СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Վ.Սարոյան: Վրա հասավ քաղցկեղը

Категория: Литература

Нажмите, чтобы узнать подробности

Վ.Սարոյան:Վրա հասավ քաղցկեղը

Սարոյանը ծանր հիվանդացավ, և միայն մահից առաջ հանդիպեց երեխաներին, որոնց չէր տեսել երկար տարիներ: Մեծ գրողի որդին պատմում է.«Ես գրկեցի հորս և համբուրեցի նրա ճակատը, և հանկարծ լսեցի թույլ ձայնով արտասանած նրա այս խոսքերը. «Շնորհակալ եմ, Արա՛մ»:

-Ես եմ շնորհակալ, հայրի՛կ:

«Սա կյանքիս և արդեն մահվանս ամենաերջանիկ օրն է»,- թույլ ձայնով շշնջաց հայրս:

Վիլյամ Սարոյանը մահացավ 1981 թվականի մայիսի 18-ն: 

 

Արամ Սարոյանը Վիլյամ Սարոյանի կյանքի վերջին օրերի մասին

Լույսը բացվում է, ես վեր եմ կենում, նախաճաշում եմ, բաց եմ թողնում հավերին հավանոցից և կերակրում, ապա կերակրում եմ կատուներիս: Երբ նորից անկողին եմ վերադառնում, երեխաները սկսում են արթնանալ և հյուրասենյակի վրա գտնում այն զամբյուղները, որ նախորդ գիշեր Զատիկ ճագարիկը դրել է այնտեղ: Հեյլինը պտտվում է շուրջս և փսփսում, որ չթողնեմ երեխաներին ճաշից առաջ մեկ հատից ավելի կոնֆետ ուտեն: Լսում եմ, որ Արմենակը հյուրասենյակում կանգնած ինչ-որ բան է բացատրում: Երեկ գիշեր, անկողին մտնելուց մի րոպե առաջ, ցավով մտածեցի հորս մասին, որը մեն-մենակ պառկած է Ֆրեզնոյի իր առանձնատանը և մեռնում է քաղցկեղից: Ի՞նչ է անում նա արդյոք: Գուցը քայլում է իր մութ սենյակներում և հայհոյում ամեն ինչ: Կամ գուցե նստած է իր անկողնում՝ շուրջբոլորը ծածկված թերթերի, ամսագրերի, գրքերի դեզերով, և խմում է մի մեծ բաժակ կակաոյով կաթ ու ծիծաղում ռադիոյով հաղորդվող ներկայացումների վրա: Կամ գուցե ոչինչ չի անում: Իմ այս զգացողությունը մտքի փոքրիկ շեղում էր, որ չհիմնավորվեց, չնյութականացավ: Ես գիտեի, որ նա չի ուզում տեսնել ինձ, հավանաբար այդ վիճակում չի ուզում տեսնել ոչ ոքի: Ինչպես կյանքի լավագույն տարիներին, նա ամփոփված էր ինքն իր մեջ: Հիմա էլ, առավել ևս, նա բոլորից սահմանազատված է իր ֆիզիկական թուլությամբ, որ վերջանալու է մահով: Նա չի ընկրկի, թույլ չի տա, որ մարդիկ իրեն օգնեն: Եվ հիմա քաղցկեղը նրան հյուծում է շաբաթ առ շաբաթ, օրըստօրե, գուցեև՝ ժամ առ ժամ: Մի՞թե նա չզգում, թե ի՞նչ է կատարվում իր հետ, ինչպես է թուլանում: Բայց և այնպես միայնակ գնում է դեպի մահ՝ կողքին չհանդուրժելով ոչ մի մարդկային ներկայություն: Մահվա՛ն մեջ պիտի գտնի իր թեթևացումը: Ես դա զգում եմ հստակորեն: Նա պիտի ազատագրվի իր կամավոր, ինքն իրեն պարտադրած մեկուսացումից: Մահը նրան պիտի դարձնի հազարավորներից, անթիվ-անհամար մարցկանցից մեկը, մի բան, որ նրան չհաջողվեց լինել կյանքում, բացի իր ստեղծագործական, արարման կարճատև պահերից: Ի՞նչ հրաշալի ոճ ունի նա: Իր լավագույն ստեղծագործություններում ինչպիսի՜ հրաշալի պարզություն և դյուրասահ գրելաձև, ասես բնական շնչառություն լինի: «Ներշնչել և արտաշնչել»- այսպես էր անվանել նա իր պատմվածքների երկրորդ գիրքը, և դա