СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Տրոհության նշաններ. վերջակետ

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Տրոհության նշաններ. վերջակետ»

Տրոհության նշաններ

Վերջակետ դրվում է.

1. ավարտված նախադասության վերջում` արտահայտելով մեծ դադար նախադասությունների միջև: Հաջորդ նախադասությունը սկսվում է մեծատառով:

Օրինակ` Օրը մթնում էր: Իրար հետևից վառվում էին ճրագները:

2. թվարկում արտահայտող ինքնուրույն նախադասությունների վերջում, որոնցից առաջինն ունենում է ընդհանրական միտք, իսկ մյուսները նրա մասնավոր դրսևորումներ են:

Օրինակ`Չարենցի ստեղծագործություններն ունեն մի շարք բնորոշ հատկանիշներ:

ա/ Դրանք հետաքրքիր են և բազմաթեմա:

բ/ Պատկանում են ռեալիստական ուղղությանը:

3. իրար հաջորդող ուսումնական կամ այլ հարցեր, թեմաներ արտահայտող, բառակապակցությունների միջև:

Օրինակ` Գոյական անուն: Հատուկ և հասարակ գոյականներ: Անձնանիշ և իրանիշ գոյականներ:

4. տողասկզբում գործածվող վերնագրից, ինչպես նաև խնդիր, վարժություն, առաջադրանք և նման այլ բառերից հետո:

ա/ Պարզ նախադասություն: Մեկ ամփոփ միտք արտահայտող նախադասությունը կոչվում է պարզ:

բ/ Առաջադրանք: Տեքստից դուրս գրել անկախ դերբայները:

5. մեջբերվող խոսքի երկու ինքնուրույն նախադասությունների միջև, երբ հեղինակի խոսքը գտնվում է առաջին նախադասության վերջում:

Օրինակ` «Ես ականատես էի, թե ինչպես է մեռնում հայ ժողովուրդը,- գրել է հետագայում Լեոն: -Մեզ նույնիսկ վտարել էին մարդկության շարքերից…»:

Հիշե՛լ

Վերջակետն անմիջապես հաջորդում է նախորդ բառին՝ առանց բացատի, իսկ վերջակետից հետո դրվում է մեկ բացատ։ Նախադասությունները տրոհելիս վերջակետին հաջորդող բառը (բացատից հետո) գրվում է մեծատառով։



Վերջակետ չի դրվում.

1. վերջադիր կախման կետերից հետո:

Օրինակ` Այդ ամենից հետո ի՞նչ էր մնում անել…

2. շարադրանքից դուրս գործածված վերնագրից, ստեղծագործության, պարբերականի կամ այլ անվանումից, կարգախոսից, կոչից, աղյուսակի, քարտեզի կամ նկարի մակագրությունից, գովազդային կամ տեղեկատու նշանակությամբ նախադասությունից հետո:

Օրինակ` Իմ սիրտը լեռներում է

Անաղարտ պահենք մայրենին

Մնացեք տանը