СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Զննական մեթոդ

Нажмите, чтобы узнать подробности

Զննական են համարվում այն մեթոդները, որոնց միջոցով սովորողների կողմից ուսումնական նյութի յուրացումը կախում ունի դիտազննական պարագաներից և ուսուցման տեխնիկական միջոցներից: Զննականությունը հնարավորություն է ընձեռում  օբյեկտներին, առարկաներին  ծանոթանալ բնական վիճակում և սիմվոլների միջոցով:

Просмотр содержимого документа
«Զննական մեթոդ »

Զննական մեթոդ

Զննական են համարվում այն մեթոդները, որոնց միջոցով սովորողների կողմից ուսումնական նյութի յուրացումը կախում ունի դիտազննական պարագաներից և ուսուցման տեխնիկական միջոցներից: Զննականությունը հնարավորություն է ընձեռում օբյեկտներին, առարկաներին ծանոթանալ բնական վիճակում և սիմվոլների միջոցով:

  1. «Իլյուստրացիա» - այս մեթոդը խնդիր է դնում կամ պահանջում է ուսուցման գործընթացում ուսումնական նյութը հաղորդելիս կիրառել դիտազննական պարագաներ` քարտեզներ, պաստառներ, գծագրեր, նկարներ, դիմանկարներ և այլն: Դրանց ցույց տալն ու վերլուծությունը կոչվում է իլյուստրացիա: Ուսուցման արդյունավետությունն ավելի բարձր է լինում այն դեպքում, երբ պատմելը, զրույցը, բացատրությունը, դասախոսությունը զուգակցվում են իլյուստրացիային, այսինքն` ցուցադրմանը:

  2. «Դեմոնստրացիա» - այս մեթոդի էությունը նույնպես ցուցադրումն է: Օրինակ` ցուցադրվում են գործիքներ, սարքեր, տեխնիկական միջոցներ, զանազան պրեպարատներ, ֆիլմեր և այլն: Դեմոնստրացիայի դեպքում ցուցադրմանն ուղեկցում է շարժումը և ահա ի տարբերություն իլյուստրացիայի, այն կոչվում է դեմոնստրացիա: Սակայն իմաստը մնում է նույնը` ցուցադրումը: «Իլյուստրացիա, դեմոնստրացիա» հասկացությունների բաժանումները պայմանական են: Առանձին զննական միջոցներ կարելի է դասել իլյուստրացիայի խմբում և` հակառակը: