СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ստեղծագործում է ուսուցիչը

Нажмите, чтобы узнать подробности

Մենք ճամփա ընկանք առավոտ ծեգին՝ ՈՒրախ երգելով ու կատակելով, Դեռ չգիտեինք՝ ինչ էր սպասվում։ Մեքենան թափով առաջ էր գնում Դաշտամեջ տանող մի արահետով, Մռայլ ու անշուք, ցեղոտ մի ճամփա. Ճանապարհ արդեն ոտքով ենք անցնում, Քամին էր փչում ձյան շնչով սնված, Իսկ առջևում դեռ մեգ էր, մառախուղ։ Կասկածում էինք՝ կհասնե՞նք մատուռ, Բայց մեծ էր Աստված ու կամքը նրա։ Շուտով արևը շողաց երկնքում, իսկ մշուշը ծեր երամի նման դանդաղ հեռացավ, Եվ մենք հասկացանք ,որ տիրոջ աջը մեզ ուղեկցում է դեպի բարձունքը մեր լուռ իղձերի, մեր երազանքի ու մեր մեծ ուխտի 2_րդ մաս Երբ հարթ ու ողորկ ճամփան ավարտվեց, Մի վերելք բացվեց մեր առջև իսկույն, Դժվարանում էր ճամփան գնալով, իսկ մենք քայլելուց հոգնել էինք շատ։ Եղևնիների մի բացատ տեսանք, իսկ նրա կողքին՝ փոքրիկ մի մատուռ, Մատուռի կողքին մի ծառ՜ զարդարված թաշկինակներով բյուր ու բազմերանգ, Հետո մոտեցավ տեղաբնակ մի մարդ ՝ ձեռքին մոմերի տրցակն սրբազան. Մոմերը ձեռքներիս առաջ սլացանք Դեպի բարձունքը մեր նպատակի. Փոքրիկ շնիկը մեր առաջ վազեց ուրախ կլանչով, պոչը շարժելով, Կարծես օգնում էր, որ առաջ անցնենք, որ չվհատվենք ու չընկճվենք. ։ Իսկ վերելքն համառ դեռ չէր նահանջում, ճանապարհը ՝թաց, ձյունոտ էր դառնում։ Բայց փառք ամենազոր մեր տեր Աստծուն, մենք հասանք մատուռ, Իսկ հոգնությունը անհետ վերացավ ու անէացավ ակնթարթաբար.. Մատուռի մեջ աչքերը տիրոջ թափանցում էին մեր էության մեջ, Եվ հասկանում էին մեր լուռ մրմունջը, մեր թախանձանքը ուղղված առ Աստված.

13.07.2020 20:35


Рекомендуем курсы ПК и ПП