Վարքի շեղումները և դրանց տեսակները
Երեխայի զարգացումը և սոցիալական վարքը բնութագրելիս երբեմն անհրաժեշտ է լինում օգտագործել ընդունված կարգ և շեղում հասկացությունները: Եթե ընդունված կարգը հասարակական առումով` կայուն, ընդունլի դրսևորում է, ապա մարդու սոցիալական վարքի շեղումները կարող են ունենել դրական և բացասական բնույթ: Օրինակ՝ ընդունված կարգից շեղում է համարվում և մտավոր հետամնացությունը և տաղանդավոր լինելը: Մասնավորաբար, մարդու սոցիալական վարքը բնորոշող հարբեցող, թմրամոլ, հանցագործ և այլ սոցիալական դերերը բացասական շեղումներ են համարվում, որոնց հաղթահարմամբ բախվում են սոցիալական մանկավարժները, հատուկ դաստիրակչական հիմնարկները, իրավապահ մարմինները և այլն:
Մարդու սոցիալական շեղումները կարելի է բաժանել չորս խմբի՝ ֆիզիկական, հոգևոր, մանկավարժական և սոցիալական:
Ֆիզիկական շեղումները բնութագրվում են բժշկա-առողջապահական ցուցանիշների (հասակ, քաշ, կրծքավանդակի չափ և այլն) համեմատւթյամբ, որոնք ընդունված են տվյալ տարիքի երեխաների համար: Նույնը վերաբերվում է տեսողության, լսողության, հենաշարժական ապարատի խանգարումների հայտնաբերմանը:
Հոգեկան շեղումները կարող են ունենալ ինչպես մնայուն, այնպես էլ ժամանակավոր բնույթ`արտահայտելով մտավոր, խոսքային հուզակամային և այլ խանգարումներով: Դրանք լուրջ խոչընդոտ են ստեղծում ուսուցման ընթացքում:
Մանկավարժական շեղումներ ունեն այն երեխաները, որոնք այս կամ այն պատճառով չեն սովորում հանրակրթական դպրոցներում կամ ունեն արտասովոր ընդունակություններ: Վերջիններս մեծ արդյունքի են հասնում ուսուցման մեջ:
առնչվում է հասկացության հետ: Ընդունված կարգը բոլորի կողմից ճանաչում գտած վարքի կանոնների դրսևորումն է: Սոցիալական վարքի շեղումները մարդկանց մեջ նկատվել են դեռևս հնում՝ կապված ազգային ավանդույթների, կրոնական սովորույթների պահպանման հետ: Սոցիալական շեղումները, որոնք հիմնականում բացասական ուղղվածություն ունեն մարդկանց վարքում, նկատվել են ցանկացած հասարակարգում՝ հարբեցողություն,թմրամոլություն, գողություն և այլն: Նման շեղումները բնորոշ են նաև երեխաներին, հատկապես՝ դեռահասներին, որոնք, ծայրահեղ իրավիճակներում չկողմնորոշվելով, դրսևորում են հասարակական ու անձնական վարքի կանոններից որոշակի շեղումներ : Որպես կանոն, սոցիալական մի շեղումը ծնում է այլ շեղում:
| Վարքի շեղումների տեսակները |
| Ֆիզիկական | Հոգեկան | Մանկավարժական | Սոցիալական |
| Հիվանդություն Տեսողության խանգարում Լսողության խանգարում Մկանաշարժական ապարատի խանգարում | Հոգեկան զարգացման կասեցում Մտավոր հետամնացություն Խոսքի խանգարում Հուզական ոլորտի խանգարում Արտասովոր ընդունակություն | Ընդհանուր կրթությունից շեղում Պրոֆեսիոնալ կրթությունից շեղում | Որբություն Վարքի շեղում Հարբեցողություն Թմրամոլություն Թափառաշրջի կություն Լքվածություն Իրավախախտու թյուն |
Սովորաբար սոցիալական շեղումներն ունեն իրենց պատճառները և նպաստում են հոգեկան և մանկավարժական շեղումների առաջացմանը: Իսկ ֆիզիկական շեղումները վատ են անդրադառնում երեխայի սոցիալական զարգացման վրա՝ առաջացնելով խաթարումներ:
Հետևաբար՝ յուրաքանչյուր շեղում չպետք է դիտել , այն ծնում է մի այլ շեղում: Ահա թե ինչու պետք է ուշադրության կենտրոնում պահել այն երեխաներին, որոնք կրել են տարրերային աղետների, ազգամիջյան բախումների, միգրացիոն տեղաշարժերի ազդեցությունը, ծողազուրկ են, ֆիզիկական և հոգևոր պակասություններ ունեն: Նմանները սոցիալական շեղման պոտենցիալ հակվածություն ունեն: Ահա թե ինչու կարևորվում են սոցիալական մանկավարժների անելիքները՝ այդ շեղումները կանխարգելելու և հարկ եղած դեպքում դաստիարակչական բնույթի վերականգնողական աշխատանքներ կատարելու համար:
ՇԵՂՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՍՈՑԻԱԼ-ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՊՐՈԲԼԵՄ
Շեղումների տեսակները
Վարքի շեղում ունեցող դեռահասները կոչվում են դժվար դաստիարակելի կամ պարզապես՝ դժվար երեխա:
Շեղումը պայմանավորված է դեռահասի վարքի փոփոխությամբ, նրա գործունեությամբ: Այսինքն՝ այն ունի ներքին և արտաքին ակտիվության բնույթ: Հասկանալի է, որ այդ առումով անձի բնավորության ու վարքի առանձնահատկությունները քիչ դեր ունենալ չեն կարող: Նման վարքը սոցիալապես շատ անհարմար դրսևորում է: Այդպիսի վարք ցուցաբերում են հատկապես այն երեխաները, դեռահասները, որոնք սովորաբար՝
ա) սոցիալապես որբ են
բ) ուսուցումից դուրս են մնացել
գ) որբ են ու հսկողության կարոտ
դ) օգտագործում են թմրամիջոցներ,ալկոհոլ
ե) գործում են սեռական սանձարձակություններ և այլն
Շեղումները լինում են 3 տեսակ՝ նախնական, կրկնվող և քրեածին դրսևորմամբ:
1) Նախնական շեղումը դրսևորվում է նախ շրջապատում, տանը, դպրոցում, դեռահասը նախահարձակ է, խուսափում է ուսումից, աշխատանքից, զբաղվում է հարբեցողությամբ, դառնում է թափառաշրջիկ:
2) Կրկնվող շեղում ունեցող դեռահասը գործում է հանցագործություններ՝ կատարում գողություն, հափշտակություն, մարդկանց նկատմամբ բռնություն, զբաղվում է թմրամիջոցների առևտրով՝ վտանգ ներկայացնելով հասարակությանը:
3) Դեռահասի գործողությունները մոտենում են քրեորեն մեղադրելիության աստիճանի և վտանգ են ներկայացնում շրջապատի համար:
Շեղումները ոչ միայն հասարակությանն են մեծ վնաս պատճառում, այլև իրենց՝ դեռահասներին, նրանց հետ շփվող անձանց: Ահա թե ինչու որքան շուտ արմատախիլ անվեն շեղումները, այնքան լավ:
Վարքի շեղում ունեցող դեռահասների հետ տարվող աշխատանքներում զգալի տեղ է հատկացվում վերականգնողական բնույթի ներգործությանը, որը մեթոդապես նպատակահարմար է կազմակերպել հատկապես հոգևոր և ֆիզիկական շեղումներ ունեցող անձանց նկատմամբ:
Սոցիալական մանկավարժները այդ կենտրոններում համակարգային մոտեցմամբ դեպի կյանք են վերադարձնում շատ անչափահաս դեռահասներ :
Մասնավորաբար նրանք լուծում են հետևյալ խնդիրները՝ նախապես ելնելով յուրաքանչյուր երեխայի սոցիալ-մանկավարժական հետազոտության արդյունքներից՝
1) վատ արարքների հետևանքների բացահայտում
2) վարքի դրսևորման լավագույն օրինակների ծանոթացում
3) վատ վարքի տեր երեխաների հետ շփվելու հետևանքների բացահայտում
4) հոգեբնական և մանկաարժական բնույթի օգնության կազմակերպում
5) կրթական ծրագրերի իրականացում
6) անչափահասաների հետագա մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքների անցկացում:
Այդ վերականգնողական աշխատանքները, որոնք անցկացվում են մասնագիտական կենտրոններում իրականացվում են անհատական ծրագրերով՝ ելնելով յուրաքանչյուր վարքի շեղման դրսևորումներից: