СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Վանի թագավորություն

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

 Հայկական պետություն Հայկական լեռնաշխարհում՝ մ.թ.ա. 9-6-րդ դարերում։ Թագավորության արքաների թողած արձանագրություններում երկիրը կոչվում է «Բիայնիլի», երբեմն՝ «Նաիրի», ասորեստանյան աղբյուրներում այն հիշատակվում է որպես «Ուրարտու», իսկ Աստվածաշնչում՝ «Արարատյան թագավորություն» անուններով։

Թագավորության հիմնադիր արքա է հիշատակվում Արամեն, որը կառավարել է մ․թ․ա 860-840 թվականներին։ Նրա մասին տեղեկութոյւններ է պահպանվել Ասորեստանի Սալմանասար Գ թագավորի (մ.թ.ա. 859-824) արձանագրություններում։ Արամեին հաջորդել է Սարդուրի Ա-ն, որը մ․թ․ա․ 830-ական հզորացրել է երկիրը և Վանա լճի ափին հիմնել Վան (Տուշպա, Տոսպ) մայրաքաղաքը, որի անունից էլ առաջացել է թագավորության անունը՝ Վանի թագավորություն։ Սարդուրի Ա-ին հաջորդում է Իշպուինին, որը իր որդի Մենուայի հետ իրականացնում է մի շարք բարեփոխումներ և շարունակում հզորացնել երկիրը։ Վանի թագավորությունը իր հզորության գագաթնակետին է հասել Արգիշտի Ա-ի գահակալման ժամանակաշրջանում (մ.թ.ա. 786-764)։ Նա կազմակերպել է մի շարք արշավանքներ դեպի Ասորեստան և այլ երկներ։ Նա շրջափակման մեջ է գցել Ասորեստանը, որի հետևանքով հակառակորդի զորավարները սարսափում էին նրանից և ասում, որ «նրա անունը հնչում է ինչպես ծանր հողմ»։ Արգիշտի Ա-ից հետո գահը անցնում է նրա որդի Սարդուրի Բ-ին, որը նույնպես շարունակում է տարածքային նվաճումները։ Սարդուրի Բ-ից հետո երկրում սկսում է անկման ժամանակաշրջան, որի ժամանակ գահակալում են Ռուսա Ա-ն, Արգիշտի Բ-ն, Ռուսա Բ-ն, Սարդուրի Գ-ն, Սարդուրի Դ-ն, ԷրիմենանՌուսա Գ-ն և Ռուսա Դ-ն։ Թագավորությունը վերջնական անկում է ապրում մ․թ․ա 590 թվականին։

Просмотр содержимого документа
«Վանի թագավորություն»

Վանի թագավորություն

Վանի թագավորություն, հայկական պետություն  Հայկական լեռնաշխարհում ՝  մ.թ.ա. 9-6-րդ դարերում։

Արամե

Ք․ա․ մոտ 859-843 թթ․

Վանի թագավորության առաջին հիշատակված արքան:

Սարդուրի 1-ին

Ք․ա․ մոտ 835-825 թթ․

Վանի թագավորության  հզոր արքաների հարստության հավանական հիմնադիրը։ Ք․ա․ մոտ 830-ական թթ․ հիմնադրել է Տուշպա (Տոսպ, Վան) մայրաքաղաքը։




Մենուա

Ք․ա․ մոտ 810-786 թթ․

Ընդարձակել է Վանի թագավորության տարածքը, կառուցել է Մենուայի ջրանցքը կամ Շամիրամի ջրանցքը, հավանաբար մ.թ.ա. IX դ. վերջ -  VIII դ. սկզբին՝ Տուշպա (Վան) մայրաքաղաքին խմելու և ոռոգելու ջուր մատակարարելու նպատակով։ Ըստ ավանդության (պահպանվել է Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց» Երկում և ժողովրդական բանահյուսության մեջ)՝ Մենուայի ջրանցքի կառուցումը վերագրվել է Ասորեստանի Շամիրամ թագուհուն և անվանվել է նաև վերջինիս անունով։

Արգիշտի 1-ին

Ք․ա․ 786-764 թթ․

Արգիշտի 1-ի օրոք Վանի թագավորությունն իր հզորության գագաթնակետին էր հասել։ Ք․ա․ 782թթ․ Արարատյան դաշտավայրում կառուցել է Էրեբունի ամրոցը։ Էրեբունի քաղաքի բերդն ունեցել է արքունի պալատներ և կրոնական տաճարներ, պահեստներում պահվել է զինամթերք և պարեն։ Էրեբունին եղել է ուրարտական խոշոր ռազմա-վարչական կենտրոն, որտեղից Արգիշտի 1-ը և նրա հաջորդները ռազմարշավներ են կատարել դեպի երկրի հյուսիսարևելյան շրջանները։ Կառավարման 11-րդ տարում (մ.թ.ա. 776 թվականին) Արարատյան դաշտում Արգիշտի 1-ը կառուցել է վարչա-տնտեսական կարևոր նշանակություն ունեցող մեկ ուրիշ քաղաք՝ Արգիշտիխինիլին։ Գտնվել են Արգիշտի Ա-ին վերաբերվող արձանագրությամբ պատկերազարդ բրոնզե  սաղավարտներ, վահաններ և այլ իրեր, որոնց մի մասը պահվում է Էրեբունի թանգարանում։