СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Անտառի նշանակությունը մարդու առողջության համար

Нажмите, чтобы узнать подробности

Անտառի նշանակությունը մարդու առողջության համար

Անտառներն ունեն հսկայական սանիտարահիգիենիկ և բուժական նշանակություն մարդու համար: Անտառների օդում գոյություն ունի շուրջ 300 տեսակի զանազան քիմիական միացություններ: Անտառն ակտիվորեն վերափոխում է որոշ մթնոլորտային աղտոտումներ: Առավել օքսիդացնող հնարավորություն ունեն փշատերև տեսակները՝ սոճի, եղևնի, գիհի, ինչպես նաև լայնատերև ծառատեսակներից՝ լորենի, կեչի: Անտառներն ակտիվորեն չեզոքացնում են օդակախույթային արդյունաբերական աղտոտումները, հատկապես մաքրում են օդը փոշուց, որը կարողանում են կուտակել հողի մեջ[68] (1 հեկտար անտառը մաքրում է տարեկան 50–70 տոննա փոշի)[6]: Անտառաշերտեր, որոնք գտնվում են ճամփեզրերին, նվազեցնում են տրանսպորտային աղմուկը[69]:

Անտառները, հատկապես փշատերև, արտադրում են ֆիտոնցիդներ՝ կենսաբանորեն ակտիվ նյութեր, որոնք ոչնչացնում կամ ճնշում են բակտերիաների, մանրադիտակային սնկերի, նախակենդանիների աճը և զարգացումը։ Կարևոր դեր են կատարում բույսերի իմունիտետի և կենսաերկրացենոզներում օրգանիզմների փոխհարաբերությունների պրոցեսներում։ Սոճու անտառները օրական մթնոլորտ են արտազատում մոտավորապես 5 կգ ֆիտոնցիդներ, գիհու անտառները՝ մոտավորապես 30 կգ: Փշատերև անտառների օդը գրեթե ամբողջությամբ ստերիլ է[61]:

Անտառները մարդու վրա դրականորեն են ազդում, հատկապես նյարդային համակարգի և և տոնուսի վրա[6], ուժեղացնում է աղեստամոքսային համակարգի շարժողական և արտազատական ֆունկցիաները, բարելավում է նյութափոխանակությունը, կարգավորում սրտի գործունեությունը և բարձրացնում իմունիտետը[70]: Անտառը համարվում է կարևորագույն ռեկրեացիոն ռեսուրս: Էկոտուրիզմի, անտառում զբոսանքի, հանգստի համար անտառը լավագույն միջոցն է, որը նվազեցնում է սթրեսը, վերականգնում մարդու հոգեկան և էմոցիոնալ առողջությունը[71]:

23.07.2020 09:10


Рекомендуем курсы ПК и ПП