СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Վարքագիծը դպրոցում

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Վարքագիծը դպրոցում»

ԴԱՍԻ ՊԼԱՆ

ԵՍ ԵՎ ՇՐՋԱԿԱ ԱՇԽԱՐՀԸ

ՎԱՐՔԱԳԻԾԸ ԴՊՐՈՑՈՒՄ













ԱՌԱՐԿԱ՝ Ես և շրջակա աշխարհը

ԹԵՄԱ՝ Վարքագիծը դպրոցում /հաղորդման դաս/

ԴԱՍԱՐԱՆ՝ IIբ

ՆՊԱՏԱԿԸ՝ Ծանոթացնել և ամրապնդել գիտելիքները դպրոցի կանոնների վերաբերյալ։

Ծանոթացնել դպրոցական պարտականություններին և իրավունքներին։

Գիտակցել տալ սեփական վարքագծի հնարավոր հետևանքները։

Քաղաքավարության կանոնների ծանոթացում և պահպանում։

Պատասխանատու վարքագծի դրսևորում շրջապատի հանդեպ։

ՄԵԹՈԴՆԵՐ՝ Մտագրոհ, զրույց, կանխագուշակում, ԳՈՒՍ

ԶՆՆԱԿԱՆ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՐԱԳԱՆԵՐ՝

Սահիկներ, համակարգիչ, պրոյեկտոր, էկրան։

ԸՆԹԱՑՔԸ՝

ԽԹԱՆՈՒՄ – ՈՒղերձ

Վերհիշել, թե ի՞նչ էր հանձնարարված։

Խառնագրի միջոցով գտնել բառը և տեղադրել առածներում։

Մտագրոհով ասել, թե ովքե՞ր են իրենց ընկերները, և ի՞նչ է ընկերությունը։

Սահիկով ամփոփել և դիտել ընկերության մասին նկարները։

Դիտել սահիկի նկարները և կարծիքներ հայտնել աշակերտների վարքագծի վերաբերյալ։

Առաջարկել գուշակել, թե ինչի մասին կարող է լինել նոր դասանյութը։

Հայտնել՝ սահիկով, նոր դասանյութի վերնագիրը։

ԻՄԱՍՏԻ ԸՆԿԱԼՈՒՄ՝

Նշել, որ մարդիկ տարբեր են լինում։ Բերել տարբեր օրինակներ։

Կարդալ «Ժամացույցը» ստեղծագործությունը։

Ֆիզկուլտ դադար՝ երգ՝ «Ընկերներ»

Հարցնել, թե աշակերտները անկախ իրենց ցանկություններից ինչ պետք է անեն։

Նշել, որ այդ բոլոր նշվածները պարտականություններ են։ Ասել նաև, որ աշակերտները ունեն նաև իրավունքներ։ Ասել մեկ օրինակ և պահանջել, որ աշակերտները շարունակեն։

Սահիկով ամփոփել, թե ինչ է իրավունք և ինչ է պարտականությունը։

ԿՇՌԱԴԱՏՈՒՄ՝

Քաղաքավարության մասին հարցեր և պատասխաններ սահիկի միջոցով։

Մի քանի աշակերտ մոտենում, վերցնում են իրավունքների և պարտականությունների մասին թերթիկները և փակցնում համապատասխան տեղում։

Կատարել անդրադարձ սահիկի միջոցով։

Տնային աշխատանքի հանձնարարում։