СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Վանկ, մայրենի 2-րդ դասարան

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Վանկ, մայրենի 2-րդ դասարան»

Վանկ

Ուշադրություն

Եթե բարձրաձայն կարդանք այս բառերը, կնկատենք, որ «գիրք» բառը արտասանեցինք միանգամից, մի շնչով: Սակայն մյուս երկու բառերը չենք կարող արտասանել միանգամից, մի շնչով: «Ոզնի» բառը արտասանվում է երկու, իսկ «պատուհան» բառը՝ երեք շնչով:

Բառի այն հնչյունը կամ հնչյունախումբը, որն արտասանվում է մեկ շնչով, կոչվում է վանկ:

Վանկերի քանակը բառի մեջ պայմանավորված է նաև ձայնավորների քանակով:

Յուրաքանչյուր վանկ ունի մեկ ձայնավոր հնչյուն, որը կոչվում է վանկարար:

Օրինակ

Նը-կար, սա-նըր, գըլ-խարկ, կա-տու, նա-պաս-տակ:

Ուշադրություն

Ինչպես գիտենք շատ բառեր ունեն գաղտնավանկի ը: Այն լսվում է, բայց չի գրվում: Սակայն այդ բառերը վանկատելիս ը հնչյունը դուրս է գալիս «թաքստոցից» և գրվում է:

Առաջադրանքներ

  1. Մտածի՛ր՝ որ վանկը պետք է գրել դատարկ վանդակում, որպեսզի մյուս բոլոր վանկերի հետ միասին ստացվեն բառեր:

 

  • կա

  • շա

  • տա



  1. Պատասխանի՛ր` ճի՞շտ է, որ նախորդ բառի վերջին վանկը հաջորդ բառի առաջին վանկն է:

 

 

Պատասխան՝ 

  1. Նշի՛ր՝ որ բառերն են սկսվում «առարկա» բառի վերջին վանկով:

 

կարպետ

կամար

կատակ

 



  1. Գտի՛ր՝ որ բառն է գրված: Արտագրի՛ր այն:

 

 

Պատասխան՝ 



  1. Քո կարծիքով՝՝ քանի վանկանի է տրված պատկերի անունը: Վանկատելով գրի՛ր այդ անունը: Գծիկից առաջ և հետո բացատ չթողնես:

 

 

Պատասխան՝