СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Զարմանահրաշ ջուրը

Категория: Химия

Нажмите, чтобы узнать подробности

Ջուրը սովորական և,միաժամանակ՝խիստ արտասովոր նյութ է:Դա ամենազարմանալի, ամենատարածված ու ամենաանհրաժեշտ նյութն է մեր մոլորակի վրա:

Просмотр содержимого документа
«Զարմանահրաշ ջուրը»

Միջոցառում - Զարմանահրաշ ջուրը

Տեսանյութ/Вода/ֆիլմից

Վարող- Բոլորիս էլ հայտնի է ,որ ջուրը կյանքի աղբյուր է ,հենց մենք՝մարդ արարածներս այս աշխարհ ենք գալիս ջրային միջավայրից:Ըստ հնագույն պատկերացման ջուրը ունեցել է պտղաբերող զորություն հիշում եք մեր էպոսի Ծովինարին,որը 2 կում ջրից հղիանում և կյանք է տալիս երկվորյակներին՝ Սանասարին և Բաղդասարին:Նույնիսկ երկինքը հին ժամանակներում պատկերացվել է որպես հսկայական ջրային զանգված,մի երկնային ծով: Ջրի պաշտամունքի հետ է կապված մի ամբողջ ժողովրդական տոն՝Վարդավառը,երբ միմյանց վրա ջուր են ցողում ակնկալելով պտղաբեր անձրև: Ջուր բառով բազում իմաստուն դարձվածքներ կան,ընդ որում մի դեպքում ջուրը հանդես է գալիս որպես ավելորդաբանության խորհրդանիշ,օրինակ՝նրա խոսքում ջուրը շատ էր,կամ երբ նկատի ունենք գողացածը չվայելելու հեռանկարը,ասում ենք ջրի բերածը ջուրն էլ կտանի,կամ երբ ուրախանում ենք որևէ բան էժան ձեռք բերելիս,ասում ենք ջրի գնով առա,կամ երբ նախատում ենք մեր թուկակազմ ընկերոջը ասում ենք ինչ ես այդ անպետք մարդկանց ջրերն ընկել և այլն:Տեսեք որքան խորություն և մարդկային դարավոր խորություն կա այս բառում:Գիտեք որ մեր երկրում 9479 մեծ ու փոքր գետ ու գետակ և անհամար աղբյուրներ: Փորձենք ենթադրել,թե ինչպիսին կլիներ մեր Երկիր մոլորակը,եթե իսպառ անհետանար ջուրը: Կտեսնեք ծովերի և օվկիանոսների մռայլ իջվածքները՝պատված աղի հաստ շերտով,որոնք երբևէ լուծված են եղել այդ ջրերում,ցամաքած գետերի ակունքները,հավետ լռած աղբյուրները:Հանքային ապարները կքայքայվեն,քանի որ դրանց բաղադրության մեջ մտնում է մեծ քանակությամբ ջուր:Երկրի վրա չէր լինի ոչ թուփ,ոչ ծաղիկ, ոչ շնչավոր էակ: Եկեք պարզենք,թե իրենից ինչ է ներկայացնում ջուրը:

/Բեմին աշակերտը կարդում է քիմիայի դասագիրքը:/

Արտակ- Ի՞նչ կա այստեղ հետաքրքիր:Ահա, ջրով լի սափորը,բայց այն շատ տարօրինակ է:

/Բացում է սափորը ջուրը լցնում է բաժակի մեջ,հանկարծ հայտնվում է ծխի ամպ,որից դուրս է գալիս Խոտաբիչը:Այդ ընթացքում ցուցադրել ֆիլմից հատված:/

ԱրտակԱյդ դու՞ ես, Խոտաբի՛չ /գրկում է ծերուկին/:Մեզ մոտ այսօր քիմիայի երեկո է,իսկ ես պետք է պատմեմ ջրի մասին:Դու կօգնե՞ս ինձ:

Խոտաբիչ –Արտակ,օ՜,իմ փոքրիկ բարեկամ:Ջրի մասին ես ամեն ինչ գիտեմ,համարձակ գնա՛ և մասնակցի՛ր երեկոյին ու ինձ լսի՛ր:/Հեռանում է,թաքնվում է սեղանի մոտ:/

/Բեմում դասարան է:Աշակերտները նստած են,իսկ Արտակը 1-ին նստարանին է,սեղանի մոտ թաքնված է Խոտաբիչը:Ուսուցիչը ներս է մտնում:/

ՈւսուցիչԲարև ձեզ, երեխանե՛ր,նստե՛ք:Ի՞նչ էր հանձնարարված այսօր:

Աշակերտներ Ջուրը և նրա հատկությունները:

Ուսուցիչ –Ադամյան պատմի՛ր, թե ինչ գիտես ջրի մասին:/Խոտաբիչը խոսում է,իսկ Արտակը բառացի կրկնում է:/

Արտակ –Ջուրը, օ՜ իմ մեծարգո ուսուցիչ,ամենաանհրաժեշտ նյութն է Երկրի վրա:Արաբական ասացվածքը ասում է.այնտեղ մարդը սնանկանում է:Թուրքմենական ասացվածքը ասում է.:

Ուսուցիչ-Ադամյան ,շատ տարօրինակ ես խոսում:Պատասխանիր այնպես,ինչպես ես եմ սովորեցրել ձեզ՝ջրի կառուցվածքը,ֆիզիկական և քիմիական հատկությունները,ջրի նշանակությունը:

Խոտաբիչ-Լավ, ներեցեք ինձ մեծարգո ուսուցիչ,ես կփորձեմ ուղղել իմ սխալները:Ջուրը 4 նախատարրերից մեկն է /Արտակը կրկնում է/:

Ուսուցիչ-Ինչպե՞ս:Մի՞թե ջուրը տարր է:Քանի՞ տարր է մեզ հայտնի:

Արտակ- 109 տարր/ Խոտաբիչը նորից խոսում է,Արտակը կրկնում է/:Օ՜, իմ մեծարգո ուսուցիչ,ինձ հայտնի է 4 տարր՝ջուրը ,կրակը ,օդը,հողը:

Ուսուցիչ՞նչ է պատահել քեզ,Արտակ,հիվանդացե՞լ ես ,ջերմությու՞ն ունես:

Արտակ-Ո՛չ,ես առողջ եմ:

Ուսուցիչ-/Նկատում է Խոտաբիչին,բայց ցույց չի տալիս,ասում է ՝ահա/:Դիմում է Արտակին. –Իսկ քո կարծիքով, որտեղի՞ց է գալիս ջուրը:

Արտակ-Դեռ 17-րդ դարում Կիրխերը ով հայտնաբերել էր հրակայուն ապակին,ասում էր ,որ ամբողջ ջուրը անցնում է Երկրի հյուսիսային բևեռի մեծ ջրանցքով և դուրս է գալիս հարավային ջրանցքից ,հոսելով ստորգետնյա անցումներով հասնում է աղբյուրներին:

Ուսուցիչ-Ուրե՛մն մենք ամեն օր լվացվում ենք ծովի ջրերով,որոնք գալիս են հյուսիսային բևեռից:Որտեղի՞ց այդ հնացած գաղափարները ջրի մասին:

Արտակ- Իսկ դուք չե՞ք տեսնում,որ ես ամենածերն եմ :/Բոլորը ծիծաղում են,Արտակը հուզվում է/:

Ուսուցիչ-Ա՜,ծերունի Խոտաբիչ:Ահա՛ թե ով էր մեզ պատմում հնացած գաղափարները ջրի մասին:Հրավիրում ենք ձեզ, ծերունի Խոտաբիչ,մասնակցելու մեր քիմիայի երեկոյին: Նստե՛ք,հարգելիս, որտեղ ձեզ հարմար է:

Վարող- /Ձեռքում ոսկեզօծ թուղթ/Ահա՛ , մեծն հրաշագործ, ջրի մասին ամենակարևորը գրված է այստեղ:

Խոտաբիչը բացում է թուղթը,զարմացած պտտում է աջ ու ձախ ու տալիս է վարողին:

Խոտաբիչ- Այն ինչ գրված է այստեղ,ես ի զորու չեմ կարդալ:Միգուցե դու ծիծաղում ես ծեր Խոտաբիչիս վրա:

Վարող- Ո՛չ, ես չեմ կատակում:Այստեղ գրություն կա,բայց այն պետք է երևակել,որի արդյունքում կտեսնեք ջրի բանաձևը:/Վարողը պուլիվիզատորում լցված հիմքով երևակում է թուղթըև ցույց է տալիս հանդիսատեսին/:

Աշակերտները կարդում են բանաստեղծություններ ջրի մասին:

Ես տեսել եմ Երևանում Նա կանչում է.Ջուր եմ ծախում Հուշարձան մի անմոռաց Իմ կուլայով այս պուճուր Փոքրիկ տղան ջուր է ծախում Անցորդներին ջուր է տալիս Ոտաբոբիկ,արևխանձ… Սառը,անուշ,սառը ջուր:

Ջրի մեղեդին

Երաժշտության ժանրերից բոլոր Երաժշտության ժանրերից բոլոր Ես նախընտրում եմ ջրի մեղեդին Ես նախընտրում եմ ջրի մեղեդին Առվակի երգով ասում եմ օրոր Նա արմատների մարմինն է սնում Արտին,արոտին և արահետին: Եվ տերևների լուսատենչ հոգին:



Ուսուցիչ- Կրճատ բանաձևը H2O,իսկ որքան ջանք են թափել տարբեր երկրների գիտնականները,որպեսզի կարողանան պարզել ջրի բաղադրությունը:Ֆրանս.գիտնական Լավուազիեն բաց է թողել ջրի գոլորշիները շիկացած խաղավակի միջով և քայքայել է ջուրը բաղադրիչ մասերի`ջրածնի և թթվածնի:Այդպիսով, նա ապացուցել է,որ ջուրը բարդ նյութ է:

Խոտաբիչ- Ուրե՛մն,Արիստոտելը սխալ էր,որ պնդում էր,թե ջուրը տարր է:

Ուսուցիչ- Ո՛չ,հարգելի Խոտաբիչ,ջուրը բարդ նյութ է և կազմված է 2 քիմիական տարրերից: Անգլիացի գիտնականներ Կավենդիշը և Պրիստլին սինթեզել են ջուրը`այրելով ջրածինը թթվածնում,այդպես նրանք հաստատել են ջրի բաղադրությունը:

Խոտաբիչ- Ջրածինը այրվում է թթվածնում,իսկ ինչու՞ ջուրը չի այրվում:

Ուսուցիչ-Ջուրը ինքը հանդիսանում է այրման արգասիք`ջրածնի օքսիդ և ինքը չի այրվում: Ջուրը մեզ համար սովորական և միաժամանակ արտասովոր նյութ է:Ջրի հատկությունները չեն ենթարկվում ընդհանուր օրինաչափություններին,նրա հատկություններում կան շեղումներ,անոմալիաներ: Իսկ այժմ Ծերունի Խոտաբիչ,լսե՛ք,թե ինչ կպատմեն մեր պատանի քիմիկոսները ջրի մասին:

Ցուցադրել տեսանյութ

Անոմալիա 1- Ջրի մերձավոր բարեկամները ծծմբաջրածինը, սելենաջրածինը, տելուրաջրածինը գազեր են,որոնք ունեն 0°C- ից ցածր եռման և հալման ջերմաստիճաններ:Ջուրը հալվում և եռում է զգալիորեն բարձր ջերմաստիճաններում: Հայտնի է,որ նյութերի եռման և հալման ջերմաստիճանները կախված են իրենց հարաբերական մոլեկուլային զանգվածի մեծությունից:Որքան մեծ է հարաբերական մոլեկուլային զանգվածը,այնքան եռման և հալման ջերմաստիճանները բարձր են:Վերը նշված նյութերից ջուրը ունի ամենափոքր հարաբերական մոլեկուլային զանգվածը,բայց ամենամեծ եռման և հալման ջերմաստիճանները:/Ցուցադրվում է ջրածնային կապի առաջացումը սլայդով/:Այդ անոմալիան կարելի բացատրել նրանով,որ ջրի մոլեկուլները կարող են կապվել իրար հետ:Ջրի մի մոլեկուլի ջրածնի ատոմը ձգում է ջրի մյուս մոլեկուլի ջրածնի ատոմին:Երկու մոլեկուլների միջև այդպիսի կապը կոչվում է ջրածնային:Դրա հաշվին մոլեկուլները կապվում են իրար հետ և առաջանում են մոլեկուլների խմբեր:Դա դժվարացնում ջրի մոլեկուլների գոլորշիացումը,հետևաբար նաև բարձրացնում եռման և հալման ջերմաստիճանները:

