ԴԱՍԻ ՊԼԱՆ
ԴԱՍԱՐԱՆԸ - 7ա դասարան
ԱՌԱՐԿԱՆ - Գրականություն
ԴԱՍԻ ԹԵՄԱՆ – Վիլյամ Սարոյան
ԴԱՍԻ ՏԻՊԸ - Ամփոփիչ դաս
ԴԱՍԻ ՆՊԱՏԱԿԸ –
ՈՍՈՒՑԱՆՈՂ -1. Հասնել նրան, որ աշակերտներն իմանան
ստեղծագործության բնութագիրը:
2.Ապահովել թատերգության բովանդակության յուրացումը աշակերտների կողմից:
ԴԱՍՏԻԱՐԱԿՈՂ- 1. Առաջացնել հետաքրքրություն Սարոյանի ստեղծա-
գործությունների նկատմամբ:
2.Պատմվածքների միջոցով դաստիարակել
մարդասիրություն:
ԶԱՐԳԱՑՆՈՂ – 1.Օգնել, որ աշակերտները կարողանան ինքնուրույն
եզրահանգումներ անել:
2.Նպաստել , որ դեռահասները սխալներ թույլ չտան:
ՄԵԹՈԴՆԵՐ - Մտագրոհ, մտածող գլխարկներ, քառարաժան աղյուսակ,
գլուխ կոտրուկ:
ԴԱՍԻ ԸՆԹԱՑՔԸ – Կազմակերպական մաս
Հաշվառում
Մտագրոհ
ա/ Ո՞րն է դասի թեման:
բ/ Ո՞վ է Վ.Սարոյանը:
գ/ Մարդկային ինչպիսի հատկանիշներ են բնորոշում Սարոյանին:
ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ - թեմայով շարադրություն,
պատրաստել բացիկներ՝ նվիրված Վ.Սարոյանին:
ՀԻՆ ՆՅՈՒԹԻ ՀԱՐՑՈՒՄ – Դասն անցկացվում է խմբային մեթոդով,նախապես
Բաժանվել են 6 խմբի, անուններն ընտրվել են ըստ իրենց կարդացած պատմվածքների:Դրանք են՝,,Նարինջներ,, , ,,Հրաշալի ձայնապնակ,, , ,,Մաղադանոսի մարգերը,, , ,,Նռնենի,, , ,,Ծիրանի ծառը,, , ,,Իմ սիրտը լեռներում է,,: Բաժանվում է խմբերին գնահատման թերթիկներ:
Ներկայացվում է կենսագրությունը, սահիկի միջոցով դիտում են Սարոյանին բնութագրող նկարներ, որն ուղեկցվում է երաժշտությամբ:
Յուրաքանչյուր խումբ ներկայացնում է իր պաստառը:
Խմբերը ներկայացնում են պատմվածքները,բնութագրում հերոսներին:
ՄՏԱԾՈՂ ԳԼԽԱՐԿՆԵՐ ՄԵԹՈԴԻ ԿԻՐԱՌՈՒՄ –Բաշխիչ նյութն ընտրված է Սարոյանի ,,Կոտրված անիվ,, պատմվածքից: Այս ընթացքում լսում են ջազային երաժշտություն, որը շատ է սիրել Սարոյանը:
Ամփոփել ԳԼՈՒԽԿՈՏՐՈՒԿԻ մեթոդով,որի գաղտնաբառը ,,Բարի հսկա,, արտահայտությունն է, որով հեղինակին բնութագրել է Վահագն Դավթյանը:
Քառարաժանի մեթոդով պարզել հասանք մենք մեր նպատակին, թե ոչ:
Եզրափակիչ մասում ներկայացնել ,,Հայը և հայը,,պատմվածքը,բնութագրել կերպարները:Վերջում ունկնդրել մի հատված պատմվածքից Սիլվա Յուզբաշյանի կատարմամբ:
Գնահատել:
Հանձնարարել տնային աշխատանք : Գրել շարադրություն ,,Աշխարհի հայերը,, թեմայով:
ԳԼՈՒԽԿՈՏՐՈՒԿ
1.Որտեղի՞ց էին գաղթել Սարոյանի ծնողները:
2.Հայկական ո՞ր անունն է ամենաշատը սիրել Սարոյանը:
3.Հայ գրականության մեջ ինչպիսի՞ գրող է համարվում Վ.Սարոյնաը:
4.Ո՞ր շաբաթաթերթում 1933թ. Սարոյանը տպագրեց իր 1-ին ստեղծագործու-
թյունը:
5.Լրացնել բաց թողնված բառը, որը Սարոյանի պատմվածքի անունն է՝
:
6.Համաշխարհային գրականությունից ո՞վ է մեծ ազդեցություն ունեցել Սարոյան գրողի ձևավորման վրա:
7.Ինչպե՞ս է կոչվում Սարոյանի ստեղծագործությունը, որի համանուն ֆիլմի սցենարի համար 1944թ. արժանացել է ,,Օսկար,, մրցանակի:
ա/Մարդկային ողբերգություն
բ/Աստվածային կատակերգություն
գ/Մարդկային կատակերգություն
8.Ու՞մ են պատկանում այս խոսքերը. ,,Վերջապես նորություն է մուծվել ամերիկյան թատրոնի մեջ,,: