9-րդ դասարան Հայոց պատմություն
Թեմատիկ գրավոր աշխատանք
2-րդ կիսամյակ
Աշակերտ ___________________________________________________
1-8-րդ առաջադրանքներից յուրաքանչյուրը գնահատվում է 0,5 միավոր։
1․ Ե՞րբ օրենք ընդունվեց արդյունաբերական ձեռնարկությունների սեփականաշնորհման մասին։
Ա․ 1992թ․ օգոստոս Բ․ 1991թ․ մայիս
Գ․ 1992թ․ սեպտեմբեր Դ․ 1993թ․ հունիս
2․ Ե՞րբ են տեղի ունեցել առաջին նախագահական ընտրությունները Հայաստանում։
Ա․ 1991թ․ դեկտեմբեր Բ․ 1991թ․ նոյեմբեր
Գ․ 1991թ․ հոկտեմբերի 16 Դ․ 1991թ․ օգոստոսի 21
3․ Ե՞րբ է գումարվել արդյունաբերողների և ձեռնարկատերերի հիմնադիր համագումարը։
Ա․ 1990թ․ Բ․ 1991թ․
Գ․ 1993թ․ Դ․ 1996թ․
4.Քանի՞ արդյունաբերական ձեռնարկություն սեփականաշնորհվեց 1994-1995 թվականներին։
Ա․ 800 Բ․ 1200
Գ․ 1500 Դ․ 1750
5.Անկախության 2-րդ տասնամյակում որքա՞ն արդյունաբերական ձեռնարկություններ հիմնադրվեցին։
Ա․ 1700 Բ․ 1920
Գ․ 1780 Դ․ 2500
6․Ո՞վ է ընտրվել Գիտությունների ակադեմիայի առաջին պրեզիդենտ։
Ա․ Լևոն Օրբելի Բ․ Հովսեփ Օրբելի
Գ․ Համբարձումյան Դ․ Արտեմ Ալիխանյան
7․ Ո՞ր բնագավառի ներկայացուցիչ է Ա․ Մնջոյանը։
Ա․ Աստղագիտություն Բ․ Բժշկություն
Գ․ Մեխանիկա Դ․ Քիմիա
8․ Ե՞րբ օրենք ընդունվեց կյանքի և դպրոցի կապն ամրապնդելու և 8-ամյա պարտադիր ուսուցման անցնելու մասին։
Ա․ 1966թ Բ․ 1958թ․ Գ․ 1943թ․ Դ․ 1947թ․
9-10-րդ առաջադրանքներ 2 մ.
9․1991թ․ հոկտեմբերի 16-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքում ո՞վ դարձավ Հայաստանի Երրորդ Հանրապետության առաջին նախագահը։
___________________________________________________
10․ 1991թ․ դեկտեմբերի 21-ին որտե՞ղ ստորագրվեց համաձայնագիր ԱՊՀ-ի ստեղծման վերաբերյալ։
____________________________
11․ Կատարել համապատասխանեցում։ 1,5 միավոր
1.Պետական սեփականության մասին օրենքի ընդունումը
2․ Հանրապետության 10 մարզերի ստեղծումը
3․ Անկախության հանրաքվեի անցկացումը
4․ Մեծ եղեռնի 50-ամյա տարելիցի նշումը
5․ Հայկական առաջին դրամի շրջանառության մեջ դնելը
6․ Գորիս-Շուշի մայրուղու շինարարության ավարտը
Ա․ 1990թ․ սեպտեմբեր Բ․ 1998թ․ Գ․ 1988թ․ Դ․ 1993թ․
Ե․ 1965թ․ ապրիլ Զ․ 2008թ․ նոյեմբեր Է․ 1991թ․ դեկտեմբերի 10
12․ Ընտրել 3 ճիշտ պնդում։ 1.5 միավոր
1.1991թ.հոկտեմբերի 16-ին նախագահական ընտրությունների արդյունքում նախագահ ընտրվեց Սերժ Սարգսյանը։
2.1990թ․ օգոստոսի 24-ին հանրապետության պետական դրոշ ընդունվեց եռագույնը։
3․ 1991թ․ դեկտեմբերի 8-ին Բելովեժյան բնակավայրում Ռուսաստանի, Ուկրանիայի և Բելոռուսիայի ղեկավարները ստորագրեցին ԽՍՀՄ-ի գոյությունը դադարեցնելու մասին համաձայնագիր։
4.1992թ.օգոստոսին ընդունվեց օրենք արդյունաբերական ձեռնարկությունների սեփականաշնորհման մասին։
5․ Գիտությունների ակադեմիայի առաջին պրեզիդենտ է դարձել Հ․ Օրբելին։
16․ Լրացնել բացթողումները։ 1 միավոր
1․ Հայաստանի տնտեսության մեջ առաջացած դժվարին իրավիճակը հանգեցնում էր այնպիսի բացասական երևույթի ծավալմանը, ինչպիսին է _____________________________________________________________________________________________________:
2․ Հանրապետության պետական–քաղաքական կյանքի ամենակարևոր իրադարձություններից էր սահմանադրության ընդունումը, որը տեղի ունեցավ _______________________________________________________________________________________________________