Просмотр содержимого документа
«Վարչական ոճ /ոճագիտություն/»
Հայոց լեզու
Թեմա ՝ Վարչական ոճ
Դասարան՝ XIIh2
Աշակերտուհի՝ Գայանե Սարգսյան
Ուսուցչուհի՝ Կարինե Պողոսյան
Ոճաբանություն
Ոճ բառը համապատասխանում է հունարեն ստիլոս (բառացի՝ծղոտ,ցողուն) բառից։Այդպես է անվանվել ,քանի որ հին ծղոտե սրածայր ձողիկներով ՝գրիչներով։Այնուհետև ոճ ասելով սկսեցին հասկանալ նախ գրությունը ,ապա ընդհանրապես խոսքի մի որոշակի ձև,տեսակ ,որն հանդես է գալիս խոսողի լեզվական հակումներով,ճաշակով,խոսքի իրադրությամբ,հաղորդակցման բնագավառի առանձնահատկություններով և այլն։Այլ կերպ ասած՝ ոճը տարբեր իրադրություններում,տարբեր բնագավառներում մտքերն արտահայտելու լեզվական միջոցների ու եղանկների դրսևորումն է։
Լեզվաբանության այն ճյուղը ,որն զբաղվում է ոճի ուսումն ասիրությամբ,կոչվում է ոճաբանություն։
Ոճ
ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԻՐԱԴՐԱԿԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ
Առօրյա խոսակցական Գեղարվեստական
Գիտական
Վարչական Հրապարակախոսական
Գործառական ոճ
Վարչական ոճ (պաշտոնական ոճ)
Պաշտոնական ոճը հաճախ անվանում են նաև վարչագործա-
րարական , գրասենյակային կամ գործավարական։
Պաշտոնական ոճ
խոսքը
կաղապարային բանաձևային
միօրինակ
Պաշտոնական ոճ հաճախ ներկայացվում է առանձին փաստա-
թղթերի միջոցով։
Բառի ճիշտ ընտրությունը և տեղին գործածությունը խոսքի կառուցման կարևորագույն պայմաններն են լեզվի գործառական բոլոր տարբերակներում։ Պաշտոնական խոսքում բառի այդ դերը երկիցս կարևորվում է, քանի որ նշված հատկանիշները անհրաժեշտ, պարտադիր գործոններ են՝ հստակ, ճիշտ հաղորդակցում ապահովելու համար։ Բառը այստեղ գործածվում է միայն ուղղակի նշանակությամբ։ Իսկ բազմիմաստ բառերի դեպքում պետք է կիրառվեն և ընկալվեն իրենց մեկ՝ հիմնականում առաջնային նշանակությամբ։ Պաշտոնական ոճում ճշգրտություն, միօրինակություն են ապահովում նաև տերմինները։ Դրանց լայն գործածությունը պաշտոնական ոճի հատկանիշն է։ Բառիմաստի գործառական դրսևորումներից փոխանունությունը հաճախ է գործածվում քաղաքացիական գործառությունների տեքստերում՝ պայմանագիր, լիազորագիր, համաձայնագիր, պարտավորագիր, նվիրատվություն։
Բառակազմական տեսակետից պաշտոնական գրագրության բառապաշարը բնութագրվում է բարդ բառերի հաճախակի գործածությամբ։ Առավել գործածական են համադրական բարդ բառերի՝ հոդակապով և անհոդակապ կազմությունները, ինչպես նաև բայական հարադրավորները։ Պաշտոնական գրագրության բառապաշարում գերակշռում են երկար բառերը։ Պաշտոնական փաստաթղթերում հաճախ հանդիպող բարդության տեսակներից է հապավումը։ Պաշտոնական գրագրությունների բառապաշարը գրագրքային բնույթ ունի։ Պաշտոնական գրագրության մեջ գործածաբանական որոշ սահմանափակումներ ունեն նորաբանությունները։ Փաստաթղթերում հանձնարարելի չէ այնպիսի նորակազմությունների կիրառությունը, որոնք ստեղծվել են բառակազմական ընդունված կաղապարներով ու միջոցներով։
Պաշտոնական ոճի ենթաոճեր
Պաշտոնական ոճը ունի շրջանառման բազմազան ոլորտներ՝ դիվանագիտական հարաբերություններ, տնտեսավարում, գործարարություն, պետաիրավական համակարգ, օրենսդրական գործունեություն, բանկային գործ։ Պաշտոնական ոճի ենթաոճերն են իրավաբանական, դիվանագիտական, գրասենյակային, հաշվապահական։
Իրավաբանական ենթաոճ
Կիրառման ոլորտը հիմնականում օրենսդրական փաստաթղթերն են։ Ներառում է պետական, քաղաքացիական, քրեական իրավունքի, աշխատանքային գործունեության, ամուսնության և ընտանիքի մասին օրենքների և պետաիրավական այլ փաստաթղթերի բառապաշարը, քերականական համակարգը, արտահայտչական միջոցները։ Այստեղ համատեղում են մի քանի գիտաճյուղերի տերմիններ։ Իրավաբանական ենթաոճի մասին խոսելիս հատկապես պետք է առանձնացնել նրա դրսևորման յուրահատուկ ձևերից մեկը՝ դատական խոսքը, քանի որ այն երբեմն չի բնութագրվում այն ընդհանուր հատկանիշներով, որոնք բնորոշ են պաշտոնական ոճին։
Դիվանագիտական ենթաոճ
Գործառվում է դիվանագիտական և հյուպատոսական ծառայությունների ոլորտում, դիվանագիտական գրագրությունների լեզվում։ Խոսքի այս տեսակին բնորոշ են պաշտոնականությունը, հանդիսավորությունը հաճախ նաև որոշ վերամբարձությունը։ Դիվանագիտական խոսքին բնորոշ հանդիսավորությունը սովորաբար ստեղծվում է գրական֊,գրքային բարձր ոճի բառերի և բառային ու քերականական հնաբանությունների գործածության շնորհիվ։