Անոմալիա 2- Ջուրը միակ նյութն է,որը պնդանալիս ընդարձակվում է:Դրա համար սառույցի խտությունը փոքր է հեղուկ ջրի խտությունից:Դա,է պատճառը,որ սառույցը լողում է ջրի մակերևույթին:Ջրի -ը 1000գ է 4°C ջերմաստիճանում,իսկ սառույցինը` 916գ: Այսինքն, սառույցի ծավալը մեծանում է:Դա բացատրվում է նրանով,որ ջերմաստիճանը իջեցնելիս մեծանում է ջրածնային կապերի թիվը մոլեկուլների միջև և դա հանգեցնում է նրան,որ մոլեկուլների միջև առաջանում են դատարկություններ:Սառույցի բյուրեղավանդակը զարդանախշ է հիշեցնում:/Ցուցադրել սլայդով/ Փորձենք պատկերացնել ինչպիսի տեսք կունենար մեր երկիրը,եթե ջուրը չունենար անոմալ հատկություններ և սառույցի խտությունը ավելի մեծ լիներ,քան հեղուկ ջրինը/ինչպես բոլոր պինդ նյութերում է/Ձմռանը առաջացած սառույցը ոչ թե կմնար ջրի երեսին,այլ կսուզվեր ջրամբարների հատակը,իսկ ամռանը`չէր կարողանա հալվել:Աստիճանաբարբոլոր ծովերը,լճերը և օվկիանոսները կդառնային հսկայական սառցե լեռներ:Մեր հիանալի ծաղկող երկիրը կդառնար սառցե անապատ:Հրաշալի անոմալիայով է օժտված մեր զարմանահրաշ ջուրը,որի շնորհիվ մեր ջրամբարները լի են կյանքով,քանի որ ձմռան սատիկ ցրտերին պաշտպանված են սառցե հաստ շերտով:

Անոմալիա 3- Մոլեկուլների միջև ջրածնային կապերը դժվարացնում են ջրի գոլորշիացումը,դրա համար էլ այն ունի գոլորշիացման շատ բարձր ջերմաստիճան:Արևը տաքացնում է ջուրը ամենուրեք:Ջուրը կլանում է ընկնող արևի ճառագայթների ողջ էներգիան և գոլորշիանում է:Անհրաժեշտ է արևի ահռելի էներգիա,որպեսզի առանձնանան ջրի մոլեկուլները և վերածվեն գոլորշու:Ջուրը միակ նյութն է,որի գոլորշիացման ջերմաստիճանը ամենամեծն է:Արևի էներգիան փոխարկվում է ջերմային`տաքացնելով օդը:Դա այն էներգիան է,որը օդում տեղափոխում է 100մլրդ տոննա ջուր ամպերի միջոցով,որի հաշվին էլ փչում են քամիները,առաջանում են փոթորիկները,մրրիկները և տեղում են անձրևներ:

Անոմալիա 4- Սառույցի բյուրեղներում,հեղուկ ջրում յուրաքանչյուր մոլեկուլ կապված է ջրածնային կապերով 4 հարևան մոլեկուլների հետ:Դրա համար էլ սառույցը հալելիս ծախսում է մեծ քանակությամբ էներգիա:Ջուրը ունի բարձր հալման ջերմություն:Սառույցի հալման ջերմությունը 335Ջ է 1գ ջրի համար:Ձմռանը,երբ սառույց է առաջանում,ջուրը առաքում է այն էներգիան,որը կլանում է սառույցը հալելիս:Դա էլ թեթևացնում է անցումը աշնանից ցրտաշունչ ձմռան:Այս հատկության շնորհիվ է,որ երկրի վրա գոյություն ունի աշունը և գարունը:

