Просмотр содержимого документа
«Վարդավառ է---------»
ՎԱՐԴԱՎԱՌ Է
Օ՜, սիրո մեծն Աստվածուհի Աստղիկ, քո զուլալ ջրերով մաքրիր հայուհիների անհանգիստ հոգիները:
Նրանց վերադարձրու կանացի հպարտությունը, ընտանիքի նվիագործման առաքելությունը, աշխարհին ու մարդկանց նայելու լուսաթրթիռ հայացքը:
Ժամանակներն աղարտել են նրա պատկերացումներն արժանապատվության մասին:
Հայուհին, որ ճանաչում էր իր տոհմի, իր այրական կեսի ու զավակի հանդեպ անձնազոհությունը որպես գոյության հրճվանք՝ մոլորվել է կյանքի խաչաձև ոլորաններում, հաճախ է գայթում, սայթաքում:
Նրա անուշ լեզուն, որ բարբառում էր օրհնանք ու օրորոցային, երբեմն հեղում է կին արարածին անվայել բառեր՝ դրանով ապականելով իր անունը, ապրած միջավայրը, մարդ հասկացությունն ամբողջապես:
Օ՜, սիրո Դիցուհի Աստղիկ, հայուհուն վերադարձրու իր ճշմարտախոս լեզուն, իր արիական նախաստեղծ էությունը:
Կան, շատ են օրհնանքիդ արժանի հայուհիները, ցավ ի սիրտ, սուտն ու դավը ստվերել են նրանց սրբասուրբ կերպարները:
Դու, հենց դու՝ մեծազորդ սիրո, զորավիգ եղիր նրանց, պաշտպանիր, տեսակը բազմացրու:
Քո օրն է, Աստղի՜կ, հավերժիր տիեզերապես ու հայորեն: Խոսքիդ, պատկերիդ, հրաշապատում գործիդ ենք կարոտ: