СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Տրոհության նշաններ. միջակետ

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Տրոհության նշաններ. միջակետ»

Տրոհության նշաններ

Միջակետ դրվում է.

1. համադաս նախադասությունների միջև, եթե դրանք կապակցված չեն շաղկապով, առավել ինքնուրույն են, կամ հաջորդ նախադասությունը նախորդի բացատրությունն է:

Օրինակ` Անձրևը դադարեց. վարդերը ժպտացին. ծիածանը կամար հյուսեց։

Բոլորը հրճվանքից այս ու այն կողմ էին վազում. պատերազմն

ավարտվել էր:

2. առաջադաս հեղինակի խոսքից հետո, որին հաջորդում է ուղղակի խոսքը:

Օրինակ` Վարդանը խորհում էր. «Ինչու ես ժամանակին չզգուշացրի

նրան»:

Նա ասաց.

  • Այ, ընկերն էսպես կլինի:


3. վերնագրի և ենթավերնագրի, բուն վերնագրի և նրա հավելվածի միջև:

Օրինակ` Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. սթափվելու պահը

Հայոց լեզու. հարցաշարերի շտեմարան

4. միջակետ դրվում է նաև համարակալում արտահայտող տառերից և թվականներից, ինչպես նաև համառոտագրություններից հետո:

Օրինակ`ա., բ., 1., 2., մ.թ.ա., ընկ. Պետրոսյան, Պ. Սևակ և այլն:


5. բացատրությունից հետո, եթե անմիջապես հաջորդում են օրինակներ` առանց օրինակ բառի։

Օրինակ՝ Հայաստանը հարուստ է հանքերով. ոսկի, պղինձ, տարբեր

քարատեսակներ:

6. բառից կամ բառաշարից հետո, եթե հաջորդում է ահա, սա, սրանք բառերով սկսվող կարծիք կամ միտք։

Օրինակ՝ Լինե՞լ թե չլինել. սա է խնդիրը։ 

Մարտիրոս Սարյան, Արշիլ Գորկի, Մինաս. սրանք են իմ սիրելի հայ

նկարիչները:

Հիշե՛լ

Միջակետն անմիջապես հաջորդում է նախորդ բառին՝ առանց բացատի, իսկ միջակետից հետո դրվում է մեկ բացատ։ Նախադասությունները տրոհելիս միջակետին հաջորդող բառը (բացատից հետո) գրվում է փոքրատառով։