СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ծրագրավորման լեզուներ

Категория: Информатика

Нажмите, чтобы узнать подробности

php -ն հապավում է, կամ ինչպես ընդունված է ծրագրավորման բնագավառում ընդլայնում է, ամբողջական արտահայտությունն է՝        Hypertext Preprocessor: php-ով կրելի է գրել նաև առանձին ծրագրեր օգտվելով իր PHP-GTK լրացուցիչ ծրագրային հավելումից, սակայն նրա կոչումն է ծառայել վեբ կայքերին:

Просмотр содержимого документа
«Ծրագրավորման լեզուներ»

PHP ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ


Ինչ է PHP

php -ն հապավում է, կամ ինչպես ընդունված է ծրագրավորման բնագավառում ընդլայնում է, ամբողջական արտահայտությունն է
Hypertext Preprocessor:
php-ով կրելի է գրել նաև առանձին ծրագրեր օգտվելով իր PHP-GTK լրացուցիչ ծրագրային հավելումից, սակայն նրա կոչումն է ծառայել
վեբ կայքերին: php-ն ծրագրավորման servser-side, այսինքն սերվերային, լեզու է: Այդ առումով այն տարբերվում է Javascript -ից , որը client-side ծրագրավորման լեզու է: Այն հիմնականում կիրառվում է html ֆայլերում, տեղադրվում է սերվերում և սկսում է գործել ինտերնետային բրաուզերի կողմից արված հարցումից հետո: Այն CGI-ն չէ, բայց կարող է փոխարինել նմանատիպ ծրագրերին, նման է ASP-ին: php-ն թեև նախատեսված է եղել Unix համակարգերի և Apache սերվերների համար, բայց  կիրառական է նաև Windows օպերացիոնալ համակարգերի և շատ տիպի սերվերների համար, օրինակ Microsoft Internet Information Server, Personal Web Server, Netscape and iPlanet servers, Oreilly Website Pro server, Caudium, Xitami, OmniHTTPd և այլն: Այն կիրառելի է նաև շատ պրոտոկոլների դեպքում, ինչպես օրինակ LDAP, IMAP, SNMP, NNTP, POP3, HTTP, COM և այլն:
php-ն աչքի է ընկնում իր պարզությամբ և ճկունությամբ, այն համադրելի է շատ տվյալների բազաների հետ, օրինակ  Adabas D, InterBase, PostgreSQL,dBase, FrontBase, SQLite,  mSQL, MS-SQL, Sybase, Hyperwave, MySQL,IBM DB2, ODBC, Unix dbm և այլն,
սովորաբար օգտագործվում է այս համակցությամբ apache+php+sql:
php լեզվով գրված սկրիպտները տեղադրվում են html փաստաթղթի մեջ չորս եղանակներով
1.
2.
3.                     ;
4.

Սակայն պետք է իմանալ, որ 2 և 3 տարբերակները միշտ կարելի է կիրառել, բայց 1 և 4  տարբերակների դեպքում պետք է php.ini ֆայլում անել համապատասխան փոփոխություն, բացի այդ եթե գործ եք ունենալու XML կամ XHTML ֆայլերի հետ, ապա լավագույն ձևը նշանների կիրառումն է: Իսկ բացող տեգը կիրառական է php5.2-ից սկսած: Ավելի վաղ վերսիաների դեպքում կարելի է օգտագործել  արդեն չկիրառվող այս  հնացած տարբերակից
 \x3f տարբերակը:
php -ի կոդերում կարելի է տեղադրել նաև մեկնաբանությունների տող կամ բլոկ, դրա համար օգտագործում ենք 1. կրկնակր թեք գծերը // կամ # այս դեպքում գծերից աջ մինչև տողի վերջը գրվածները ծրագիրը հասկանում է որպես մեկնաբանություն, 2. /*..................*/  այս դեպքում այս սիմվոլների միջև գտնվող բոլոր կոդերը, անկախ տողերի քանակից կհամարվեն մեկնաբանություն:
Հետաքրքիրն այն փաստն է, որ բրաուզերները արտացոլում են html փաստաթղթի ողջ պարունակությունը, բացառությամբ php -ի սկրիպտների:
ՀԻՇԵՑՈՒՄ:  Ձեր կազմած սկրիպտների աշխատանքը ստուգելու համար լավագույն տարբերակը ձեր համակարգչում համապատասխան ծրագրի տեղադրումն է, որը կտա հնարավորություն debug անելու: Ես գտնում եմ, որ նախընտրելի է համակարգչում սերվերային ծրագրեր տեղադրելը, իսկ դրա համար կան շատ եղանակներ:

ՏԻՊԵՐ

php  լեզվում առանձնացնում ենք տիպերի հետևյալ տեսակները
ա. integer
բ. floating-point numbers    կամ double
գ. string
դ. boolean
ե. array
զ.  object

Բոլոր փոփոխականները սկսվում են $ նշանով: Որպես փոփոխական կարելի է օգտագործել ցանկացած տառ կամ թիվ, ցանկացած քանակի, սակայն պետք է հիշել, որ $ նշանից հետո չի կարելի անմիջապես գրել թիվ, կարևոր է նաև հիշել, որ փոփոխականները զգայուն են ռեգիստրի համար, այսինքն միևնույն արտահայտության մեծատառով և փոքրատառով գրությունը տարբեր են հասկացվում, չի կարելի որպես փոփոխական օգտագործել ռեզերվային keywords բառերը: Սրանցից որոշները ֆունկցիաներ են, որոշներն էլ հաստատուններ, որպես փոփոխական սրանց կիրառումը կարող է առաջացնել լուրջ սխալներ: Փակագծերում գրված է, թե նշված բառերը php-ի որ  վերսիաներում են հանդիպում:

KEYWORDS

and,  or,  xor,  __FILE__,  exception (PHP 5),
__LINE__,  array(),  as,  break,  case, class,  const,  continue,  declare,  default, die(),  do,  echo(),  else,  elseif,empty(),  enddeclare,  endfor,  endforeach,  endif,endswitch,  endwhile,  eval(),  exit(),  extends,
for,  foreach,  function,  global,  if,include(),  include_once(),  isset(),  list(),  new,print(),  require(),  require_once(),  return(),  static,
switch,  unset(),  use,  var,  while,__FUNCTION__,  __CLASS__,  __METHOD__ , final ( PHP 5),php_user_filter ( PHP 5),
interface ( PHP 5),  implements ( PHP 5),  extends,  public ( PHP 5),  private (as of PHP 5),protected (PHP 5),  abstract (PHP 5),  clone ( PHP 5),  try (as of PHP 5),catch (PHP 5),throw (PHP 5),  cfunction (միայն PHP 4),  old_function (միայն PHP 4 ),this (PHP 5),  namespace (միայն PHP 6), import (միայն PHP 6),  goto (միայն PHP 6 ):

Այս լեզվի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ չի պահանջվում փոփոխականի հատուկ հայտարարում:

Այժմ այս բոլորը օրիանկներով





   echo("

Hello !

"); // միատող մեկնաբանություն
   echo("

Hello !

"); # միատող մեկնաբանություն
   /*
      մեկնաբանության բազմատող բլոկ
   */
?