այնքան բնական, ճշմարտացի էր իր ուժերի ծաղկման շրջանում: Ահա մի երիտասարդ մարդ, որը ունի ընդամենը մի գրամեքենա, մի բաժակ սուրճ, «Չեստըրֆիլդ» ծխախոտի մի տուփ և երգում է տնտեսական ծանր ճգնաժամի մեջ գտնվող լայնարձակ Ամերիկայում: Երգում է որոշակիորեն ամերիկյան, նախաջազային ոճի իմպրովիզացիա, բայց և այնպես դրանում զգում ես հայկական Հին երկրի երաժշտության քնարական մի երանգ: Եվ այս թեթև, աննշմար, կենսուրախ մեղեդին այնպիսի մի ցավ է պատճառում լսողներին, ասես ներթափանցում է նրանց արյան մեջ: Որովհետև մենք բոլորս Հին երկրից էինք: Այնպես չէ՞: Ամերիկան, լավագույն դեպքում, մի տեսակ ընդարձակ և ամբողջապես չհետախուզված երազային մի երկիր էր մեզ համար, և մենք, արթնանալով ամերիկյան երազից, հիշում էինք Հին երկրի մեր տները, արհեստները, մարդկանց, անունները, կերակրատեսակների բաղադրատոմսերը, և հիշողություններ, հիշողություններ բացում էին իրենց կծիկը: Բազմաթիվ բարբառներ, բազմաթիվ պատմություններ, բազմաթիվ Հին երկրի ազգականներ: Եվ բավարար ժամանակ չկար, որ մենք այդ ամենը հիշեինք, բավարար ժամանակ չկար, որ ստեղծագործեինք: Ո՞վ էինք մենք՝ մեր հովանոցներով ու սխտորով: Մեր համրիչներով, մեր հինավուրց այբբենգիմով, դեղին քարով շրջափակված մեր ազգային պուրակով: Եվ հանկարծ, 1934 թվականի տնտեսական ծանր ճգնաժամի կեսերին, ամերիկյան մայրցամաքի արևմտյան հեռավոր մի անկյունում, Սան Ֆրանցիսկոյի 3-րդ փողոցում գտնվող վարսավիրների քոլեջում, հայտվում է մի երիտասարդ բանաստեղծ-արձակագիր, որպեսզի տասնհինգ սենթով կտրի մազերը: Նրա գլխի զարմանալի սև և առատ մազերի հարդարումով վարսավիրը պիտի ուսուցաներ իր արհեստը ամերիկյան ապագա մի սափրիչի: Սարոյանը՝ այդ բանաստեղծ հոգով երիտասարդը, սուր դիտողականություն ուներ և իր տեսածը ամենաիսկական, ամենապարզ և ամենագեղեցիկ բառերով պատմելու տաղանդ, և նրա օգտագործած այդ ամենապարզ, ամենահին ու ամենաճշմարիտ բառերը դառնում էին երգ… Նա շատ ազնիվ էր: Նա այնքան առատ մազեր ուներ, որ փույթ չէր, թե վարսավիրը, թեկուզ մեկ րոպե տարվելով ամերիկյան արկածախնդրության ոգով, սկսեր վարսավիրի իր արվեստում մի նոր կտրվածք մտցնել, որից հաճախորդի գլուխը նմանվեր տուփի, շատ հստակ և ուղիղ գծերով մի տուփի: Մազերը, ի վերջո, նորից պիտի աճեին, երիտասարդը պիտի մեծանար, բայց վարսավիրի իր արվեստում ինքն ինչ-որ նորություն պիտի մտցրած լիներ: Այս էր Ամերիկան, վերջիվերջո, և մենք բոլորս կամավոր կերպով մեզ ենթարկում էինք փորձի, և այս ամենը կատարվում էր շատ խաղաղ, առանց իրարանցման: Մազերդ կտրել տալուց հետո, օրինակ, դու կարող էիր գնալ մի ըմպարան և խմել այնքան սերով կաթ, ինչքան սիրտդ ուզի, և վճարել ընդամենը հինգ սենթ: Հինգ սենթով դու կարող ես խմել տասը բաժակ: Եվ ոչ ոք քո վրա չի բարկանա դրա համար, քանզի միշտ կգտնվեն ծեր կամ մեծահասակ մարդիկ, որոնք չեն ցանկանա խմել հինգ սենթանոց սերով կաթը: Ամերիկան տնտեսական փորձարկման մի դաշտ է, ավելին՝ այստեղ փորձարկվում են նաև հոգեկան արժեքները: Գալով սերով կաթին՝ դա հրաշալի սնունդ է, եթե դու բավականաչափ փող չունես ուտելիքի վրա ծախսելու: Տարիներ հետո, երբ ես սովորում էի Նյու Յորք քաղաքի Տրինիթի Փոուլինգ գիշերօրթիկ դպրոցում, ամերիկյան կառավարությունը կալանք դրեց հորս եկամուտների վրա, քանի որ տարիներով չէր վճարել եկամտահարկերը, պետությանը պարտք էր մոտ 50000 դոլար: Եվ քանի որ հավանական չէր, որ հայրս կարողանա մոտ ապագայում վճարել պարտքը, ուստի որոշեց գնալ Հարավսլավիա, ապրել այնտեղ և նկարահանել մի շարժանկար, որը, իրոք, կարող էր պարտքերը փակելու չափ, նույնիսկ ավելի գումար ապահովել իր համար: Հարավսլավիայի կառավարությունը ակնհայտորեն ուրախ էր, որ Սարոյանի նման հիանալի մի գրող այս երկիրն էր ընտրել ապրելու համար և պատրաստակամություն էր հայտնել ամեն ինչով օգնել շարժանկարի գործընթացին: Երբ նա իջավ ինքնաթիռից, անմիջապես շրջապատվեց թղթակիցներով, կառավարական բարձրաստիճան պաշտոնյաներով և ազգայնացված ֆիլմարտադրության ներկայացուցիչներով: Բոլորը հետաքրքրվում էին Սարոյանի մտահղացած շարժանկարով, որը, դժբախտաբար այդպես էլ չիրականացավ: Այս հանպատրաստից մամլո ասուլիսում առաջին հարցը նրան տվեց ֆիլմարտադրության մի ներկայացուցիչ. -Պարոն Սարոյան,- հարցրեց մարդը լրջորեն,- ձեզ քանի՞ ձի է հարկավոր: -Մեկ ձի,- հայրս պատախանեց անմիջապես:- Լավ կլինի՝ սպիտակ: Այս այն դեպքն էր, որ հորս ամենաշատն էր զվաճացրել: Երբ նա 1957 թվականի ամռանը ինձ ու Լյուսիին տարավ Եվրոպա, և մենք այցելեցինք Վենետիկ, այնտեղ թանգարանի քանդակագործական բաժնում հանդիպեցինք մի ամերիկացու: Նա հսկայամարմին սևամորթ մի մարդ էր, որ ներկայացավ որպես Սես Փելլըմ: Հայրս իր հերթին ներկայացրեց մեզ: Սևամորթը մեծ սիրալիրությամբ, հանդիսավորությամբ ողջունեց մեզ, թեև ակներևաբար չիմացավ, որ հայրս նշանավոր գրող է: Խոսակցությունը կարճ տևեց: Կանգնած էինք ջարդոտված քանդակների միջև, բաց, ամպամած երկնքի տակ, բակում անարգել զբոսնում էին կատուները՝ մի քանի այլ այցելուների հետ: Սես Փելլըմը չափազանց սև մաշկ ուներ և սքանչելի երգեցիկ, բարձր ձայն: Երբ մենք հրաժեշտից առաջ ձեռք սեղմեցինք, հայրս ծայրահեղ քաղաքավարությամբ և բարի կամքով, որ նա միշտ նման պատահական հադիպումների համար է վերապահում, այս մարդուն ասաց, որ իր համար մեծ պատիվ էր հանդիպել նրան: -Այո,- պատասխանեց Սես Փելլըմը իր բարձր, թրթռուն բասով:- Երկուսիս համար էլ պատիվ էր հանդիպել իրար: Արտահայտչական այս ձևը ինձ այնքան զվարճալի թվաց, որ ամռանը ես պարբերաբար կապկում էի Սես Փելլըմին, թե ինչպես նա հրաժեշտ տվեց իմ հորը, բայց հայրս բանի տեղ չէր դնում իմ արարքը: Այս ամառվա ընթացքում էր, որ ես, ձայնս փոփոխելով, կապկում էի սրան կամ նրան, և դա դուր էր գալիս հորս, ծիծաղ առաջացնում: Այս ժամանակաշրջանում էր, որ ես վերջին անգամ ջանում էի դրական հարաբերություններ մշակել հորս հետ և նրան հաճոյանալու համար վերածվել էի շուրջորյա մի կոմիկ դերասանի:

Просмотр содержимого документа
«Վ.Սարոյան: Վրա հասավ քաղցկեղը»

Վ.Սարոյան:Վրա հասավ քաղցկեղը

Սարոյանը ծանր հիվանդացավ, և միայն մահից առաջ հանդիպեց երեխաներին, որոնց չէր տեսել երկար տարիներ: Մեծ գրողի որդին պատմում է.«Ես գրկեցի հորս և համբուրեցի նրա ճակատը, և հանկարծ լսեցի թույլ ձայնով արտասանած նրա այս խոսքերը. «Շնորհակալ եմ, Արա՛մ»:

-Ես եմ շնորհակալ, հայրի՛կ:

«Սա կյանքիս և արդեն մահվանս ամենաերջանիկ օրն է»,- թույլ ձայնով շշնջաց հայրս:

Վիլյամ Սարոյանը մահացավ 1981 թվականի մայիսի 18-ն: 


Արամ Սարոյանը Վիլյամ Սարոյանի կյանքի վերջին օրերի մասին

Լույսը բացվում է, ես վեր եմ կենում, նախաճաշում եմ, բաց եմ թողնում հավերին հավանոցից և կերակրում, ապա կերակրում եմ կատուներիս: Երբ նորից անկողին եմ վերադառնում, երեխաները սկսում են արթնանալ և հյուրասենյակի վրա գտնում այն զամբյուղները, որ նախորդ գիշեր Զատիկ ճագարիկը դրել է այնտեղ: Հեյլինը պտտվում է շուրջս և փսփսում, որ չթողնեմ երեխաներին ճաշից առաջ մեկ հատից ավելի կոնֆետ ուտեն: Լսում եմ, որ Արմենակը հյուրասենյակում կանգնած ինչ-որ բան է բացատրում:
Երեկ գիշեր, անկողին մտնելուց մի րոպե առաջ, ցավով մտածեցի հորս մասին, որը մեն-մենակ պառկած է Ֆրեզնոյի իր առանձնատանը և մեռնում է քաղցկեղից: Ի՞նչ է անում նա արդյոք: Գուցը քայլում է իր մութ սենյակներում և հայհոյում ամեն ինչ: Կամ գուցե նստած է իր անկողնում՝ շուրջբոլորը ծածկված թերթերի, ամսագրերի, գրքերի դեզերով, և խմում է մի մեծ բաժակ կակաոյով կաթ ու ծիծաղում ռադիոյով հաղորդվող ներկայացումների վրա:
Կամ գուցե ոչինչ չի անում:
Իմ այս զգացողությունը մտքի փոքրիկ շեղում էր, որ չհիմնավորվեց, չնյութականացավ: Ես գիտեի, որ նա չի ուզում տեսնել ինձ, հավանաբար այդ վիճակում չի ուզում տեսնել ոչ ոքի: Ինչպես կյանքի լավագույն տարիներին, նա ամփոփված էր ինքն իր մեջ: Հիմա էլ, առավել ևս, նա բոլորից սահմանազատված է իր ֆիզիկական թուլությամբ, որ վերջանալու է մահով: Նա չի ընկրկի, թույլ չի տա, որ մարդիկ իրեն օգնեն: Եվ հիմա քաղցկեղը նրան հյուծում է շաբաթ առ շաբաթ, օրըստօրե, գուցեև՝ ժամ առ ժամ: Մի՞թե նա չզգում, թե ի՞նչ է կատարվում իր հետ, ինչպես է թուլանում: Բայց և այնպես միայնակ գնում է դեպի մահ՝ կողքին չհանդուրժելով ոչ մի մարդկային ներկայություն:
Մահվա՛ն մեջ պիտի գտնի իր թեթևացումը: Ես դա զգում եմ հստակորեն: Նա պիտի ազատագրվի իր կամավոր, ինքն իրեն պարտադրած մեկուսացումից: Մահը նրան պիտի դարձնի հազարավորներից, անթիվ-անհամար մարցկանցից մեկը, մի բան, որ նրան չհաջողվեց լինել կյանքում, բացի իր ստեղծագործական, արարման կարճատև պահերից:
Ի՞նչ հրաշալի ոճ ունի նա: Իր լավագույն ստեղծագործություններում ինչպիսի՜ հրաշալի պարզություն և դյուրասահ գրելաձև, ասես բնական շնչառություն լինի: «Ներշնչել և արտաշնչել»- այսպես էր անվանել նա իր պատմվածքների երկրորդ գիրքը, և դա այնքան բնական, ճշմարտացի էր իր ուժերի ծաղկման շրջանում: Ահա մի երիտասարդ մարդ, որը ունի ընդամենը մի գրամեքենա, մի բաժակ սուրճ, «Չեստըրֆիլդ» ծխախոտի մի տուփ և երգում է տնտեսական ծանր ճգնաժամի մեջ գտնվող լայնարձակ Ամերիկայում: Երգում է որոշակիորեն ամերիկյան, նախաջազային ոճի իմպրովիզացիա, բայց և այնպես դրանում զգում ես հայկական Հին երկրի երաժշտության քնարական մի երանգ: Եվ այս թեթև, աննշմար, կենսուրախ մեղեդին այնպիսի մի ցավ է պատճառում լսողներին, ասես ներթափանցում է նրանց արյան մեջ:
Որովհետև մենք բոլորս Հին երկրից էինք: Այնպես չէ՞: Ամերիկան, լավագույն դեպքում, մի տեսակ ընդարձակ և ամբողջապես չհետախուզված երազային մի երկիր էր մեզ համար, և մենք, արթնանալով ամերիկյան երազից, հիշում էինք Հին երկրի մեր տները, արհեստները, մարդկանց, անունները, կերակրատեսակների բաղադրատոմսերը, և հիշողություններ, հիշողություններ բացում էին իրենց կծիկը:
Բազմաթիվ բարբառներ, բազմաթիվ պատմություններ, բազմաթիվ Հին երկրի ազգականներ: Եվ բավարար ժամանակ չկար, որ մենք այդ ամենը հիշեինք, բավարար ժամանակ չկար, որ ստեղծագործեինք: Ո՞վ էինք մենք՝ մեր հովանոցներով ու սխտորով: Մեր համրիչներով, մեր հինավուրց այբբենգիմով, դեղին քարով շրջափակված մեր ազգային պուրակով:
Եվ հանկարծ, 1934 թվականի տնտեսական ծանր ճգնաժամի կեսերին, ամերիկյան մայրցամաքի արևմտյան հեռավոր մի անկյունում, Սան Ֆրանցիսկոյի 3-րդ փողոցում գտնվող վարսավիրների քոլեջում, հայտվում է մի երիտասարդ բանաստեղծ-արձակագիր, որպեսզի տասնհինգ սենթով կտրի մազերը: Նրա գլխի զարմանալի սև և առատ մազերի հարդարումով վարսավիրը պիտի ուսուցաներ իր արհեստը ամերիկյան ապագա մի սափրիչի: Սարոյանը՝ այդ բանաստեղծ հոգով երիտասարդը, սուր դիտողականություն ուներ և իր տեսածը ամենաիսկական, ամենապարզ և ամենագեղեցիկ բառերով պատմելու տաղանդ, և նրա օգտագործած այդ ամենապարզ, ամենահին ու ամենաճշմարիտ բառերը դառնում էին երգ…
Նա շատ ազնիվ էր: Նա այնքան առատ մազեր ուներ, որ փույթ չէր, թե վարսավիրը, թեկուզ մեկ րոպե տարվելով ամերիկյան արկածախնդրության ոգով, սկսեր վարսավիրի իր արվեստում մի նոր կտրվածք մտցնել, որից հաճախորդի գլուխը նմանվեր տուփի, շատ հստակ և ուղիղ գծերով մի տուփի: Մազերը, ի վերջո, նորից պիտի աճեին, երիտասարդը պիտի մեծանար, բայց վարսավիրի իր արվեստում ինքն ինչ-որ նորություն պիտի մտցրած լիներ:
Այս էր Ամերիկան, վերջիվերջո, և մենք բոլորս կամավոր կերպով մեզ ենթարկում էինք փորձի, և այս ամենը կատարվում էր շատ խաղաղ, առանց իրարանցման: Մազերդ կտրել տալուց հետո, օրինակ, դու կարող էիր գնալ մի ըմպարան և խմել այնքան սերով կաթ, ինչքան սիրտդ ուզի, և վճարել ընդամենը հինգ սենթ: Հինգ սենթով դու կարող ես խմել տասը բաժակ: Եվ ոչ ոք քո վրա չի բարկանա դրա համար, քանզի միշտ կգտնվեն ծեր կամ մեծահասակ մարդիկ, որոնք չեն ցանկանա խմել հինգ սենթանոց սերով կաթը: Ամերիկան տնտեսական փորձարկման մի դաշտ է, ավելին՝ այստեղ փորձարկվում են նաև հոգեկան արժեքները: Գալով սերով կաթին՝ դա հրաշալի սնունդ է, եթե դու բավականաչափ փող չունես ուտելիքի վրա ծախսելու:
Տարիներ հետո, երբ ես սովորում էի Նյու Յորք քաղաքի Տրինիթի Փոուլինգ գիշերօրթիկ դպրոցում, ամերիկյան կառավարությունը կալանք դրեց հորս եկամուտների վրա, քանի որ տարիներով չէր վճարել եկամտահարկերը, պետությանը պարտք էր մոտ 50000 դոլար: Եվ քանի որ հավանական չէր, որ հայրս կարողանա մոտ ապագայում վճարել պարտքը, ուստի որոշեց գնալ Հարավսլավիա, ապրել այնտեղ և նկարահանել մի շարժանկար, որը, իրոք, կարող էր պարտքերը փակելու չափ, նույնիսկ ավելի գումար ապահովել իր համար:
Հարավսլավիայի կառավարությունը ակնհայտորեն ուրախ էր, որ Սարոյանի նման հիանալի մի գրող այս երկիրն էր ընտրել ապրելու համար և պատրաստակամություն էր հայտնել ամեն ինչով օգնել շարժանկարի գործընթացին: Երբ նա իջավ ինքնաթիռից, անմիջապես շրջապատվեց թղթակիցներով, կառավարական բարձրաստիճան պաշտոնյաներով և ազգայնացված ֆիլմարտադրության ներկայացուցիչներով: Բոլորը հետաքրքրվում էին Սարոյանի մտահղացած շարժանկարով, որը, դժբախտաբար այդպես էլ չիրականացավ: Այս հանպատրաստից մամլո ասուլիսում առաջին հարցը նրան տվեց ֆիլմարտադրության մի ներկայացուցիչ.
-Պարոն Սարոյան,- հարցրեց մարդը լրջորեն,- ձեզ քանի՞ ձի է հարկավոր:
-Մեկ ձի,- հայրս պատախանեց անմիջապես:- Լավ կլինի՝ սպիտակ:
Այս այն դեպքն էր, որ հորս ամենաշատն էր զվաճացրել:
Երբ նա 1957 թվականի ամռանը ինձ ու Լյուսիին տարավ Եվրոպա, և մենք այցելեցինք Վենետիկ, այնտեղ թանգարանի քանդակագործական բաժնում հանդիպեցինք մի ամերիկացու: Նա հսկայամարմին սևամորթ մի մարդ էր, որ ներկայացավ որպես Սես Փելլըմ: Հայրս իր հերթին ներկայացրեց մեզ: Սևամորթը մեծ սիրալիրությամբ, հանդիսավորությամբ ողջունեց մեզ, թեև ակներևաբար չիմացավ, որ հայրս նշանավոր գրող է:
Խոսակցությունը կարճ տևեց: Կանգնած էինք ջարդոտված քանդակների միջև, բաց, ամպամած երկնքի տակ, բակում անարգել զբոսնում էին կատուները՝ մի քանի այլ այցելուների հետ:
Սես Փելլըմը չափազանց սև մաշկ ուներ և սքանչելի երգեցիկ, բարձր ձայն: Երբ մենք հրաժեշտից առաջ ձեռք սեղմեցինք, հայրս ծայրահեղ քաղաքավարությամբ և բարի կամքով, որ նա միշտ նման պատահական հադիպումների համար է վերապահում, այս մարդուն ասաց, որ իր համար մեծ պատիվ էր հանդիպել նրան:
-Այո,- պատասխանեց Սես Փելլըմը իր բարձր, թրթռուն բասով:- Երկուսիս համար էլ պատիվ էր հանդիպել իրար:
Արտահայտչական այս ձևը ինձ այնքան զվարճալի թվաց, որ ամռանը ես պարբերաբար կապկում էի Սես Փելլըմին, թե ինչպես նա հրաժեշտ տվեց իմ հորը, բայց հայրս բանի տեղ չէր դնում իմ արարքը:
Այս ամառվա ընթացքում էր, որ ես, ձայնս փոփոխելով, կապկում էի սրան կամ նրան, և դա դուր էր գալիս հորս, ծիծաղ առաջացնում: Այս ժամանակաշրջանում էր, որ ես վերջին անգամ ջանում էի դրական հարաբերություններ մշակել հորս հետ և նրան հաճոյանալու համար վերածվել էի շուրջորյա մի կոմիկ դերասանի: