СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Զարգացման_ծրագիր

Категория: Информатика

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Զարգացման_ծրագիր»

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ


Նախաբան-----------------------------------------------------------------------------------------------------2

  1. Դպրոցի առաքելությունը---------------------------------------------------------------------------------3

  2. Դպրոցի բնութագիրը------------------------------------------------------------------------------------4

  3. Իրավիճակի վերլուծություն------------------------------------------------------------------------------5

  4. Զարգացման հիմնական նպատակները--------------------------------------------------------------6

    1. Դպրոցի գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերը (դպրոցի կանոնադրություն, տեղայնացված օրինակելի իրավական ակտեր, ներքին իրավական ակտեր), դրանց վարումը (նորմատիվ փաստաթղթեր------------------------------------------6

    2. Կառավարման և խորհրդակցական մարﬕնները-----------------------------------------------7

    3. Բյուջետային հնարավորություններ---------------------------------------------------------------8

    4. Աշակերտական համակազմը----------------------------------------------------------------------9

    5. Մանկավարժական համակազմը-----------------------------------------------------------------10

    6. Ուսուﬓական ﬕջավայրը-------------------------------------------------------------------------11

    7. Դպրոցի համագործակցությունը առանձին կառույցների և նրանց ներկայացուցիչների հետ---------------------------------------------------------------------------------------------------12

    8. Կրթության որակը----------------------------------------------------------------------------------13

    9. Նորարարություն և տեխնոլոգիաներ------------------------------------------------------------13

  5. Դպրոցի զարգացման նախընտրելի ուղղությունները---------------------------------------------14

  6. Սովորողների կարողությունների և հմտությունների զարգացումը-----------------------------15

  7. Դպրոցի դաստիարակչական համակարգի կատարելագործումը-------------------------------15

  8. Հայրենասիրական դաստիարակություն------------------------------------------------------------16

  9. Դպրոցում առկա խնդիրների լուծմանն ուղղված քայլեր------------------------------------------17












ՆԱԽԱԲԱՆ

Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք:

/ ՀՀ Սահմանադրություն, հոդված 39/



Կրթությունը անձի, հասարակության և պետության շահերից ելնող ուսուցման և դաստիարակության գործընթաց է, որը նպատակաուղղված է գիտելիքները պահպանելու և սերունդներին փոխանցելու համար:

Հայաստանի Հանրապետության կրթական համակարգը նպատակաուղղված է հայ ժողովրդի հոգևոր և մտավոր ներուժի ամրապնդմանը, ազգային և համամարդկային արժեքների պահպանմանն ու զարգացմանը:

Կրթության բնագավառում պետական քաղաքականության հենքը ազգային դպրոցն է, որի գլխավոր նպատակը մասնագիտական պատշաճ պատրաստվածություն ունեցող և համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված անձի ձևավորումն է:

Կրթության բնագավառում պետական քաղաքականության կազմակերպական հիմքը կրթության զարգացման պետական ծրագիրն է, որը ՀՀ կառավարության ներկայացմամբ հաստատում է ՀՀ Ազգային ժողովը:

ՀՀ անկախության հռչակումից հետո սկսվել են իրականացվել կրթության ոլորտի բարեփոխումներ, որոնք հնարավորություն են տվել լուծելու համակարգում առկա շատ խնդիրներ, կայունացնելու իրավիճակը և նախադրյալներ ստեղծելու զարգացման համար:

«Երևանի Պարույր Սևակի անվան թիվ 123 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի զարգացման 2016-2021 թթ. ծրագիրը մշակվել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածին, «Հայաստանի Հանրապետության կրթության զարգաման 2016-2025 թթ. պետական ծրագիր», փաստաթղթերի հիմնադրույթներին համապատասխան` հաշվի առնելով մանկավարժական կոլեկտիվի ձեռքբերումները և դպրոցում առկա հիմնախնդիրները:












  1. ԴՊՐՈՑԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Առաքելությունը կազմակերպության ցանկալի ապագայի մտապատկերն է:


Վաղվա օրը ձևավորվում է այսօր. առողջ սերունդ քաղաքացիական առողջ հասարակության համար:

Այս առաքելության իրականացման ճանապարհին կարևորում ենք կրթական գործընթացում ժամանակավրեպ չլինելը: «Արագությունների», «տեղեկատվության», «ինտեգրման» անվանված քսանﬔկերորդ դարը պահանջում է արմատական փոփոխություններ կրթական ոլորտում: Փոփոխությունների համակարգված իրականացման համար որպես ելակետ ենք ընդունում զարգացման սույն ծրագիրը, որը ենթադրում է աստիճանական իրականացում:

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը սահմանում է. «Հանրակրթությունը անհատի, հասարակության և պետության շահերից բխող, հանրակրթության պետական կրթակարգին համապատասխան անձի ուսուցման և զարգացման գործընթաց է, որը նպատակաուղղված է երեխայի, սովորողի մտավոր, նրա անձի՝ որպես ապագա քաղաքացու ձևավորմանը, ինքնուրույն կյանքին նախապատրաստմանը, մասնագիտական կողﬓորոշմանը և մասնագիտական կրթության նախապատրաստմանը:

Հիմնական դպրոցի առաքելությունը իր սովորողներին ազգային հենքի վրա տարրական և հիմնական որակյալ կրթություն տալն է` ապահովելով համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության և մարդասիրության ոգով դաստիարակված քաղաքացիների ձևավորումը, որոնք կարող են իրենց կրթությունը շարունակել ավագ դպրոցներում, նախնական մասնագիտական (արեհեստագործական), միջնակարգ–մասնագիտական և այլ ուսումնական հաստատություններում:

Հիմնական ընդհանուր կրթությունը պարտադիր է: Հիմնական ընդհանուր կրթության պարտադիր լինելու պահանջը պահպանվում է մինչև սովորողի 16 տարին լրանալը, որը չի տարածվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների որոշակի կատեգորիաների վրա, որը սահմանում է ՀՀ կառավարությունը:

Մեր օրերում և´ հասարակական գիտակցության, և´ պետական քաղաքականության մեջ կրթությունը, հատկապես՝ որակյալ կրթությունը և դաստիարակությունը շարունակում են մնալ գերակայությունների շարքում` որպես ազգային արժեք և սոցիալ-տնտեսական առաջընթացի կարևոր գործոն:

Կրթության բնագավառի գերխնդիրն է կրթության որակի բարձրացումը` ապահովելով համակարգի արդյունավետ գործունեությունը և քաղաքացիների` իրենց ձգտումներին և ընդունակություններին համապատասխան կրթություն ստանալու հավասար մատչելիությունը:


2. ԴՊՐՈՑԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ


1961 թվականին Էրեբունի բլրի հարևանությամբ գտնվող Նոր Արեշ թաղամասում հիմնադրվեց հ. 123 ութամյա դպրոցը` քարաշեն մեկ մասնաշենքով:

1970 թվականին դպրոցը դարձավ միջնակարգ և նույն թվականին կառուցվեց երկրորդ մասնաշենքը:

1971 թվականին դպրոցն անվանակոչվեց հայ մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակի անունով:

Դպրոցի կանոնադրությունը հաստատվել է 25.11.2002 թ., իսկ ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցվել է 24.01.2003 թ.:

ՀՀ կրթության և գիտության նախարարի 2007 թ. ապրիլի 11-ի թիվ 271-Ա/ք հրամանով դպրոցին տրվել է կրթական գործունեության լիցենզիա` միջնակարգ լրիվ ընդհանուր կրթություն իրականացնելու 300 սովորողների համար:

ՀՀ կրթության և գիտության նախարարի 2007 թ. ապրիլի 11-ի թիվ 270-Ա/ք հրամանով դպրոցին տրվել է կրթական գործունեության լիցենզիա` հիմնական ընդհանուր կրթություն իրականացնելու 800 սովորողների համար:

Դպրոցը հիմնանորոգվել է 1980 թվականին, իսկ առանձին տարիներին միայն մասնակի վերանորոգումներ են կատարվել:

Դպրոցն այսօր ունի 37 դասասենյակ, առարկայական 5 կաբինետ, գրադարան, 2 լաբորատորիա, համակարգչային 2 կաբինետ, արհեստանոց, հանդիսությունների դահլիճ, 2 մարզադահլիճ, մարզահրապարակ, 2 ուսուցչանոց, 13 սանհանգույց, բուժկետ, ջեռուցման լոկալ համակարգ:

Պ. Սևակի անվան թիվ 123 միջնակարգ դպրոցը որպես հիմնական հաստատվել է ՀՀ կառավարության 2010 թ. մայիսի 6-ի N 575- Ն որոշմամբ, որի 3-րդ կետով սահմանվել է, որ «2010-2011 և 2011-2012 ուսումնական տարիների ընթացքում հիմնական դպրոցներին թույլատրվելու է ուսումնական գործընթացը շարունակել համապատասխանաբար 11-րդ և 12- րդ դասարաններում»:

2015-2016 ուստարում դպրոցը համալրված էր 17 դասարանով, որտեղ սովորում են թվով 418 աշակետներ (տարրական դպրոցում 7 դասարան` 156 աշակերտով, միջին դպրոցում՝ 10 դասարան` 263 աշակերտով):

Դպրոցում աշխատում են թվով 37 ուսուցիչներ, որոնցից 34-ը ունեն բարձրագույն կրթություն, իսկ 3-ը` միջին մասնագիտական:

Դպրոցն աշխատում է 5-օրյա աշխատանքային շաբաթով:





3. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ


Պ. Սևակի անվան հ. 123 հիմնական դպրոցի զարգացման ծրագրում իրատեսական նպատակներ և խնդիրներ սահմանելու համար նախ անհրաժեշտ է վերլուծել առկա իրավիճակը, բացահայտել ուժեղ և թույլ կողﬔրը, վերհանել առկա հիﬓախնդիրները:

Վերլուծությունը համակարգված իրականացնելու համար նպատակահարմար է այն կատարել ըստ որոշակի ոլորտների` առավելագույնս ընդգծելով դպրոցի ուժեղ և թույլ կողﬔրը:


ՈՒԺԵՂ ԿՈՂՄԵՐ

ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐ

  • Դպրոցի գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերը (դպրոցի կանոնադրություն, տեղայնացված օրինակելի իրավական ակտեր, ներքին իրավական ակտեր), դրանց վարումը,

  • Կառավարման և խորհրդակցական մարﬕնները,

  • Աշակերտական համակազմը,

  • Մանկավարժական համակազմը,

  • Համագործակցությունը կրթության կառավարման մարﬕնների և շահառու կազմակերպությունների հետ,

  • Ուսուﬓական ﬕջավայրը,

  • Կրթության որակը` ըստ սովորողների ուսուﬓառության արդյունքների:

  • Դպրոցի շենքային պայմանները և նյութատեխնիկական բազան,

  • Դպրոցի ֆինանսատնտեսական գործունեությունը,

  • Ձեռնարկատիրական գործունեության բացակայությունը,

  • Համագործակցությունը համայնքի հետ,

  • Մանկավարժական համակազմում որակավորման տարակարգ ունեցողների պակասը,

  • Նորամուծությունների նկատմամբ մանկավարժների հետաքրքրության պակասը,

  • ՏՀՏ-ների ներդրման և օգտագործման մակարդակը:


Սույն վերլուծությունը ցույց է տալիս, որ դպրոցի թույլ կողմերով է բացատրվում հիմնախնդիրներից առաջնայինը՝ առաջին դասարան ընդունվողների քանակի նվազումը. 2011-12 թթ. ուստարում առաջին դասարանում ներգրավվել է 51 աշակերտ, մինչդեռ 2014-15 թթ. ուստարում՝ 34-ը:








4. ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ


    1. Դպրոցի գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերը (դպրոցի կանոնադրություն, տեղայնացված օրինակելի իրավական ակտեր, ներքին իրավական ակտեր), դրանց վարումը (նորմատիվ փաստաթղթեր)

Ուսուﬓական հաստատությունը պետք է ունենա նորմատիվ և իրավական համակարգի զարգացման հնարավորություն, իր գործունեության համար անհրաժեշտ իրավական փաստաթղթերի ցանկը և ցանկում նշված բոլոր փաստաթղթերը: Ցանկում նշված փաստաթղթերի օրինակելի տարբերակների հիման վրա պետք է կազմված և սահմանված կարգով հաստատված լինեն իր կառուցվածքին հատուկ փաստաթղթերը:

Ուսուﬓական հաստատությունում պետք է առկա լինեն պարտադիր գործածության երաշխավորված փաստաթղթերը, և դրանք պետք է վարվեն կարգերի պահանջներին համապատասխան: Ուսուﬓական հաստատությունը պետք է արդյունավետ օգտագործի գոյություն ունեցող նորմատիվ փաստաթղթերը, դրանց օրինակելի ձևերը, իր իրավասության սահմաններում մշակի հաստատության համար անհրաժեշտ նոր նորմատիվ փաստաթղթեր (ներքին իրավական ակտեր) և դրանք կիրառի աշխատանքի ընթացքում: Այս աշխատանքին մասնակցելու հնարավորություն պետք է ունենան հաստատության բոլոր աշխատակիցները: Այդ փաստաթղթերը պետք է լինեն արդյունավետ, ժամանակակից, իրականանալի (իրականացնելի), ապահովեն աշակերտների գիտելիքների, կարողությունների և հմտությունների աճ:

ՀՀ կրթության և գիտության նախարարության կողﬕց հաստատված է Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսուﬓական հաստատություններում գործածության ենթակա փաստաթղթերի անվանացանկը: Այդ փաստաթղթերը լրացնելը դպրոցի առօրյա գործունեության կանոնակարգման համար դեռևս բավարար չէ: Պետք է ունենալ նաև խորհրադակցական մարﬓի կանոնադրությունը, որտեղ նկարագրվում են նաև փաստաթղթի վարման գործընթացը և պատասխանատուների աշխատանքը: Օրինակ՝ մանկավարժական խորհրդի արձանագրությունների մատյանը վարելու համար դպրոցը մանկավարժական խորհրդի օրինակելի կանոնադրության հիման վրա պետք է մշակի իր կանոնադրությունը և դրա ﬔջ սահմանված կարգով վարի մանկավարժական խորհրդի արձանագրությունների մատյանը: Եթե դպրոցը համարում է, որ մանկավարժական խորհրդի օրինակելի կանոնադրությունը շատ լաﬖ է, և ոչ ﬕ լրացման կարիք չկա, դպրոցը, ﬕևնույն է, պետք է այն փոփոխի. տեղադրի իր դպրոցի անվանումը, հեռացնի «օրինակելի» բառը, սահմանված կարգով հաստատի այն:

Այս ցանկում կան այնպիսի փաստաթղթեր, որոնց լրացման կարգը սահմանվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողﬕց: Դպրոցը չի կարող դրանք փոփոխել և պետք է ճշտությամբ կատարի դրանց պահանջները (ցանկի 1-7, 11, 12, 13 կետերը):

Այսպիսով՝ դպրոցի տնօրենը պետք է վստահ լինի, որ ցանկում թվարկված փաստաթղթերի լրացման կարգերը առկա են, և փաստաթղթերը լրացվում են այդ կարգերի հիման վրա: Աﬔնօրյա գործունեությունը կանոնակարգելու նպատակով դպրոցն իր իրավասության սահմաններում կարող է մշակել, օգտագործել կանոնակարգող այլ փաստաթղթեր:

Ուստի նպատակ ենք սահմանում ապահովել ԿԳՆ-ի կողﬕց հաստատված պարտադիր գործածության օրինակելի փաստաթղթերի համապատասխանությունը դպրոցի կառուցվածքային առանձնահատկություններին:


    1. Կառավարման և խորհրդակցական մարﬕնները

«Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսուﬓական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրության 29-րդ կետի համաձայն՝ հաստատության կառավարումն իրականացնում է հիմնադիրը, նրա լիազորած պետական մարմինը, գործադիր մարմինը՝ տնօրենը, որը պաշտոնի է նշանակվում և պաշտոնից ազատվում օրենքով սահմանված կարգով: Հաստատությունում, ըստ ՀՀ կառավարության 2002 թ. Ապրիլի 23-ի N444 որոշման, իրականացվում է կոլեգիալ կառավարում: Կոլեգիալ կառավարումն իրականացնող մարմինը հաստատության խորհուրդն է: Անհրաժեշտ է ընդլայնել դպրոցի խորհրդի լիազորությունները և իրավունքները՝ հետևյալ ուղղություններով.

  • նյութատեխնիկական բազայի հարստացման ուղղությամբ որոշումների ընդունում,

  • դպրոցի ծնողական խորհրդի գործունեության վերաբերյալ առաջարկությունների ներկայացում,

  • կրթության պետական կառավարման մարմնին դպրոցի զարգացման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում,

  • դպրոցական շինարարության վերաբերյալ պետական լիազորված մարմիններին առաջարկությունների ներկայացում:

«ՀՀ պետական հանրակրթական ուսուﬓական հաստատություն» ՊՈԱԿ-ի օրինակելի կանոնադրության 77-րդ կետով ամրագրված է. «Հանրակրթական դպրոցում կրթական գործունեության արդյունավետ կազմակերպման, ինչպես նաև զարգացման ծրագրերին աջակցելու և համայնքի հետ արդյունավետ համագործակցություն ապահովելու նպատակով ձևավորվում են խորհրդակցական մարﬕններ` մանկավարժական խորհուրդ, առարկայական ﬔթոդական ﬕավորուﬓեր, ծնողական, աշակերտական, հոգաբարձուների խորհուրդներ: Հանրակրթական դպրոցում կարող են ձևավորվել խորհրդակցական կամ խորհրդատվական այլ մարﬕններ»:

Խորհրդակցական բոլոր մարﬕններն ունեն իրենց կանոնադրությունը, որը կազմում է դպրոցը` հիմք ընդունելով օրինակելի կանոնադրությունը: Կանոնադրությամբ սահմանվում են տվյալ մարﬓի գործունեության ոլորտները և կարգը:

Շատ կարևոր է, որ խորհուրդներն ունենան իրական ինքնավարություն, ազատ լինեն իրենց գործողություններում՝ պահպանելով իրենց իրավունքներն ու պարտականությունները: Այն դեպքում, երբ խորհրդակցական մարﬕնները գործում են ձևական, չեն կատարում կամ մասամբ են կատարում իրենց պարտականությունները, դպրոցում ուսուﬓադաստիարակչական, կառավարման և ղեկավարման գործընթացներն էականորեն տուժում են: Դպրոցը դառնում է փակ, դպրոցում իրականացվող գործընթացները ուսուցիչների, աշակերտների և համայնքի համար դառնում են անհասկանալի, և արդյունքում նրանց և դպրոցի ﬕջև առաջանում է անվստահության մթնոլորտ:


Գծապատկեր 1

Որպես դպրոցի տնօրեն՝ պետք է կարողանալ գնահատել և ժամանակին ﬕջոցներ ձեռնարկել խորհրդակցական մարﬕնների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու, ձևական գործընթացները դադարեցնելու համար: Այդ նպատակով անհրաժեշտ է.

  1. Մանկավարժական խորհրդի անդաﬓերի համար կազմակերպել սեﬕնարներ` նրանց դպրոցի հիﬓարար փաստաթղթերին ծանոթացնելու համար:

  2. Առարկայական ﬔթոդական ﬕավորուﬓերի նախագահների համար կազմակերպել սեﬕնարներ «Առարկայական ﬔթոդական ﬕավորման աշխատանքների պլանավորումը և կազմակերպումը» թեմայով:

  3. Զարգացնել առարկայական ﬔթոդական ﬕ ավորուﬓերի ﬔթոդական աշխատանքի կազմակերպման զինանոցը՝ գործող փորձի ուսուﬓասիրության ﬕջոցով:


    1. Բյուջետային հնարավորություններ

Դպրոցավարության մյուս կարևոր ուղղությունը նրա բյուջետային հնարավորություններն են: Քանի որ դպրոցը հիﬓական և հաճախ ﬕակ ֆինանսավորումը ստանում է պետական բյուջեից, ապա հաջողությունների և դժվարությունների հիﬓական պատճառը այդ ﬕջոցների բավարար և անբավարար լինելն է: Դպրոցներն այսօր ֆինանսավորվում են աշակերտների թվով, և դպրոցի բյուջետային ﬕ ջոցները բավարարում են, եթե աշակերտների թիվը դասարանում բարձր է ﬕջինից: Եթե այդ ﬕջոցներն անբավարար են, ապա դպրոցը բյուջետային ﬕջոցների հետ կապված իր խնդիրները փորձում է լուծել՝ որոշ ուղղություններում քիչ ներդրուﬓեր կատարելով:

1. Աշխատավարձ և դրան հավասարեցված վճարուﬓեր

2. Եկամտահարկի վճարներ

Այս ուղղություններով բյուջետային հատկացուﬓերը ﬕջոցների սղության դեպքում, որպես կանոն, չեն փոփոխվում:

3. Գրասենյակային և տնտեսական ծախսեր

4. Գույքի և սարքավորուﬓերի ձեռքբերման ծախսեր

Այս ուղղություններով բյուջետային հատկացուﬓերը ﬕջոցների սղության դեպքում սովորաբար նվազեցվում են:

5. Կապի ծառայությունների ծախսեր

6. Էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր

7. Ջրմուղ-կոյուղու ծառայությունների գծով ծախսեր

8. Կոմունալ ծառայությունների վճարներ

Այս ուղղություններով բյուջետային հատկացուﬓերը ﬕջոցների սղության դեպքում սովորաբար նվազեցվում են խնայողությունների հաշվին:

Ձեռնարկատիրական գործունեությունը դպրոցի համար լրացուցիչ ֆինանսավորման աղբյուր է: Ստացված շահույթն անհրաժեշտ է օգտագործել դպրոցի կանոնադրական խնդիրների իրագործման նպատակով: Դրա համար հարկ է.

  • կազմակերպել համակարգչային ծրագրերի և լեզուների լրացուցիչ ուսուցում,

  • ուսումնաարտադրական գործունեության ծավալում:

Ոլորտի խնդիրները կարգավորելու նպատակով անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել դպրոցի բյուջետային հատկացումները ավելացնելու և այլ միջոցներ հայթայթելու ուղղությամբ, զարգացնելու տնօրենի և հաշվապահի կարողությունները՝ դպրոցի բյուջեում ֆինանսական մուտքերը և դրանց փոփոխությունները կանխատեսելու, նախահաշիվ կազﬔլու, ֆինանսական ﬕջոցները նախահաշվին համապատասխան ծախսելու, հաշվետվություններ կազﬔլու համար: Կարևորում ենք դպրոցի ներգրավումը միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի ծրագրերին և այդ ուղղությամբ կատարվող աշխատանքները:


    1. Աշակերտական համակազմը

Պետական դպրոցի տնօրենը պարտավոր է տվյալ տարածքում բնակվող երեխաներին (սովորողներին) ծնողի կողﬕց դիմում ներկայացնելու դեպքում ընդունել դպրոց` ապահովելով օրենսդրությամբ սահմանված նորﬔրին համապատասխան պայմաններ: Դպրոց ընդունելության ժամանակ սովորողի գիտելիքների ստուգում չի թույլատրվում:

Աշակերտները ոչ ﬕայն մտավոր, այլև սոցիալական և հուզական (էմոցիոնալ) անհատականություններ են, և այս աﬔնն ազդում է նրանց սովորելու արդյունավետության վրա: Որպեսզի հասկանանք, թե ովքեր են ﬔր աշակերտները, պետք է հաշվի առնենք `

  1. նախնական գիտելիքները,

  2. մտավոր զարգացումը,

  3. մշակութային դաստիարակությունը,

  4. զարգացվածությունը և զարգանալու հույսերը(սպասելիքները):

Դպրոցի նպատակներից են՝ զարգացնել դպրոցի ուսուցիչների կարողությունները սովորողների նախնական գիտելիքները որոշելու, սովորողների տարիքային հոգեբանությունը ճանաչելու, նրանց հետ արդյունավետ աշխատելու համար, դպրոցում ներդնել հոգեբանական ծառայություն՝ սովորողներին և ուսուցիչներին անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրելու, նրանց օգնելու և դասարանում առաջացող խնդիրների լուծմանն աջակցելու համար:


    1. Մանկավարժական համակազմը

Ուսուցիչները և աշակերտները ﬔկ ﬕասնական համակարգ են, և նրանց գործունեությունը փոխկապակցված է: Մենք պետք է կարողանանք գնահատել ﬔր մանկավարժական պոտենցիալը, ինչի համար պետք է ունենանք գնահատման չափանիշներ: Մենք կարող ենք ուսուցչին գնահատել՝ ըստ նրա կրթության և փորձառության, ըստ նրա՝ ուսուցման գործընթացում ունեցած հաջողությունների, ըստ դպրոցի զարգացման գործընթացում նրա ունեցած ներդրման: Չափանիշներ կարող են լինել օրինակ՝

  1. Ունի բարձրագույն մասնագիտական կրթություն:

  2. Ունի աշխատանքի 5 և ավելի տարվա փորձ:

  3. Ուսուցման գործընթացում կիրառում է դասավանդման այնպիսի ﬔ թոդներ և հնարներ, որոնք աշակերտներին հնարավորություն են տալիս ստանալու բավարար գիտելիքներ, ձեռք բերելու անհրաժեշտ կարողություններ և հմտություններ:

  4. Գիտի գնահատման ﬔթոդաբանությունը և կարողանում է այն կիրառել:

  5. Գիտի առարկայի չափորոշիչները և դասավանդելիս առաջնորդվում է չափորոշիչներով:

  6. Իր աշխատանքում պատասխանատու է և պարտաճանաչ, նպաստում է դպրոցի ուսուﬓական և վարչական աշխատանքների կազմակերպմանը, ուսուﬓասիրում է գոյություն ունեցող փորձը և տարածում է իրենը:

  7. Գիտի տարիքային հոգեբանությունը:

  8. Գիտի և հարգում է երեխաների իրավունքները:

  9. Պահպանում է մանկավարժական էթիկայի կանոնները:

Կրթության որակի բարելավումը նախ և առաջ ենթադրում է որակյալ ուսուցիչների առկայություն: Կրթության որակի բարձացման և բարեփոխումների հաջողության ապահովման առանցքային դերը պատկանում է ուսուցչին:

Դպրոցի մանկավարժական համակազմի որակական բարելավումը համարում ենք դպրոցի ռազմավարություններից մեկը: Այն ենթադրում է ՀՀ կառավարության 14.10.2010 թ. Ν 1391- Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջների կատարում, այսինքն`

Ա. Ուսումնասիրել, ընդհանարացնել մանկավարժական առաջավոր փորձը և ներդնել պրակտիկ աշխատանքում:

Բ. Որակավորման տարակարգ չունեցող, սկսնակ ուսուցիչներին նախապատրաստել ատեստավորման:

Գ. Կազմակերպել մասնագիտական և մանկավարժական-մեթոդական խորհրդակցություններ, խորհրդատվություններ:

Դ. Ուսուցիչներին հաղորդակից դարձնել մանկավարժության նորագույն նվաճումներին, կազմակերպել սեմինարներ, մանկավարժական մեթոդական ընթերցումներ:

Ե. Նպաստել ուսուցիչների որակավորման բարձացմանը:

Զ. Ընդլայնել տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ներդրման գործընթացը, ձեռք բերել ոչ միայն նոր համակարգիչներ, այլև էլեկտրոնային գրատախտակ,

Հասնել նրան, որ յուրաքանչյուր ուսուցիչ տիրապետի համակարգչային ծրագրերին և կարողանա օգտվել համացանցից: Այդ նպատակով կազմակերպել դասընթացներ:

Է. Կատարելագործել ուսուցիչների աշխատանքը կրթական կայքերի միջոցով (armedu.am, edu.am, aniedu.am, dasaran.am և այլն):

Նախատեսում ենք աջակցել մանկավարժներին մշակել և տպագրել իրենց մեթոդական աշխատանքների արդյունքների վերաբերյալ նյութերը և ստեղծել համապատասխան պայմաններ փորձարարական հետազոտական աշխատանքներն իրականացնելու համար:


    1. Ուսուﬓական ﬕջավայրը

Ուսուﬓական ﬕջավայրի ճիշտ վերլուծությունը զարգացման ծրագրի կարևոր գործոններից է: Ուսուﬓական ﬕջավայրը դասասենյակների և առարկայական կաբինետների, դասագրքերի և այլ գրականության, սարքավորուﬓերի և մուլտիﬔդիայի, դպրոցում ձևավորված սովորեցնելու և սովորելու ավանդույթի, դպրոցի ներսում և դպրոցից դուրս առկա հասարակական հարաբերությունների ամբողջությունն է: Այն պայմանավորված է նշված բոլոր ուղղությունների առկայությամբ և փոխկապակցվածությամբ: Դպրոցը կարող է ուժեղ լինել ﬕ ուղղությամբ, բայց այդ ուժը կթուլանա ﬔկ այլ ուղղության թույլ լինելու պատճառով:

Դպրոցը պետք է ձգտի, որ՝

  1. դասասենյակաները և առարկայական կաբինետները վերանորոգված և կահավորված լինեն նոր գույքով,

  2. ապահովված լինի դասագրքերով և ուսուﬓական այլ գրականությամբ, սարքավորուﬓերով և մուլտիﬔդիայով,

  3. դպրոցում ձևավորված լինեն հասարակական այնպիսի հարաբերություններ,որոնք համապատասխանում են երեխաների իրավունքներին և ժողովրդավարական դպրոցի գաղափարներին,

  4. դպրոցում ձևավորված լինի սովորեցնելու և սովորելու ավանդույթ (մշակույթ):

Ծնողների և երեխաների սոցիալական պատկերը պետք է նկարագրվի դպրոցի ուսուﬓական ծրագրում, արտացոլվի ուսուﬓական պլանում և իրականացվի ուսումնառության ընթացքում: Այս պահանջը դրված է նաև ուսուﬓական պլանի դպրոցական բաղադրիչի բաշխման հիմքում: Դրա արդյունքում աշակերտները կունենան ուսուﬓական հաջողություններ, որոնք տոկոսային հարաբերությամբ ներկայացվում է դպրոցի ներքին գնահատման ժամանակ:

Դպրոցի ուսուﬓական պլանը դպրոցի հիﬓարար փաստաթղթերից է, որը ապահովում է դպրոցի կողﬕց պետական և հանրային պատվերի կատարումը: Դպրոցի ուսուﬓական պլանը պետք է կազմվի՝ ըստ սովորողների և ոչ թե ուսուցիչների կարիքների:

Այս առումով կարևորում ենք ուսուﬓական պլանի համապատասխանեցումը դպրոցում սովորողների կարիքներին:

Դաստիարակությունը պետության կրթական քաղաքականության և կրթության համակարգի ռազմավարական կարևորագույն խնդիրն է, քանզի կրթության գերնպատակն անձի անհատականության կայացուﬓ է:

Դպրոցը պետք է քայլեր ձեռնարկի սովորողների դաստիարակության համակարգի կատարելագործման ուղղությամբ՝

  1. ծնողների ուսուցում կազմակերպելով,

  2. առարկայական դասընթացներում հզորացնելով դաստիարակության մասը,

  3. արտադասարանական ﬕջոցառուﬓերին դաստիարակչական ուղղվածություններ տալով,

  4. ուսման նկատմամբ դրական վերաբերմունք ձևավորելով,

  5. ծնող-դպրոց կապը հզորացնելով:

Վերոբերյալի հիմամբ՝ նպատակ ունենք բարելավելու դպրոցում իրականացվող դաստիարակչական աշխատանքները`մշակելով և ներդնելով արդյունավետ ﬔխանիզﬓեր, դպրոցում մտցնելով ներառական կրթություն, ներմուծելով կրթական արդի ծրագրեր, այդ թվում՝ այլընտրանքային և միջազգային:


    1. Դպրոցի համագործակցությունը առանձին կառույցների և նրանց ներկայացուցիչների հետ

Դպրոցի նյութատեխնիկական բազայի բարելավման և սովորողներին ու մանկավարժներին հասարակական կյանքին ակտիվորեն ներգրավելու համար անհրաժեշտ է մշտապես համագործակցել առանձին կառույցների և նրանց ներկայացուցիչների հետ: Ստորև ներկայացված Գծապատկեր 2-ը արտահայտում է այդ համագործակցության տեսլականը:

Գծապատկեր 2


    1. Կրթության որակը

Կրթության որակը կարելի է բարձրացնել` բացահայտելով իրավիճակը գնահատելու ﬕջոցով այն փոխելու հնարավորությունները: Անհրաժեշտ է դիտարկել հետևյալ գործոնները.

  1. Ուսուﬓական գործընթացի փաստացի վիճակը:

  2. Կրթական գործընթացի կատարողականը:

  3. Կրթական գործընթացի արդյունավետությունը:

  4. Կրթական գործընթացի որակը կրթական աստիճաններում:

  5. Դասերի, ուսուﬓական ﬕջոցառուﬓերի որակը:

Մեր առջև խնդիր ենք դնում բարձրացնելու աշխատանքային կարգապահությունը և ուսուցման որակը:


    1. Նորարարություն և տեխնոլոգիաներ

Մանկավարժական գիտության, կրթական նոր տեխնոլոգիաների զարգացուﬓ էլ ավելի է խթանում դասավանդման նոր ﬔթոդների, ուսուցման նոր ձևերի մշակումը: Այսօր արդեն նորություն չեն դասավանդման փոխներգործուն, աշակերտակենտրոն ﬔթոդները, ուսուցման կազմակերպման տարբեր եղանակները, հեռավար ուսուցման ձևերը:

Դպրոցում այսպիսի փոփոխություններ կատարելը պահանջում է ժամանակ և ﬕջոցների ներդրում: Հնարավոր չէ ﬔկ սեﬕնարի կամ վերապատրաստման դասընթացի ﬕջոցով բոլոր ուսուցիչների մոտ ձևավորել ուսուցման ժամանակակից ﬔթոդների, ՏՀՏ-ների արդյունավետ կիրառման կարողություններ: Ուսուցիչը պետք է ժամանակ ունենա նոր գիտելիքներ ստանալու, դրանք գործածելու, սխալները ուղղելու և մոտեցուﬓերը վերանայելու համար: Դպրոցի վարչական կազﬓ էլ պետք է կարողանա ուսուցչի աշխատանքը վերահսկել, անհրաժեշտ օժանդակություն ցույց տալ և ապահովել նոր ստացած գիտելիքների և հմտությունների կիրառումը:

Մյուս կողﬕց՝ ցանկալի է, որ դպրոցն ըստ իր զարգացման առաջնահերթությունների ներդնի գիտականորեն հիﬓավորված որևէ նոր, զարգացում ապահովող գիտամանկավարժական նորարարություն: Այն հնարավորություն կտա դպրոցի աշխատակիցներին, աշակերտներին և ծնողներին, ինչպես նաև հիﬓադրին գնահատելու դպրոցի ջանքերը գիտական տեսանկյունից՝ դրանով դպրոցը առանձնացնելով մյուս դպրոցներից, օգտագործելով, տարածելով հաջողված փորձի արդյունքները:

Այս հիմնախնդիրները լուծելու նպատակով հարկ ենք համարում ՏՀՏ-ների կիրառման ﬕջոցով բարձրացնել ուսուցման արդյունավետությունը, ուսուցման կազմակերպման կոլեկտիվ եղանակի ﬕջոցով ապահովել սովորողների անհատական առաջընթացը:



  1. ԴՊՐՈՑԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


Դպրոցում հարկավոր է հաստատել հանրակրթության կազմակերպման հետևյալ սկզբունքները.

  • Հանրակրթությունը պետք է իրականացվի ազգայինի հենքի վրա՝ համամարդկային արժեքների ներդաշնակ զուգորդմամբ:

  • Հանրակրթությունը պետք է նպաստի մարդու և քաղաքացու շահերին, ծառայի անհատին ու ժողովրդին:

  • Հանրակրթությունը իրականացվում է ՀՀ պաշտոնական լեզվով՝ գրական հայերենով: Այն նպատակաուղղված է հայոց լեզվի, հայ ժողովրդի մշակութային ժառանգության պահպանմանն ու զարգացմանը, ազգային ինքնության ու միասնության պահպանմանը:

  • Հանրակրթությունն իրականացվում է ուսուցման և դաստիարակության միասնականության սկզբունքով՝ պահպանելով իր աշխարհիկ բնույթը, զերծ մնալով խտրականությունից ու սահմանափակումներից: Այն հավասարապես մատչելի է յուրաքանչյուրին՝ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:

  • Հիմնական կրթությունը պարտադիր և հասանելի է յուրաքանչյուր անձի՝ անկախ նրա հետաքրքրություններից, մասնագիտական նախնական կողմնորոշումից, մտավոր և ֆիզիկական կարողություններից:

  • Հանրակրթությունն իրականացվում է՝ սովորողների տարիքային առանձնահատկություններին և զարգացման մակարդակին համապատասխան:



  1. ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ


Կրթության բովանդակային բաղադրիչներն են.

  • գիտելիքների համակարգ,

  • կարողություններ և հմտություններ,

  • արժեքային համակարգ:

Այսօր, երբ կրթական բարեփոխումների հիմնական պահանջներից մեկը դարձել է աշակերտակենտրոն ուսուցումը, անցում է կատարվել գիտելիքակենտրոն համակարգից ուսուցման եռակենտրոն համակարգի՝ գիտելիքներ, կարողություններ և հմտություններ, արժեքային համակարգ, և խնդիր է դրվել սովորեցնելու սովորել, առաջնային պլան են մղվում այդ խնդիրների լուծմանն ուղղված մեթոդներն ու մեթոդական հնարները: Այդ նպատակով անհրաժեշտ է սովորողին ծանոթացնել ճանաչողության մեթոդներին և ձևավորել դրանք գործնականում կիրառելու կարողություններ և հմտություններ:

Սովորողը պետք է գիտակցի սեփական մշակույթի, լեզվի, պատմության, արվեստի, ավանդույթների, ազգային և այլ արժեքների կարևորությունն ու նշանակությունը և լինի դրանց կրողը:


  1. ԴՊՐՈՑԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄԸ


Մեր կարծիքով դպրոցում դաստիարակչական համակարգի կատարելագործման նպատակով անհրաժեշտ է`

• դաստիարակչական գործընթացներում առաջնորդվել միասնական սկզբունքներով և կանոններով, միասնական մանկավարժական պահանջներով,

• ծնողներին ակտիվորեն ընդգրկել դպրոցի դաստիարակչական գործընթացներում,

• հետևել, որ դաստիարակչական աշխատանքները հիմնվեն հստակ նախագծված դասղեկական պլանների վրա,

• վերլուծել դպրոցի դաստիարակչական միջավայրը և բացահայտելով առկա խնդիրները և բացթողումները` ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ,

• քայլեր ձեռնարկել աշակերտների, ինչպես նաև աշակերտների և ուսուցիչների միջև բավարար համագործակցություն, հաղորդակցության համար դրական միջավայր ստեղծելու ուղղությամբ,

• դասղեկական ժամերի և արտադասարանական միջոցառումների միջոցով իրականացնել բարոյական և հայրենասիրական դաստիարակության ծրագրեր,

• ընդլայնել ինչպես դասարանների, այնպես էլ առանձին աշակերտների ներդպրոցական և արտադպրոցական դաստիարակչական բնույթի միջոցառումներին մասնակցելու հնարավորությունները,

• դպրոցում ստեղծել «Ծնողական համալսարան» և դրանում ընդգրկել դասղեկների, հոգեբանների, մանկավարժական գիտության տարբեր մասնագետների: Անհրաժեշտ է նաև պարբերաբար վերլուծել այդ համալսարանում հավաքագրված դաստիարակչական բնույթի խնդիրները, որոնք առնչվում են ծնողների կողմից այս ուղղությամբ բավարար գիտելիքներ, կարողություններ և հմտություններ տրամադրելուն և նպատակ ունեն օգնելու վերջիններիս,

• համագործակցել իրավապահ մարմինների հետ:



  1. ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայրենապաշտական դաստիարակություն –

ահա՛ մեր փրկության խարիսխը:

Գ. Նժդեհ


Սովորողների հայրենասիրական դաստիարակությունը մշտապես եղել է ժամանակակից դպրոցի ուշադրության կենտրոնում, քանի որ մանկությունն ու պատանեկությունը ամենանպաստավոր շրջանն են անձի մոտ հայրենիքի նկատմամբ պատկերացումները ճիշտ ձևավորելու, սեր արմատավորելու համար:

Հայրենասիրական դաստիարակության բնագավառում ուղենշային նպատակներին հասնելու համար մեր կարծիքով անհրաժեշտ է`

• դպրոցի վարչական և ուսուցչական անձնակազմին ակտիվորեն ընդգրկել սովորողների հայրենասիրական դաստիարակության ծավալման և կատարելագործման գործընթացներում,

• պարբերաբար համակարգել, վերլուծել և գնահատել ծրագրավորված հայրենասիրական միջոցառումների կատարման արդյունավետությունը,

• դպրոցական հիմնական բոլոր միջոցառումներն իրականացնելիս ապահովել հայկական խորհրդանիշների և հայրենասիրական գաղափարների գործածումը,

• ամփոփել և տարածել հայրենասիրական դաստիարակության ասպարեզում լավագույն մասնագետների մանկավարժական առաջավոր փորձը,

• հայրենասիրական դաստիարակության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ներդնել աշխատանքի նոր ձևեր և մեթոդներ, ինչպիսիք են զանգվածային լրատվության միջոցները և ժամանակակից տեխնոլոգիաները` ֆիլմեր, սկավառակներ, էլեկտրոնային նյութեր և այլն,

• դպրոցի աշակերտական խորհրդին ընդգրկել ռազմահայրենասիրական դաստիարակությանն ուղղված միջոցառումներում,

• հաճախակի անցկացնել ռազմահայրենասիրական բնույթի մրցույթներ, հանդիպումներ, զրույցներ և այլ միջոցառումներ, ինչպիսիք են`

• «Հայոց պատմություն», «Հայ ազգ», «Հայոց լեզու», «Հայ ընտանիք» թեմաներով հանդիպումները, զրույցները, սեմինարները և այլ միջոցառումները,

• հայտնի մարդկանց, զինվորների, հայ ազատամարտիկների, պատերազմի հաշմանդամների հետ հանդիպումները,

• հարստացնել և համալրել հայրենասիրական դաստիարակության կազմակերպման և իրականացման համար անհրաժեշտ մանկավարժական տեղեկատվական բանկը:



  1. ԴՊՐՈՑՈՒՄ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՅԼԵՐ


Դպրոցը հիմնանորգվել է 1980 թվականին, իսկ առանձին տարիներին միայն կատարվել են ընթացիկ վերանորոգումներ: Դպրոցն ունի հիմնանորոգման կարիք: Դպրոցում գործող 2 մարզադահլիճների և մարզահրապարակների վիճակն անմխիթար է: Դահլիճները նույնպես ունեն հիմնավերանորոգման կարիք:

Ուսումնական հաստատությունում առարկայական ծրագրերի յուրացումը դասապրոցեսի ընթացքում մատչելի դարձնելու համար համակարգչային գրագիտությունը չափազանց կարևոր է և´ ուսուցիչների և´ սովորողների համար:

Չնայած համակարգչային երկու կաբինետներում տեղադրված 20 համակարգիչներն իրենց նպատակին են ծառայում, այնուամենայնիվ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները քիչ են և հասանելի չեն բոլոր սովորողներին:

Այսօր հիմնական դպրոցը ֆինանսավորվում է պետական բյուջեի միջոցներից` ըստ իրականացվող հանրակրթական ծրագրերի` կախված սովորողների թվից:

Պետական բյուջեից ստացված գումարը բավարար չէ դպրոցում առկա խնդիրները լուծելու համար: Անհրաժեշտ է հայթաթել լրացուցիչ ֆինանսական միջոցներ: Այդ առումով պետք է ակտիվացնել հոգաբարձուների խորհրդի` որպես հանրակրթական դպրոցի խորհրդակցական մարմնի գործունեությունը` դպրոցի համար ֆինանսական միջոցների հայթայթման և արտաբյուջետային ֆոնդի ձևավորման գործընթացում:

Դպրոցի կարիքները հոգալու համար անհրաժեշտ ենք համարում ծավալել ձեռնարկատիրական գործունեություն՝ որպես ֆինանսավորման լրացուցիչ աղբյուր: Այդպիսի աղբյուրներ կարող են լինել.

  • Հիմնադրի սահմանած կարգով վճարովի կրթական ծառայությունների մատուցումից ստացված միջոցները,

  • ՀՀ օրենսդրությամբ չարգելված և կանոնադրությանը չհակասող գործունեությունից ստացված միջոցները,

  • Տարածքների և գույքի վարձակալությունը,

  • Բարեգործների նպատակային ներդրումները, նվիրատվությունները,

  • Դպրոցի շրջանավարտների խորհուրդը, որը կնպաստի շրջանավարտների արդյունավետ և նպատակային մասնակցությունը դպրոցի խնդիրների լուծմանը.

  • ուսումնաարտադրական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում.

  • Արտադպրոցական դաստիարակության կազմակերպում:

Դպրոցի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու համար կարևորում ենք դպրոցի ներքին և արտաքին գնահատումը, որի մեխանիզմը նախատեսված է «Հանրակրթության մասին» օրենքով: Ներքին և արտաքին գնահատումն անհրաժեշտ է ուղղորդել սովորողին մատուցվող կրթական ծառայությունների որակի բարձրացմանը:

Որպես դպրոցի տնօրեն՝ կարող ենք իրականացնել սույն ծրագիրը դպրոցի խորհրդի՝ կոլեգիալ կառավարման մարմնի հետ լիարժեք համագործակցությամբ: Կարևորում ենք նաև համագործակցությունը տնօրենի՝ ուսումնական աշխատանքի գծով, մասնագիտացված աջակցությունների գծով, տնտեսական աշխատանքի գծով տեղակալների, սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների գծով կազմակերպչի, ուսուցիչների, զինղեկի, դպրոցի ուսումնաօժանդակ և սպասարկող անձնակազմի, բուժքրոջ հետ:

Որպես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ վերջին երեք ամսում ձեռնարկվել են միջոցառումներ առկա խնդիրները որոշ չափով լուծելու ուղղությամբ: Հանձն ենք առնում բարեխղճորեն կատարել տնօրենի այն լիազորությունները, որոնք սահմանված են ՀՀ Կառավարության 2010 թ. Հոկտեմբերի 14-ի N 1391-Ն որոշման Հավելված 4-ով՝ պաշտոնային պարտականությունների ցանկով:



ՎԱՐԴԻԹԵՐ ԹԵԼՈՒՆՑ

20.06.2016 թ.

14