СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Զեկույց առողջ սննդի վերաբերյալ

Категория: Химия

Нажмите, чтобы узнать подробности

Զեկույցը վերաբերում է առօրյայում օգտագործվող տարբեր սննդատեսակների օգտակար և վտանգավոր լինելուն

Просмотр содержимого документа
«Զեկույց առողջ սննդի վերաբերյալ»


ՌԵՖԵՐԱՏ

ՔԻՄԻԱ

ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՍՆՈՒՆԴ







ԴԱՍԱՐԱՆ`XI

ՊԱՏՐԱՍՏՈՂ՝ՌԻՄԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

1.Գազավորված ըմպելիք

Եթե սիրում եք գազավորված քաղցր ըմպելիքներ, ապա պետք է իմանաք, որ դրանք ճարպակալման համաճարակի գլխավոր պատճառն են: Դրանք առաջացնում են տարբեր տեսակի քաղցկեղ, հանգեցնում են հիշողության կորստի, նյարդային խախտումների եւ վաղաժամ ծերացման:



2.Հոդ-դոգ


Ինչ էլ որ լինի հացի մեջ դրած՝ երշիկ, նրբերշիկ կամ խոզապուխտ, այն վնաս է հասցնում ձեր օրգանիզմին: Բանն այն է, որ դուք ուտում եք մեծ քանակությամբ ավելորդ աղ եւ մշակված ճարպեր: Ապագայում այն անպայման կհանգեցնի սիրտ-անոթային հիվանդությունների եւ նույնիսկ քաղցկեղի, նաեւ ճարպակալման:







3.Բարձր կալորիականության հրուշակեղեն



Հրուշակեղենն իսկական չարիք է ատամների, սրտի եւ կառուցվածքի համար: Եթե ցանկանում եք 50 տարեկանում լինել անատամ, սրտամկանի կաթված տարած մարդ, ուրեմն շարունակեք չարաշահել թխվածքը:





4.Պահածոյացված միրգ

Դրանք արդեն միրգ չեն, դրանք ընդամենը հեղուկ շաքարավազ են:



5.Արհեստական քաղցրացուցիչներ

Շաքարավազն, իհարկե, չարիք է, սակայն բոլոր քաղցրացուցիչները, որոնցով փորձում եք փոխարինել այն, ավելի վատն են: Թեեւ դրանք կալորիա չեն պարունակում, սակայն առաջացնում են նյութափոխանակային համախտանիշ, 2-րդ տիպի դիաբետ եւ սրտի հետ կապված խնդիրներ:





8.Տապակած սնունդ


Երբ շատ բարձր ջերմաստիճանում ինչ-որ սնունդ եք տապակում, ապա սննդի մեջ առաջանում են թունավոր քիմիական միացություններ: Այն հանգեցնում է կաթնագեղձի, պարանոցի, կերակրափողի, ենթաստամոքսային գեղձի եւ շագանակագեղձի քաղցկեղի:

9.Կեղտոտ մրգեր


Երբեք միրգն առանց լվանալու չուտեք: Ինչպես նաեւ խուսափեք խանութներից խնձոր, խաղող եւ ելակ գնելուց, ֆերմաներում դրանք հաճախ մշակում են թունաքիմիկատներով: Եթե հնարավորություն ունեք, այդ մրգերը գնեք միայն սեզոնին եւ միայն շուկայում վաճառող տատիկներից:



13.Jank Food՝ անառողջ սնունդ




Այս տերմինը համախմբում է բոլոր արհեստական մթերքները՝ չիպսը, կոնֆետը, մաստակը: Դրանք պարունակում են հսկայական քանակությամբ աղ, շաքարավազ, կալորիա, նիտրատ եւ համի խթանիչներ: Դրանք առաջացնում են ճարպակալում, շաքարային դիաբետ, դեպրեսիա եւ քրոնիկ հոգնածություն:





14.Կարտոֆիլի չիպսեր



Այս չարիքին պետք է առանձին անդրադառնալ: Կարտոֆիլի չիպսի յուրաքանչյուր տուփ պարունակում է անհավատալի քանակի կոնսերվանտներ, ճարպեր, նատրիում եւ արհեստական հոտավորիչներ: Բացի այդ, երբ դրանք պատրաստում են բարձր ջերմաստիճանի տակ, կարտոֆիլից առանձնանում է ակրիլամիդը՝ ամենավտանգավոր սննդային թույներից մեկը, որը պարունակում է նաեւ ծխախոտը: