Просмотр содержимого документа
«Վայրի տանձենու տակ»
ԴԱՍԻ ՊԼԱՆ
ԴԱՍԱՐԱՆ-Երկրորդ
Ուսուցչ-Գ. Խաչատրյան
Առարկան-Մայրենի
Դասի թեման-
ԴԱՍԻՑ առաջ-Գրեցի դասի պլանը,կազմեցի քարտեր ,որտեղ գրված էին բառեր գ և ք-ի ուղղագրությամբ, առաջադրանք եմ պատրաստում կերդանիների և նրանց ձագերի մասին:Կարևոր տեղեկություններ Կապանի,արջերի,նրանց բնակության վայրի մասին:Ուսուցանել գ-ք-ի ուղղագրությունն անուններում:
ԴԱՍԻ նպատակը-Ամրապնդել հասկանալով կարդալու կարողություն:Աշակերտները պետք է կարողանան սահուն,ճիշտ կարդալ,հասկանալ և վերարտադրել:
Զարգացնել ճանաչողական հետաքրքրությունները:
Դաստիարակել հոգատար վերաբերմունք բնության,կենդանիների նկատմամբ:
առաջացնել արջերի հանդեպ:Պատմելու ,հարցերի միջոցով վեր հաանել աշակերտների գիտելիքները:
Իմաստի ընկալման փուլ-Կարդալ դասը,առաջին անգամ ուսուցիչը,երկրորդ անգամ հատված առ հատված կարդում են աշակերտները,քննարկում ,հասկանում են անհասկանալի արտահայտությունները:Երորդ անգամ կարդում են և գտնում գ-ք
Տառերով գրված բառեր, կատարում քարտային աշխատանք:
Կշռադատման փուլում աշակերտները կարդում և պատմում են իրենց դուր եկած հատված:Աշխատանք քարտերով:
ԴԱՍԻՑ ՀԵՏՈ-Դասն անցավ հետաքրքիր,աշակերտները ոգևորված պատասխանում էին հարցերին,ազատ կարդում էին:Պատմում էին իրենց ծանոթ կենդանիների մասին,համեմատում դասանյութի կենդանիների հետ:Իմ կարծիքով դասն հաջողված էր,ես հասա իմ նպատակին,հաջորդ անգամ այս դասն անցնելիս տեսանյութ էլ կպատրաստեմ: