Վիկտորինա- մրցույթ
Որտեղ կա միտք, այնտեղ կա ուժ
Ողջույնի խոսքեր.
Ողջույն, ժյուրի արդարամիտ,
Հանդիսատես մեր խելամիտ,
Տոն է այսօր, խնդություն,
Խելք ու մտքի մրցություն:
Մենք եկել ենք մրցույթին
Ու կմրցենք իրար հետ,
Ո՞վ կհաղթի մրցույթում,
Կասի ժյուրին մեզ վերջում:
Թիմերը ողջունում են միմյանց:
I թիմ Ջերմ ողջույն ենք հղում մենք
Հնարամիտ մեր թիմին
Որ այս ուրախ մրցույթին
Հաջողություն միշտ բերի:
II թիմ Ողջուում ենք սրտագին
Գիտունիկ մեր թիմին:
Գիտենք՝ շատ եք աշխատել
Ու պատրաստվել մրցույթին,
Բայց կանցի քիչ ժամանակ,
Ու կպարզվի շատ արագ՝
Ո՞վ է ճարտար լոկ խոսքով,
Եվ ո՞վ ուժեղ՝ իր խելքով:
Ուսուցիչ - - Այսօր մենք կիմանանք, թե ինչպես են մարդիկ հաշվել սովորել, կծանոթանանք թվագրության հռոմեական և հայկական համակարգերին,կլուծեք հետաքրքրաշարժ և տրամաբանական խնդիրներ,կպատասխանեք ձեր մրցակից թիմի տված հարցերին: Հույս ունեմ, որ այսօրվա մաթեմատիկական մրցույթին մասնակցությունը կամրապնդի ձեր և ունկնդիրների հետաքրքրությունը մաթեմատիկայի նկատմամբ:
Ի՞նչ է մաթեմատիկան
Ինչպես մարդիկ հաշվել սովորեցին,,
Մաթեմատիկա» բառը գալիս է հին հունարենից և թարգմանաբար նշանակում է «գիտելիք», «գիտություն»:
Մաթեմատիկան պետք է բոլորին: Գիտենալով մեր շրջապատող թվերի զարմանահրաշ աշխարհը՝ այդ առարկան սովորեցնում է մեզ հստակ մտածել, արագ և ճիշտ հաշվումներ կատարել, զարգանում է միտքը, ուշադրությունը, դաստիարակում դժվարությունները հաղթահարելու կամք ու տոկունություն:
Մաթեմատիկան մի լեզու է, որով խոսում են բոլոր ճշգրիտ գիտությունները:Մեծ մտածող Ստենդալն ասել է.
«Մաթեմատիկան գիտությունների թագուհին է:Մի արհամարհեք մաթեմատիկան,քանզի նա կարող է ձեզ մեծ դարձնել»:
Մաթեմատիկայի մի բաժին է թվաբանությունը,որը մաթեմատիկական գիտելիքների հիմքն է և շատ անհրաժեշտ է մարդուն առօրյա կյանքում:
Մաթեմատիկայի միջոցով մենք հաշվում ենք ու չափում իրական աշխարհի առարկաներ, իրեր,կատարում գործողություններ:Ոչ ոք չգիտի, թե առաջին անգամ երբ են հայտնվել համրանքը և թիվը:
Թվերն աշխարհ են եկել հենց այն պատճառով, որ մարդիկ կարիք են ունեցել հաշվելու բնության ստեղծածները:
Սկզբում մարդիկ հաշվում էին մինչև երկուսը,հետո սկսեցին հայտնվել նաև ուրիշ թվանշաններ՝3-ը,4-ը,5-ը:6-ից մեծ թվերը նրանք չէին օգտագործում և ասում էին շատ:
Այժմ գրեթե բոլոր ժողովուրդները հաշվում են տասնյակներով, հարյուրյակներով և հազարյակներով:
