորդություն

Категория: География

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Տուրիզմ և ճանապարհորդություն»

Տուրիզմ և ճանապարհորդություն


Ամենազարգացած տուրիստական ոլորտն ունեցող երկիրը 2017 թվականին Իսպանիան է դարձել: Այս մասին ասված է Համաշխարհային տնտեսական ֆորումի մասնագետների կազմած Տուրիզմի եւ ճամփորդությունների զարգացման ամենամյա ինդեքսում: Ըստ Lenta-ի՝ Travel and Tourism Competitiveness Report հետազոտության արդյունքները հրապարակվել են կազմակերպության կայքում:

Վարկանիշը կազմելիս հաշվի են առնում այնպիսի չափորոշիչներ, ինչպիսիք են պետության բաց լինելը, ենթակառուցվածքների եւ ավիահաղորդակցության զարգացման մակարդակը, բնության եւ մշակութային տեսարժան վայրերը, անվտանգությունը եւ այլն:

Երկրորդ տեղում Ֆրանսիան է, երրորդում՝ Գերմանիան: Առաջին տասնյակում ներառվել են նաեւ Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Ավստրալիան, Իտալիան, Կանադան եւ Շվեյցարիան: Ռուսաստանը 43-րդ հորիզոնականում է: 

Այսօր բոլորը խոսում են Հայաստանում տուրիզմի զարգացման մասին` դիտարկելով այն որպես առանցքային միջոց՝  տնտեսական ճահճից դուրս գալու համար: Պետք է արձանագրենք, որ մեր հանրապետությունն ունի տուրիզմը զարգացնելու բոլոր նախադրյալները՝ սկսած պատմամշակութային համալիրներից, վերջացրած բնական ռեսուրսներով:

Պետք է նկատենք մեր պատմամշակութային կառույցների անմխիթար վիճակը, գրեթե բոլոր վայրերում հիգիենայի կետերի բացակայությունը, աղտոտված շրջակայքը, կառույցների շրջակայքում անշուք կազմակերպված չարչիական առևտուրը և այլն:

2.Ի հակադրություն մեր Հանրապետության փոքր տարածքի, բնությունը անչափ բազմազան է ու գրավիչ: Այստեղ կրկին ունենք նույն խնդիրը: Բոլոր հետաքրքիր ու գեղեցիկ վայրերում փորձում են ինչ-որ հացատներ ու հյուրանոցներ կառուցել, մինչդեռ դրանցով վանում ենք ճանապարհորդին:
Զարգացած տուրիզմ ունեցող երկրներին պատերազմը ավելի քիչ է սպառնում: Իհարկե, չի կարելի անտեսել նաև տնտեսական թևը. միայն գրագետ կազմակերպված տուրիզմով կարելի է պետությունը պահել, բայց, ցավոք, այսօր մենք չենք գիտակցում այս ամենը: Մենք շատ ժամանակ չունենք. եթե հապաղեցինք, ստիպված կլինենք ճանապարհորդ անվանել Իրանից եկած անկիրթ ու հաճույքներ փնտրող զանգվածի