Просмотр содержимого документа
«Welcome to Armenia ‘»
Դասի պլան անգլերենից
Դասարան՝ 8-րդ
Թեմա՝ ‘’ Welcome to Armenia ‘’
Դասի տևողությունը՝ 45 րոպե
Դասի նպատակները՝
ա) սովորել արտահայտել մտքերը թեմայի շուրջ;
բ) օգտագործել թեմայի բառապաշարը քննարկման մեջ;
գ) ստանալ նոր տեղեկություններ թեմայի շուրջ;
դ) ամփոփել ստացած գիտելիքները:
Դասի վերջում աշակերտները պիտի կարողանան՝
ա) օգտագործել թեմային վերաբերվող բառերն ու արտահայտությունները քննարկման մեջ;
բ) արտահայտել մտքերը թեմայի շուրջ;
գ) կիսել թեմայի շուրջ ձեռք բերած փորձն ու գիտելիքները համադասարանցիների հետ:
Բառապաշար՝‘’ Welcome to Armenia ‘’թեմային վերաբերող բառեր:
Դասի կահավորումը և անհրաժեշտ պարագաներ՝
պրոյեկտոր, համակարգիչ, պաստառներ, քարտեր, մարկերներ:
Դասի ընթացքը
1. Կազմակերպչական պահ:
2. Մտագրոհ ( Brainstorming )
Այս մեթոդի շնորհիվ գրում են բոլոր բառերը . արտահայտությունները, որոնք սովորել են թեմայի շրջանակներում:
Let us see what you know about Armenia ?
Այս մեթոդը օգնում է ուսուցչին ակտիվացնել աշակերտներին, պարզել, թե ինչ գիտեն աշակերտները նյութի մասին: Աշակերտները հաղորդում են ընդհանուր տվյալներ Հայաստանի մասին:
3. Տեսահոլովակի և սլայդի դիտում , քննակում: ( Watching and discussing )
Աշակերտները դիտում են տեսահոլովակ Հայաստանի տեսարժան վայրերի մասին, այնուհետև քննարկում տեսածը:
4. Խմբային աշխատանք ( Group work ): Ուսուցիչը բաժանում է դասարանը խմբերի, յուրաքանչյուր խումբ հավաքում է տեղեկություն թեմայի շուրջ՝ ներկայացնելով պաստառներ, սլայդեր կամ տեսանյութեր: