Մ. Նալբանդյանի անվան հ 33 հիմնական դպրոց
Ուսուցիչ՝ Ի. Վարդանյան
9-րդ դասարան
Միջոցառման նպատակ՝նպաստել աշակերտների անհատական ունակությունների զարգացմանը և ակտիվացնել նրանց ճանաչողական գործունեությունը, ամփոփել նրանց գիտելիքները «Մաթեմատիկա» բնագավառից գիտելիքների ստուգմանն ընդառաջ:
Միջոցառման ընթացքը՝ Ներկայացնել 4 մասնակից թիմերին և ժյուրիի անդամներին: Մրցույթը անցկացվում է ըստ սահիկահանդեսի: Բոլոր հարցերի պատասխանները տրվում են գրավոր: Յուրաքանչյուր մրցույթին պատասխանելու առաջնությունը տրվում է առավել միավոր ունեցող թիմին:
Մրցույթ 1 «Տնային աշխատանք» Թիմերը ներկայանում են / առավելագույնը 5 միավոր/
Մրցույթ 2 «Թերթելով պատմության էջերը մենք հիշում ենք…» /յուրաքանչյուր ճիշտ պատասխան 2 միավոր/
Հարց 1.
Երկրաչափության հիմնադիր, ձեր իմացած սահմանումների մեծամասնությունը ձևակերպված են այդ հին հունական գիտնականով: /Էվկլիդես 5/
Հարց 2.
Այդ մաթեմատիկոսին են պատկանում
«Մաթեմատիկական՝ բոլոր գիտությունների թագուհին է» խոսքերը: /Գաուսս 4/
Հարց 3.
Ո±ւմ են պատկանում հետևյալ խոսքերը «Տվեք ինձ հենման կետ և ես կշրջեմ երկիրը» /Արքիմեդ 3/
Հարց 4
Այդ մեծ հայ գիտնականի շնորհիվ է ապացուցվել, որ Արեգակը մեծ է թե՛ Լուսնից , թե՛ Երկրից:/Շիրակացի 6/
Հարց 5
Ովքե±ր են մյուս երկու գիտնականները, և ի±նչ գիտեք դուք նրանց մասին: /Լոբոչևսկի 1 և Լոմոնոսով 2/
Մրցույթ 3 «Մաթեմատիկական մրցավազք»
/Յուրաքանչյուր ճիշտ պատասխան 1 միավոր, եթե թիմը չի կարողանում պատասխանել հարցին, ապա մյուս թիմերը կարող են գրել պատասխանը և ճիշտ լինելու դեպքում վաստակել 0,5 միավոր/
1-ին թիմի հարցերը
հ/հ | Հարց | Պատասխան |
1 | Ուղիղ անկյուններով շեղանկյուն | քառակուսի |
2 | Գումարման արդյունքը | գումար |
3 | Ո±րն է մեծ՝ 2 սմ, թե 23 մմ | 23 մմ |
4 | Ժամի ո±ր մասն է կազմում 20 րոպեն | |
5 | Շրջանագծի կենտրոնը շրջանագծի որևէ կետին միացնող հատված | շառավիղ |
6 | Գտնել х2 = -1հավասարման արմատները | արմատ չունի |
7 | Քառակուսային ֆունկցիայի գրաֆիկը | պարաբոլ |
8 | Դրույթ, որը չի պահանջում ապացույց | աքսիոմ |
9 | Ամենափոքր եռանիշ թիվը | 100 |
10 | Արդյո±ք հետևյալ բոլոր տերմինները մաթեմատիկական են՝ դիսկանտ, դիսկրիմինանտ, դիֆերենցյալ | դիսկանտ – բարձր մանկական ձայն |
11 | Ո±ր երկրում են առաջինը կիրառվել բացասական թվերը՝ Չինաստանում թե Հնդկաստանում | հին Չինաստանում |
12 | Պյութագորասի եռանկյունը | ուղղանկյուն |
13 | Քառակուսային հավասարման արմատները գտնելուց առաջ հաշվում ենք | տարբերիչը |
14 | Ամենաերկար լարը | տրամագիծ |
15 | Ծովանավերի արագության չափման միավոր | հանգույց մեկ ժամում |
2-րդ թիմի հարցերը
հ/հ | Հարց | Պատասխան |
1 | Դրույթ, որը պահանջում է ապացույց | թեորեմ |
2 | Քանի համաչափության առանցք ունի հավասարակողմ եռանկյունը | 3 |
3 | Հանման գործողության արդյունքը | տարբերություն |
4 | Քանի± վայրկյան է 1 ժամը | 3600 |
5 | Անկյունը կիսող ճառագայթ | կիսորդ |
6 | Գտնել տոննայի տասներորդ մասը | ցենտներ |
7 | Ուղիղ համեմատականության գրաֆիկը | ուղիղ |
8 | Քանի± բաժանումով է հնարավոր օղակը բաժանել 3 հավասար մասերի | 3 |
9 | Ուղղանկյուն եռանկյան ամենամեծ կողմի անվանումը | ներքնաձիգ |
10 | Անվանել ուղղորդված հատվածը | վեկտոր |
11 | Արդյո±ք հետևյալ բոլոր տերմինները մաթեմատիկական են՝ աբսցիս, ապլիկատ,աբստրակտ | աբստրակտ՝վերացական |
12 | 300 –ի դիմացի էջը հավասար է | ներքնաձիգի կեսին |
13 | Քառյակի երաժիշտների թիվը | 4 |
14 | Եթե քառակուսու մակերեսը 25 սմ2 է, ապա պարագիծը | 20 սմ է |
15 | Պյութագորասի եռյակը | 3,4,5 |
3-րդ թիմի հարցերը
հ/հ | Հարց | Պատասխան |
1 | Անվանել 2 անկյուններ, որոնց մի կողմը ընդհանուր է, իսկ մյուս երկուսը մեկը մյուսի շարունակություններն են | կից |
2 | Ուղղանկյուն եռանկյան փոքր կողմերը կոչվում են | էջեր |
3 | Շրջանագծի 2 կետերը միացնող հատված | լար |
4 | Սեղանի զուգահեռ կողմերը կոչվում են | հիմքեր |
5 | Զուգահեռ ուղիղների վրա գտնվող վեկտորները կոչվում են | համագիծ |
6 | Հաշվել -10 -ից 12-ը թվերի գումարը | 23 |
7 | Արդյո±ք հետևյալ բոլոր տերմինները մաթեմատիկական են՝ կիսորդ, միջնագիծ, բարձրադիր | բարձրադիր գոտի |
8 | Հատվածը մասնատել են 3 մասի: Քանի± բաժանում են կատարել | 2 |
9 | Սեղանի ոչ զուգահեռ կողմերը կոչվում են | սրունքներ |
10 | Հատվածը կիսող կետ | միջնակետ |
11 | Անվանել ամնամեծ բնական թիվը | գոյություն չունի |
12 | Հաշվել -9 –ից 9-ը թվերի արտադրյալը | 0 |
13 | Բաժանման գործողության արդյունքը | քանորդ |
14 | Անվանել եռանկյուն, որի բոլոր անկյունները բութ են | գոյություն չունի |
15 | Կիլոգրամի հարյուրերորդ մասը | 10 գրամ |
4-րդ թիմի հարցերը
հ/հ | Հարց | Պատասխան |
1 | Անվանել 2 անկյուններ, որոնց կողմերը մեկը մյուսի շարունակություններն են | հակադիր |
2 | Շրջանագծով պարփակված հարթության մի մասը | շրջան |
3 | Կիլոմետրի ո±ր մասն է կազմում մետրը | հազարերրորդ |
4 | Քանի± բարձրություն ունի ուղղանկյուն եռանկյունը | 3 |
5 | Հակադիր վեկտորները կարող են լինել հավասար | ոչ |
6 | Հաշվել -10 -ից 12-ը թվերի արտադրյալը | 0 |
7 | Արդյո±ք հետևյալ բոլոր տերմինները մաթեմատիկական են՝ քառանիստ, ուղղանկյունանիստ, արծվանիստ | Արծվանիստ՝ բնակավայր |
8 | Շրջանագիծը 2 կետում հատող ուղիղը կոչվում է | հատող |
9 | Sin 300 | 0,5 |
10 | Եռանկյուն բուրգը կոչվում է | քառանիստ |
11 | Անվանել ամենամեծ բացասական ամբողջ թիվը | -1 |
12 | Հաշվել -9 –ից 9-ը թվերի գումարը | 0 |
13 | Բազմապատկման գործողության արդյունքը | արտադրյալ |
14 | Ո±րն է փոքր՝ 25մմ-ը, թե 3 սմ-ը | 25 մմ |
15 | Անվանել ամենափոքր երկնիշ պարզ թիվը | 11 |
Մրցույթ 4. «Ավագների մրցույթ»
/Ճիշտ պատասխանի և խելամիտ բացատրության համար ՝ 5 միավոր/
Գետի 2 ափերին աճում է մեկական ծառ՝ մեկը մյուսի դիմաց: Մի ծառի բարձրությունը 30 արմունկ է, իսկ մյուսինը՝ 20 արմունկ: Նրանց հիմքերի հեռավորությունը՝ 50 արմունկ է: Յուրաքանչյուր ծառի վրա նստած է մեկական թռչուն: Հանկարծ թռչունները նկատում են գետով լողացող ձկանը և միաժամանակ նետվում են նրա ետևից և միաժամանակ հասնում են նրան:
Ավելի բարձր ծառի հիմքից ի±նչ հեռավորության վրա էր լողում ձուկը: /20արմունկ/
Մինչ ավագները մտածում են խաղ թիմերի համար.
Մրցույթ 5 «Բացատրություն»
/Եթե բառը կռահում են առաջին բացատրությունից, ապա ստանում են 3 միավոր, եթե 2-ից՝ 2, եթե 3-ից՝ 1 միավոր, իսկ եթե թիմը չի կռահում բառը, ապա մյուս թիմերը կարող են բառը գրել թղթի վրա և վաստակել 1 միավոր/
1.Հիշել դրանք անհնար է
2.Նրանցով հաշվում են
3.Նրանք բոլորը տեղեկագրում են
/Բանաձևեր/
1.Շրջանը դրանից չունի
2.Դուրս է գալիս անկյունից
3.Շեղանկյան մոտ դրանք ուղղահայաց են
/Անկյունագծեր/
1.Դա անհրաժեշտ է հիմարություններ չասելու համար
2.Երբ մյուսից է հետևում
3.Լինում է և՛ մաթեմատիկական, և՛ կանացի
/Տրամաբանություն/
Մրցույթ 6 «Կես կատակ, կես լուրջ»
/յուրաքանչյուր հարց 3 միավոր/
1. Օղաբլիթն ունի 1 օղակ, իսկ շոռակարկանդակը՝ 2 անգամ շատ: Որքանո±վ են 7 օղաբլիթի օղակները քիչ 12 շոռակարկանդակների օղակներից: (24-7 = 17)
2. Երկրորդ դասարանանի Անդրանիկը հստակ որոշել է 9-րդ դասարանցի Տիգրանին խփել ուղղանկյան տեսք ունեցող փայտով, որի լայնությունը 15 սմ է, իսկ երկարությունը՝ 60սմ է:
Արդյո±ք այդ հարվածի համար հարմար է 900 սմ2 մակերեսով և 15 սմ լայնությամբ տախտակը: (Այո)
3. Մանկխորհի ժամանակ 40 մանկավարժ քննարկում էին անդաստիարակ աշակերտի պահվածքը: Որքա±ն ժամ կտևի մանկխորհը, եթե յուրաքանչյուր ուսուցիչ քննարկի 12 րոպե: (8 ժամ)
4. Դասարանի 30 աշակերտներից 22 գեղեցիկ են, իսկ 18՝ խելացի, ընդ որում դասարանի բոլոր աշակերտները կամ գեղեցիկ են, կամ խելացի: Դասարանի քանի± աշակերտ է
ա/ և՛ խելացի, և՛ գեղեցիկ (10)
բ/խելացի, բայց ոչ գեղեցիկ (8)
գ/գեղեցիկ, բայց ոչ խելացի (12)
Արդյունքների ամփոփում, մասնակիցների պարգևատրում
Արդյունքների ամփոփման թերթիկ
| I թիմ | II թիմ | III թիմ | IV թիմ |
«Տնային աշխատանք» | | | | |
«Թերթելով պատմության էջերը մենք հիշում ենք…» | | | | |
«Մաթեմատիկական մրցավազք» | | | | |
«Ավագների մրցույթ» | | | | |
«Բացատրություն» | | | | |
«Կես կատակ կես լուրջ» | | | | |
Ընդամենը | | | | |
Ժյուրիի անդամների թերթիկ
| I թիմ | II թիմ | III թիմ | IV թիմ |
«Տնային աշխատանք» / առ. 5 մ./ | | | | |
«Թերթելով պատմության էջերը մենք հիշում ենք…» /յուր. ճիշտ պատ. 2 մ./ | | | | |
«Մաթեմատիկական մրցավազք» /Յուրաքանչյուր ճիշտ պատասխան 1 միավոր, եթե թիմը չի կարողանում պատասխանել հարցին, ապա մյուս թիմերը կարող են գրել պատասխանը և ճիշտ լինելու դեպքում վաստակել 0,5 միավոր/ | | | | |
«Ավագների մրցույթ» /Ճիշտ պատ. առ. 5 մ./ | | | | |
«Բացատրություն» /Եթե բառը կռահում են առաջին բացատրությունից, ապա ստանում են 3միավոր, եթե 2-ից՝ 2, եթե 3-ից՝ 1 միավոր, իսկ եթե թիմը չի կռահում բառը, ապա մյուս թիմերը կարող են բառը գրել թղթի վրա և վաստակել 1 միավոր/ | | | | |
«Կես կատակ, կես լուրջ» /յուր. հարց 3 մ./ | | | | |
Այս միջոցառման հիմքում ընկած է Тренинг "Эффективный учитель" կայքի նյութերը