Թվերի նշանագրերը կամ թվանշանները ստեղծվել մեզանից հազարավոր տարիներ առաջ: Տարբեր ժողովուրդներ ունեցել են տարբեր նշագրեր:Թվանշանները, որոնք մենք գործածում ենք, ստեղծվել են Հնդկաստանում՝ մեր թվարկության առաջին դարում:Այժմ դրանք կոչվում են արաբական, քանի որ արաբների միջոցով է աշխարհը, մասնավորապես՝ Եվրոպան, ծանոթացել դրանց:
Մենք օգտագործում ենք արաբական թվանշաններ: Մենք գիտենք,որ թվերը գրի են առնվում, ընդամենը տասը նիշերի միջոցով, որոնք կոչվում են թվանշաններ:
Մաթեմատիկան զարգացում ապրեց հին Եգիպտոսում, հին Հունաստանում, հին Հայաստանում և այլ երկրներում: Հին Հայաստանում մաթեմատիկական գիտությունների զարգացման գործում մեծ է VII դարի մեծ հանրագիտակ Անանիա Շիրակացու դերը:
Անանիա Շիրակացին կենդանի ու քայլող հանրագիտարան էր: Նա առաջինն էր, որ կայուն հիմքերի վրա դրեց ճշգրիտ գիտությունների ուսումնասիրությունը Հայաստանում:
Անանիա Շիրակացու մեծադիր քարակերտ արձանը դրված է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի մուտքի մոտ:
2
Թիմերը միմյանց հարցեր են ուղղում
Մրցավար – Այսպիսով՝ սկսենք մեր մրցույթի «նախավարժանքը»:
Թիմերը հաջորդաբար կպատասխանեն հարցերին,որոնք վերաբերում են տարբեր թեմաներին:Յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է մեկ միավոր:
I փուլ
1.Երկնիշ թվերը քանիսն են:
90
2.Քանի՞ տասնյակ է պարունակում 534 թիվը:
3 տասնյակ
3.Ամենափոքր բնական թիվը:
1
4.Քանի՞ կիլոգրամ է 3000գ-ը:
3կգ
5.Քառակուսու պարագիծը 24 սմ է , ինչի ՞ է հավասար կողմի երկարությունը:
6 սմ
6.Ուղիղ, որն ունի սկիզբ, բայց չունի վերջ:
ճառագայթ
7.Թվի և զրոյի արտադրյալը:
0
8.Մեսրոպ Մաշտոցը ո՞ր թվականին է ստեղծել հայոց այբուբենը:
406
9.Ընդամենը քանի՞ թվաշանի օգնությամբ են գրի առնվում թվերը:
10
10. Քանի՞ մայրաքաղաք է ունեցել Հայաստանը:
13
11. Քանի՞ մետր է Արարատի բարձրությունը:
5165 մ
12. Քանի՞ մետր է Արագածի բարձրությունը:
4090 մ
13. Քանի՞ խաղաքար կա շախմատում:
32
14. ÆÝãÇ ¿ ѳí³ë³ñ 2 ûñ 2 ųÙÁ 50
Այս մրցույթի ավարտից հետո ժյուրին ներկայացնում է երկու թիմի հավաքած միավորները և գրանցում արդյունքները պաստառի վրա:
Մրցավար – Այս մրցույթը կոչվում է « Ամենա, ամենա…»:
3
II փուլ
Ո՞րն է աշխարհի ամենամեծ կենդանին:
Կապույտ կետ՝ զանգվածը 150 տ
Ո՞րն է ամենամեծ ցամաքային կենդանին
Փիղ
Ո՞րն է ամանախոշոր թռչունն աշխարհում:
Ջայլամ,հասակը 2,7,մ
Ո՞րն է ամենաարագավազ գազանը:
Հեպարդ
Ո՞րն է ամենաերկարակյաց կենդանին:
Կրիա. 300տարի