Անոմալիա 5- Բոլոր հեղուկներից միայն ջուրն է,որ ունի ամենամեծ մակերևույթային ձգողականությունը,բացառությամբ սնդիկի:Ջրի մակերևույթը միշտ պատված է բարակ թաղանթով,որը դիմանում է զգալի ճնշմանը:Մակերևույթային ձգողականության ուժը ստիպում է ,որ ջուրը բարջրանա հողի ընդերքից և սնուցի բույսերը:Ջուրը ինքն է բարձրանում վերև ծառերի մազանոթներով,իր հետ բերելով լուծված աղեր`արմատներից մինչև տերևները և պտուղները:

Անոմալիա 6- Ջուրը երկրի վրա ամենատարածված նյութն է,և միաժամանակ կարող ենք ասել,որ երկրի վրա չկա մաքուր ջուր:Այն ինչը մենք ջուր ենք անվանում,տարբեր նյութերի լուծույթ է:Ջուրը ամենալավ և համընդհանուր լուծիչն է:Նրանում լուծված են օդի բոլոր գազերը,ՊՀ-ի համարյա բոլոր տարրերը,ինչպես նաև փոշու հատիկները:Եվ սա մենք անվանում ենք մաքուր ջուր:Ջրում լուծված աղերը նրան տալիս են հաճելի համ:Որոշ աղբյուրների ջրերը պարունակում են մեծ քանակությամբ լուծված աղեր և ունեն բուժիչ ազդեցություն:Սա էլ կոչվում է հանքային ջուր:Հյուրերին հանքային ջուր հյուրասիրել:

Անոմալիա 7- Ջրի արտասովոր հատկություններից է նաև հիշելու կարողությունը:Այո,այո դուք շատ ճիշտ լսեցիք,ջուրը հիշողություն ունի:Հարավ-արևելյան Ասիա, 1956 թ.: Ռազմական ինստիտուտի մասսայական ոչնչացման զինամթերքի պատրաստման գաղտնի լաբորատորիա: Արդեն մի քանի տարի աշխատում են ուժեղագույն բակտերոլոգիական զենքի ստեղծման վրա: Բազմաթիվ խորհրդակցություններից մեկի ժամանակ քննարկվում են այն հատկությունները, որը պիտի ունենա այդ զենքը: Քննարկումն անսպասելի ընդհատվում է. բոլոր մասնակիցներին տեղափոխում են հոսպիտալ` սուր սննդային վարակի ախտանիշերով: Բացի ջրամանների ջրից, գիտնականները ուրիշ ոչինչ չէին օգտագործել: Ջուրը ստուգեցին` ոչ մի վնասակար խառնուրդ, քիմիական կազմը H2O: Հետաքննությունը մտնում է փակուղի: Հաշվետվության մեջ այդպես էլ գրեցին. թունավորման պատճառ է դարձել սովորական ջուրը: 
Քսան տարի անց առաջադրվեց հիպոթեզ, որը կարող է բացատրել ջրի անկանխատեսելի պահվածքը. ջուրը հիշողություն ունի: Աշխարհի տարբեր մասերում կատարված փորձերի արդյուքները ցույց են տվել, որ ջուրը հիշում ու տպավորում է ցանկացած ազդեցություն, գրանցում է այն ամենը, ինչ տեղի է ունենում շրջակա միջավայրում: Ջրին բավարար է առարկայի հետ հպումը, որպեսզի իմանա նրա հատկությունների մասին ու պահի նրա մասին ինֆորմացիան իր հիշողության մեջ: 
Տպավորելով ինֆորմացիան. ջուրը նոր հատկություններ է ձեռք բերում, միաժամանակ նրա քիմիական բաղադրությունը մնում է անփոփոխ (ջրի կառուցվածքը` նրա մոլեկուլների դասավորությունը, կարևոր է քիմիական բաղադրությունից): 
Ջրի մոլեկուլները միավորվում են խմբերի, կլաստերների: Հենց այդ կլաստերներն են հանդիսանում յուրատեսակ հիշողության խոռոչներ: Որպես նյութ ջուրը չի փոխվում, սակայն նրա կառուցվածքը` կարծես ներվային համակարգ, արձագանքում է ցանկացած գրգռումներին ու ազդեցություններին: Ժամանակակից սարքերը կարողացել են ֆիքսել, որ ջրի հիշողության յուրաքանչյուր խոռոչում կա 440 հազար ինֆորմացիոն պանել, որոնցից յուրաքանչյուրը պատասխանատու է շրջակա միջավայրի հետ փոխազդեցության իր ձևի համար: Այսինքն, նրանցից յուրաքանչյուրը գրանցում է իր բաժին ինֆորմացիան: Փաստորեն ջրի մեկ խոռոչը կարող է պարունակել շրջակա միջավայրի մասին 440 հազար տեսակի տարբեր ինֆորմացիա: Կատարվել են մարդու ներկայության, նրա էմոցիաների ջրի վրա ազդեցության էներգետիկական փորձարկումներ: Փորձերն անց են կացվել պոֆեսոր Կրատկովի լաբորատորիայում: Ջրով լի անոթը տեղադրել են մի խումբ մարդկանց առջև ու խնդրել են նրանց կենտրոնացնել անոթի վրա ամենադրական էմոցիաները. սեր, քնքշանք, բարություն: Հետո փոխել են անոթը ու նույն խմբին խնդրել են կենտրոնացնել անոթի վրա բացասական էմոցիաներ. վախ, ագրեսիա ու ատելություն: Որից հետո կատարվել են չափումներ. սերը բարձրացնում է ջրի էներգետիկան, իսկ ագրեսիան ցածրացնում: 
Դոկտոր Էմոտոյի լաբորատորիա. ջրի վրա ազդեցություններ են կիրառվում և ջրի տպավորությունները ֆիքսվում են նրա արագ սառեցման միջոցով: Բացարձակ աղավաղված կառուցվածք էր ստացվել այն ջրի մոտ, որին ասվել էր. ՙես քեզանից զզվում եմ՚, գեղեցիկ նախշ էր ստացվել ՙշնորհակալություն՚, ՙներիր՚ բառերի ազդեցությունից: 
Բնության մեջ գետերն ու առվակները միշտ հոսում են սահուն ոլորաններ ու գալարներ ունեցող հունով, այն դեպքում, երբ ցանկացած ջրատար համակարգում ջուրը բազմաթիվ անգամ թեքվում է ուղիղ անկյան տակ: Ամեն շրջադարձի հետ նրա բնական կառուցվածքը ավելի ու ավելի շատ է խախտվում: Ջրատար համակարգի ջուրն ունի տարբեր ձևի բյուրեղներ, սակայն դրանք բոլորն էլ դեֆորմացված են. չկա ոչ մի գեղեցկություն ու սիմետրիա: Ավելին` հոսելով խողովակներով ջուրը կլանում է մարդկանց, կենդանիների ու բույսերի էներգիաները, որոնք ապրում են այն տանը, որով անցնում է խողովակը: Շատ քաղաքներում ջուրը փակ ցիկլի մեջ է. անցնելով մաքրման համակարգի միջով` այն նորից վերադառնում է մեր տները, պահպանելով ջրի քիմիական բաղադրությունը: Սակայն սարսափելին այն է, որ ջուրը մեզ հասնում է, անցնելով հազարավոր տների ու բնակարանների միջով` կլանելով իր անցած ճանապարհի ինֆորմացիան: Մենք աղտոտում ենք ջուրը հոգեպես` ջուրն, անցնելով տներով, կլանում է ատելություն, չարություն, սթրես և այլն: 
Միայն ջրի մեջ է սկսում իր կյանքը ցանկացած սերմ, սաղմ: Հենց ջուրն է, համակարգչի նմանությամբ, բացում ցանկացած բիոլոգիական ծրագիր, բայց և փոխել այն կարող է միայն ջուրը: 
Ջրի վիճակը կարող է փոխել մարդու վիճակը, քանի որ մարդու մարմինը իրենից հենց ջուր է ներկայացնում: Աղոթքներ ընթերցելով` մարդը փոխում է ջրի կառուցվածքը: պարզվում է, որ ցանկացած լեզվով աղոթքի բառերի տատանման հաճախականությունը հավասար է 8 գիգահերցի, ինչը համապատասխանում է Երկրի էլեկտրոմագնիսկան դաշտի տատանման հաճախականության հետ: Բացարձակապես բոլոր մթերքները ջուր են պարունակում և աղոթքը մթերքում պարունակվող ջրին ներդաշնակ կառուցվածք է հաղորդում (երևի դա է պատճառը, որ որոշ կրոններում ընդունված է հաց ուտելուց առաջ աղոթել): Խորհուրդ. սեղան նստեցեք շատ լավ տրամադրությամբ: Նա ով նեգատիվ մտքեր է արձակում, աղտոտում է սեփական ջուրը: Մարդու սխալն իրեն է վերադառնում ոչ թե պատժի այլ արդյունքի տեսքով: 
Հիպոթեզ. հեղուկը կատարում է ինֆորմացիոն հաղորդիչի դեր: Այն ինչ մտածում ու կատարում է մարդը, ազդում է ոչ միայն իր, այլ նաեւ այլ մարդկանց վրա, ամբողջ տիեզերքի վրա: Մարդն իր մտքերով ազդում է շրջակա միջավայրի վրա: Ուղղակի, մի պահ մտածեք, որ բնության մեջ բոլոր օրգանիզմները պարունակում են իրենց ծավալի համեմատությամբ ահռելի քանակությամբ ջուր: Իր դրական ու բացասական մտքերով ու գործողություններով մարդն ազդում է բնության վրա, եղանակային փոփոխությունների վրա: /Ցուցադրել սլայդ/

Ուսուցիչ- Խոսենք նաև ջրի կարևորության և նշանակության մասին:/Ցուցադրել սլայդ/

Խոտաբիչ-Ջուրը շատ անհրաժեշտ նյութ է,առանց որի կյանք չկա:Հիշում եմ 523թ-ին շահ Կամբիզի 50000-ոց անպարտելի զորքը անցնում էր անապատով:Ոչ ոք չէր կարող դիմակայել այդ զորքին,բայց անապատում առանց ջրի ամբողջ զորքը զոհվեց:

Արտակ- Իհարկե,մարդը առանց ջրի կարող է ապրել 3 օր:Զարմանալին այն է,որ մարդու օրգանիզմի 65%-ը ջուր է,իսկ ամենաշատը ջուր պարունակում է մարդու ուղեղը`81%:

Խոտաբիչ- /Շոյելով Արտակի գլուխը կատակում է/ - Միայն ջուր է քո ուղեղում,Արտակ:

Արտակ- /շարունակում է/ Կաթում պարունակվում է 85-90% ջուր:Այո,ջուրը մարդու բարեկամն է, բայց այն կարող է նաև վտանգավոր թշնամի լինել:Ինչքան ավերածություններ և վիշտ են պատճառում ջրհեղեղները,երբ գետերը դուրս են գալիս իրենց հուներից:

Խոտաբիչ- Հիշու՜մ եմ,երբ Գանգես գետը 1781թ-ին Կալկուտայի վրա արձակեց փոթորկալի ալիքը և մի ակնթարթում մահացան 300000 մարդ:Իսկ 1876թ-ին Բրահմապուտրա գետը Հնդկական օվկիանոս տարավ 200000 մարդ:

Արտակ- Միևնույն է, մարդը ջրից ուժեղ է:

Վարող- Իսկ վերջում, խոսենք ջրի մաքրման և խնայողության մասին:/Ցուցադրել սլայդ/

Աշակերտ 1- Բնակիչներին խմելու ջուր տալու համար,նախ և առաջ, հարկավոր է բնությունից վերցնել որոշակի քանակությամբ ջուր:Այն հատուկ կառույցների օգնությամբ վերցվում է գետերից և ստորերկրյա աղբյուրներից:Այդ գործընթացը կոչվում է ջրառ:Բնության մեջ ջուրը մաքուր վիճակում չէ:Ջուրը կարող է աղտոտվել ինչպես բնական,այնպես էլ արհեստական աղտոտիչներով:Աղտոտված ջուր խմելը վտանգավոր է մարդու առողջության համար:Այն կարող է պարունակել զանազան մանրէներ, որդեր , հանքանյութեր,քիմիական վտանգավոր աղտոտիչներ:Այդ պատճառով մինչև խմելը ջուրն անցնում է մաքրում:Ջուրը հասնում է մաքրման կայան ինքնահոս եղանակով կամ պոմպակայանների միջոցով:Կայաններում ջուրն անցնում է մաքրման մի քանի ուղի:Առաջին հերթին` այն մաքրվում է տեսանելի մասնիկներից,խոշոր առարկաներից:Երկրորդ փուլում ջրին ավելացվում են որոշակի քիմիական նյութեր:Վարար անձրևների պատճառով ջուրը ստանում է գորշ գույն և պղտորվում է:Քիմիական նյութեր ավելացնելիս դրանք միաձուլվում են և վերածվում ձյունանման սպիտակ փաթիլների:Սա կոչվում է կոագուլում:Այնուհետև,այդ սպիտակ փաթիլները ջրի հետ հոսում են դեպի պարզարաններ,որտեղ և նստում են հատակին ու ջուրը դառնում է թափանցիկ:Պարզեցված մաքուր ջուրը շարունակում է հոսքը դեպի հատուկ ֆիլտրեր:Այս ֆիլտրերը կազմված են ավազի ի մանրախճի շերտերից,որոնց միջով անցնելիսջուրն ազատվում է առավել մանր մասնիկներից և մաքրվում է:Որպեսզի ջուրը դառնա խմելու համար անվտանգ,անհրաժեշտ է այն վարակազերծել:Դրա համար ջրին ավելացնում են քլոր,որը սպանում է հիվանդաբեր մանրէները և դարձնում ջուրն անվտանգ մարդու առողջության համար:Մաքրված այս ջուրը հավաքվում է ջրամբարներում:Ջրամբարներից էլ ջուրն ուղևորվում է դեպի մեր բնակարաններ: Աշակերտ 2- Ջուրը խնայելու համար, ատամներդ լվանալիս բաժակով ջուր օգտագործիր: Ընթացքում ծորակը բաց թողնելով`մեծ քանակությամբ ջուր ես վատնում:Ձեռքերդ լվանալիս,ցնցուղ ընդունելիս օճառվելու ընթացքում փակիր ջուրը: Այգու կամ տան բույսերը ջրիր զով եղանակին`վաղ առավոտյան կամ երեկոյան:Ցերեկվա ժամերին,երբ արևի ջերմությունն ուժեղ է,ջուրն արագ է գոլորշիանում: Եթե նախընրում եք սառը ջուր խմել,սառնարանում մեկ շիշ ջուր դրեք:Ամեն անգամ,երբ ծորակը բաց եք թողնում,որ ջուրը սառչի,զգալի քանակությամբ մաքու ջուր եք վատնում: Հոսող ջուրը պետք չէ օգտագործել որպես ,,սառնարան,,:Ձմերուկը կամ զովացուցիչ ըմպելիքները կարելի է տեղավորել սառնարանում: Բակը մաքրեք ավելով,ոչ թե`ջրի շիթով: Ուշադիր հետևեք ծորակներին.եթենկատում եք,որ ինչ-որ տեղից ջուր է կաթում,անպայման վերանորոգեք:Մեկ օրվա ընթացքում անսարք ծորակի պատճառով մեծ քանակությամբ ջուր է կորչում:/Ցուցադրել սլայդ/ Կաթիլի հագուստով 4-րդ դաս. աշակերտը արտասանում է բանաստեղծությունը:

Ջուրը

Ծորակս փակի՛ր Տալիս եմ սրտիդ Ինչու՞ զուր հոսեմ Զովության բերկրանք Անսպառ հո չեմ Խնայի՛ր դու ինձ Ախր ափսոս եմ, Տեղով կյա՛նք եմ,կյա՛նք Գիտե՞ս ես նույնիսկ Աչքիդ` հասարակ Թանկ եմ հացից Ջուր եմ աղբյուրի Փրկում եմ ես քեզ Բայց դու առանց ինձ Այրող ծարավից Մի օր չես ապրի:

Վարող-Ջուրը կյանք է:Պահպանե՛նք ջուրը: