СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Վիքիպեդիան կրթական գործիք

Нажмите, чтобы узнать подробности

Ներկայացված է, թե Վիքիպեդիան ինչպես օգտագործել որպես կրթական գործիք և նպաստել ուսուցման արդյունավետության բարձրացմանը:

Просмотр содержимого документа
«Վիքիպեդիան կրթական գործիք»



Վիքիպեդիան ինչպես օգտագործել որպես կրթական գործիք

Վիքիպեդիան հանրագիտարան է, որը գրվում է միասնական ուժերով։ Այն ունի համատեղ ջանքերով կառուցվող կայքի ձևաձափ, որը կոչվում է վիքի։ Աշխարհի բոլոր երկրներից տասնյակ հազարավոր մարդիկ անընդհատ բարելավում են այն՝ խմբագրելով, սրբագրելով և նոր հոդվածներ գրելով։ Այժմ Վիքիպեդիան ունի աշխարհի 270 լեզուներով զարգացող կայքեր։

Հայերեն Վիքիպեդիան բազմալեզու և ազատ հանրագիտարանի հայալեզու տարբերակն է, որը ներառում է հայերեն բովանդակություն է։ Յուրաքանչյուր ոք կարող է օգտագործել, խմբագրել և տարածել այդ բովանդակությունը։

Դասի արդյունավետությունը բարձրացնելու, սովորողներին խորը և կայուն գիտելիքներով զինելու համար կարևորվում է նաև Վիքիպեդիան որպես կրթական գործիք օգտագործելը։

Իսկ Վիքիպեդիան ինչպե՞ս կարող է նպաստել ուսուցման արդյունավետության բարձրացմանը։

Մտածողներից մեկն ասել է․Հացից հետո ժողովրդի համար ամենակարևորը դպրոցն է։ Իհարկե, դատողությունը խելամիտ է։ Ուսուցիչը՝ կրթադաստիարակչական գործունեություն իրականացնող անձը, սովորողներին ապահովում է գիտելիքների հարուստ պաշարով։ Սակայն ուսումնական գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու գործում նրան ձեռք է մեկնում հայերեն վիքիպեդիան՝ ազատ հանրագիտարանը, որտեղ կամավորների ակտիվ և անձնվեր աշխատանքի շնորհիվ հսկայական գիտելիքի պաշար է կուտակված։

Ջիմմի Ուելսը վիքիպեդիայի մասին ասել է․Պատկերացրեք մի աշխարհ, որտեղ մարդկության ողջ գիտելիքները ազատ հասանելի են յուրաքանչյուրին։

Մենք դասընթացի միջոցով հնարավորություն կունենանք ծանոթանալու այդ գեղեցիկ, անակնկալներով ու գիտելիքների հարուստ պաշարով աշխարհին, որի հետ շփումը մեծ բավականություն է։

Վիքիպեդիա նախագծի առաքելությունն ազատ բովանդակության ստեղծումն ու տարածումն է։ Դա նշանակում է, որ հանրագիտարանի նյութերը կարող է օգտագործել ցանկացած անձ, ցանկացած եղանակով և նպատակով։

Վիքիպեդիան օգնում է կրթության բարելավմանն ու գիտելիքների հարստացմանը նաև այն ժամանակ, երբ մենք հանդես ենք գալիս ոչ թե որպես վիքիպեդիայում կուտակված նյութերի սպառողներ, այլև որպես հոդվածների ստեղծողներ։

Այժմ Հայաստանում ստեղծվել են վիքիակումբներ, որոնց աշխատանքներին մասնակցող աշակերտները կարողանում են հարստացնել իրենց գիտելիքները խմբագրելով, այլ լեզուներից թարգմանություններ կատարելով։

Նրանց խմբագրական աշխատանքները կարևորվում են նաև բազմատեսակ շփումներով, տարբեր տեսակի միջոցառումներին մասնակցությամբ, որոնք ոչ միայն կրթում են, գիտելիքներ տալիս, այլև դաստիարակում են։ Խմբագիրները հաղորդակցվում են, կատարում թիմային աշխատանք։ Կազմակերպվում են խաղեր, որոնք օգնում են աշակերտներին (և ոչ միայն աշակերտներին) բացահայտել իրենց տաղանդները և անդրադառնալ իրենց կարողություններին։

Վիքիպեդիան նպաստում է գիտելիքների ձեռքբերմանը և հեշտացնում դրա յուրացումը։ Այնտեղ կան նույնիսկ ձայնային (խոսող) հոդվածներ։ Օրինակ, եթե ուզում ենք տեղեկանալ Կոմիտասի կյանքին և գործունեությանը, կարող ենք օգտվել վիքիպեդիայում գտնվող, Կոմիտասի մասին պատմող համապատասխան հոդվածից, որը դասվում է խոսող հոդվածների շարքին Կոմիտաս, կամ մեզ հետաքրքրում է գուցե Ռիխարդ Վագների կյանքն ու գործունեությունը, դարձյալ կարող ենք այն որոնել Վիքիպեդիայում և օգտվել հոդվածից, որը ձայնային հոդված է; Նույն ձևով մենք կարող ենք օգտվել ցանկացած բնագավառի պատկանող ուսումնական նյութից վիքիպեդիայի որոնման դաշտում գրելով հոդվածի անունը։

Նյութերի վերաբերյալ ավելի խոր գիտելիքներ կարող ենք ձեռք բերել ներքին հղումների միջոցով։ Ցանկացած նոր ներքին հղում մեզ տանում է գիտելիքների մի այլ աշխարհ։ Օրինակ, եթե մեզ հետաքրքրում է Նեպտուն մոլորակի վերաբերյալ նյութը և մենք ընթերցում ենք այն, սակայն ուզում ենք ավելին իմանալ, ապա, սեղմելով ներքին հղումների (նշված են կապույտ գույնով) վրա, կկարդանք մեկ այլ պատուհանով մեզ մատուցված նյութը, այսպես շարունակաբար կարող ենք ընդլայնել մեր գիտելիքները ներքին հղումների միջոցով։ Բայց դա դեռ ամբողջը չէ, արտաքին հղումները նույնպես մեզ կաջակցեն և կտանեն այլ գիտելիքների աշխարհ Հայկական հանրագիտարան և աստիճանաբար մենք ավելի ու ավելի կխորացնենք մեր գիտելիքները