СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ալեքսանդր Մակեդոնացին և հայկական լավաշը

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

Ալեքսանդր Մակեդոնացու աշխարհանվաճ արշավանքը անցավ Հայաստանի կողքով: Բայց և այնպես Եփրատն անցնելիս նա պաշարեց հայկական մի բերդ: Մակեդոնական բանակը 3 օր շարունակ գրոհ ձեռնարկեց, սակայն ամրոցը մնաց անառիկ: 4–րդ օրը բերդի աշտարակից հայերը կախեցին մի լավաշ: - Հայերը անձնատուր են լինում – զեկուցեցին զորավարին: - Ինչպե՞ս,- հարցրեց Ալեքսանդր Մակեդոնացին : - Նրանք լավաշ են կախել բերդի աշտարակից: - Լավաշն ի՞նչ բան է: - Հայկական նրբաթերթ հաց է: - Անձնատուր լինողը սպիտակ դրոշ կկախի, այլ ոչ թե լավաշ: Նրանք հաշտություն ու խաղաղություն են առաջարկում: Հայերն ուզում են ասել, թե մարդն աշխարհ է գալիս հաց ուտելու և ապրելու համար, և ոչ թե զենք վերցնելու ու կռվելու: - Հիմա ի՞նչ անենք, զորապետ: - Վերացրեք պաշարումը և շարժվեք առաջ: Թող հացապաշտ հայերը վայելեն իրենց հացն ու խաղաղությունը: Հացի դեմ չի կարելի նիզակ ճոճել: Աստվածները յոթ տարի շուտ են մահ պարգևում նրան, ով կռիվ է գնում հացի դեմ, -ասաց Ալեքսանդր Մակեդոնացին: Իսկապես, որ հացը հայի համար միշտ էլ սուրբ է եղել, իսկ սրբություններն, ինչպես Աստվածն ու հայրենի հողը, անչափելի են:  

Просмотр содержимого документа
«Ալեքսանդր Մակեդոնացին և հայկական լավաշը»

Ալեքսանդր Մակեդոնացի (հին հուն․՝ Ἀλέξανδρος[Ն 2] Γ' ὁ Μέγας, լատ.՝ Alexander III Magnus, հուլիսի 20, մ. թ. ա. 356, Պելա, Հին Մակեդոնիա - հունիսի 10, մ. թ. ա. 323, Բաբելոն, Հին Մակեդոնիա), հինաշխարհյան արքա Արգեադոսների հունամակեդոնական հարստությունից, որը կառավարել է մ․թ․ա․ 336-323 թվականներին։ Ստեղծել է նոր տեսակի աշխարհակալ տերություն, որի տարածքը ձգվում էր Հոնիական ծովից մինչև Հնդուստան թերակղզի և Հիմալայան լեռներ։ Արևելյան ավանդույթներում նույնացվում է առասպելական Զուլ ալ-Կարնայն թագավորի հետ, որը հիշատակված է անգամ իսլամի սուրբ գրքում՝ Ղուրանում։ Հնուց ի վեր Ալեքսանդրը համարվում էր աշխարհի խոշորագույն զորավարներից մեկը[6], որն առանց բացառությունների հաղթանակել է մասնակցած բոլոր ճակատամարտերում՝ չնայած այն հանգամանքին, որ որպես կանոն գրեթե միշտ առճակատվել է քանակապես գերազանցող թշնամիների հետ[7]։

Մակեդոնական գահին բազմել է քսան տարեկան հասակում՝ հոր՝ Փիլիպոս II-ի դավադիր սպանությունից հետո։ Ժառանգել է կայացած պետություն և մարտունակ բանակ, որի շնորհիվ էլ կարողացել է իրականացնել ռազմական և քաղաքական հավակնոտ ծրագրեր։ Սկզբում նա ամրացնում է երկրի հյուսիսային սահմանները և վերջնականապես հնազանդեցնում Հունաստանի քաղաք-պետություններին։ Մ․թ․ա․ 334 թվականին Ալեքսանդրն սկսում է իր նշանավոր արևելյան արշավանքը և յոթ տարում նվաճում ամբողջ Աքեմենյան Պարսկաստանը։ Գավգամելայի ճակատամարտի հաղթական ավարտից հետո մակեդոնական բանակին հաջողվում է գրավել պարսից թագավորանիստ Պերսեպոլիսը և գահընկեց անել «արքայից արքա» տիտղոսով հռչակված Դարեհ Կոդոմանոսին։ Արյաց երկրի բռնազավթումից հետո Ալեքսանդրն իրեն հռչակում է «Ասիայի տիրակալ»։ Եգիպտոսի նվաճումից հետո տեղի քրմերի կողմից վերջինս մկրտվում է փարավոն և Նեղոսի դելտայում հիմնում իր անունը կրող առաջին քաղաքը՝ Ալեքսանդրիան։ Համակվելով ամբողջ աշխարհին և «Համաշխարհային օվկիանոսին» տիրելու ձգտումով՝ Ալեքսանդրը մ.թ.ա. 326 թվականին արշավում է դեպի Հնդկաստան և գրավում Փանջաբն ու Ռաջաստանը։ Սակայն իր հյուծված ու դժգոհ զորքի պահանջով արքան ստիպված է լինում դադարեցնել հետագա առաջխաղացումն ու վերադառնալ Միջագետք։

Ալեքսանդրն իր մահկանացուն կնքում է մ․թ․ա․ 323 թվականին Բաբելոնում՝ անավարտ թողնելով ծրագրված արևմտյան ու հարավային ռազմարշավները։ Ալեքսանդրի մահվանը հետևում են պատերազմներ նրա զորավարների, զինակիցների ու ընտանիքի անդամների միջև, որի արդյունքում կայսրությունը տրոհվում է երեք խոշոր հելլենիստական պետությունների։ Նորաստեղծ պետությունները գլխավորել են նրա կենդանի մնացած զորականները՝ դիադոքոսները։

Ալեքսանդր Մակեդոնացին թողել է հարուստ ժառանգություն։ Իր իշխանությունն ամրապնդելու համար նա հիմնել է շուրջ 70 քաղաք-գաղութներ։ Նրա ռազմաքաղաքական նվաճումների շնորհիվ ստեղծվել է նոր տեսակի համաշխարհային կայսրություն, որտեղ արևմտյան ու արևելյան քաղաքակրթությունները միաձուլվում էին հելլենիստական մշակույթի ներքո։ Չնայած նրա կայսրության կարճատև գոյությանը՝ Ալեքսանդր Մակեդոնացու ջանքերի շնորհիվ հելլենիստական մշակույթի տարածումը դառնում է անդառնալի՝ հետագայում ձևավորելով Եվրոպայի ու Առաջավոր Ասիայի քաղաքակրթությունների հիմքը։ Ալեքսանդր Մակեդոնացու ներդրումը համաշխարհային ռազմագիտության մեջ համարվում է անգերազանցելի, իսկ նրա ռազմավարակ ան հմտությունները մինչ օրս գործնական նշանակություն ունեն։