Վճարումների կատարման առցանց (օնլայն) եղանակ
Համաշխարհային տնտեսության զարգացման տարբեր շրջաններում` հատկապես նոր երևույթների, անկումների կամ մինչ այդ չուսումնասիրված իրավիճակների ի հայտ գալու ժամանակ, փորձը ցույց է տվել, որ լավագույն լուծումներն ու փրկությունը գտնվում են տեսական սկզբնաղբյուրներում: Բոլորի կողմից զուտ դասագրքային գիտելիքները երբեմն հանդիսանում են այն մոռացված բանալիները, որոնք պետք է խորը պահել, բայց ոչ երբեք կորցնել: Էլեկտրոնային տնտեսության ուսումնասիրման դեպքում նույնպես որպես գիտական հիմնավորում` պետք է հանդես գա տեսությունը:
Հայաստանի Հանրապետությունը վերջին տարիների ընթացքում սկսել է մշակել և մասնակիորեն իրականացնել, եթե չանվանենք ռազմավարություն, ապա միջոցառումների շարք, որոնք ուղղված են էլեկտրոնային կառավարության ձևավորմանը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ էլեկտրոնային կառավարությունը նույնանուն տնտեսության զարգացման գրավականն է` միտում կա, որ մեր տնտեսությունը ևս անցում կկատարի նորագույն` էլեկտրոնային հարթակ, ինչի համար հարկ ենք համարում ներկայացնել էլեկտրոնային տնտեսությունների ձևավորման առավել հաջողված փորձերը:
ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ Դուք ցանկանում եք Ձեր ֆինանսական միջոցները պահել ապահով տեղում` բանկում բացված հաշվի վրա, և միաժամանակ ցանկանում եք առանց Ձեր ֆինանսական միջոցները կանխիկացնելու կատարել վճարումներ, գնել ապրանք կամ ծառայություն, ինչպես նաև առանց բանկ այցելելու կանխիկացնել ձեր փողը ցանկացած պահի մոտակա բանկոմատից:
Դա հնարավոր է, եթե այն բանկից, որտեղ պահվում են Ձեր ֆինանսական միջոցները կամ փոխանցվում է Ձեր աշխատավարձը, Դուք վերցնեք վճարային քարտ:
Վճարային քարտի տեսակները և հնարավորությունները բազմաթիվ են և բազմազան: Այդ իսկ պատճառով վճարային քարտ վերցնելուց առաջ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ քարտեր են առկա հայկական շուկայում և որոնք են համապատասխանում յուրաքանչյոոր սպառողի պահանջներին:
Ի՞նչ է վճարային քարտը
Վճարային քարտը գործիք է, որը հնարավորություն է տալիս
կատարել վճարումներ առևտրի և սպասարկման կետերում ապրանքների կամ ծառայությունների դիմաց` առանց ունենալու մեծ քանակով կանխիկ փող
ստանալ կանխիկ միջոցներ բանկի բաժանմունքներից և բանկոմատներից
բանկոմատների միջոցով կատարել կոմունալ վճարումներ
իրականացնել ինտերնետային առևտուր
քարտի կորստի կամ վնասվելու դեպքում (հրդեհից, ջրից և այլն) խուսաթել դրամական միջոցների կորստից, քանի որ Ձեր դրամական միջոցները գտնվում են բանկային հաշվի վրա:
շահավետ պայմաններով օգտվել նաև այլ ֆինանսական ծառայություններից և այլն
Վճարային քարտի առանձնահատկությունները
Վճարային քարտը անձնավորված գործիք է: Դա նշանակում է, որ բանկը, անհատին քարտ տրամադրելիս, իրականացնում է վճարային քարտի հեղինակայնացում:
Այսինքն վճարային քարտի վրա նշվում են սպառողի անհատական տվյալները (օրինակ` անուն, ազգանուն, բանկի անվանում, քարտի տեսակ և այլն, որոնք հնարավորություն են տալիս նույնականացնել քարտը, ինչպես նաև իրականացնել քարտերի վճարունակության ստուգում:
Քարտը ստանալուն պես պետք է ստորագրել քարտի վրա: Դա նախատեսված է քարտը երրորդ անձանց կողմից օգտագործելուց զերծ պահելու համար:
Սպառողի/հաճախորդի կողմից քարտերի գործածման ամբողջ ժամանակահատվածում քարտերը հանդիսանում են թողարկող բանկի սեփականությունը:
Վճարային քարտի տեսակները
Վճարային քարտի օգտագործման հնարավորությունները շատ բազմազան են, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է տարբերել վճարային քարտերը և իմանալ յուրաքանչյուրի առանձնահատկությունները:
Ընդհանուր առմամբ վճարային քարտերը դասակարգվում են ըստ հետևյալ չափանիշների`
Ըստ նպատակայնության`
Դեբետային քարտեր, որոնց օգտագործման հիմնական նպատակն անկանխիկ վճարումներ կատարելն ու կանխիկ դրամի ստացումն է:
Ըստ էության, դեբետային քարտը գործիք է, որն օգնում է հաճախորդին առանց բանկ այցելելու կառավարել և օգտագործել իր բանկային հաշվում գտնվող միջոցները:
Դեբետային քարտերը հիմնականում տրամադրվում են այն ժամանակ, երբ հաճախորդը ցանկանում է օգտագործել իր սեփական գումարը, որը մուտքագրել եք բանկային հաշվի վրա:
Դեբետային քարտերը նպատակա֊հար֊մար են, երբ հաճախորդը ցանկանում է դրանց միջոցով ծախսել կամ կանխիկացնել իր աշխատավարձը կամ այլ դրամական մի֊ջոցները:
Վարկային կամ կրեդիտային քարտեր, որոնք նախատեսված են բանկի կողմից հաճախորդին վարկի ձևով տրամադրված դրամական միջոցների սահմաններում գործառնություններ` առևտուր, կանխիկացում, և այլն իրականացնելու համար:
Դա նշանակում է, որ ընթացիկ ծախսերի իրականացման համար վարկային քարտերի միջոցով բանկերը տրամադրում են վարկեր, որոնք հաճախորդը պարտավոր է այնուհետև վերադարձնել բանկին:
Կրեդիտային քարտեր Հայաստանում տարածված չեն: Սակայն տարածված են, այսպես կոչված, հաշվարկային քարտեր, որոնք միավորում են դեբետային և կրեդիտային քարտերի հատկանիշները: Սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ օրինակ դեբետային քարտին հնարավորություն է տրվում նաև վարկային գիծ (օվերդրաֆտ) ստանալ: Հաշվի առնենք, որ Հայաստանում հաճախ խառն են օգտագործում վերոնշված քարտերի անվանումները, ուստի պետք է ուշադիր լինել վճարային քարտերի մասին հարցումներ կատարելու ժամանակ:
Օրինակ, կրեդիտային քարտ ասելով հասկանում են հաշվարկային քարտը: Հաճախ վճարային քարտի համար օգտագործվում է «պլաստիկ քարտ» բառակապակցությունը:
Ըստ օգտագործման տեխնոլոգիայի`
Մագնիսական քարտեր
Մագնիսական քարտերը ներկայումս ամենատարածված քարտերն են ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհում: Մագնիսական քարտերը պատված են մագնիսական ժապավենով, և տեղեկատվությունը
գրանցվում է մագնիսական եղանակով:
Սակայն նրանք ապահովում են սահմանափակ ծառայություններ` օգտագործվելով հիմնականում որպես վճարային քարտ:
Չիպային քարտեր
Չիպային քարտերի հիմքում ընկած է միկրոսխեմա, որը թույլ է տալիս կատարել ինֆորմացիայի մշակման բարդ գործառնություններ: Չիպային քարտերը հայտնի են նաև սմարտ քարտեր անվամբ:
Չիպային քարտերը հնարավորություն են տալիս զգալիորեն ընդլայնել սպառողին մատուցվող ծառայությունների շրջանակը:
Բացի վճարային քարտ լինելուց չիպային քարտերը կարող են ծառայել որպես անձ հաստատող փաստաթուղթ, որևէ հաստատության անցագիր, փոխարինել բժշկական քարտին կամ քննական գրքույկին (օրինակ ուսանողների համար) և այլն:
Թեև մագնիսական քարտերը բավականին ապահովված են և անվտանգ, սակայն համարվում է, որ չիպային քարտերն ավելի առաջատար տեխնոլոգիայի քարտեր են, ուստի դրանք կեղծելու և ապօրինի օգտագործելու տեսանկյունից ավելի անվտանգ են:
Ըստ վճարային համակարգի
ՀՀ տարածքում լայնորեն շրջանառվում են ինչ֊պես տեղական «ԱրՔա» (ArCa) քարտերը, այնպես էլ միջազգային «ՄաստերՔարտ» (MasterCard) և «Վիզա» (Visa) քարտերը: ՀՀ տարածքում շրջանառվող վերոնշյալ վճարային քարտերը թողարկվում և սպասարկվում են ՀՀ բանկերի կողմից:
Հանդիպում են նաև բանկերի կողմից տրամադրվող այլ քարտեր՝ «Կանխավճարային նվեր քարտ», «Ուսանողական» և այլն: Դրանք գործում են վերոնշյալ «ԱրՔա», «Վիզա» և «ՄաստերՔարտ» համակարգերում և, ըստ էության, դրանց ենթատեսակն են և սպառողին տալիս են այդ վճարային քարտի օգտագործման սահմանափակ հնարավորություններ:
Սակայն առանձին բանկերի կողմից կարող են սպասարկվել նաև այլ վճարային համակար֊գերի պատկանող քարտեր, օրինակ` American Express: Հայաստանում այլ վճարային քարտերի սպասարկումը շատ քիչ է տարածված:
«ԱրՔա» քարտեր - ArCa քարտ
Արքա քարտերը «Արմենիան Քարդ» միասնական վճարային համակարգին պատկանող քարտերն են, որոնց գործածումը հնարավոր է միայն Հայաստանի տարածքում:
Վերջիններս կարող են թողարկվել միայն «Արմենիան Քարդ» համակարգի անդամ բանկերի կողմից:
Արքա քարտերը սպառողին հնարավորություն են ընձեռում օգտվել հետևյալ ծառայություններից`
ՀՀ տարածքում կանխիկի ստացում բանկոմատներից, որոնց վրա փակցված է լինում ԱրՔա համակարգի նշանը
ՀՀ տարածքում գտնվող առևտրի և սպասարկման կետերում (որոնք սպասարկում են «ԱրՔա» քարտեր) ձեռք բերված ապրանքների կամ ստացված ծառայությունների դիմաց վճարումների իրականացում: «ԱրՔա» քարտ սպասարկող առևտրի և սպասարկման կետերի մուտքի կամ դրամարկղի վրա փակցված է «ԱրՔա» քարտի նշանը
կոմունալ ծառայությունների դիմաց վճարումների իրականացում բանկոմատների միջոցով
ՀՀ տարածքում գտնվող առևտրի և սպասարկման կետերից ապրանքների, ծառայությունների ձեռքբերում ինտերնետով
վիրտուալ քարտի միջոցով, կոմունալ վճարումների իրականացում, քարտային հաշվի մնացորդի և քարտով գործարքների վերաբերյալ տեղեկատվության ստացում ինտերնետով
Ձեր քարտից մեկ ուրիշի ԱրՔա, ՄաստերՔարտ և Վիզա քարտերին (որոնք գտնվում են ԱրՔա վճարային համակարգում) քարտին գումարների փոխանցում և այլն
ԱրՔա քարտերը կարող են լինել ինչպես դեբետային, այնպես էլ վարկային և տրամադրվում են միայն ՀՀ դրամով:
«Վիզա»քարտեր և«ՄաստերՔարտ»քարտեր
«VISA» քարտերը հանդիսանում են VISA միջազգային վճարային համակարգի քարտեր, իսկ «MASTERCARD» քարտերը հանդիսանում են «MASTERCARD» միջազգային վճարային համակարգի քարտեր:
«VISA» և «MASTERCARD» քարտերի միջոցով հնարավոր է գումար կանխիկացնել և վճարումներ կատարել ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում:
Հայաստանի բանկերի մեծամասնությունը «VISA» և «MASTERCARD» քարտերի միջոցով «Արմենիան Քարդ» միասնական վճարային համակարգի կողմից առաջարկվող ծառայություններից օգտվելու հնարավորություն է ընձեռում:
ՀՀ տարածքում և արտասահմանում դուք կարող եք քարտերից օգտվել այն բանկոմատներից, առևտրի և սպասարկման կետերից, որոնք սպասարկում են դրանք: Այդպիսի բանկոմատների կողքին, առևտրի և սպասարկման կետերի մուտքին կամ դրամարկղի կողքին փակցված են «VISA» և «MASTERCARD» նշանները:
«VISA» և «MASTERCARD» քարտերը լինում են դեբետային և կրեդիտային քարտեր: Դեբետային քարտերին վարկային գիծ կցելու դեպքում վերջիններս համարվում են հաշվարկային:
ԱրՔա, ՎԻԶԱ կամ ՄԱՍՏԵՐ տեսակի քարտերից յուրաքանչյուրի համար բանկերը որպես կանոն առաջարկում են դրանց ենթատեսակները:
Օրինակ` «ԱրՔա» վճարային քարտի համար տարածված են «ԱրՔա դասական», «ԱրՔա գոլդ» ենթատեսակները:
«ՄաստերՔարտի» համար բանկերն առաջարկում են երեք ենթատեսակ` «Սիրուս/Մաեստրո» (Cirrus/Maestro), «ՄաստերՔարտ Ստանդարտ» (MasterCard Standard) և «ՄաստերՔարտ Գոլդ» (MasterCard Gold) վճա֊րային քարտերը:
«Վիզա» քարտի համար բանկերը տրամադրում են «Վիզա Էլեկտրոն» (VISA Electron), «Վիզա Կլասիկ» (VISA Classic) և «Վիզա Գոլդ» (VISA Gold) ենթատեսակները:
Բացի նշվածներից՝ ձեռնարկությունների և անհատ ձեռնարկատերերի համար թողարկվում են «ԱրՔա», «Վիզա» և «Մաստեր Բիզնես Քարտ» ենթատեսակները, որոնք հարմար են ձեռնարկատիրական ծախսերը հոգալու և վերահսկելու համար:
Այս քարտերի ենթատեսակները տարբերվում են ըստ քարտի հնարավորությունների, որոնք են`
որքան առավելագույն գումար է հնարավոր կանխիկացնել միանգամից
առավելագույնը քանի անգամ է հնարա֊վոր կանխիկացնել մեկ օրում
արդյո՞ք վարկային գիծ կամ օվերդրաֆտ հնարավոր է ձեռք բերել
արդյո՞ք հնարավոր է ինտերնետային առևտուր կատարել:
Որքան շատ հնարավորություններ է տալիս տվյալ ենթատեսակի քարտը, այնքան բարձր են այդ քարտի հետ կապված ծառայությունների սակագները, օրինակ` տարեկան սպասարկման, կորցրած քարտի դիմաց նորի տրամադրման և այլն:
Ի՞նչ է վիրտուալ քարտը
Վիրտուալ քարտը սպառողի «ԱրՔա», ինչպես նաև «ԱրՔա»-ի կողմից սպասարկվող «Վիզա» կամ «ՄաստերՔարտ»-ի էլեկտրոնային` ինտերնետային երկվորյակն է:
Վիրտուալ քարտի միջոցով սպառողը կարող է.
ստուգել քարտային հաշվի մնացորդը,
տեսնել ընթացիկ և նախորդ ամսվա ընթացքում իր կողմից կատարված գործարքները` կանխիկացումները, առևտուրը, քարտային փոխանցումները, գանձնված միջնորդավճարները և ստացված տոկոսագումարները: Սպառողը կարող է համեմատել առկա տեղեկատվությունը իր մոտ եղած անդորրագրերի հետ և ստուգել կատարված գործարքների ճշտությունը: Հնարավոր է կատարել կոմունալ վճարումներ, իրականացնել կանխավճարային քարտերի գնում (օրինակ լիցքավորեք Ձեր բջջային հեռախոսը)
կատարել փոխանցումներ սպառողի հաշվից մեկ այլ քարտային հաշվի:
Վճարային քարտերի հեռանկարները Հայաստաբի Հանրապետությունում
2008թ. երրորդ եռամսյակի ընթացքում ՀՀ կենտրոնական բանկի վճարային համակարգերով կատարված վճարումների գերակշիռ մասը իրականացվել է Էլեկտրոնային վճարումների համակարգի միջոցով: Համակարգի մասնակիցների էլեկտրոնային վճարումները (առանց բորսայական գործառնություններ իրականացնելու հետ կապված փոխանցումների) միջին հաշվով կազմել են ընդհանուր վճարումների ծավալի 56.8%-ը և քանակի 95.9%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ էլեկտրոնային վճարումների ծավալն ավելացել է 45%-ով (394 մլրդ դրամով), իսկ քանակը` 59%-ով (209317-ով): Բացի այդ` բորսայական գործառնությունների իրականացման հետ կապված փոխանցումները կազմել են 3172 մլրդ դրամ, որը ավելացել է 7.3 անգամ: Առևտրային բանկերի կողմից էլեկտրոնային վճարումների համակարգով (առանց բորսայական գործառնություններ իրականացնելու հետ կապված փոխանցումների) կատարված վճարումները կազմել են վերջիններիս վճարումների ծավալի մոտ 65.5% (որը ավելացել է 237 մլրդ դրամով), իսկ քանակային կառուցվածքում` մոտ 99%: Էլեկտրոնային վճարումների համակարգով իրականացված դրամական փոխանցումների միջին օրական քանակը 2008թ. երկրորդ եռամսյակի համեմատ աճել է 1193-ով` կազմելով 8818, իսկ ծավալը` ավելացել է 4 մլրդ դրամով` կազմելով 20 մլրդ դրամ: Իսկ բորսայական գործառնությունների իրականացման նպատակով հաշվետու ժամանակահատվածում կատարված փոխանցումների միջին օրական ծավալը կազմել է մոտ 49.5 մլրդ դրամ, որը ավելացել է 4.5 մլրդ դրամով: Էլեկտրոնային վճարումների համակարգում մեկ էլեկտրոնային փոխանցման միջին ծավալը, առանց բորսայական գործառնությունների իրականացման հետ կապված փոխանցումների, նախորդ տարվա երրորդ եռամսյակի համեմատ նվազել է մոտ 0.2 մլն դրամով և կազմել է 2 մլն դրամ: Էլեկտրոնային վճարումների համակարգով առևտրային բանկերի կողմից բորսայական գործառնությունների իրականացման հետ կապված փոխանցումների միջին ծավալը կազմել է 861 մլն. դրամ:
Եզրակացություն
Էլեկտրոնային տնտեսության կայացումը լիարժեք ապահովելու համար անհրաժեշտ եղավ ձեւավորել համապատասխան նորմատիվ-իրավական միջավայր, որը կապահովեր տնտեսական գործունեության այդ տեսակի անխափան աշխատանքը: Խոսքն այս դեպքում ինչպես օրենքների մշակման, այնպես էլ տնտեսական գործունեությանը կից գործընթացների` էլեկտրոնային դաշտ տեղափոխման մասին է: Որպես օրինակ կարող է ծառայել ցանկացած տնտեսություն, երբ գործունեություն իրականացնող սուբյեկտը կատարում է տարատեսակ հարկային վճարումներ, ինչպես նաեւ փոխանցումներ, կազմակերպում բիզնես-հանդիպումներ, կատարում մի շարք պարտադիր վճարներ: Էլեկտրոնային տնտեսության պայմաններում կազմակերպությունը վերոնշյալ բոլոր գործընթացներն իրականացնելիս խնայում է ե°ւ ժամանակ, ե°ւ ֆինանսական զգալի ռեսուրս: Իսկ եթե մի պահ պատկերացնենք այն դեպքը, երբ այդ կազմակերպությունը հարաբերությունների մեջ է մտնում արտասահմանյան որևէ ընկերության հետ, ապա էլեկտրոնային տնտեսության առաջադրած առավելությունն ավելի քան ակնհայտ է դառնում: Այս ամենի հետ մեկտեղ չպետք է մոռանալ մի պարզ փաստ, որ կազմակերպությունն առաջին հերթին համարվում է պետական մարմինների հետ ինտերակտիվ կապի մեջ մտնող տարր: Այստեղից էլ էլեկտրոնային կառավարության ձևավորման արդյունավետությունը:
Գրականություն
http://abcfinance.am
http://www.aysor.am
http://www.arlis.am