Просмотр содержимого документа
«Վիլյամ սարոյանի գրական բանաձեվումները դեռահաս կերպարների միջոցով»
ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ ԳՐԱԿԱՆ ԲԱՆԱՁևՈՒՄՆԵՐԸ ԴԵՌԱՀԱՍ ԿԵՐՊԱՐՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
Սարոյանի մասին անհնար է ավելի լավ ասել , քան ինքը .«« Փնտրիր բարին ամենուրեք ու երբ գտնես , դուրս բեր թաքստոցից, և թող նա լինի ազատ ու աներկյուղ ... Արթնացրու առաքինությունը, ում սրտում էլ որ նա գաղտնի ու տրտում թաքնված լինի աշխարհի սարսափներից ու ամոթից ...և քանի ապրում ես...ոչ մի բան չավելացնես աշխարհի աղետներին ու տխրությունը ,այլ ժպտա կեցության անծայր խնդության ու գաղտնիքի հանդեպ»»:
Շռայլ է Սարոյանը ,որ հեքիաթներից ելած բարի հսկայի նման աշխարհի ճանապարհներին կանգնել ՝ սեր, կարեկցանք, գութ ու խիղճ է բաժանում մարդկանց : Ինչպես գրում է Դավիթ Գասպարյանը ՝ նա եկավ պարզ ու անկեղծ պատմություններով խոսելու սիրո ,եղբայրության, գութի ու սրտակցության մասին և խոսելու բոլոր նրանց անունից , ովքեր միայնակ են ու լքված , ովքեր անհաջողակ են ու պարտվել են կյանքում, բայց դեռ շարունակում են սիրել կյանքը:Դա Սարոյանի ճշմարտությունն է:
««Իմ անձը աշխարհի վրա»» պատմվածքում Սարոյանը գրում է ««Կը ջանամ մարդը վերադարձնել իր բնական արժանապատվության և ազնվության : Կ՞ուզեմ մարդը վերադարձնել ինքը իրեն»»:
««Յոթանասուն հազար ասորի»»-ում այսպիսի տող ունի .«Եթե որևէ փափագ ունիմ, ատիկա մարդոց եղբայրությունը ցուցնելն է »»:
Արամ Խաչատրյանին նվիրված ««Ջիմ Դենդի»թատերախաղի խոսքերով ասած , ավելի լավ բան էր որոնում.««Աշխա՞րհը :Ես ամեն ինչ գիտեմ այդ աշխարհի մասին : Չարիք և ժլատություն , ատելություն և վախ , անմաքրություն և փտություն: Թող այդպես լինի , ես սիրում եմ այն ,ինչ որ կա»»:
Ոչ մի գրող այնքան մանկական հմայքով չի օժտված ,որքան Սարոյանը . նա մանկական աչքերով է նայել կյանքին:Անգամ մանկան ձայն ենք լսում Սարոյան ընթերցելիս :
««Հ ինգ հասուն տանձ»» պատմվածքն այպես է սկսվում .««Եթե ծերուկ Բոլարդը կենդանի է , հույս ունեմ , որ կկարդա այս ,որովհետև ուզում եմ նա իմանա , որ ես գող չեմ և երբեք էլ գող չեմ եղել :Փոխանակ սուտ խոսելու, որ կարող էի , ճշմարտությունն ասացի և ծեծ կերա:Կարևորություն չունի ,թե ծեծ կերա , որովհետև տարրական դպրոցում շատ եմ ծեծ կերել ... Պարոն Բոլարգի տված ծեծին ես արժանի չէի և հույս ունեմ ,որ նա կկարդա այս , որովհետև ուզում եմ ասել , թե ինչու արժանի չէի:Այն ժամանակ չէի կարող ասել , որովհետև չգիտեի՝ ինչպես կարելի էր բացատրել ասածս...»»:
Վաղ ասակից Սարոյանը ճաշակել է կյանքի դառնությունները:Հայրական խնամքից զրկվելով և զգալով տարագիր ընտանիքի ապրուստը հայթայթելու հոգսը, փոքրիկ Վիլյամը լրագրավաճառ է դառնում իրենց քաղաքում և բղավում է հրատապ լուրերը :Այնուհետև նա ցրիչ է դառնում փոստ- հեռագրատանը և ամեն օր բազմաթիվ հեռագրեր ցրում ՝ որոշ ընտնիքներին պատճառելով ուրախություն , ոմանց էլ՝ դառնություն ու վիշտ:Մանուկ Սարոյանը ականատես է դառնում կյանքի դժնդակ խաղերին ,և նրա հոգին մանկությունից կաղապարվում է մի ուղեգծի վրա , ինչի մի ծայրին տառապանքն է , մյուսին ՝ բերկրանքը: