СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Урал Батыр на армянском

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Урал Батыр на армянском»

Ուրալ Բատիր

3-րդ գլուխ


Եվ ընդամենը մի քանի օր անց

Իր շքեղաշուք հարսանքից հետո

Ուրալն, ասում են, հեռացավ գնաց,

Անցավ ծովերով ու սեգ լեռներով։

Անցնելով ոլոր մի ճանապարհով`

Մի քարաժայռի հարթ դարավանդին

Նա իր առյուծից վար իջավ ճեպով,

Հետո խոտերին պառկեց հանգստի։

Հանկարծ նա օձի ֆշֆշոց լսեց,

Որ ականջներն էր ներսից ծակծկում։ Եվ մեկեն ելավ, նա ոտքի կանգնեց,

Շուրրջն իր նայելով` քարացավ տեղում.

Հենց իր քթի տակ` լեռան ստորոտում,

Փոքրիկ, աննկատ, կածանի վրա

Այնպիսի մի մեծ օձի նա տեսավ,

Որը իրենով առյուծ կծածկեր.

Հարյուր ոտնաչափ օձը կլիներ։

Հրեշն այդ զազիր ու երկարաձիգ

Մեծ կոտոշներով եղջերվին բռնեց

Եվ ճապուկ մարմնով նրան փաթաթվեց.

Ադպես մտնելով գոտեմարտի մեջ`

Պայքարում էին երկու կենդանի,

Բայց վերջում արդեն եղջերուն զիջեց,

Սողունին հաղթել չկարողացավ.

Փնչացրեց անզոր, հետո տապալվեց.

Եվ հենց եղջերուն ուժը կորցրեց,

Սողունը նրան իսկույն կուլ տվեց։

Ուրալը ճեպով թռավ դեպի նա.

Օձը ֆշֆշում և պոչն էր ճոճում,

Խոտ ու թփերն են իրենց տեղերում։

Որալը շրջվեց, ինչ-որ հնարքով

Հչեշի պոչը բռնեց ու սեղմեց

Ու հրամայեց տիրական ձայնով

Թողնել երեին հսկա երախից։

Օձն ի պատասխան ոչինչ չէր ասում,

Զոհին էր միայն ֆշշալով ծամում,

Որը բռնել էր իր երախը ողջ։

Փորձում էր մեկեն, մի շնչով կուլ տալ,

Բայց պոզերն էին խանգարում զոհի`

Խրված հրեշի շնչափողի մեջ։

Օձը պոզերն այդ ուզում էր փշրել,

Բայց խռխռում էր միայն ու խեղդվում։

Գետնին էր խփվում, սակայն ոչ մի կերպ

Չէր կարողանում ջարդոտել դրանք…

Ի վերջո օձի եռանդն սպառվեց,

Եվ նա ուժասպառ գետնին տապալվեց։

Կխեղդեր, սակայն կոկորդն էր խրվել,

Դուրս կթքեր, թե երախից թռչեր։

Եվ երբ որ արդեն լիովին հյուծվեց

Եվ հասկացավ, որ չի կարող երբեք

Այդ կոտոշներից ազատվել, փրկվել,

Հսկա գլուխը հանկարծ խոնարհեց

Եվ Ուրալին նա հնազանդ դիմեց.

ՙ-Ով քա՜ջ դյուցազուն, ես քեզ պետք կգամ,

Միայն թույլ մի՜ տուր` ես այստեղ սատկեմ,

կակկախի որդուն հաստատ պետք կգամ,

Իսկ անունը իմ Զարկում է, ասեմ։

Եթե օգնես ինձ, կկարողանամ

Հատուցել մի օր, քեզ պարտք չեմ մնա։

Եթե ինձ ասես` եղի՜ր ինձ ընկեր,

Ես քեզ հետ կգամ, ուր որ կամենաս,

Եթե թանկարժեք քարեր ցանկանաս,

Ես քեզ կտանեմ ինձ հետ մի պալատ,

Բարիք կվերցնես կամեցածիդ չափ,

Եվ ազնվազարմ բոլոր մարդկանցից

Ամենասպասված հյուրը կլինես՚։

Այսպես աղերսով Ուրալին դիմեց

Եվ ահա, թե ինչ պատասխան ստացավ.

ՙԽեղճին, որ երբեք չարիք չի բերել,

Երբեք ոչ ոքի ցավ չի պատճառել

Եվ երբեք արյուն նա չի թափել,

Դու մահու տվիր. Դու` իմ եղբորը։

Պարզի՜ր գաղտնիքդ ինձ առանց ստի,

Ինձ ամեն ինչը դու հերթով պատմի՜ր։

Եվ նվերներդ Ինձ հարկավոր չեն.

Ես հեռացել եմ իմ հայրենիքից,

Որ մարդկանց կյանքը փրկել կարենամ

Նրանց, որ գուցե եղնիկ են վերուստ

Եվ նրա համար, որ անօգ են միշտ՚։


Զարկումը


ՙԷ՜յ, քա՜ջ դյուցազուն, ինձ մի՜ մեղադրիր.

Ես քեզ կպատմեմ, թե ինչ է եղել։

Այստեղից հեռու` անծանոթ մի տեղ,

Անծիր, անսահման հավքերի երկրում

Կա մի թագավոր` Սամրաու անվամբ.

Արեգակից է դուստրը ծնվել,

Ու երկնային է հմայքը նրա։

Ես նշանվեցի այդ չքնաղի հետ։

Ձեռքը խնդրեցի,բայց ինձ չտվին`

Ասելով` գիտես, դու ախր օձ ես։

Եվ այդ ժամանակ հորս դիմեցի,

Նրան զօր-գիշեր ես պաղատեցի.

ՙՀա՜յր իմ, պսակի՜ր դու ինձ նրա հետ,,

Իսկ եթե չտան, ե՜լ պատերազմի,

Ոչնչացրու ողջ երկիրը թռչնի՚։

ՙԴու գնա որսի,- հայրս ասաց ինձ,

-Եվ ձմեռային կաշվիդ մեջ մտի՜ր։

Տասներկուեղջյուր եղջերվին բռնի՜ր։

Թե կարողացար կուլ տալ դու նրան,

Կընդունես ուզած ձև ու կերպարանք,

Մարդկանց մեջ կլինես գեղեցիկն ամեն,

Եվ առաջինը` կտրիճների մեջ։

Հետո հավքերի աշխարհ կգնաս

Եվ Սամրաուի դուստրերից մեկին

Դու արդեն հաստատ կնության կառնես՚։

Եվ այսօր ահա որսի եմ ելել

Ու եղջերուին գրեթե կուլ տվել։

Սակայն տեսնում ես` արդեն ուժ չունեմ.

Նրա պոզերը կոկորդս են խրվել,

Չեմ կարող փշրել ես դրանք երբեք,

Ու ինձ հավիտյան ես կործանեցի։

Խղճա՜ ինձ, կտրի՜ճ, օգնի՜ր` ազատվեմ,

Այս պոզերն արա՜ դու փշուր-փշուր։

Հետո հորս մոտ մեկտեղ կգնանք,

Ինչ էլ կցանկանաս, այն կստանաս դու։

Սակայն մի՜ խնդրիր նրանից գանձեր,

Թե գեղեցկուհի նա քեզ խոստանա,

Թող սիրտդ լինի սառցի նման ցուրտ։

Այդժամ ադամանդ, սուտակ, մարգարիտ

Հայրս շաղ կտա ոտքերիդ առաջ,

Մի գայթակղվիր, սակայն, դրանցով։

Եվ ահա հայրս ինչ կասի հետո։

ՙՀրաժարվողներ քիչ կան աշխարհում

Ակնեղենից ու դյութիչ կանանցից,

Իսկապես, դժվար ման գաս ու գտնես.

Ես էլ չեմ լսել ու ոչ էլ տեսել,

Իսկ թե ման գայի, չէի գտնելու։

Ուրիշ էլ չունեմ ես քեզ ասելիք,

Միայն ասա ինձ` արածիդ դիմաց

Ի՟նչ կկամենաս` սրտիդ հաճելի՚։

Ահա քեզ այսպես կդիմի հայրս։

Ուրեմն հիշի՜ր. թող նա սկզբում

Վրայից հանի մորթին վիշապի,

Դրանից հետո հավքերի լեզուն

Հայրս կդնի քո բերանի մեջ։

Հետո կսկսի քեզ սարսափեցնել,

Կսկսի թքել նա մի սև քարի.

Նրա թքելուց քարն այդ կհալվի

Եվ գետի նման վարար կհոսի

Իսկ թե նա թքի լեռների վրա,

Դրանք կզրկվեն իրենց հիմքերից`

Ու լիճ դառնալով կառնեն ջրի տակ

Շրջակա բոլոր արտ ու հանդերը,

Ու կաճի լիճն այդ, չի ունենա վերջ…

Եվ այդ ամենը` հորս թքելուց։

Բայց այս բոլորից դու մի՜ վախեցիր

Եվ նրա լեզուն միայն պահանջի՜ր,

Ու երբ այդ լեզուն դու կհամբուրես,

Նա տեղնուտեղը կփափկի մեկեն

Եվ քեզ կդիմի հայրս վերստին,

Թե ինչ ուզում ես, կարող ես վերցնել։

Դու պատասխանի՜ր.ՙԱրքայի երկրում

Բարուն բարով են միայն հատուցում(

Խորհի՜ր, թե ես ինչ կարող եմ խնդրել.

Այն, ինչ սիրում ես, դա ինձ չես մերժի.

Սիրածդ իրը դու ինձ նվիրի՜ր՚։

Թե գայիսոնն իր` ոսկե գլխիկով,

Նա քեզ ընծայի, վերցրո՜ւ անպայման.

Այն քո զորավոր զենքը կլինի։

Եթե ջուրն ընկնես դու հանկարծակի

Չես խեղդվի երբեք և չես խորտակվի

Եվ հրդեհի մեջ դու չես այրվի,

Անտեսանելի թե ուզես դառնալ,

Ոչ ոք չի կարող քեզ մի տեղ տեսնել,

Ու թե թշնամին քեզ փնտրի երկար,

Միևնույնն է, նա չի գտնելու քեզ՚։

Հրաշքները այդ Ուրալն իմացավ

Ու մի վայրկյանում պոզերը փշրեց

Խեղճ եղջերուի։Աչքն էլ չթարթած`

Օձը մի կտրիճ դարձավ հաճելի։

Անդորրը խախտեց ահեղ մի սուլոց

Եվ կտրիճներին այն խլացրեց.

Խոժոռվեց դեմքով Զարկումը, թվաց,

Ասես իր խելքը կորցրեց հանկարծ։

-Քեզ ի՟նչ պատահեց,- հարցրեց Ուրալը,

Բայց, ի պատասխան, նա ոչինչ չասաց.

Վախը սրտի մեջ` լուռ մտորում էր.

ՙՀայրս հասկացավ` ես ինչ արեցի,

Իմացավ` ինչեր այստեղ խոսեցի,

Որ պալատական գաղտնիք բացեցի։

Եթե կտրիճը կենդանի մնա,

Չեմ կուլ տա նրան և բաց կթողնեմ։

Ահեղ ցասումից հայրս կեռա

Եվ ուրացումս նա ինձ չի ների,

Իսկ կուլ տալ նրան…Ուժս չի պատի։

Նրան պարզապես ես կխեղդեի,

Բայց պոչս օղակել, ավա՛ղ, չեմ կարող

Եթե հորս մոտ ես նրան տանեմ,

Հետո ծնկի գամ ես նրա առաջ,

Գուցե գլուխս ազատեմ մի կերպ…՚

Այսպես ինքն իրեն խորհում էր Զարկում,

Սակայն Ուրալին նա հայտնի չարեց

Իր նենգ մտքերը, այլ ասաց իբր

Հայրն է բարկացել ուշացման համար։

ՙԴե՜, ե՜կ, դյուցազո՜ւն, գնանք միասին.

Հյուրը կլինես դու իմ պատվավոր

Եվ պիտի տեսնես հորս զորավոր,

Որ գայիսոնը խնդրես նրանից՚։

Այսպես Ուրալին Զարկումը դիմեց,

Եվ սողունի հետ նա համաձայնեց։

Օձերի աշխարհ ես մուտք կգործեմ

Եվ գաղտնիքներին հասու կլինեմ,

Ու թե իմ բարին չարով հատուցեն,

Օտար հարկի տակ քենով ընդունեն,

Ես արդեն գիտեմ` ինչպես կվարվեմ։

Դյուցազունը իր խոստումի տերն է.

Նա միշտ ուղիղ է իր ճամփան գնում(

Մինչի վերջ բախտիդ տեր կանգնես պիտի

Թեկուզ այն մահի բերանը նետի։

Այն երկրում, որտեղ թշնամի են ինձ,

Որտեղ մահն է ինձ դարանակալել,

Ես նրան մոխիր կդարձնեմ իսպառ՚։

Այսպես ինքն իրեն Ուրալը ասաց

Եվ ճանապարհն իր վստահեց բախտին։

ՙԵթե ողջ մնամ , կվերադառնամ

Եվ քեզ տեսնելուն կլինեմ ուրախ,

Իսկ թե ետ չեկա, էլ մի՜ սպասիր

Եվ օտարության մեջ դու մի՜ թափառիր,

Այլ չանապարհը քո շարունակի՜ր,

Ինձնից բոլորին ողջույն հաղորդի՜ր՚։

Այսպես առյուծին իր հավատարիմ

Ուրալը դիմեց. ճակատն համբուրեց

Եվ Զարկումի հետ հեռացավ, գնաց։

Ահա և նրանք գնացին մեկտեղ,

Շատ վերստեր անցան խոսքուզրույցով։

Հանկարծ սևակնած գնդի պես ճամփին

Հառնեց մի սև ամպ նրանց դեմուդեմ

Որի մեջ ինչ-որ բան էր բոցկլտում,

Ինչպես հրդեհի հրաշեկ լեզուն։

ՙԱյն ի՟նչ է այնտեղ,- հարցրեց Ուրալը,

-Այդպիսի սարեր ես չէի տեսել՚։

ՙՍար չէ, այդ, կտրի՜ճ, այլ օձ է հսկա`

Նվիրված պահակ արքունի դռան՚,-

Այսպես Զարկումը պատասխան տվեց։

Այդ սև հրեշին նրանք մոտեցան,

Ու Երկաթե մեծ պարիսպների մոտ

Ուրալը արդեն մոտիկից տեսավ

Ինըգլխանի զազիր հրեշին։

Մարմնով գունդ-գունդ դռան մոտ փռվել,

Օձն այդ արքայի հանգիստն էր հսկում։

Զարկումը արագ մոտեցավ նրան`

Իննգլխանի սապատավորին։

-Բե՜ր ինձ բանալին,- հրամայեց նա,

Եվ օձը սուլեց սուր ու սոսկալի։

Թվաց` փլուզվեց մի ժայռ դղիրդով։

Չորս վեցգլխանի սողուններ էին

Քարշ տալով բերում հսկա բանալին։

Եվ բանալին էր այդպես դղրդում,

Որով էլ դուռը իսկույն բացեցին;

- Նե՜րս մտիր արդեն, քա՜ջ երիտասարդ

Իսկ ես էլ հայտնեմ հորս քո մասին

Եվ այստեղ նրան շուտ առաջնորդեմ։

Այս խոսքերով նա Ուրալին փակեց

Եվ ինքն էլ իսկույն ինր-որ տեղ ծլկեց։

Քիչ ժամանակ անց ապարանքի մոտ

Եվ խոշորների, և պստիկների

Ամբոխն օփերի սկսեց եռալ։

Ուրալը սրեց ականջները իր,

Երբ բազմագլուխ մի օձ ֆշշացրեց։.

- Հիմա իմ հերթն է մարդուն խժռելու

Եվ գլխիս մեկը ավելացնելու.

Չէ՟ որ առաջին վեզիրը պիտի

Մեր փասդշահի շուտով ես դառնամ։

Ինըգլխանի օձը զայրացավ.

-Անծանոթը այս ամեն ինչ գիտի`

Գաղտնիքները մեր արքայի որդու,

Որը և նրան երդում է տվել`

Գաղտնիքները ողջ այստեղի բացել։

Հենց արքան պիտի այս մարդուն կուլ տա,

Կամ էլ ես պիտի նրա միսն աղամ։

Բոլորդ էլ գիտեք` միայն ես եմ, որ

Կարող եմ պահել գլխումս ամեն ինչ։

Բայց արքան նրան չի փորձի ուտել.

Նա իր որդուն է մահից ազատել։

Թե արքան, իրոք, խժռի նրան,

Չի ավելանա նոր գլուխ վրան։

Այս խոսքից հետո օձերն չքացան։

Ինը գլուխներ ունեցող օձը

Ուրալ Բատիրին ուզում էր կուլ տալ։

Սողաց, ասում են, նա դարպասի մոտ

Ու կերպափոխվեց չքնաղ աղջկա

Եվ քաջ Ուրալին գայթակղել ջանաց։

Բայց հենց իր գիրկը նա ուզեց բացել,

Ուրալ Բատիրն իր ձեռքերը բռնեց

Եվ այնպես սեղմեց, որ դրանց միջից

Արյունը հորդեց շատրվանի պես։

Չդիմանալով սոսկալի ցավին`

Սողունը փորձեց կտրիճին խեղդել,

Բայց նա գարշելու կոկորդից բռնեց

Եվ ահեղ ցասմամբ այսպես բարբառեց.

- Դու գաղտնիքների տեր ես բազմաթիվ

Եվ դրանցով ես գլուխ աճեցնում։

Կախկա արքայի գաղտնիքները ողջ

Գիտեմ, որ հաստատ քո գլխի մեջ են։

Սողունը շշմեց նրա խոսքերից.

- Տեսնում եմ` աստված ու գուշակ ես դու.

Այդ գլխի ընկնել ես չէի կարող,

Կարծում էի , որ հողածին ես մի։

Եվ դրա համար ասացի արքային.

ՙՈրդիդ մարդկանցից ինչ-որ մեկին,

Որ չարագործ է ու մեզ թշնամի,

Վստահել է քո գաղտնիքներն ամեն՚։

Այս խոսքից հետո նա փռվեց գետնին

Ու փաթաթվեց մեր քաջի ոտքերին։

Սակայն շուռ եկավ ողջ մարմնով հանկարծ`

Ինչ-որ բան զգալով. Եվ առանց վախի

Նա գոռաց ահեղ, որքան ուժ ուներ։

- Ո՜չ, աստված չես դու, մահկանացու ես,

Քեզանից մարդու հոտ եմ ես առնում.

Զգացողությունս չէր կարող խաբել։

Արքայի որդու լեզուն բացեցիր

Եվ գաղտնիքները բոլոր իմացար

Եվ հետո այստեղ իսկույն դու եկար։

Հանկարծ նա վերև թռավ մի թափով,

Երախը բացեց ու կրակ ժայթքեց,

Սպառնաց կտրիճին մոխրացնել հրով։

Բայց դա Բատիրին ահ չպատճառեց.

Այնպես հարվածեց նա օձի գլխին,

Որ վզակապը պայթեց, պատռվեց։

Եվ ջախջախված ութ գլխների միջից

Ութ դյուցազուններ ելան կենդանի։

- Կար մի ժամանակ` մենք մարդիկ էինք,

Քաջ կտրիճների համբավ ունեինք։

Անիծյալ օձն է այս մեզ կուլ տվել

Կյանքներիս գնով գլխեր աճեցրել։

Դու օձի սիրտը շուտափույթ խոցիր.

Կգտնես այնտեղ ոսկե բանալի,

Դրանով գաղտնի դռներ կբացես

Եվ ինչ կտեսնես, քոնը կլինի։

Այսպես խոսեցին քաջերը փրկված։

Իսկ Ուրալը շուտ օձին խողխողեց

Եվ գաղտնիքով լի դռները բացեց։

Այնտեղ մի չքնաղ աղջկա գտավ`

պճնված ոսկով ու ակնեղենով,

Հագին դիպակից նրբագեղ մի զգեստ,

սակայն գունաթափ և տխուր դեմքով։

Եվ այնտեղ` ներսում տեսավ նա մի գահ,

Կողքին` գայիսոն` զմրուխտ, լուսափայլ։

- Գայիսոնը դու քեզ հետ վերցրո՜ւ,-

Կտրիճներն ասին նրան միաձայն,

Իսկ այդ միջոցին դռներն պալատի

Սպիտակ օձը բացեց աղմուկով

Ու ֆշշացրեց ահեղ ցասումով.

- Ո՟վ համարձակվեց այստեղ ոտք դնել,

Ո՟վ համարձակվեց մականս վերցնել,

Որը ոչ ոքի հասանելի չէ։

Ուրալի վրա հանկարծ նա նետվեց,

Որպեսզի նրան կլանի հապճեպ,

Սակայն Բատիրը օձին երկտակեց,

Ճզմեց ու թափով գետնին շպրտեց։

- Ուրալ Բատիրն եմ և ճամփա ընկած

Ուզում եմ գտնել մահ-մարդասպանին,

Ով որոշել է նրան ազատել,

Սկզբում նրան փոշի կդարձնեմ։

Քանզի անունն է իմ Ուրալ Բատիր,

Եվ մարդկային է գոյությունը իմ,

Գիտցի՜ր` աշխարհում ես նա եմ, իրոք,

Որ փրկեմ մարդկանց Աստծո կամոք,

Եվ թող երջանիկ լինեն բոլորը։

Իսկ ով որ մարդկանց թշնամի է մեծ,

Նա մահ կընդունի իմ հատու ձեռքից։

Եթե արքան ես, ապա տո՜ւր հրաման,

Որ օձերը ողջ հիմա հավաքվեն,

Եվ նրանք, ում մեջ մարդիկ են գերված,

Պիտի խոնարհեն գլուխներն իրենց,

Որ ես թռցնեմ դրանք հերթով,

Որ գերվածները դուրս ելնեն աշխարհ։

Վիշապ-օձերից` չարագործ ու նենգ,

Որ սերմանում են վիշտ ու արցունքներ,

Ես վրեժխնդիր կլինեմ ահեղ։

Ահա, այսպիսի խոսքերը լսեց

Եվ օձն, ասում են, խոնարհ ենթարկվեց։։

- Քանի որ առար ինձնից մականս,

Ուրեմն ուժը քո կողմն է,- ասաց։

Բոլոր օձերին հրամայեց գալ,

Եվ հավաքվեցին բոլորն, ասում են։

Մարդկային գնով աճած գլուխներն

Իր սուրսայր սրով Ուրալը կտրեց։

Այդ գլուխներից ելան նոր քաջեր,

Բաց արին բոլոր դռներն պալատի

Եվ մութ խցերից դուրս բերին մարդկանց։

-Իսկ հիմա, արքա՜, դու որդուդ գտի՜ր

Եվ ինձ մոտ հապճեպ ուղարկի՜ր նրան։

Այսպես Ուրալը տվեց հրաման։

Ժողովուրդը ողջ ազատ արձակվեց,

Եվ բոլորի հետ աղջիկն այն չքնաղ

Մաքուր երկինքը տեսավ վերևում։

Բոլորն շտապեցին իրենց փրկչի մոտ,

Շրջապատեցին նրան հուզմունքով։

- Օգնությունը, որ Տենգրին չուղարկեց,

Հողածի՜ն կտրիճ, դու մեզ բերեցիր,

Չարագործներից երկիրը ու մեզ

Դու ազատեցիր, ո՜վ քաջ դյուցազուն.

Ինչով մենք լինենք քեզ շնորհակալ,

Եվ ի՟՜նչ պարգև ես ուզում , որ քեզ տանք։

Կասեինք Տենգրի, բայց, դե՜, մարդ ես դու,

Ինչպե՟ս պանծացնենք անունդ դարերում։

- Ինձ պետք չեն ո՜չ փառք, ո՜չ էլ ընծաներ.

Հերոսն աշխարհի նա է միմիայն,

Ով նվիրված է իր հոգով մարդկանց։

Ուրախությունը ձեր իմն է նաև.

Չէ՟ որ իմն էլ դուք ձերն եք համարում։

Բոլորին այստեղ մենք կհավաքենք

Եվ միասին էլ մեծ խնջույք կանենք։

Եվ մեր այդ քեֆին կընտրենք մենք ավագ։

Այնտեղ մի մարդ կար` Ապգիր անունով,

Որ ըմբոստ էր միշտ օձերի հանդեպ,

Ու պայքարել էր նրանց դեմ հավետ

Նրան էլ Որալն ընտրեց գլխավոր

Ապգիրը ուներ մտերիմ ընկեր,

Ով աղջիկ ուներ` Գուլիստան անվամբ։

Կախկայի որջում ստրկուհի էր նա։

Ով հավաքվել էր ապարանքի մոտ,

Բոլորն էլ եկան միևնույն մտքի.

Որ գերեվարված այդ գեղեցկուհուն,

Կնության հանձնեն հերոս Ուրալին։

Ուրալն ընդունեց առաջարկը այդ,

Բայց հարսանիքի օրն առժամանակ

Քաջը որոշեց դեռ հետաձգել։

Մտածեց սկզբում Ազրակին հաղթել,

Մինչ կուրախանար իր հարսանիքին։

Ամենահարգված մարդը ամբոխից

Ելույթ ունեցավ այսպիսի խոսքով.

- Բոլոր դարերում հանուն իր երկրի

Բատիրները միշտ կանգնել են ոտքի։

Կանցնեն, կգնան հերթով սերունդներ,

Եվ նոր սերունդներ կգան ասպարեզ.

Եվ թեկուզ փառքդ կհարատևի,

Սակայն ուժը քո մի օր կպակսի։

Հավեժ կմնա հայրենիքը լոկ։

Եվ ուժը նրա կհառնի կրկին

Երբ որ Բատիրից նոր Բատիր ծնվի

Եվ հոր աղեղը իր ձեռքը վերցնի

Եվ նենգ թշնամուն անվրեպ խոցի։

Եվ դրան երբեք չի լինելու վերջ։

Եվ սերունդները այսպիսի մարդկանց

Կպահեն երկիրը զորեղ անընդմեջ։

Այս աղջկա մեջ արյունը` հորից,

Իսկ մորից կաթն է ու սերն անսահման

Նա քեզ լիովին արժանի է, ա՜ռ.

Նա կլինի քեզ հավատարիմ կին։

Այսպիսի խոսքեր ծերունին ասաց,

Եվ Ուրալ նրա խորհրդին անսաց։

Գուլիստանի հետ որոշեց պսակվել

Եվ ամեն տեղից ժողովուրդ կանչեց

Եվ մեծ, ցնծալի հարսանիք արեց։


թարգմանիչ` Սամվել Յոլչյան