Ո՞րն է ամենաբարձրահասակ կենդանին: ( ընձուղտ 5,8 մ)
Ո՞րն է աշխարհի ամենաբարձր լեռնագագաթը:
Ջոմոլունգմա Էվերեստ
Ո՞րն է աշխարհի ամանախոր լիճը:
Բայկալ լիճ,խորությունը՝1620 մ
Ո՞րն է Հայաստանի ամենաբարձր լեռնագագաթը:
Արագած
Ո՞րն է Հայաստանի ամենամեծ լիճը:
Սևանա լիճ
Մրցավար –
Այս մրցույթի ավարտից հետո ժյուրին ներկայացնում է երկու թիմի ստացած միավորները և գրանցում արդյունքները պաստառի վրա:
Հաջորդ մրցույթը կոչվում է «Ապա կռահի՛ր»
III փուլ
Տղան գերանը պետք է բաժաներ 6 մասի: Քանի՞ տեղից պետք սղոցեր: 5
Դաշտը վարում էր 7 տրակտոր: 2 տրակտորը կանգ առան:Քանի՞ տրակտոր կար դաշտում:
7
5 տարի առաջ քույրն ու եղբայրը միասին 8 տարեկան էին: Քանի՞ տարեկան կլինեն նրանք միասին 5 տարի հետո:
28
Ծրարների կապոցում կա 100 ծրար:Վաճառողը յուրաքանչյուր ծրար հաշվում է մեկ վայրկյանում: Գնորդներից մեկին անհրաժեշտ է գնել 70 ծրար: Ամենաքիչը քանի՞ վայրկյանում վաճառողը կարող է հաշվել 70 ծրարը: 30
Գրքի 40 թերթն ունի 1 սմ հաստություն, որքան է բոլոր թերթերի հաստությունը, եթե գիրքը 160 էջ է:
2 սմ
Եղբայրներից մեկը դպրոցից տուն էր գնում դանդաղ, իսկ մյուսը շտապում էր դպրոց:Հանդիպման պահին ո՞ր եղբայրն էր մոտ դպրոցին:
Երկուսն էլ նույն հեռավորության վրա էին
Ձմեռվա ընթացքում Անահիտ կորցրեց 12 ձեռնոց, Հասմիկը՝ 2 անգամ պակաս: Քանի՞ զույգ ձեռնոց կորցրեցին երկու աղջիկ միասին: 9 զույգ
Գառներն ու սագերն ունեն 5 գլուխ և 16 ոտք: Քանի՞ գառ և քանի՞ սագ կա: 3 գառ, 2 սագ
Արամը բարձրանում էր աստիճաններով: Թռչելով երկուական աստիճաններով՝ նա հաշվեց 1, 2, 3, 4: Երբ նա պետք էր ասեր «5»,մնաց մեկ աստիճան: Ընդամենը քանի՞ աստիճան էր: ( 9)
Այս մրցույթի ավարտից հետո ժյուրին ներկայացնում է երկու թիմի հավաքած միավորները և գրանցում արդյունքները պաստառի վրա:
Մրցավար- Հանդիսատեսին առաջարկում են պատասխանել հանելուկներին,որոնք ինչ որ չափով կապված են թվերի հետ:
Այն հանդիսատեսը, ով առաջինը ճիշտ կգուշակի հանելուկի պատասխանը, իրավունք ունի ստացած միավորը տալ իր նախընտրած թիմին:
Գարնան հողում թաղեցին,
Հարյուր օր սպասեցին,
Երբ աշնանը փորեցին,
Մեկի տեղ տասը հանեցին:
Կարտոֆիլ
Չորս արևներ վառվեցին,
Ճաշ ու կոտլետ եփեցին,
Հետո դրանք պիտ հանգչեն,
Մինչև վաղը էլ պետք չեն:
Գազօջախ
Ուռած, փքված են կողերը,
Ու բոլոր չորս անկյունները,
Եվ հենց որ գիշերը գա՝
Դա քեզ իսկույն պետք կգա: բարձ
Երկու բոլորակ,սիրուն կլորակ,
Ապրում են մի բլրի տակ,
Իրար փնտրում են գիշեր ու ցերեկ,
Բայց չեն հանդիպում երբեք ու երբեք:
(աչքեր)
Ժյուրին գնահատում է պատասխանները և յուրաքանչյուրի ստացած միավորը տրվում է իր նախընտրած թիմին:
IV փուլ
Հետաքրքրաշարժ խնդիրներ
Փորձեք զամբյուղում եղած 6 խնձորը բաժանել 6 մարդու այնպես, որ յուրաքանչյուրն ստանա մեկ խնձոր էլ մնա զամբյուղում:
(վեցին մեկին խնձորը տրվում է զամբյուղով)
6 ձկնորս 6 ձուկը կերան 6 օրում:Քանի՞ օրում 10 ձկնորսը կուտեն 10 ձուկը:
6 օրում
6,5,4,3,2,1 թվերը տեղադրեք շրջանակների մեջ այնպես, որ յուրաքանչյուր ուղղի վրա գտնվող թվերի գումարը հավասար լինի 12-ի:
6
2
1
4
3
5
Ինչպե՞ս կարելի է 5 լիտրանոց կաթսայի և 3 լիտրանոց անոթի միջոցով ջրի ծորակից դույլի մեջ լցնել 4 լիտր ջուր:
(Պետք է լցնել կաթսան, դրանից 3 լ լցնել անոթի մեջ, մնացած 2 լիտրը՝ դույլի մեջ,դատարկել անոթը,ապա կրկնել նույնը):
Գրանցել այս փուլի արդյունքները:
V փուլ
Տրամաբանական խնդիրներ
Մրցավար. Այս մրցույթը ստուգում է ձեր մտածելու, տրամաբանելու կարողությունը: Այժմ տեսնենք թե ինչպես եք տրամաբանում:
Առաջադրանքները 4-ական տրվում են թիմերին(կենտ համարները՝ մի թիմին,զույգ համարները՝ մյուսին):
Յուրաքանչյուր առաջադրանքի կատարման համար տրվում է 1-2 րոպե ժամանակ:
Երեք միանման մետաղադրամներից մեկը կեղծ է և իսկականից թեթև: Արդյոք հնարավո՞ր է նժարավոր կշեռքով մեկ կշռում կատարելով որոշել, թե ո՞ր մետաղադրամն է կեղծ:
(Այո: Վերցնում ենք ցանկացած երկուսը և համեմատում:Եթե դրանք նույն կշիռն ունեն, ապա կեղծ է երրորդը):
Ունենք 9 մետաղադրամ,որոնք տեսքով չեն տարբերվում: Հայտնի է, որ այդ դրամներից մեկը կեղծ է և մյուսներից թեթև:Ինչպե՞ս նժարավոր կշեռքով միայն երկու կշռումով գտնենք կեղծ դրամը:
(Մետաղադրամները բաժանում ենք երեք եռյակի և համեմատում որևէ երկու եռյակը:Այդպիսով իմանում ենք, թե որ եռյակի է կեղծ մետաղադրամը: Իսկ երեք մետաղադրամներից կեղծը կարելի է գտնել մեկ կշռումով ):
Նկարիչը նկարում է կարմիր, կապույտ և դեղին ներկերով: Իր սիրած գույնը նա ամենից հաճախ է օգտագործում: Կապույտ գույնը նա օգտագործում է դեղինից հազվադեպ և կարմիրից հաճախ: Ո՞րն է նկարչի ամենասիրած գույնը:(Դեղինը)
Տղան շատ է սիրում կենդանիներ: Նրա բոլոր կենդանիները, բացի երկուսից՝ շուն են, բոլորը, բացի երկուսից՝ թութակ են, բոլորը, բացի երկուսից՝ կատու: Ի՞նչ կենդանիներ ունի տղան, քանի՞սը՝ ամեն տեսակից:(Մեկական շուն, կատու թութակ)
Խնձորներով լի զամբյուղում երկու տեսակի խնձորներ կան: Անվազն քանի՞ խնձոր պետք է վերցնել այդ զամբյուզից, որպեսզի դրանց մեջ նույն գոնե երկու խնձոր լինի:(Երեք)
Յուրաքանչյուր րոպեում զամբյուղում եղած խնձորների թիվը երկու անգամ ավելանում է: Տասը րոպե հետո զամբյուղը լցվելու է: Որքա՞ն ժամանակ հետո զամբյուղը կլցվի կիսով չափ:
(Ինը րոպեում, որովհետև վերջին տասներորդ րոպեում զամբյուղում եղած խնձորների քանակը կրկնապատկվելու է, և զամբյուղը լցվելու է):
Երեք ընկեր գնացին 14 կարկանդակ,ընդ որում՝ Կորյունը գնեց Վահանից 2 անգամ քիչ,իսկ Ներսեսը՝Կորյունից շատ,բայց Վահանից քիչ: Քանի՞ կարկանդակ գնեց ընկերներից յուրաքանչյուրը:
Կորյունը՝3,Ներսեսը՝5,Վահանը՝ 6
Տարբեր փականներ ունեցող երեք ճամպրուկի բանալիները խառնվել են իրար:Արդյոք բավական է երեք փորձը,որպեսզի իմանանք,թե ո՞ր բանալին որ ճամպրուկինն է:
(Այո:Վերցնելով բանալիներից մեկը՝ ամենաշատը երկու փորձով կարող ենք իմանալ,թե մնացած երկու բանալուց ո՞րը որ ճամպրուկինն է:)
VIփուլ
Մաթեմատիկան կատակով և լուրջ
Մրցավար- Մաթեմատիկան լուրջ գիտություն է,բայց ևս առանց կատակի և հումորի չի կարող լինել: Այսպիսով՝ սկսում ենք Մաթեմատիկան կատակով և լուրջ մրցույթը:
Կենտ համարներով առաջադրանքները տալ մի թիմին, զույգ համարներովը՝ մյուսին:Յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է մեկ միավոր:
Ինքնաթիռ – մեքենա = 2(Ինչպես ստացաք 2)
Հանվում է բառերում եղած տառերի քանակները
Գնացք · անիվ = 20(Ինչպես ստացաք 20)
Բազմապատկվում են բառերում եղած տառերի քանակները
Աստղիկի մայրն ունի 3 աղջիկ: Մեծի անունն Անահիտ է, իսկ փոքրինը՝Սուսան:Ի՞նչ է նրա մյուս՝ երրորդ աղջկա անունը:
Աստղիկ
Անգետիկն ուներ 5 խնձոր, 6 հատ կես խնձոր և 8 հատ քառորդ խնձոր:Ընդամենը քանի՞ խնձոր ուներ Անգետիկը: Բացատրեք, թե ինչպես ստացվեց խնձորների այդ թիվը:
5 + 3 +2 =10 խնձոր
Երկու մարդ ցանկանում էին անցնել գետը,սակայն ափին մի նավակ կար, որով միայն մեկ մարդ կարող էր տեղափոխվել:Երկուսն էլ այդ նավակով անցան գետը: Ինչպե՞ս կբացատրեք:
Նրանք գտնվում էին գետի տարբեր ափերին
Երկու հոգին արտը հնձեցին 6 ժամում: Քանի՞ ժամում այդ նույն արտը կհնձեն չորս հոգին:
(Այդ չորս հոգին ժամանակ ժախսելու կարիք չունեն,արտն արդեն հնձված է:)
Ստացեք 100 թիվը 5 հատ 1 –ին և մեկ գործողության նշանի օգնությամբ: (111 – 11 = 100)
Երկու ձուն եփվում է 10 րոպեում:Քանի՞ րոպեում կեփվի չորս ձուն: նորից՝10րոպեում
Ժյուրին գնահատում է այս մրցույթի արդյունքները:
Մրցույթի վերջում ժյուրին հայտնում է ընդհանուր արդյունքները: