Դասի պլան
Դասարանը՝ 1- ին
Առարկան՝ Մայրենի/Այբբենարան/
Դասի թեման՝ հնչյուն-տառի ուսուցում
Դասի բնույթը՝ նոր նյութի հաղորդման դաս
Դասի նպատակը
Սովորեցնել հնչյուն-տառի արտասանությունը և գրությունը, ստեղծել պատմություն նկարի շուրջ, սահուն կարդալ բնագիրը:
Զարգացնել բանավոր խոսքը, լեզվական նախագիտելիքներ, խմբում համագործակցելու կարողություններ:
Դաստիարակել գեղագիտական ճաշակ:
Դասի կահավորումը՝ մեծադիր, փոքրադիր, նկարազարդ, ձեռագիր, տպագիրտառեր, քարտեր՝ խմբային առաջադրանքների կատարման համար, անակնկալների պարկ կամ տուփ, մեծադիր ժամացույց:
Դասի ընթացքը
1.Անցածի ամփոփում
2.Նոր նյութի հաղորդում
3.Ֆիզկուլտդադար
4.Աշխատանք այբբենարանով
5.Մատիկների վարժանք
6.Խմբային աշխատանք
7.Դասի ամփոփում և խրախուսում
8.Տնային հանձնարարություն
Ընթացքի նկարագրությունը
Աշակերտները նախապես բաժանված են խմբերի: Նոր նյութի հաղորդումից հետո խմբերը ստանումեն իրենց անվանումները:
1.Անցածի ամփոփում
հնարի միջոցով ամփոփում ենք անցած ձայնավոր և բաղաձայն հնչյունները, գտնում դրանց արտասանության տարբերությունները, ձևակերպում ենք նախադասության սահմանումը, կազմում օրինակներ: Այնուհետև անցկացնում ենք փոքրիկ մրցույթ խմբերի միջև՝ ով արագ և ճիշտ կասի նախորդ դասի շուտ ասելուկը.
Ցոլակը ցատկեց ցից ցանկապատից,
Ցանկապատը ցնցվեց Ցոլակի ցատկից:
2.Նոր նյութի հաղորդում
Նոր նյութի հաղորդման համար անակնկալների տուփից հանում ենք մի փոքրիկ պատմվածք և սկսում նախապատրաստական զրույցը.
-Երեխանե՛ր, այժմ ես կկարդամ մի փոքրիկ պատմություն: Ուշադիր լսե՛ք, որպեսզի կարողանաք պատասխանել հարցերին և վերապատմել.:
Այնուհետև աշակերտները պատասխանում են հարցերին.
1.ՈՒ՞մ քույրիկն էր Ժաննան:
2.Ինչպիսի՞ աղջիկ էր նա:
3.Ի՞նչը կորցրեց նա:
4.Ովքե՞ր գտան ժապավենը:
Հարցերի պատասխանը լսելուց հետո աշակերտներից մեկը վերապատմում է պատմությունը և պատմվածքից առանձնացնում են հնչյուն-տառով սկսվող մեկնաբառերը: Որոշում են նաև խմբերի անվանումները, որոնք նույնպես սկսվում են ժ-ով՝
Ժպտերեսիկներ
Ժամապահիկներ
Ժրաջաններ
Այնուհետև աշակերտներին առաջարկվում է հանելուկ, որի պատասխանը նորից ժ-ով է և գտնվում է անակնկալների տուփում:
3. Ֆիզկուլտդադար
4.Աշխատանք այբբենարանով
Աշակերտների օգնությամբ վերապատմում են թեմատիկ նկարը. :
Նկար-պատմությունից առանձնացնում են Ժիրայր, ժամացույց, ժպտերես, ժիր, երաժշտություն բառերը:
Ժամացույց բառը ենթարկում են հնչյունային վերլուծության:
Այնուհետև ցույց է տրվում ժ-ի գրելաձևը և աշակերտները գրում են օդում , մի քանի օրինակ էլ՝-ում:
Միասին արտասանում են ժ-ի երկտողը.
Պտույտներով սլաքներիս
Ժամանակն եմ ձեզ ցույց տալիս:
Պարզում են ,թե ո՞վ գիտի օգտվել ժամացույցից:
Կարդում են բառաշարքերը, բացատրում, կրկնում և անցնում բնագրին:
Այնուհետև բացատրվում է՝
Ժիրայր-կայտառ, աշխույժ տղամարդ, նույնը կատարվում է ժամացույց բառի հետ:
Վերջում տրված բառակապակցություններով աշակերտները կազմում են նախադասություններ:
5.Մատիկների վարժանք
6.Խմբային աշխատանք
Խմբային աշխատանքի համար խմբերին բաժանվում են քարտեր, որոնց վրա գրված են առաջադրանքները.
1.Խառնագիր-երբ խառնվել են բառի տառերը և պետք է վերականգնելբառը.
նտե- ___________________________________
վկատ- _________________________________
տրաօ- _________________________________
կկիշո- _________________________________
երտ- ___________________________________
2. «Աջ ու ձախ» պետք է տառը դնել բառի սկզբում կամ վերջում այնպես, որ ստացվի բառ. ա
__շուն___
__մպ___
կրի___
օպեր__
րման__
3.Վանկախաղ-տրված վանկերով պետք է կազմելբառեր.
մա
նա
տիտ
մակ
լա
հա
տակ
վաշ
ցո
Կա
րեն
րո
Առաջադրանքի կատարման ժամանակ հետևել խմբերի աշխատանքին և խրախուսել առաջինն ավարտող խմբին: Հերթականությամբ քննարկել մնացածխմբերի աշխատանքները:
7.Դասիամփոփում և խրախուսում
Ամփոփում ենք դասը՝ ո՞ր հնչյուն-տառը սովորեցինք, ինչպե՞ս է արտասանվում, ձայնավո՞ր է, թե՞բաղաձայն:
Ակտիվ աշակերտներին խրախուսել աստղիկներով, հաշվի առնելով խմբային աշխատանքին նրանց մասնակցությունը:
8.Տնային հանձնարարություն
Վերապատմել նկար- պատմությունը, սահուն կարդալ բնագիրը, -ի համապատասխան վարժություններից մի քանի օրինակ:
4