ԵՐԵՎԱՆԻ ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿԻ ԱՆՎԱՆ № 10 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
IV դասարան
Դասվար՝ Նաիրա Օհանյան
ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼ
Բլից հարցեր ( Յուրաքանչյուր հարցը 1 միավոր)
1-ին պտույտ
I խումբ
1. Որտե՞ղ է ծնվել Արամ Խաչատրյանը: / Թիֆլիսում/
2.Կազմի ՛ ր բարդ բառ․ 7 տարի /յոթնամյա/
3.Ո՞րն է վախկոտ բառի հականիշը: / անվախ, քաջ/
4. Ասա՛ մեկ բառով. նվեր տալ /նվիրել/
5․Ասա ՛ մի գոյական։
6․ Ի ՞ նչ են անվանում աղվեսների խմբին։ /ճահուկ/
7․Ո ՞ վ է Գրիգոր Լուսավորիչը։ /հայոց եպիսկոպոսապետ/
8․Ո ՞ վ է «Ալմաստ» օպերայի հեղինակը։ /Ալեքսանդր Սպենդիարյան/
9․ Ո՞ վ է Եզոպոսը։ /անտիկ աշխարհի առակախոս, առակագրության
հիմնադիր/
10 . Ի՞նչ երաժշտական գործիք է պատկերված։ / քնար/
II խումբ
1. Որտե՞ղ է ծնվել Հովհաննես Թումանյանը: / Լոռվա Դսեղ գյուղում/
2. Ո՞րն է թագավոր բառի արմատը: / թագ/
3. Ո՞րն է խելացի բառի հականիշը: / անգետ/
4. Կազմի ՛ր բարդ բառ․ 5 նիշ /հնգանիշ /
5. Ասա ՛ մի թվական։
6․ Ի ՞ նչ են անվանում օձերի խմբին։ /նքողնակ, վտառ/
7․ Ո ՞ վ է Մեսրոպ Մաշտոցը։ /հայ գրերի ստեղծող, հայագիր դպրոցի
հիմնադիր ․․․/
8․ Ո ՞ վ է «Գայանե» բալետի հեղինակը։ /Արամ Խաչատրյան/
9․ Ո ՞ վ է Վոլֆգանգ Ամադեոս Մոցարտը։ /ավստրիացի կոմպոզիտոր/
10․Ի՞նչ երաժշտական գործիք է պատկերված։ / պարկապզուկ/
III խումբ
Որտե՞ղ է ծնվել Մարտիրոս Սարյանը։ /Նոր Նախիջևանում՝
Ռուսաստանում/
2. Ո՞րն է նրբորեն բառի արմատը: / նուրբ/
3. Ո՞րն է գեղեցիկ բառի հականիշը: / տգեղ/
4. Կազմի ՛ր բարդ բառ․ 3 անկյուն /եռանկյուն /
5. Ասա´ մի բայ։
6․ Ի՞նչ են անվանում խոզերի խմբին։ /բոլուկ/
7․ Ո ՞ վ է Կոմիտասը։ /երգահան, երգիչ, մանկավարժ, խմբավար ․․․/
8․ Ո ՞ վ է «Սպարտակ» բալետի հեղինակը։ /Արամ Խաչատրյան/
9․ Ո ՞ վ է Հովհաննես Այվազովսկին։ /Հայ ծովանկարիչ/
10․ Ի՞նչ երաժշտական գործիք է պատկերված։ /քամանչա/
2-րդ պտույտ /5 միավոր /
I խումբ
1․Ամբողջացրու միտքը և ասա, թե ո՞ր բանաստեղծությունից է։
2․ Ո՞վ է հեղինակը։
3․ Ասմունքի´ր։
Դու էլ գետի պես անցիր քո ճամփան, որ․․․․
Համո Սահյան
«Գետը»
Գետը լեռներից շառաչով գալիս
Եվ անց է կենում դաշտերի միջով,
Կանչում – կարկաչում, հորձանք է տալիս,
Ափերն է զուգում զմրուխտ կանաչով։
Պաղ ջուր է տալիս մարդուն ու բույսին
Եվ կաթիլն անգամ զուր չի կորցնում,
Կյանքի է կոչում կայաններ լույսի
Եվ ինքն իր ճամփին լույս տալով գնում․․․
Այսպես վաստակած նա ծով է մտնում,
Եվ ծովն է վերջին կայանը նրա,
Բայց ծովի մեջ էլ հանգիստ չի գտնում,
Նավեր է պահում իր կրծքի վրա։
Դու էլ գետի պես անցի´ր քո ճամփան,
Եվ նմա´ն եղիր գետի հորձանքին,
Որ կյանքիդ վերջին կայանում անգամ
Ինչ-որ մի բանով պետք լինես կյանքին։
II խումբ
1․Ամբողջացրու միտքը և ասա,թե ո՞ր բանաստեղծությունից է։
2․Ո՞վ է հեղինակը։
3․ Ասմունքի´ր։
Դու բռնած մեր ձեռքը՝ տանում ես․․․․
Լիպարիտ Սարգսյան
III խումբ
1․Ամբողջացրու´ միտքը և ասա,թե ո՞ր բանաստեղծությունից է։
2․Ո՞վ է հեղինակը։
3․Ասմունքի´ր։
․․․որ փառքդ վերև տանեն, հայրենի՛ք։
Սիլվա Կապուտիկյան «Հայրենիք»
Լեռները հպարտ վե՜ր են բարձրանում,
Որ փառքդ վերև՜ տանեն, հայրենի՛ք.
Արծիվները վես երկինք են հասնում,
Որ փառքդ երկի՛նք տանեն, հայրենի՛ք.
Հովերն ու հողմերն աշխա՜րհ են շրջում,
Որ փառքդ չորս կողմ տանեն, հայրենի՛ք.
Աղբյուր ու գուսան ե՜րգ են կարկաչում,
Որ փառքիդ գովքը անեն, հայրենի՛ք.
Իսկ զավակնե՜րդ, զավակներդ անգին
Իրենց արյու՜նն են տալիս սրտագին,
Որ փառքդ անմա՜հ պահեն, հայրենիք..
Առաջին փուլի արդյունքների ամփոփում
2-րդ փուլ
Գուշակի´ր / 7 միավոր /
1-ին խումբ
1․ Ո՞վ է նկարում պատկերված։ /Արամ Խաչատրյան/
2․ Ո՞վ է նկարում պատկերված։ /Մարտիրոս Սարյան/
3․ Ո՞վ է նկարում պատկերված։ /Կոմիտաս/
4․ Ո՞վ է նկարի հեղինակը և ինչպե՞ս է այն անվանել։
/Վարդգես Սուրենյանց «Խրիմյան Հայրիկ» /
5․Ու՞մ արձանն է և ո՞վ է քանդակագործը։ /Վարդան Մամիկոնյանի հուշարձանը,
քանդակագործ՝ Երվանդ Քոչար /
2-րդ խումբ
1․ Ո՞վ է նկարում պատկերված ։ /Մեսրոպ Մաշտոցը /
2․ Ո՞վ է նկարում պատկերված ։ / Շառլ Ազնավուրը/
2․ Ո՞վ է նկարում պատկերված ։ /Հովհաննես Այվազովսկի/
4․Ո՞վ է նկարի հեղինակը և ի՞նչ է այն կոչվում։ /Մարտիրոս Սարյան «Հայաստան»/
5․ Ու՞մ արձանն է և ո ՞վ է քանդակագործը։ /Կառլեն Նուրիջանյան «Հայկ
Նահապետ» /
3-րդ խումբ
1․ Ո՞վ է պատկերված։ /Հովհաննես Թումանյան/
2․ Ո՞վ է պատկերված։ //
3․ Ո՞վ է պատկերված։ /Առնո Բաբաջանյան/
4․ Ո՞վ է նկարի հեղինակը և ի՞նչ է այն կոչվում։ /Հովհաննես Այվազովսկի
«Իններորդ ալիք» /
5․Ու՞մ արձանն է և ո ՞վ է քանդակագործը։ /Երվանդ Քոչար «Սասունցի Դավիթ»/
Երկրորդ փուլի արդյունքների ամփոփում
III փուլ
Դեսից-դենից
Բառքամոցի- երախտահատույց
երախ, ետ, արտ, ահ, այց,այցեր, ախ, ախտ, խարատ, տուր,տատ, հաց, հայց,հարց, հայ, հախ, հատ,հատու,հատույց, ուր, ցուրտ, ցախ,
երախա-երեխա
երահ /հին բանաստեղծական/- 1․ուրախ, 2․ փառահեղ, հպարտ
Համապատասխանեցրու՛ դարձվածքները և արտահայտությունները
լեզուն թառ առնել շատ նման լինել հորը
հոր քթից ընկնել զարմանալ, հուզվել
ալավ բոցին տալ լուռ մնալ, համրանալ
հոր շունչն առնել խայտաբղետ, վառվռուն դառնալ
աչքերը չռել հոր ներկայությունն զգալ
լեզուն թառ առնել - լուռ մնալ, համրանալ
հոր քթից ընկնել - շատ նման լինել հորը
ալավ բոցին տալ - խայտաբղետ, վառվռուն դառնալ
հոր շունչն առնել - հոր ներկայությունն զգալ
աչքերը չռել - զարմանալ, հուզվել
Շուտասելուկ
Քեռու ջորու ձախ ճուռը ծուռ է։
Օգտվելով տառերի թվային արժեքներից՝ գտնել թվականը․ ՌՋԿԹ-1962
Երրորդ փուլի արդյունքների ամփոփում
IV փուլ
Գուշակի՛ր երաժշտությունը / 2 ՄԻԱՎՈՐ/
I պտույտ
I խումբ
Արամ Խաչատրյան- Սուսերով պար/Գայանե բալետից/
II խումբ
Շառլ Ազնավուր-Հայաստան
III խումբ
Առնո Բաբաջանյան-Երևանի սիրուն աղջիկ
II պտույտ
I խումբ
Լյուդվիգ վան Բեթհովեն-Լուսնի սոնատ
II խումբ
Վոլֆգանգ Ամադեոս Մոցարտ-Ռեքվիեմ
III խումբ
Անտոնիո Վիվալդի- տարվա եղանակներ/գարուն/
Չորրորդ փուլի արդյունքների ամփոփում
V փուլ
Ես այսպես ասեմ՝ դու այլ կերպ հասկացիր
Հինգերորդ փուլի արդյունքների ամփոփում
Ընդհանուր արդյունքների ամփոփում