СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Անտառը որպես աշխարհագրական և էկոլոգիական գործոն

Нажмите, чтобы узнать подробности

Անտառը որպես աշխարհագրական և էկոլոգիական գործոն

Գարնանային անտառ, Որկրաինա

Անտառի ստորին շարահարկի բուսականություն, Արզական-Մեղրաձորի արգելավայր, Կոտայքի մարզ, Հայաստան

Անտառները զգալիորեն ազդում են մթնոլորտում, երկրամերձ շերտում և որոշակի խորություններում տեղի ունեցող պրոցեսներին: Անտառները կապ են ստեղծում բոլոր ոլորտների միջև, մասնակցում են նյութի և էներգիայի շրջապտույտին: Շրջակա միջավայրի ոլորտներից անտառները ազդում են նեքոհիշյալների վրա.

  • Ջրոլորտ. անտառը մասնակցում է բնության մեջ ջրի շրջապտույտին և այդպիսով կարգավորում ջրային հաշվեկշիռը: Անտառն ունակ է կուտակել ձյուն, պահում է հալոցքաջրերն ու անձրևաջրերը՝ բարելավելով ջրավազանների ջրաբանական ռեժիմը, այդ թվում նաև ստորերկրյա ջրերը: Դանդաղեցնելով գարնանը ձյան հալվելը, անտառները թուլացնում են գետերի վարարումը, օգնում ջրաքանակության հավասարակշտության պահպանմանը, որոնք խիստ կարևոր են հիդրոէներգետիկայի համար[62]:
  • Հողեր. ազոտով և այլ տարրերով հարուստ անտառային թափվածքն արդյունքում դառնում է անտառային փռոցաշերտ և հումուս: Պոդզոլաձևավորող պրոցեսները, որոնց արդյունքում առաջանում են թթու պոդզոլային հողեր, առավել վառ են արտահայտված տայգայում, որտեղ այդ թթվայնությունը նվազեցնում է խեժափիճին: Ծառերի արմատները թույլատրում են, որպեսզի ջուրը ներթափանցի առավել խորը շերտերը, որը նպաստում է աէարացիայի երևույթին, փոխում է խոնավության մակարդակը և ջրաթափանցելությունը, հողերը պաշտպանում է աղակալումից: Հողերը ողողումից պաշտպանելու համար հատկապես կարևոր են այն անտառները, որոնք գտնվում են մեծ թեքություններում: Անտառները կարողանում են սորուն ավազները ամրացնել[6]: Հողերի արգավանդ շերտերը հողմահարումից պաշտպանելու համար անգնահատելի դեր ունեն անտառները: Նրանք մասնակցում են նաև ձյունակուտակմանը: Մարդիկ ստեղծել են անտառաշերտեր, որ պահպանեն հողերը:
  • Եղանակ և կլիմա. անտառները մեղմացնում են ջերմաստիճանի սեզոնային տատանումները, նվազեցնում քամու արագությունն ու ուժը: Տրանսպիրացիան և համեմատաբար մեղմ քամիները անտառների օդի խոնավությունը կարող են բարձրացնել 5-ից 10 %-ով: Մեծ տարածքներ ընդգրկող անտառների ոչնչացումը կլիման դարձնում է առավել չոր, մեծանում է երաշտների հավանակությունը[6][63]:
23.07.2020 08:44


Рекомендуем курсы ПК и ПП