Խոսենք հայերեն. 50 օտար բառերի հայերեն համարժեքներ
Լեզվի կոմիտեն պարբերաբար ներկայացնում է օտար բառերի հայերեն համարժեքները, մենք էլ առանձնացրել ենք դրանցից 50-ն ու ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։
ասիմպտոմ – անախտանիշ
դեպրեսիվ – ընկճված, ընկճող, ճնշող
դիսոնանս – աններդաշնակություն, անհամապատասխանություն, անհամաձայնություն
էմիգրանտ – արտագաղթած, վտարանդի, տարագիր
էքստրեմալ – 1. ծայրահեղ, 2. արտառոց, 3. արտակարգ
էքստրեմիզմ – ծայրահեղականություն
ինտերակտիվ – փոխներգործուն
ինտերվյու – հարցազրույց
ինֆոգրաֆիկա – տեղեկապատկեր
լեգալ – օրինական
կազինո – խաղատուն
կալիգրաֆիա – վայելչագրություն, գեղագրություն
կալկուլյատոր – հաշվիչ
կատաստրոֆա – աղետ
կոգնիտիվ – ճանաչողական, իմացական
կոլեկցիոներ – հավաքորդ
կոնկուրենտ – մրցակից
կոնսերվատիվ – պահպանողական
կոնսպիրոլոգիա – դավադրաբանություն
կոռեկտ – պատշաճ, վայելուչ, բարեկիրթ
մարքեթոլոգ – շուկայագետ, շուկայաբան
շտանգիստ – ծանրորդ
պաթոլոգ – ախտաբան
ռեանիմատոլոգ – վերակենդանացնող
ռեժիսոր – բեմադրիչ
ռեստավրատոր – վերականգնող
սլեսար – փականագործ
սպորտսմեն – մարզիկ
ստիլիստ – ոճաբան, ոճագետ
սուիցիդոլոգ – ինքնասպանագետ
սուֆլյոր – հուշարար
տրավմատոլոգ – վնասվածքաբան, արևմտահայերեն՝ բեկաբույժ
տրեներ – մարզիչ
փիար մենեջեր – հանրային կապերի պատասխանատու
փրոջեքթ մենեջեր – նախագծերի կառավարիչ, ծրագրերի ղեկավար
ֆլորիստ – ծաղկահարդար, ծաղկաբույծ
բուլեթ – պարբերակծ
էնդեմիա – տեղաճարակ
էպիդեմիա – համաճարակ
էքստրադիցիա – արտահանձնում, հանձնում
էքստրակտ – հանուկ, մզուկ
ինստրուկտաժ – հրահանգավորում
ինվենտարիզացիա – գույքագրում
ինտուիտիվ – կանխազգացական
լինք – հղում
կլավիատուրա / քիբորդ – ստեղնաշար
կլիենտ – հաճախորդ
կոլաբորատոր – համաշխատող, գործակից
կոլապս – փլուզում, անկում, կործանում
կոնտագիոզ – հպավարակիչ