СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Վնասակար սովորությունների կանխարգելումը

Категория: Прочее

Нажмите, чтобы узнать подробности

Արդի ժամանակաշրջանում  կարևորվում է  հանրակրթական դպրոցներում վալեոլոգիական  կրթության  ուսուցումը, նրանց   հիմնախնդիրները  և  վնասակար  սովորությունների  կանխարգելումը:

Просмотр содержимого документа
«Վնասակար սովորությունների կանխարգելումը»

Վնասակար սովորությունների կանխարգելումը

Արդի ժամանակաշրջանում կարևորվում է հանրակրթական դպրոցներում վալեոլոգիական կրթության ուսուցումը, նրանց հիմնախնդիրները և վնասակար սովորությունների կանխարգելումը:Կրթական համակարգը լուրջ ուշադրություն է դարձնում աճող սերնդի առողջությանը, ինչպես նաև պարտավորություն է ստանձնում կանխել վնասակար սովորությունները:Շրջակա միջավայրում կատարվող աննախադեպ փոփոխությունները անմիջական ներգործություն են ունենում մարդու առողջության և հասարակական համակեցության վրա՝ տարատեսակ խնդիրների թվում առաջին պլան մղելով կրթության դերի, գիտելիքի կարևորումն ու որակի բարելավումը: Այդ իսկ պատճառով, ժամանակակից հասարակությունը լուրջ ուշադրություն դարձրեց աճող սերնդի առողջությանը և գտան, որ պետք է ոչ միայն մեծ ուշադրություն դարձնել անհատի գրագետ դաստիարակմանը, այլ նաև առաջին հերթին նրա առողջությանը, քանի որ սովորողների առողջական վիճակը նշանակալի վատթարանում է:Խնդիրն արդիական է նրանով,որ մեր ժամանակներում աճող սերնդի առողջական վիճակը լուրջ մտահոգություն է առաջացնում և հասարակության, և պետության մեջ: Այսօր պահանջ է առաջացել առողջ ապրելակերպի ձևավորման դաստիարակությունն առանձնացնել և այն դարձնել ինքնուրույն դասավանդման առարկա: Ամուր առողջությունը նպաստում է ցանկացած գործունեության հաջողությանը՝ այդ թվում նաև մտավորի:

«Առողջ ապրելակերպի» դասընթացների շրջանակներում աշակերտները պետք է ստանան գիտելիքներ առողջության կարգավորման վերաբերյալ, ինչպես նաև ստանան այնպիսի գիտելիքներ,թե ինչպես խուսափեն հետագա բարդույթներից, որովհետև նորանոր ժամանակները իրենց հետ բերեցին նոր խնդիրների վտանգ: Հանրակրթական դպրոցներում շեշտը դրվեց դեռահասության տարիքին: Հետազոտողները գտան,որ քսանմեկերորդ դարասկզբին մարդկության առողջությանը սպառնացող չարիք են դարձել ալկոհոլի, ծխախոտի չարաշահումը, թմրամիջոցների օգտագործումը, բռնությունը,ՄԻԱՎ վարակը և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները: Երիտասարդ սերնդին համապատասխան գիտելիքներով զինելով,առողջ ապրելակերպին միտված ճիշտ դիրքորոշում ձևավորելով, ճնշումներին դիմակայելու, կշռադատված որոշում կայացնելու հմտություններ տալով՝ հնարավոր է բարելավել իրավիճակը: Պատանիները կյանքի տարբեր իրավիճակներում պետք է ի վիճակի լինեն բանակցելու և ճիշտ կողմնորոշվելու ի օգուտ վերարտադրողական առողջությունն ապահովող վարքագծի: Անհատի դիրքորոշումը ձևավորվում է իր ունեցած տեղեկությունների հիման վրա: