СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Զվարճանք և ներբեռնում, Զվարճանքի ոսկե կանոններ

Категория: Информатика

Нажмите, чтобы узнать подробности

Զվարճանք և ներբեռնում

Առցանցայն  խաղերը  տարբերվում  են  ավելի  հին՝ թվային  խաղերից,  որովհետև պահանջում  են  համացանցային կապ: Երեխաները  կարող  են  խաղերը  բացել CD/DVD սկավառակների, համացանցի  համապատասխան  կայք-էջերի, խաղային կոնսոլների  կամ  բջջային  հեռախոսների  վրա:

Առցանցային խաղերը լինում են  պարզ՝  Pacman-ի կամ Tetris–ի  տիպի  և  բարդ՝ վիրտուալ իրականության խաղեր, որտեղ մի քանի  խաղացողներ միասին  ստեղծում  են  նոր  բովանդակություն  և  պատմություններ:

Այդպիսի բազմաթիվ մասնակիցներով  խաղերը  աջակցում  են  խաղացողների  վիրտուալ համայնքների  ձևավորմանը: Դա կարող  է ռիսկային  իրավիճակներ  ստեղծել  երեխաների արտացանցային  կյանքում  անծանոթ  մարդկանց  հետ  հանդիպելու  պատճառով: 

Խաղերը  մեծ դեր  ունեն  երեխաների  զարգացման  մեջ,  քանի  որ  սոցիալական  հմտություններ  և  ռազմավարական  մտածողություն  են  զարգացնում: Շատ  թվային  խաղեր  գրավիչ  են  ու  ինտերակտիվ  և  օգտագործում  են  կրթական  նպատակներով: Այնուամենայնիվ,  ոչ  բոլոր  խաղերն  են լավ  որակի: Յուրաքանչյու աշակերտ համացանցային խաղերի ժամանակ պետք է իմանա զվարճանքի ոսկե կանոնները:

 

Զվարճանքի   ոսկե    կանոններ

  1. Հիշե՛ք, որ  համացանցից երաժշտություն   և  ֆիլմեր  ներբեռնելը  անօրինական  է, եթե  չեք  օգտագործում  օրինական  կայք:
  2. Մի  վստահեք  Չափից լավ  հնչող բառերին:
  3. Պաշտպանե՛ք  Ձեր  համակարգիչը:  Արտոնագրված  ֆայլեր  ներբեռնելիս  օգտագործե՛ք նորացված  հակավիրուսային  ծրագրեր:
  4. Ներբեռնելիս՝ ֆայլը  պահպանելուց  և  զննելուց  հետո  միայն  բացեք:
  5. Անծանոթ  կայքերից  խաղեր մի  ներբեռնեք:  Զննե՛ք  հակավիրուսային  ծրագրով:
  6. Անձնական էջ  ստեղծելու,  զրուցելու   և  խաղալու  ժամանակ  միշտ  պահպանե՛ք  ձեր  մասնավորությունը:
  7. Անձնական  տվյալները  լրացրեք  միայն  լիովին  վստահելի  առցանց  ձևաթղթերում:
  8. Եթե  բաժանորդագրվել եք կասկածելի   ծառայությանը, դիմեք  Ձեր  ծնողներին. Բոլորն էլ կարող են սխալվել:
  9. Փակե՛ք  դուրս  լողացող  պատուհանները՝  սեղմելով  աջ  անկյունի  կարմիր  նիշը: Երբեք  մի  սեղմեք  պատուհանի  ներսում: