СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ա, ա հնչյուն- տառի դաս-միջոցառում

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Ա, ա հնչյուն- տառի դաս-միջոցառում»

ԴԱՍԱՐԱՆ՝ Առաջին

ԱՌԱՐԿԱ՝ Մայրենի

ԴԱՍԻ ԹԵՄԱ՝ «Ա» հնչյուն-տառի ուսուցում

ԺԱՄԱՔԱՆԱԿ՝ 3


ԿԱՀԱՎՈՐԱՆՔԸ՝ Մեծադիր գիրք, մեծադիր տառապատկեր,

հանելուկների պատասխաններն ակնկալող

առարկաներ


ՉԱՓՈՐՈՇԻՉ

  • կիմանան տառանունը, կկարողանան տարբերել տառը և հնչյունը

  • կկարողանան վանկատել բառեր, կտարբերեն միավանկ և բազմավանկ բառեր

  • կկարողանան լսել, հասկանալ և ճիշտ վերարտադրել հնչող խոսքը

  • կկարողանան իրավիճակին համապատասխան ոչ ծավալուն բանավոր տեքստ կազմել


ԴԱՍԻ ՆՊԱՏԱԿԸ

  • ուսուցանել «Ա» հնչյուն-տառը

  • հյուսել պատմություն թեմատիկ նկարի շուրջ

  • ամրապնդել պատմություն, նախադասություն, բառ, վանկ, հնչյուն, տառ շղթան

  • հարստացնել բառապաշարը նկարելուկների միջոցով

  • ամրակայել բառի հնչյունային վերլուծությունը


ԴԱՍԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

  • սովորել նոր բառերի բացատրությունը (այգաբաց, ածուխ)

  • կազմել կայուն կապակցություններ (սրատես արծիվ, խորամանկ աղվես, կարմիր ավտոբուս, ճերմակ ամպեր)

  • ամրակայել պատմություն-տառ շղթան


ԴԱՍԻՑ ՀԵՏՈ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԿԻՄԱՆԱՆ

  • կարդալ ու գրել «Ա» հնչյուն-տառը

  • տրամաբանական հաջորդականությամբ վերարտադրել նկարի բովանդա-կությունը

  • գործնականում կիրառել բառակապակցական գիտելիքները

  • նկարագրել, բնութագրել կերպարները


ԴԱՍԻՑ ՀԵՏՈ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԿԿԱՐՈՂԱՆԱՆ

  • կազմել բառեր, որտեղ «Ա» հնչյունը բառասկզբում է, բառամիջում, բառավերջում

  • կազմել նոր բառեր «Ա»-ն կցագրելով նկարներին

  • արտասանել տառաձևին բնորոշ երկտողը

  • կարևորել «Ա» հնչյունի բնորոշ հատկությունը






Դասի ընթացքը


  1. Խթանման փուլ


(Գուշակել թե ում է պատկանում տրված առարկան, ցույց տալ աքաղաղի կատար և դիմել աշակերտներին):


Ուսուցիչ

-

Ի՞նչ եք կարծում ու՞մ է անհրաժեշտ այս կատարը: Եկեք վանկերով կանչենք:


Աշակերտներ

-

Ա-քա-ղաղ, ա-քա-ղաղ:


Գալիս է աշակերտներից մեկը և արտասանում.

  • Ծուղրուղու՜, ծ ուղրուղու՜

Այգաբացն եմ ավետում

Օրվա կանչն եմ արթուն:

Ջերմ արևի շողերի հետ

Բարի գործեր եմ մաղթում:


Ուսուցիչ

-

Այս ի՞նչ տակառ է, վրան էլ գրված է «Մեղր»: Հետաքրքիր է ո՞վ է մոռացել, ի՞նչ եք կարծում:


Աշակերտներ

-

Արջը:


Ուսուցիչ

-

Եկենք կանչենք:


Աշակերտներ

-

Արջ, արջ:


Արջը վերցնում է տակառը և արտասանում.

  • Ես բրդոտ եմ, անունս՝ արջ

Դուռս բաց է հյուրի առաջ

Եթե մի օր անտառ գաս դու

Ես քեզ կտամ տանձի թթու:

Բայց արի ու տես, մեղր չունեմ

Եվ չգիտեմ թե ինչ անեմ

Մեղուներն այդ անպիտան

Գնամ թե չէ, վրա կտան:


Ուսուցիչ

-

Ես ուզում եմ, որ այս պայուսակի տերը գա և հանելուկ առաջարկի:


(Գալիս է աղավնին)

  • Ես թռչունն եմ ձեր հին ընկեր

Նամակատար, նամակաբեր

Ես նշան եմ խաղաղության,

Բարեկամն եմ ամեն մի տան:


Աշակերտներ

-

Ա-ղավ-նի, ա-ղավ-նի:


Ուսուցիչ

-

Ա՜խ, մատս ցավում է, ի՞նչ անեմ, ո՞վ կարող է ինձ օգնել:


Աշակերտներ

-

Բժիշկ Այբոլիտը: Այ-բո-լիտ, Այ-բո-լիտ:


Ուսուցիչ

-

Այս ի՞նչ պոչ է թավամազ, նարնջագույն, եկենք կանչենք:


Աշակերտներ

-

Աղ-վես, աղ-վես:


Աղվեսն արտասանում է.

  • Կենդանի եմ վայրի

Քնքուշ ու թանկ մորթի ունեմ

Ինքս ագահ, խորամանկ

Բույնս ունի հազար անցք:


Ուսուցիչ

-

Երեխանե՛ր, ի՞նչ եք կարծում, ի՞նչ ենք ուսուցանելու այսօր:


Աշակերտներ

-

«Ա» տառը


Ուսուցիչ

-

Ահա մեր կենդանի բառերը՝ աքաղաղը, արջը, աղվեսը, Այբոլիտը, աղավնին հուշեցին մեզ, օգնեցին որոշելու թե ինչ տառ ենք ուսուցանելու:

Ուրեմն թող այստեղ գա այսօրվա հերոսը՝ «Ա» տառը:

«Ա»

-

Արևից արբած առաջին տառն եմ

Մեր անուշ հացի անաղարտ աղն եմ

Անմահ Մաշտոցի արարած՝ վսեմ

Մեր այբուբենի առաջատարն եմ:


«ա»

-

Ոսկեհատիկ այս շարանում

Առաջինն եմ ներկայանում

Տառ եմ ազնիվ ու շիտակ

Ադամանդ եմ, լուսեղեն ակ:


Դադար – Երգ՝ ուղեկցել շարժումներով:


Արև՛, արև՛, արի դուրս

Քեզ բերել ենք աչքի լույս

Քո քույրիկը լուսնկա

Բերեց չամիչ մեկ աման:


Վա՜յ, արևին խաբեցինք

Ջա՜ն, արևին խաբեցինք

Արևին մենք խաբեցինք

Ամպի տակեն հանեցինք:


  1. Իմաստի ընկալում


(Նախապես աշակերտներին բաժանել աքաղաղ, արև, ամպեր, արծիվ, 3 երեխայի նկարներ):

Կիրառել «Համատեղ ընթերցանություն» մեթոդը՝ մեծադիր գրքի օգնությամբ:

Ուսուցիչը ցուցադրում է մեծադիր գիրքը, ապա ցույց տալով բարձրաձայն կարդում է վերնագիրը՝ «Այգաբաց»:



Ուսուցիչ

-

Ի՞նչ է նշանակում այգաբաց:


Աշակերտներ

-

Լուսաբաց, արևածագ ...


Բացատրում է, որ վերնագիրը արտահայտում է գրքի բովանդակությունը, ապա հանձնարարում է աշակերտներին «բարձրաձայն մտածել» և ասել թե ինչ է հուշում վերնագիրը գրքի բովանդակության մասին: Ուսուցիչը կարդում է գրքի հեղինակի անունը և բացատրում, որ հեղինակն այն մարդն է, ով գրել է այս գիրքը: Ուսուցիչը նորից կարդում է գրքի վերնագիրը և մատնացույց անում կազմի պատկերազարդումը:


Ուսուցիչ

-

Եկեք որոշենք, թե ինչի մասին կարող է լինել այս գիրքը:


Աշակերտներ

-

Կարծիքներ:


Ո ւսուցիչ

-

Թերթում է գրքի էջերը, աշակերտները նկարազարդումներին նայելով նոր պատմություն են հյուսում: Ուսուցիչը նորից բացում է առաջին էջը և աշխույժ ձայնով կարդում է նախադասությունը՝ «Առավոտյան աքաղաղը կանչեց», ցուցամատը սահեցնելով յուրաքանչյուր բառի տակ: Ապա՝ ո՞վ կարող է ասել, ի՞նչ կա պակաս մեր նկարում:














Աշակերտներ

-

Աքաղաղը: Աշակերտներց մեկը փակցնում է աքաղաղը:


Ո ւսուցիչ

-

Կարդանք հաջորդ էջը՝ «Առաջինն արթնացավ արևը»: Դարձյալ ցուցամատը սահեցնել բառերի տակ: Քանի բառից է բաղկացած այս նախադասությունը՝ 3, բառերի արանքում ի՞նչ է պետք պարտադիր՝ բացատ: Հիմա փակցնենք բացակա պատկերը՝ արևը:

Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կլինի հաջորդ էջում:













Աշակերտներ

-

Կարծիքներ:


Ո ւսուցիչ

-

Բ աց է անում թաքցրած էջը և կարդում է նախադասությունը՝ «Ամպերն ընկերացան արևին»: Հիմա էջին ավելացնենք ամպերը: Ապա էջը շրջում է և կարդում՝ «Արծիվը բարևեց աքաղաղին, արևին, ամպերին», կարդալու ընթացքում ցուցամատը սահեցնելով բառերի տակ:














Եկեք սովորենք՝ Ես արծիվն եմ թևավոր

Թռչունների թագավոր:


Հիմա տեսնենք ի՞նչ է գրված հաջորդ էջին՝ «Այգը, Անին ու Արան դիմավորեցին այգաբացը»:


Աշակերտներ

-

Աշակերտներց մեկը փակցնում է երեխաների նկար-պատկերը:














Ուսուցիչ

-

Մենք հյուսեցինք գեղեցիկ պատմություն, որը կազմված էր նախադասություններից, նախադասությունները բառերից, բառերը վանկերից, վանկերը հնչյուններից, հնչյունը եթե գրենք կստացվի տառ:

Ուսուցիչը դարձյալ վերընթերցում է տեքստը՝ մատնացույց անելով յուրաքանչյուր բառը: Այս անգամ աշակերտները «արձագանքելով» կարդում են. կրկնում են ուսուցչի կարդացած տողը: Հետո զուգահեռ կարդում են ուսուցչի հետ: Կարդալու ընթացքում կարող են գործողությունները զուգորդել համապատասխան շարժումներով կամ դիմախաղով:

Տեքստը բաց վիճակում թողնել դասարանում, որպեսզի երեխաները կարողանան ինքնուրույն կարդալ:

  • Երեխաներին բաժանել բառաքարտեր, որպեսզի տեքստում գտնեն նույն բառերը

  • մատնացույց անեն մեծատառերը

  • ցույց տան վերջակետը

  • կտրատել, մասերի բաժանել նախադասությունը և հանձնարարել բառերը դասավորել ըստ հերթականության

  • փակել բառը ձեռքով կամ ցուցաքարտով և խնդրել աշակերտներին գուշակել այն համատեքստից

  • գտնել բառեր, որոնք սկսվում են նույն տառով


Դադար – խաղ (նավապետ, նավաստի)


Ուսուցիչ

-

Ովքեր կասեն բառեր, որտեղ «Ա» հնչյունը լսում ենք բառասկզբում, բառամիջում, բառավերջում: Կանգնեն ոտքի այն աշակերտները, ում անունը սկսվում է «Ա» հնչյունով, ճշտել՝ վանկաատելով անունները:


Տեսնենք Արտուտիկն ինչպես սովորեց «Ա» տառը գրել (բեմադրություն):


Աշակերտ 1

-

Այգին օրոր, այգին շորոր

Աշուն եկավ դեղին շորով

Դպրոցական զանգը հնչեց

Մանուկներին բոլոր-բոլոր:

Արտուտիկն էլ դպրոց գնաց

Ամուր պահած պայուսակը

Հենց որ մտավ նա դասարան

Եկավ օրիորդ Արուսյակը:

Ասաց բարև Արտուտիկին

Մեր առաջին դասարանցուն:

Հետո այդպես ամեն մեկին

Բարևում էր առաջ անցնում:


Աշակերտ 2

-

Կավիճն առավ գծեր քաշեց

Ամեն գիծը մետրի նման

Սև տախտակը գծով նախշեց

Նկարչական տետրի նման

Արտուտիկն էլ չսպասեց

Գրիչն առավ ու սկսեց

Մի գիծ, մի գիծ, էլի մի գիծ,

Իրար կողքի պոչերը կից,

Մեկ էլ ահա գրչի տակից

Մի լավ տառ է ժպտում ահա

Ինքը սիրուն, անունը՝ «Ա»:


Աշակերտ 3

-

Արտուտիկը շատ զարմացավ

Եվ զարմանքի մասին այդ մեծ

Դասից հետո, երբ տուն եկավ

Ում որ տեսավ, նրան պատմեց:

Պապին պատմեց, տատին պատմեց,

Առաստաղին, պատին պատմեց

Իր սովորած տառը գովեց

Հետո դարձավ ու դժգոհեց:


Աշակերտ 4

-

Մինչև հիմա այս դպրոցի

Տեղը չէիք դուք իմանում,

Որ ինձ իզուր այսքան տարի

Մանկապարտեզ էիք տանում:



Ուսուցիչ

-

Ուրեմն արտուտիկը «Ա» տառը գրել կարողացավ, հիմա փորձենք և մենք:

Ցույց տալ գրելաձևը, բաժանել բացիկներ



  1. Կշռադատման փուլ


Բացիկներում, որտեղ մայրիկներին նվիրված ուղերձ կա, վրան գրել «Ա» տառը, ապա փակցնել արևը: