Թող որ հիմա թմբուկները զարկեն ուժեղ,
Թող որ հնչի զուռնի երգը,
Թող պար բռնի մեր այս խումբը,
Պարի ինչպես հայոց երկիրը դարեր առաջ,
Պարի խրորտ, պարի հպարտ,
Ինչես հայի ոգին անպարտ:
Պար ,,Ծաղկաձորի քոչարի,,
1-ին մաս
1. Սիրելի՛ ուսուցիչներ,
Հարգելի՛ հյուրեր,
Վերջին զանգի արարողության հարգելի մասնակիցներ...
Հասել է այն պահը, երբ մենք էլ, դպրոցի բոլոր-բոլոր շրջանավարտների նման, բոլոր նրանց նման, ովքեր արցունքն աչքերին հրաժեշտ են տվել դպրոցին, պիտի ասենք.
-Մնա՜ս բարով, սիրելի դպրոց...
2.Մնաս բարո՜վ, մեր բոլո՜ր-բոլո՜ր ուրախությունների ու տխրությունների անկաշառ մասնակից ու ականատես, մեր բոլո՜ր-բոլո՜ր մտորումների ակունք ու սպեղանի, մեր երազանքների ուղեկից, կյանքի ուղեգիր տվող սիրելի դպրոց:
3.Դժվար է հրաժեշտի խոսք ասելը, բայց առավել դժվար է հարազատներից բաժանվելը: Չէ՞ որ 12 տարի շարունակ նրանք եղել են մեր խորհրդատուները, մեզ գիտելիքներով զինողները, աշխարհի չարին ու բարուն ծանոթացնողները...
4.Բայց կյանքն իրենն է պահանջում, ու մենք 12-րդ դասարանցիներս պիտի գնանք, որ դպրոց գան նոր սերունդներ, դպրոցին հրաժեշտ տան նոր 12-րդ դասարանցիներ: Որքա՜ն կուզենայաինք, որ այդ նորերն է՛լ ավելի գիտուն ու խելացի լինեն, քան մենք, է՛լ ավելի համարձակորեն տիրապետեն գիտելիքներին քան մենք...
5. Ազատ ու անկախ Հայաստանին հմուտ մասնագետներ են պետք: Մենք կձգտենք դառնալ այդպիսին: Կյանքի բոլոր բնագավառներին նոր համալրում է պետք: Մենք կձգտենք լինել այդ արժանավոր հերթափոխը: Հայոց աշխարհին նվիրյալներ են պետք, մենք կձգտենք լինել այդիսին:
6.Բայց ուր էլ գնանք, որտեղ էլ լինենք, ի լուր աշխարհի կհայտարարենք, որ մենք ա՛յս դպրոցի նախկին սաներ ենք, նրա շրջանավարտներն ենք ու նրա հավերժական բարեկամները:
7.Հավատա, սիրելի դպրոց, որ միշտ և ամենուրեք բարձր կպահենք քո պատիվը: Այդ վստահությամբ էլ ասում ենք.
Մնաք բարով, սիրելի ուսուցիչներ,
Մնաս բարով, սիրելի դպրոց:
8. Ես երջանիկ եմ այս լուսապսակ օրվա թրթիռով,
Ու ընկերներիս այս ինքնամոռաց, սրտաբուխ խոսքով,
Ես երջանիկ եմ լույսի գունագեղ նուրբ ծիածանով
Ու այն պարուրող ջինջ երկնքով եմ նաև երջանիկ:
9. Երջանիկ եմ ես իմ ընկերների համերաշխությամբ
Ու մանկության այս վառ մոլորակի անհուն ջերմությամբ,
Ես երջանիկ եմ այս հրաշք լույսով, որ կոչվում է կյանք,
Ու վաղվա օրվա անսպառ հավատով եմ նաև երջանիկ:
10. Ես երջանիկ եմ իմ կրթօջախի տաքուկ ջերմությամբ,
Իմ ընկերների անմեղ չարությամբ ու ժիր խաղերով,
Երջանիկ եմ ես իմ ընտանիքի կուռ միասնությամբ
Եվ ուսուցիչներիս անկեղծ ժպիտով եմ նաև երջանիկ:
11. Գլորվեցին տարիները,
Եվ հուշ դարձան լավ օրերը,
Մեր սրտերում միշտ կմնան
Հոգեհմա մեր դասերը:
Հուշ կմնան ու չեն մարի
Սեր ու կարոտ, կպարուրի
Սրտի խորքում մի ցավ անանց,
Բայց դե կյանք է՝ քայլենք առաջ:
Այսպես կգան, կանցնեն օրեր,
Ուսանելի տարբեր դասեր,
Ուսուցիչներ, խրատ ու սեր,
Ինչու չէ՞ որ, նաև հույզեր:
12. Ինչքա՜ն հույզեր, ինչքա՜ն լույսեր,
Հոգուց բխած անկեղծ խոսքեր,
Ընկերության արտահայտում
Եվ բարության խոր զգացում:
Ի՞նչ տվեցին տարիները.
Թվարկելը այսօր արդեն
Երևի թէ իմաստ չունի.
Ակնառու են արդյունքները:
Այս դահլիճում՝ մեծ լուսավոր,
Տեսնում եք դուք պտուղները,
Դրանց մեջ կան անթիվ, անչափ,
Աստված գիտե՝ ինչքան հույզեր:
13.Մեր մանկության մոլորակում
Ապրում են ու ազատ շփվում
Քսան տան վեհ ու կանգուն
Լույսի շողեր՝ վառ, սիրասուն:
Այս լույս օրը թող չլինի
Ոչ մի արգելք մեր ճամփին,
Այս լայնարփակ ճանապարհին
Լինենք ազնիվ և ուշիմ:
____________________________________________________
Երգ – Սարգիս Գրիգորյան ,,Վերջին զանգ,,
Եկել է հրաժեշտի պահը
Պիտի ասենք մնաս բարով,
Կհնչի այսօր վերջին զանգը
Մեծացել ենք տասներկու տարով,
Ու հուշեր կտանենք մեզ հետ,
Ջերմ հուշեր դպրոցական,
Կմնան անցյալում արդեն
Պայուսակ ու նստարան:
Կրկն…..Ու հնչում է վերջին զանգը
Այս ամենը երազանք է,
Որ անցյալում կմնա:
Տոն է, բայց տխուր է օրը,
Ժպիտները արցունքոտ,
Ջերմ ժպտում են մեզ բոլորը,
Բայց արդեն կա մի կարոտ,
Տարիներ, որ անցել են,
Քո հարկի տակ մեծացել,
Եվ այսօր հեռանում ենք,
Ինչ արած պահն է եկել:
Կրկն…….
2-րդ մաս
Միշտ ուղղորդել եք մեր ձգտումները,
Մեր նեղությանը եղել եք սատար,
Նոր շունչ եք տվել մեր երազանքներին,
Ու մեզ հետ քայլել դասարան առ դասարան:
Դուք Ձեր մեծ փորձով զրահել եք մեզ,
Դարձրել հանդուրխող ու ընկերասեր,
Մեր դեմ բացել եք անծիր ասպարեզ,
Մեր անփոխարինելի դասղեկ ընկեր Գևորգյան:
--------------------------------------------------------------------
Տնօրեն մեր սիրելի, եղել են պահեր
Ձեզ բարկացրել ենք, քիչ էլ վշտացրել,
Բայց ներեցեք մեզ, դիտմամբ չենք արել,
Չէ որ շատ թէ քիչ մանուկ ենք եղել:
---------------------------------------------------------------------
Համբերատար, իմաստուն,
Օհանջանյան մեր սիրասուն,
Սեր, քնքշանք ու բերկրանք
Տվել եք մեզ շարունակ:
-------------------------------------------------------------------
Խիստ ու աչալուրջ ընկեր Գալստյան,
Աշակերտների շահերի պաշտպան,
Դուք մեր դպրոցի աջ ձեռքն եք դարձել,
Դրա համար էլ մենք սիրում ենք Ձեզ:
--------------------------------------------------------------------
Բազմավաստակ մեր դասվար,
Մեր սիրելի Գրիգորյան,
Բաժանել եք սերունդներին
Մտքի գանձերը Ձեր անսպառ,
Խոնարհվում ենք մենք Ձեր առաջ
Եվ ցանկանում երջանիկ կյանք:
--------------------------------------------------------------------
Անհուն է հանքը ձեր մտքի գանձերի,
Ձեր սիրտն է լեցուն սիրով անսահման,
Ինչքան էլ բաշխեք դուք Ձեր սաներին,
Ձեր սերն անվերջ է ընկեր Արզումանյան:
Շնորհակալ ենք Ձեզ ընկեր Ասրյան
Մեզ շատ սիրելու ու մեզ ներելու,
Պաշտպան կանգնելու ու հասկանալու
Ու միշտ մեր կողքին լինելու համար:
-----------------------------------------------------------------
Ծով է սիրդտ անսահման,
Անկրկնելի մեր Հարությունյան,
Բարկացրել ենք շատ հաճախ,
Բայց սիրել ենք մենք Ձեզ շատ:
-------------------------------------------------------------------
Շատ դժվար է ու բարդ ֆիզիկա առարկան,
Ձեր շնորհիվ մեզ այն շատ դյուրին դարձավ,
Ձեր թովիչ ձայնը և ծիծաղը վարակիչ
Մենք չենք մոռանա ընկեր Գևորգյան:
Սիրելի ընկեր Էլեոնորա,
Ցանկանում ենք Ձեզ
Շատ ապահով կյանք,
Մեր իմացած ռուսերենի համար,
Միայն ու միայն Ձեզ ենք պարտական:
--------------------------------------------------------------
Ամենից շատ մենք դպրոցում,
Ֆիզկուլտուրայի դասն ենք սիրում,
Նրա ձայնը մեղմ Թէ սաստող
Հաճույքով ենք մենք միշտ լսում,
Ընկեր Գրիգորյան ուսուցիչներից դուք միակն եք,
Ում անհամբեր միշտ սպասել ենք:
-----------------------------------------------------------------
Խելացի ու գրագետ,
Քիմիայի մեր մասնագետ,
Գրիգորյանն է մեր բարի,
Մեր բոլորին սիրելի:
Հայոց պատմություն ուսուցանելով,
Հայրենասիրական ոգով սնելով,
Միջակությանը միշտ ոչ ասելով,
Մարտական ոգի մեզ ներարկեցիք:
Ընկեր Հակոբյան, ցանկանում ենք մենք
Ձեզ հազար բարիք ու պայծառ գալիք:
-------------------------------------------------------------------
Համբերատար իմաստուն,
Ծատրյան մեր սիրասուն,
Սեր, քնքշանք ու բերկրանք,
Տվել եք մեզ շարունակ:
----------------------------------------------------------------
Կենսաբ է նա պարապում
Ու բոլորիս հիացնում,
Աշխատասեր ու գիտուն,
Կարապետյան մեր խոհուն:
----------------------------------------------------------
Ընկեր Դալլաքյանի նազանքն եմ հիշում,
Գեղեցիկ է նա ինչպես հրեշտակ,
Երբ որ գալիս է, այնպես է թվում,
Կարծես գարունն է մտնում դասարան:
----------------------------------------------------------
Շարային, կրակային,
Սովորել ենք ժամանակին,
Պատրաստվել ենք ՆԶՊ-ին,
Որ չբարկացնենք Գրիգորյանին:
-----------------------------------------------------------
Ու եկավ պահը, որ մենք բաժանվենք,
Հրաժեշտի խոսքեր հիմա Ձեզ կասենք,
մեր շատ սիրելի, թանկագին ուսուցիչներ,
Թող ժպիտ լինի ձեր դեմքին հավերժ:
Երգ ,,Վերջին զանգ,, /քավոր/
Էսօր ինչ էլ լինի մեկա չի լինելու
Առանց նրանց,
Ավանդույթը վերջինզանգյան դուք եք
Դարձնում իսկական:
Ձեր անունը շոշափում ենք,
Ջան ասում ենք, ջան լսում ենք,
Վերջին Զանգին կարևորը
Շատից շատ լինի հումորը:
Շուտ կանչեք, տնօրեն արի,
Առանց քեզ մեկա զանգը չի հնչի,
Մի հատ շուտ կանչեք, դասղեկ ջան արի,
Առանց քեզ զանգը ուրախ չի հնչի,
Կանչեք շուտ կանչեք, Գալստյան արի,
Առանց քեզ ախր շատ վատ կլինի,
Մի հատ շուտ կանչեք Կարապետյանին,
Առանց քեզ զանգը կարգին չի լինի:
Ջանջիգյարով մի դպրոց է,
Տնօրենը երջանիկ է
Ու նրա սրտով է օրը,
Ամեն ինչը չափավոր է,
Դարերից եկած է մեկա
Տնօրենը միշտ էլ ճիշտա,
Աստված օրհնի ձեզ անսահման,
Քննությունը մեր շատ մոտա:
Շուտ կանչեք Ասրյան արի,
Առանց քեզ զանգը թախծոտ չի լինի,
Մի հատ շուտ կանչեք Հակոբյան արի,
Առանց քեզ քեֆը աշխուժ չի լինի,
Կանչեք շուտ կանչեք Գևորգյան արի,
Առանց քեզ Նյուտոն, Ջոուլ չի լինի,
Մի հատ շուտ կանչեք Խանզադյան արի,
Առանց քեզ զարթնիր լաո չի լինի:
Շուտ կանչեք Դալլաքյան արի,
Առանց քեզ զանգը քաղցր չի լիմի,
Կանչեք շուտ կանչեք Ծատրյան արի,
Առանց քեզ զանգը Last Bell չի լինի,
Կանչեք շուտ կանչեք ուսմասվար արի
Առանց քեզ զանգը տխուր չի լինի,
Մի հատ շուտ կանչեք տնօրեն արի
Առանց քեզ մեկա զանգը չի հնչի:
3-րդ մաս
,,Գուշակիր ինքդ,,
-Դպրոցը ձեր երկրորդ տունն է
-Ձեր ընտանքիքների դաստիարակությունը դպրոցում ցույց մի տվեք
-եթե մի հատ էլ խոսես դուրս կգաս դասարանից
-վերջին նստարան, կարո՞ղ ա մենք ձեզ խանգարում ենք
- հինգ րոպե է մնացել անաղմուկ միջանցքով իջնում եք, նայեք որ իմ վրա խոսակցություն չգա
-ուրեմն ես 5 րոպե ուշ դասարան մտնելու իրավունք չունե՞մ, պետք է սաղ դպրոցն իմանա՞
-այ..այ տե՛ս, որ ուզում ես,ուղեղդ աշխատացնում ես, կարողանում ես
-40 տարվա մանկավարժ եմ, ձեր նման անդաստիարակ դասարան չեմ տեսել
-ձեր ձայնը արդեն ուսուցչանոց է հասնում
-էս ո՞վ է իր պատկերը գրատախտակին նկարել
-զանգից հետո ինձանից հետո մարդ դասարան չմտնի
-վաղը ստուգողական ենք գրելու, ոչ ոք չբացակայի
- չեմ նշանակելու, մնաս նույն դասարանում
-դուք ձեր տան դուռը այդպե՞ս եք փակում
-կետ եմ դնում, մյուս դասին կպատասխանես
-(դասղեկ) իջնում եմ ուսուցչանոց, ձեզանից հրաժարվեմ
-աղջիկներ ջան մեկդ գնացեք տղաներին դասարան կանչեք, հեսա տնօրենը դասարաններն ա ստուգելու
-աղմուկ չանեք, իջնեմ ուսուցչանոց, գամ
-այդքան լավ ես խոսում, արի գրատախտակի մոտից խոսի
-էս թեստի պատասխանները մենակ ձեզ եմ ասում, ուրիշ դասարանների չեմ տվել
-նոր եկար դրսից, ի՞նչ կա, որ նորից գնում ես
-հենց հիմա կիջնենք տնօրենի մոտ
-քննությանը կծիծաղեք
-եթե դասարանից դուրս եկար, էլ հետ չես գա
-ախր քույրիկդ ու եղբայրդ այնքան լավն էին, դու ու՞մ ես քաշել
Երգ ,,1 րոպե հետո,,
Տես արդեն մայիս է,
Վերջի զանգը մոտ է,
Մի րոպե պակաս միայն,
Սիրով լեցուն ենք,
Դեռ համբերում ենք
Որ գոռանք մենք միաձայն,
Մեզ համար է այս ամենը,
Կարևոր է տոնը անմոռաց,
Մեզ հիմա շնորհավորում ենք
Մեզ համար սրտերն են բաց:
Կրկն. --- Քիչ է քիչ է մնացել, մի րոպե հետո
Մեզ կասեն շնորհավոր մի րոպե հետո,
Եվ ամեն ինչ կփոխվի մի րոպե հետո,
Այ հիմա շնորհավոր:
Մեզ նվեր է զանգը, սիրուն ժպիտը,
Մեր աչքերն են լուսավոր,
Ծիծաղը հորդում է, երգը հնչում է
Ու գոռում ենք շնորհավոր,
Մեզ համար է այս ամենը,
Կարևոր է տոնը անմոռաց,
Մեզ հիմա շնորհավորում ենք
Մեզ համար սրտերն են բաց:
4. Հայ դասական պոեզիաիան մեր մեկնաբանությամբ
Միթե վերջին ծույլիկն եմ ես
Վերջին ծույլիկն այս դպրոցի,
Իհարկե ոչ,
Դեռ կան ինձ պես,
Ինձնից բեթար ծույլիկներ:
Մաղթում եմ ձեզ անսահման
Համբերություն ու ներվեր,
Որովհետև դեռ կգան
Ինձ պես, ինձնից բեթար ծույլիկներ:
-------------------------------------------------------
Հաստատ վերջին խելոքն եմ ես,
Վերջին խելոքն այս դպրոցի,
Էլ չեք տեսնի դուք ինձ նման
Ինձ պես տաղանդ աշակերտ:
Թե նոր սերունդ մտնի դպրոց,
Մեկ է նա մեզ չի հասնի,
Եվ չի կարող նա մեզ նման
Անցկացնել դասն ուղղակի:
Հաստատ վերջին տաղանդն եմ ես,
Վերջին մոզգն այս դպրոցի,
Էլ չեն լինի ուրիշ ինձ պես,
Ինձնից ավել հանճարներ:
------------------------------------------------------------
Ախր ես ինչպես վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպես ուրիշ տեղ մնամ,
Ախր ուրիշ տեղ Գևորգյան չկա,
Ախր ուրիշ տեղ Ասրյան չկա,
Ախր ուրիշ տեղ մի հատ դպրոցում
Էսքան չափից շատ Գրիգորյան չկա:
Ախր ուրիշ տեղ բուֆետում էդպես բուտերբրոտ չկա:
Ախր ես ինչպես վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպես ուրիշ տեղ մնամ,
Ախր ուրիշ տեղ հատակը մաքրող,
Վրեդ խոսացող հավաքարար չկա,
Ախր ուրիշ տեղ դպրոցի մեջ այսքան գոռգոռոց չկա,
Ու գոռգոռոցի վարպետ Էլեոնորա չկա:
Ախր ես ինչպես վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպես ուրիշ տեղ մնամ,
Ախր ուրիշ տեղ դպրոցի բակում
էդքան կայանած մեքենա չկա,
Ու տաքսիով եկող-գնացող Դալլաքյան չկա:
Ախր ուրիշ տեղ փայտը ձեռքին, ականջը ձենի
Օհանջանյան չկա:
Ախր ուրիշ տեղ ավագ լեյտենանտ,
Լուրջ կատակներ անող Գրիգորյան չկա,
Ախր ուրիշ տեղ ամեն գրիչից, տետրից, մատյանից
Իր աչքերով իմ աչքերին նայող տնօրեն չկա:
Ախր ես ինչպես վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպես ուրիշ տեղ մնամ,
Ախր մենք ինչպես ապրենք առանց ձեզ:
Երգ. Զանգը
Կրկն. Զանգը, զանգը, հնչում է վերջին զանգը,
Մեր կյանքի այս վառ պահին կանգնել է ժամանակը,
Միթե քիչ էր այսքան երկար սպասելը,
Այս բեմից ձեզ ջերմ սիրով մնաք բարով ասելը:
Տարիներն անցան արագ,
Եվ դարձանք մենք օրիորդ պատանյակ,
Ժամանակն է, որ մենք հեռանանք,
Բայց կհիշենք ձեզ որքան էլ մեծանանք:
Կրկն.
Մեր կյանքում դարձան երազ
Դպրոցի հուշերը անմոռաց,
Եվ գուցե էլ մենք չտեսնվենք,
Բայց այս բեմից ձեզ ասում ենք մենք հիմա:
Կրկն.
Մկների /գողերի/ ժողովը
Դասեր, դասեր դպրոցում,
Ազատության ոչ մի հույս,
………….ընկավ դռնեդուռ,
Ուզեց գտնել հույսի դուռ,
Ահել, ջահել գողերին
Կանչեց բերեց ժողովի,
Թե ինչ անեն, որ դասեն
Մի հնարքով ազատվեն:
Եկան 12-ի ջոջերը,
Քուչում հարգված տղերքը,
Մասնակցեցին խորհրդին,
Մի գող խոսեց իր հերթին.
-Լսեք գողեր ցեղակից,
Չունեմ մոտիկ ուսուցիչ,
Դասից թռնող տղա եմ,
Բայց դպրոցի յախշին եմ,
Պակսեց թիվը գողերի,
Ում հետ գնամ թեմայի,
2-ն էլ չոքել մատյանում,
Ախ դասատուն, դասատուն,
Նեղն է գցել դպրոցում,
Ինչքան ասես նազ անի,
Իզուր տեղը շառ անի,
Մեզ փախչելիս բռնացնի,
Դրսից բերի դաս անի,
Գիրք ու տետր դեմ անի
Հրամայի թե սովորի,
Էսպես զուլում ու կրակ,
Դեռ աչքերն էլ ջուխտ ջրագ:
Բայց գողական մեր ցեղը
Կորչելու չէ զուր տեղը,
Այ բերել եմ ես ժուչոկ,
Շշուկն անգամ ձայնագրող,
Ուսուցչանոցից մենք կախ տանք,
Որ ինչքան էլ զրուցեն,
Ինչ որոշում կայացնեն,
Իսկույն ևեթ իմանանք
Ու արժանի աչոտ տանք:
-- Բա ժուչոկը ով կախի:
-- …………….. դու:
--……………… ո՞վ է, ի՞նչ …………:
Էդ ուսուցչանոց գնացած չկամ
Ճանաչ չեմ:
--………….. դու:
--………….. տանի:
--………….. դու:
-- Էդ էլ խի՞ղճ է:
--………….. դու:
--………….. ես կարճ եմ:
--…………..ես էլ տկար եմ:
--Լավ, թող …………. տանի:
--Ի՞նչ, ……….. մենակ տանի:
--Բայց խի՞ մենակ, թող …………. հետդ գա:
-- Թող որ գա, համա ինձ հետ թող չգա:
-- Թող ….. դուռը պահի, ……. ժուչոկը կախ տա:
-- Հա՜յ-հու՜յ, բա վե՞րջը:
-- Վերջն էլ դուռը բաց կանես:
-- Արա ոչ խելք ունես, ոչ մեղք,
Էս թույնին ու վարակին ո՞վ ա բերել ժողովի:
Տարեք թող Էլեոնորան բռնի, բռնի ու մենակ դաս անի:
Երկուսից էլ կպրծնենք:
-- ………………. մեր հույսը դու ես:
-- …………………ե՞ս /ուշքը գնում է/
-- ………………..գոնե դու:
-- Ասենք տարա, բա որ Աիդան գա ինձ վրա՞:
-- …………, ………… թող մեկեն բռնեն Աիդայի ոտքերեն:
-- Ի՞նչ է խոսում ժանգոտը,
Լավ է դու տար ժուչոկը,
Էլ ինչ ……………., ինչ ……………..
-- Լռիր հանդուգն, կոտորվեք դուք,
Վախկոտներիդ ես թաղեմ,
Թեմա անեմ, թե զանգ կախեմ:
Գոչեց ջոջը, փակեց ժողովը:
Երգ. ,,Դասը,,
Դպրոցում դասերը շատ են,
Ոնց մենք սովորենք,
Տերմիններ կան, որ շատ բարդ են,
Ոնց ես դա մարսեմ:
Սովորելու համար մեզ պետք է
Լավ տրամադրություն,
Ու ես որոշեցի, որ
Պետք է նորություն:
Կրկն. Դասը, դասը, մեզ համար չէ,
Մեր գլխի մեջ լարը,
Լարը, լարը մի պակաս է,
Մեր հոգու մեջ դասը,
Դասը, դասը մի աշխարհ է
Որտեղից որ ճիշտը,
Ճիշտը, ճիշտը հեռանում անձայն,
Վերանում է այն:
Զա-զա զարմանում եմ,
Երբ տեսնում եմ
X-ը չեմ գտնում,
Մարմինն անկախ ինձնից միշտ
Դողալ է ուզում:
Սերտելու համար մեզ պետք է
Խելք ու հմտություն
Փախչելու համար մեզ պետք է
Շատ մեծ ճարպկություն:
Կրկն…
Դասը ինձ համար,
Դասը մեզ համար,
Դասը ձեզ համար,
Դասը մեզ համար:
Բոլորս դպրոցում…
Կրկն… Բոլորս դպրոցում մի գործով ենք մենք զբաղվում,
Մի գործով ենք մենք զբաղվում բոլորս դպրոցում:
Ես մեր դպրոցի պահակն եմ,
Հեյ դու հեռացիր իմ դպրոցից,
Հեյ դու հեռացիր իմ դպրոցից:
Կրիկն……
Ես մեր դպրոցի ֆիզրուկն եմ.
Մեկ, երկու, մեկ, երկու,
Մեկ, երկու, մեկ, երկու:
Կրկն….
Ես մեր դպրոցի մաքրուհին եմ.
Շորը թրջեմ, հետո մրզեմ, պատերը մաքրեմ, մաքրեմ,
Շորը թրջեմ, հետո մրզեմ, պատերը մաքրեմ, մաքրեմ:
Կրկն….
Ես մեր դպրոցի կենսաբանն եմ.
Արա այ անասուն, որ հասա տեղ գլուխդ կոտրելու եմ,
Արա այ անասուն, որ հասա տեղ գլուխդ կոտրելու եմ:
Կրկն…
Ես մեր դպրոցի ուսմասվարն եմ.
Քանի ներկա, քանի բացակա, շուտ գրի տուր ինձ,
Քանի ներկա, քանի բացակա, շուտ գրի տուր ինձ:
Կրկն…
Ես մեր դպրոցի բանասերն եմ.
Ռոմեո, Ռոմեո ինչու լքեցիր ինձ,
Ռոմեո, Ռոմեո ինչու լքեցիր ինձ:
Կրկն…
Ես մեր դպրոցի զինղեկն եմ.
Հավսար, զգաստ, թողնել,
Հավսար, զգաստ, թողնել:
Կրկն…
Ես մեր դպրոցի կազմակերպիչն եմ.
Հեյ դու, կանգնիր նկարում եմ,
Հեյ դու, կանգնիր նկարում եմ:
Կրկն……
Ես մեր դպրոցի տնօրենն եմ…../առանց խոսքի/: