СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ
Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно
Скидки до 50 % на комплекты
только до
Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой
Организационный момент
Проверка знаний
Объяснение материала
Закрепление изученного
Итоги урока
Երբեմն համագործակցային ուսուցումը անվանում են «Փոքր խմբային ուսուցում»։ Այն ուսումնական ռազմավարություն է, որում աշակերտների փոքր խմբերը աշխատում են միասին մի ընդհանուր հանձնարարության վրա։ Հանձնարարությունը կարող է լինել հեշտ, պարզից բարդ անցումով։
Ըստ Դեյվիդ Ջոնսոնի և Ռոջեր Գոնսոնի, կան 5 հիմնական բաժիններ, որոնք նպաստում են հաջող խմբային ուսուցմանը։ Դրանք են․
Համագործակցային ուսուցումը փոխում է աշակերտի և ուսուցչի դերը դասարանում։ Դասավանդման և ուսուցման ղեկավարումը բաժանվում է աշակերտների խմբերի կողմից (միջև)։ Աշակերտները ավելի շատ հնարավորություն են ստանում սուվորելու, հարցնելու, միմյանց հետ կիսվելու, ինչպես նաև քննարկելու իրենց գաղափարները։
Համագործակցային ուսուցումն օգնում է աշակերտներին ներգրավելու բանավեճի և քննարկել տարբեր հեռանկարներ։
Համագործակցային ուսուցման վարժությունները կարող են լինել 5 րոպեանոց կամ էլ մի ամբողջ դասաժամ։ Լավ նախագծված պլանավորած և իրագործվող համագործակցային ուսուցումը ներառում է 5 էական քայլեր․
Համագործակցային ուսուցման մեթոդներ։
Գոյություն ունեն համագործակցային ուսուցման տարբեր մեթոդներ, որոնք ունեն ինչպես նմանություններ, այնպես էլ տարբերություններ: Ստորև ներկայացված են համագործակցային ուսուցման մի շարք մեթոդներ: Դրանք են՝ աշակերտների թիմային առաջադիմություն, խճանկար, շրջագայություն պատկերասրահում, երեք բանալի և մեկ կողպեք, հինգրոպեանոց ազատ շարադրանք:
Համագործակցային ուսուցման այս մեթոդը մշակվել է Ջոն Հոփկինսի համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Սլավինի կողմից: Այս մեթոդը խթանում է աշակերտների ուսումնա- ռությունը: Այստեղ էական է այն հանգամանքը, որ գնահատվում է աշակերտների առաջընթացը: Այս մեթոդը լուրջ խթան է ցածր առաջադիմությամբ աշակերտների համար, քանի որ նույնիսկ չնչին առաջընթացի պարագայում նրանք կարող են ներդրում ունենալ թիմի արդյունքում: Իսկ միջին ու բարձր առաջադիմությամբ աշակերտները պետք է մի կողմից՝ օգնեն իրենց դասընկերներին, մյուս կողմից՝ կարողանան պահպանել ու բարելավել իրենց նախորդ ցուցանիշները: Այս մեթոդի առավելություններից մեկն էլ այն է, որ հնարավորություն է տրվում գնահատելու և՛ առանձին աշակերտների, և՛ խմբերին:
Այն մշակվել և փորձարկվել է Տեխասի համալսարանում` Էլիոթ Արոնսոնի և նրա գործընկերների կողմից, այնուհետև լրամշակվել է Սլավինի և վերջինիս գործընկերների կողմից: Խճանկարը դասարանում կարող է կիրառվել տարբեր ձևերով: Ներկայացնենք դրանցից մեկը: Աշակերտներին կարելի է բաժանել չորս կամ հինգ անդամ ունեցող տարասեռ խմբերի: Յուրաքանչյուր խմբին տալ դասի մեկ հատված և աշխատելու համար որոշակի ժամանակ: Այն լրանալուց հետո խմբերը ներկայացնում են իրենց հատվածը` կարդում են, բառերը բացատրում, դուրս գրում ուղղագրական արժեք ներկայացնող բառեր, դրանցով կազմում նախադասություններ, կատարում լեզվական աշխատանքներ և այլն:
Յուրաքանչյուր խումբ սովորում է դասի մեկ հատվածը, բայց արդյունքում սովորում են ամբողջ դասը` դադարեցնելով աշխատանքը և ուշադիր լսելով բոլոր խմբերի պատասխանները: Կարող է ունենալ նաև փորձագետների խումբ` «Ջիգսո 2», որի փուլերն են.
Սա «Խճանկար» մեթոդի տարատեսակ է, որի նպատակն է փոխանակել տեղեկություններ, մշակել գաղափարներ և կատարել անդրադարձ, ինչպես նաև զարգացնել լսելու, ինքնուրույն աշխատելու, քննադատաբար և ստեղծագործաբար մտածելու, ցածրաձայն խոսելու, աշխատանքի արդյունքը ներկայացնելու հմտություններ: Կրտսեր տարիքի աշակերտների հետ աշխատելիս խմբերին կարելի է տալ նույն առաջադրանքը կամ խնդիրը: Աշխատանքը վերջացնելուց հետո, համեմատելով մյուս խմբերի աշխատանքների հետ, աշակերտները հետադարձ կապ են ապահովում:
Աշխատանքը կարելի է կատարել զույգերով կամ խմբով: Այս մեթոդը կարելի է կիրառել այնպիսի դասերի իմաստի ընկալման փուլում, որոնք բավականին ծավալուն են, նույն նյութին կամ երևույթին վերաբերող մի շարք բնորոշ հատկանիշներ կան: Աշակերտներին առաջարկում ենք դասից դուրս գրել երեք նախադասություն (երեք բանալի), որը կարևոր է այդ նյութը յուրացնելու համար, բնագրից ընտրել մեկ նախադասություն (կողպեք), որը կամփոփի, կընդհանրացնի ասելիքը, միտքը, գաղափարը:
Հինգրոպեանոց ազատ շարադրանքի մեթոդը կարող է կիրառվել ինչպես դասի խթանման փուլում, այնպես էլ կշռադատման` ելնելով դասի նպատակից և թեմայից: Ընտրում ենք թեման և առաջարկում հինգ րոպեի ընթացքում ազատորեն շարադրել իրենց մտքերը, որից հետո դադարեցնում են աշխատանքը և ունկնդրում մի քանիսի գրած շարադրանքը:
Գրականություն
Համացանցից-
© 2020, Կուրղինյան Սոնա Հովիկի 2214